From Wikipedia, the free encyclopedia
Արգիշտի Բ (մ.թ.ա. 8-րդ դար կամ անհայտ[1] - մոտ մ. թ. ա. 685[1]), Վանի թագավորության արքա (մ.թ.ա. 714-685)։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։
Արգիշտի Բ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 743-737 |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 685[1] |
Երկիր | Վանի թագավորություն |
միապետ | |
Հայր | Ռուսա Ա[1] |
Երեխաներ | Ռուսա Բ |
Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ.թ.ա. 681 թ.-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։
Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։
Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.