Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Այաս (ֆր.՝ Layas, իտալական աղբյուրներում՝ Լայացցո, թուրքականում՝ Յումուրտալիկ[1], իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիսարևմտյան ափին։ Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին։ Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Այաս | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Ադանայի մարզ | |
|
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար մ․թ․ա 8-6-րդ դարերում։ Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում։ Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր։
Մինչև 6-րդ դարը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դարեր)։ Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»։ Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո-ֆրանսիական աղբյուրներում։ Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ։ Այասը 1274-1275 և 1281 թվականներին ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին։ 1305 թվականին հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թվականները, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը։
1368-1378 թվականներին Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դարի կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473 թվականին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522 թվականին՝ անցնում Է օսմանցի թուրքերին։ Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը։ 20-րդ դարի սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5000 բնակիչներով, որից 2000-ը՝ հայեր։ Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.