Հայոց իշխան From Wikipedia, the free encyclopedia
Մուշեղ Մամիկոնյան (անհայտ[1] - ապրիլի 19, 775[2][3], Բագրևանդ, Այրարատ, Մեծ Հայք[4]), Հայոց իշխան 748-753 թվականներին։ 748-750 թվականների ապստամբության ղեկավար Գրիգոր Բ Մամիկոնյանի եղբայրը։ Հայոց իշխան է դարձել Աշոտ Բագրատունու կուրացումից հետո, հայ նախարարների ընտրությամբ։ Սակայն Մուշեղ Մամիկոնյանի իշխանությունն, ըստ երևույթին, Աբբասյան խալիֆայությունը չի հաստատել։
Ղեկավարել է նաև 774-775 թվականների ապստամբությունը, արաբական տիրապետությունից դժգոհ մի խումբ նախարարների հետ ապստամբել է, սպանելով արաբ հարկահաններին, ապաստանել է Արտագերս ամրոցում։ Այստեղից պատժիչ արշավանքներ է ձեռնարկել Բագրևանդում, Կարնո շրջակայքում և հաղթել իր վրա հարձակվող արաբական ջոկատներին։ Այդ հաղթանակներից գոտեպնդված՝ շատ նախարարներ, նաև սպարապետ Սմբատ Է Բագրատունին, միացել են Մուշեղ Մամիկոնյանին և 5-հազարանոց զորքով պաշարել Կարինը։ Սակայն Հայաստան է ներխուժել արաբական 30-հազարանոց զորք, ապստամբները ստիպված թողել են պաշարումը և թշնամուն դիմագրավել Արձնի գյուղի մոտ, որտեղ Մուշեղ Մամիկոնյանը զոհվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.