Remove ads
Մեծ Հայքի արքա, Արտավան Գ-ի որդի From Wikipedia, the free encyclopedia
Որոդես Պարթև նաև Օրոդես, Օրոդ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 1-ին դար - մ.թ. 1-ին դար), Մեծ Հայքի չճանաչված արքա 18 թվականին, հաջորդել է Պարսից նախկին արքա Վոնոնին, որը Պարթևստանում գահազրկվելուց հետո հաստատվել էր Մեծ Հայքում։ Պարթևաց Արտավան Գ արքայի երկրորդ որդին, Մեծ Հայքի Արշակ Ա թագավորի կրտսեր եղբայրը, Պարթև Արշակունիների կրտսեր ճյուղից։
Որոդես Պարթև | |
---|---|
Մեծ Հայքի արքա | |
Մահացել է՝ | ոչ վաղ քան 42 |
Երկիր | Մեծ Հայք |
Նախորդ | Վոնոն |
Հաջորդող | Զենոն-Արտաշես |
Թագավորական Տուն | Պարթև Արշակունիներ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Արտավան Գ |
Ըստ Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսության» Վոնոնը (Վոնոնես) Պարթևստանում գահընկեց լինելուց հետո, փախչելով Մեծ Հայք, ապաստան է գտնում այնտեղ[1] և օգտվելով երկրի խառնաշփոթ վիճակից իրեն հռչակում է Մեծ Հայքի թագավոր (12-16)։ Հռոմեական Կայսրությունը և Պարթևստանը չեն ճանաչում նրա թագավորությունը[2]։ Վոնոնը դեսպանություն է ուղարկում հռոմեացիների մոտ։ Հռոմի Տիբերիոս կայսրը նրա խնդրանքը մերժում է նրա փոքրոգության, ինչպես և պարթևական Արտավան Գ թագավորի սպառնալիքների պատճառով, քանի որ Արտավան Գ-ն (Արտաբանոս) դեսպանություն էր և սպառնացել էր պատերազմ սկսել։ Վոնոնը թագավոր դառնալու ոչ մի այլ հնարավորություն չուներ, քանի որ հայկական իշխանական վերնախավը հարել էր Արտավան Գ-ին, որոնք էլ Վոնոնեսին հանձնեցին Սիրիայի ստրատեգոս Սիլանոսին։ Վոնոնը իր Հռոմում ստացած դաստիարակության շնորհիվ ապաստան է գտնում Սիրիայում, իսկ Մեծ Հայքը Արտավան Գ-ն տալիս է իր որդիներից մեկին՝ Որոդեսին (Օրոդես)[1][3]։ Որոդեսն այդպես էլ Մեծ Հայքում գահ չի բարձրանում։ Հայ իշխանական վերնախավը գերադասում է պոնտական թագավորազն Զենոնին, որը 18 թվականին Տիբերիոսի եղբորորդու՝ Գերմանիկոսի ձեռքով թագադրվեց Մեծ Հայքի թագավոր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.