Լևոն Դ (1289 - 1307, Անարզաբա), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305 թվականից։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն IV (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Լևոն Դ, Թագավոր ...
Լևոն Դ
Թագավոր
Իշխանություն13051307
Թագադրում1305
Լրիվ անունԼևոն Դ Հեթումյան
Ծնվել է՝1289
Մահացել է՝1307
Վախճանի վայրԱնարզաբա
ՆախորդԿոստանդին Բ
ՀաջորդողՕշին Ա
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրԹորոս Գ
ՄայրՄարգարիտ Լուսինյան
Փակել

Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։

Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307 թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Դ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 591

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.