From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Ե Հեթումյան (1310 - օգոստոսի 28, 1341, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր (1320-1342)[1]։
Լևոն Ե Հեթումյան | |
---|---|
Կիլիկիայի թագավոր | |
Իշխանություն | 1320 - 1342 |
Թագադրում | 1320 |
Ծնվել է՝ | 1310 |
Մահացել է՝ | օգոստոսի 28, 1341 |
Վախճանի վայր | Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Նախորդ | Օշին Ա |
Հաջորդող | Կոստանդին Գ |
Ուղեկից | Ալիսա Հեթումյան |
Տոհմ | Հեթումյաններ |
գերիշխան | |
Հայր | Օշին Ա |
Մայր | Իզաբելլա Գ Հեթումյան |
Երեխաներ | Հեթում |
Կիլիկիայի Հայոց թագավոր Օշին Ա-ի և Իզաբելլա Գ թագուհու որդին, Հեթումյանների թագավորական հարստությունից[1]։
Ծնվել է 1310 թվականին[1]։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին[1][2]։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Դ-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը[1]։ 1329 թվականին Լևոն Դ-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը[1] և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Դ-ը ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ[1]։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան[1]։ 1337 թվականին Լևոն Դ-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։
Լևոնը հանկարծամահ է եղել 1341[1] թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Դ-ի հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.