Հայոց իշխան From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Բագրատունի, Կուրացյալ (ծննդյան թվականն անհայտ-761), Հայոց իշխան 732-748 թվականներին, որին նշանակել էր Արմինիայի ոստիկան Մրվանը։ Նա վարել է Օմայան խալիֆայության հետ մերձեցման քաղաքականություն։
Աշոտ Կուրացյալ | ||
| ||
---|---|---|
8-րդ դարի առաջին կես Արմինիա կուսակալություն | ||
Նախորդող | Սմբատ Զ Բագրատունի | |
Հաջորդող | Սահակ Գ Բագրատունի | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 761[2][3][1] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Վասակ Բագրատունի[2][3] | |
Զավակներ | Վասակ Բագրատունի[4] և Սմբատ Է Բագրատունի[4] |
Անձամբ բանակցելով Հիշամ խալիֆայի հետ՝ Աշոտ Բագրատունին կարողացել է վերականգնել Հայոց այրուձիու ռոճիկը (տարեկան 100 հազար դիրհեմ)։ Ոստիկանի հետ մասնակցել է խազարների դեմ հաղթական արշավանքին։
Մրվան խալիֆայի օրոք (744-750) ապստամբության ժամանակ Աշոտ Բագրատունին, ի պաշտպանություն խալիֆայության, Հայոց այրուձին տարել է Միջագետք։ Հայերի ապստամբության (748-750) առաջնորդ Գրիգոր Մամիկոնյանն Աշոտ Բագրատունուն առաջարկել է միանալ ապստամբներին, սակայն մերժում է ստացել, որի համար էլ կուրացնել է տվել նրան։
Հայոց իշխանը մահացել է Դարույնքում։ Նրա որդի Սմբատ սպարապետից սկսած հայ Բագրատունիները ժառանգաբար իշխել են Հայաստանում։
Եղել է Վարազ-Տիրոց Բագրատունու թոռը՝ Վասակ Բագրատունու որդին։ Ունեցել է երկու որդի՝ Սմբատ և Վասակ։ Նրանցից Սմբատը շարունակել է հոր ճյուղը, ժառանգել հայրական կալվածքների մեծ մասը։ Վասակը բաժին է ստացել Տայքը, ապա ամուսնացել վրաց իշխան Գուարամ Գ-ի դստեր հետ և հիմնադրել Բագրատիոնիների տոհմածառը։ Այդպիսով՝ Տայքը դարձել է ինքնուրույն միավոր՝ հայ-վրացական Բագրատունիների գլխավորությամբ։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.