Հայոց իշխան From Wikipedia, the free encyclopedia
Համազասպ Մամիկոնյան (ծ. թ. անհայտ - 661), Հայոց իշխան 654 թվականից։
Համազասպ Դ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Մահացել է | 661[1] |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | unnamed Rechtouni?[2][3] |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Մամիկոնյան[2][4] |
Երեխաներ | Mushegh V Mamikonian?[5][6] և Artavazd Mamikonian?[6][5] |
Բյուզանդական և արաբական նվաճողների դեմ պայքարում գործակցել է աներոջը՝ Թեոդորոս Ռշտունուն։ Հիվանդության պատճառով Համազասպն առժամանակ առանձնացել է Աղթամարում, և երբ Հայաստանում սրվել է պայքարն արաբական և բյուզանդական կողմնորոշում ունեցող հայ նախարարների միջև, Համազասպը 654 թվականին գումարել է նախարարական ժողով և կայացրել փոխհամաձայնություն (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ նրանց հզորության)։
Հայոց իշխան դարձած Համազասպ Մամիկոնյանը արաբա-բյուզանդական հակամարտությունում առժամանակ չեզոք դիրք է գրավել, իսկ 656 թվականին, օգտվելով Արաբական խալիֆայությունում ծավալված գահակալական կռիվներից, դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբական գերիշխանությունը՝ պաշտոնապես ընտրվելով Հայոց իշխան։ Բյուզանդական կայսրը նրան շնորհել է կյուրոպաղատի տիտղոս, նվիրել արծաթե գահ և զորքերը հանել Հայաստանից, որը, բացառությամբ Չորրորդ Հայքի մի մասի, միավորվել է Հայոց իշխանի գահի շուրջը։ 661 թվականին վերսկսված արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ՝ Համազասպ Մամիկոնյանը կրկին ընդունել է արաբական գերիշխանությունը և երկիրը զերծ պահել ավերածություններից։ Համազասպ Մամիկոնյանի մահից հետո իշխանական գահն անցել է նրա եղբորը՝ Գրիգոր Ա Մամիկոնյանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.