Դիադին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դիադին, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։ Գտնվում է Արածանի գետի վերին հոսանքի աջ ափին, Ծաղկանց լեռների արևելյան փեշերին, Բայազետից 38 կմ արևմուտք, Էրզրում-Բայազետ ճանապարհի վրա` տեղական մի քանի ճանապարհների ելման վայրում։
Քաղաք | ||
---|---|---|
Դիադին | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դիադինի գավառակ | |
Այլ անվանումներ | Դիյադին, Թիադին, Տատեոն, Տատեոնս, Տատեոնք, Տատիոն, Տատիոնք, Տատյանս, Տատյանք, Տատյոն, Տատյոնս, Տատյոնք, Տիադին, Տաիտին | |
ԲԾՄ | 1925 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Բնակչություն | 42 123 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Տեղաբնականուն | Դիադինցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Ըստ Ղևոնդ Ալիշանի բնակավայրը հանդիսանում է հին Տատյանս կամ Տատեոնս ավանը։ 371 թվականի Ձիրավի ճակատամարտից հետո զոհված հույն զինվորներին թաղել են այստեղ։ Ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբանները բնակավայրի անվանումը սկսել են հիշատակել Դիերի տուն` Դիատուն ձևով, որն էլ աղավաղվել դարձել է Դիադին։
Քաղաքից 5-6 կմ հեռու Արածանիի վրա գտնվում էր հռչակավոր բնական կամուրջը, որն առաջացել էր կրաքարային և ծծմբային բաղադրությամբ ջրերի երկարատև գործունեությունից` կրի և ծծմբի միացությունից։ Կամուրջն ուներ ավելի քան 21 մետր բարձրություն և 21 մետր լայնություն։ Կամրջի չորս կողմից բխում էին բազմաթիվ տաք ու գոլ կրային և ծծմբային հանքային ջրեր։
Կամրջից մի փոքր հեռու` Արածանիի աջ ափին գտնվում էր Գերմավը` Դիադինի հանքային ջրերի մեծ ակը։ Ջրի ջերմաստիաճանը այն աստիճան բարձր էր, որ նրանում կարելի էր նույնիսկ ոչխարի միս եփել։
Ըստ ոմանց բնակավայրը նույն Ծաղկոտն գավառի Շահապիվան որսարան էր, կամ էլ նույն գավառի կենտրոն հանդիսացող Զարեհավան ավանը։
1828-1829 թվականների ռուս թուրքական պատերազմից հետո հայ բնակչութայն մեծ մասը գաղթեց Արևելյան Հայաստան և հաստատվեցին ներկայիս Արագածոտնի (Ապարանի շրջանի) Լուսագյուղ գյուղ և Վարդենիս Քաղաքում։
Մինչև XIX դարի 20-ական թվականները Դիադինի բնակչության մեծամասնությունը հայեր էին։
XIX դարի սկզբներին ուներ 500 հայ և քուրդ բնակիչ, նույն դարի 80-ականներին ուներ 80 տուն, XX դարի սկզբին` 100, 1909 թվականին՝ 300 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ 400 տուն բնակիչ։
Հայ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն, արհեստներն ու առևտուրն էր։ Ապրանքները հիմնականում մանրածախ վիճակով սպառվում էին ներքին շուկայում, իսկ արտաքին շուկայում, որն անցնում էր Բայազետ Էրզրում ճանապարհով, Դիադինը քիչ մասնակցություն ուներ։
1909 թվականի դրությամբ Դիադինն ուներ փոքր շուկա` 40-50 կրպակով ու արհեստանոցներով։ Կրպակների տերերը մեծ մասամբ հայեր էին։
Հանքային ջրերի բխման վայրը դիադինցիների համար յուրովի հանգստավայր էր։ Հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները այդտեղ լոգանք էին ընդունում։
Դիադինը Արածանիի ժայռոտ ափի վրա ունեցել է բերդ, որը կանգուն է եղել մինչև 1843 թվականը, իսկ ապա վերածվել է ավերակների կույտի։
Քաղաքն ուներ Ս. Աստվածածին անունով եռախորան և փայտածածկ հայակական եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարի սկզբներին։ Դիադինի մոտակայում կար Դիադին անունով ավերակ վանք և այլ հնություններ։
Քաղաքն ուներ վարչական շենքեր և հեռագրատուն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.