Խոսրովանույշ
Աշոտ Ողորմածի կին From Wikipedia, the free encyclopedia
Խոսրովանույշ, Բագրատունյաց Հայաստանի հինգերորդ թագուհին, հայոց թագավոր Աշոտ Ողորմածի (953-977) կինը։
Չշփոթել Սուրբ Խոսրովիդուխտ հոդվածի հետ։
Խոսրովանույշ | ||
![]() | ||
Բագրատունիների դրոշ | ||
| ||
---|---|---|
953-977 | ||
Վախճանի օր | 977 | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Ամուսին | Աշոտ Ողորմած | |
Զավակներ | Սմբատ Բ Տիեզերակալ, Գագիկ Ա, Գուրգեն Ա Կյուրիկե և «անանուն» Բագրատունի |
Խոսրովանույշը հայտնի է իր Հաղպատում և Սանահինում կառուցած վանքերով, որոնք գտնվում են Հայաստանի Լոռու մարզում և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ժառանգության ցանկում։
Կենսագրություն
Թագուհու նախնիների և տոհմի մասին տեղեկությունները քիչ են, սակայն զավակների և թոռների անունները պահպանվել են։ Ունեցել է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ և Գուրգեն։ Սմբատը ժառանգել է հոր գահը և դարձել հայոց թագավոր (977-990), ում հաջորդել է Գագիկը (990-1020)։ Գուրգենը առանձին թագավորական ճյուղ է հիմնադրել Լոռիում (Կյուրիկյաններ), դարձել Լոռու թագավոր, ապա իր տոհմի իշխանությունը հաստատվել է Տավուշում, Գարդմանում, Փառիսոսում, Կախեթի մարզում։
Աբաս Ա![]() (928-953) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոսրովանույշ![]() | Աշոտ Ողորմած![]() (953-977) | Մուշեղ Ա Կարսեցի![]() Կարսի թագավոր (963-984) | Սևադա Բ-ի դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Տիեզերակալ![]() (977-990) | Գագիկ Ա![]() (990-1020) | Կատրանիդե Բ![]() | Գուրգեն![]() Լոռու թագավոր (978-989) | Աբաս Ա Կարսեցի![]() Կարսի թագավոր (984-1029) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սենեքերիմ Արծրունի![]() Վասպուրականի թագավոր (1003-1021) | Խուշուշ Բագրատունի | Հովհաննես-Սմբատ![]() (1022-1041) | Աշոտ Քաջ![]() (1022-1040) | Աբաս | Կյուրիկյաններ | Գագիկ Ա Կարսեցի![]() Կարսի թագավոր (1029-1065) | Գուրանդուխտ Ռուբինյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գործունեություն


Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը[1]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։
Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար[2]։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.