|
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Վանի թագավորության արքաների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես, քանի որ նրանց մասին տեղեկատվություն շատ քիչ կա և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն:Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
Վանի թագավորներ
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Արամե | մ.թ.ա.858 - մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 - մ.թ.ա.843) | | | |
Լուտիպրի | մ.թ.ա. 844 - մ.թ.ա. 834 | | | |
Սարդուրի Ա | մ.թ.ա. 835 - մ.թ.ա. 825 (մ.թ.ա.835 - մ.թ.ա.825) | | | |
Իշպուինի | մ.թ.ա. 825 - մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 - մ.թ.ա.810) | | | |
Մենուա | մ.թ.ա. 810 - մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 - մ.թ.ա.786) | | | |
Արգիշտի Ա | մ.թ.ա. 786 - մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 - մ.թ.ա.764) | | | |
Սարդուրի Բ | մ.թ.ա. 764 - մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 - մ.թ.ա.735) | | | |
Ռուսա Ա | մ.թ.ա. 735 - մ.թ.ա. 710—ական (մ.թ.ա.735 - մ.թ.ա.710—ական) | | | |
Արգիշտի Բ | մ.թ.ա. 710—ական - մ.թ.ա. 685 (մ.թ.ա.710—ական - մ.թ.ա.685) | | | |
Ռուսա Բ | մ.թ.ա.685 - մ.թ.ա. 645 (մ.թ.ա.685 - մ.թ.ա.645) | | | |
Սարդուրի Գ | մ.թ.ա. 643 - մ.թ.ա.625 | | | |
Սարդուրի Դ | մ.թ.ա. 625 - մ.թ.ա.620 | | | |
Էրիմենա | մ.թ.ա. 620 - մթ.ա.605 | | | |
Ռուսա Գ | մ.թ.ա. 605 - մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 - մ.թ.ա.585)? | | | |
Ռուսա Դ | մ.թ.ա.595 - մ.թ.ա.585 | | | |
Փակել
Պարույր Սկայորդի
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Պարույր Սկայորդի | մ.թ.ա.612 - մ.թ.ա. ? | մ.թ.ա 612 թ.-ին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա և ըստ որոշ մասնագետների արդեն մ.թ.ա. 612 - մ.թ.ա. 609 թթ.-ներին Ուրարտուի թագավորությունում իշխանությունը անցել էր Պարույրին, այսինքն դինաստիաների փոփոխություն էր իրականացվել[1]։ | | |
Հրաչյա | մ.թ.ա. ? - մ.թ.ա. ? (ըստ Մովսես Խորենացու Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցն է եղել) | Պարույր Սկայորդու որդի | | |
Փակել
Երվանդունիների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն։
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Փոքր Հայքի թագավորություն
Կոմմագենեի և Ծոփքի թագավորություն
Երվանդունիների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն։
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Ծոփքի թագավորություն
Փաստերը վիճարկելի են.
Մանրամասն տեղեկատվություն Թագավոր, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Կոմմագենեի թագավորություն
Տարեթվերի համար հիմք է ծառայել անգլերեն Վիքիպեդիայի հետևյալ ցանկը.en:List of rulers of Commagene.
Մանրամասն տեղեկատվություն Թագավոր, Կառավարման տարիններ ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Վասակ Սյունի | 441-450 | Պարսիկ Վեհմիհրշապուհ մարզպանից հետո՝ Մարզպանական Հայաստանում նշանակված առաջին հայ մարզպանն էր | Սյունիներ | |
Վարդան Մամիկոնյան Քաջ | 450-451 | Եղել է Հայոց սպարապետ 422-ից, Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451-ի հայ ազատագրական շարժման առաջնորդ։ 450-ի վերջին Արտաշատում գումարված ժողովում ուխտապահ նախարարներն ու բարձրաստիճան հոգևորականները Վարդան Մամիկոնյանին ընտրել են Հայոց տանուտեր (մարզպան) | Մամիկոնյաններ | |
Սահակ Ասպետ Բագրատունի | 481-482 | Վահանանց ապստամբությունից, պարսկական կայազորի ջախջախումից և պարսիկ մարզպան Ատրվշնապսի տապալումից (481) հետո ընտրվել է Հայոց մարզպան ու տանուտեր | Բագրատունիներ |
|
Վահան Մամիկոնյան | 482-505 | Հայրենասեր նախարարները խմբվել են Վահան Մամիկոնյանի շուրջը և նրա գլխավորությամբ ապստամբել Պարսից տիրապետության դեմ (Վահանանց պատերազմ)։ Հայոց սպարապետ, մարզպան (մոտ 487-505) | Մամիկոնյաններ |
|
Վարդ Մամիկոնյան | 505-510 | Հայոց սպարապետ մոտ 486-ից, Հայոց մարզպան՝ մոտ 505-509-ին | Մամիկոնյաններ |
|
Մժեժ Գնունի Հոնահաղթ | 517-548 | Սասունում իշխող հայ նախարար, որը 517-ին Կավադ I Պարսից արքայի կողմից նշանակվել է Հայոց մարզպան | | |
Վարդան Մամիկոնյան Փոքր | 571-576 | Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը՝ Իր շուրջ համախմբելով հայրենասեր ուժերի, Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղենցու աջակցությամբ գումարել է նախարարների գաղտնի խորհրդակցություն (571), որտեղ ընտրվել է իշխանապետ և որոշել զինված պայքար մղել պարսկական տիրողների դեմ | Մամիկոնյաններ |
|
Մուշեղ Մամիկոնյան Դուքս | 576-591 | Հայոց Տարոնի գավառի նախարար, որը Վարդան Մամիկոնյան Փոքրից հետո (576), Բյուզանդիայի կայսեր կողմից կարգվեց պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդիայի կողմից մարտնչող՝ հայկական զորագնդերի հրամանատար, իսկ հետագայում (պատերազմական գործողությունների ընթացքում) բյուզանդիայի իշխանությանն անցած ամբողջ հայկական երկրամասի (ներառյալ նախկինում կայսրության իշխանության ներքո գտնվող հայկական տարածքների) ժամանակավոր կառավարիչ՝ դուքս | Մամիկոնյաններ |
|
Սմբատ Բագրատունի Հաղթանդամ | 591-592 | Հայ զորահրամանատար, նախարար։ Հայոց դուքս Մուշեղ Մամիկոնյանի սպանվելուց հետո, ապստամբել և քաշվել է Հայաստանի Խաղտյաց լեռները։ Հայ նախարարները սպանել են կայսրի կողմից Հայաստանի կառավարիչ նշանակված բյուզանդացի Հովհաննեսին և իրենց իշխանապետ ընտրել Սմբատին, որոշել միասնական ուժերով դուրս գալ հունաց կայսրի իշխանության տակից ու իրենց թագավորությունն ունենալ | Բագրատունիներ |
|
Սմբատ Բագրատունի Բազմահաղթ | 592-627 | Հայ զորավար Սմբատ Բագրատունին աչքի ընկնելով պարսից արքա Խոսրով II Ափավրեզի մղած պատերազմներում և դառնալով վերջինիս սիրելին, մեծ պատվով նշանակվել է Հայոց մարզպան, իսկ հետո նաև Վրկանից աշխարհի մարզպան, պահպանելով իր Հայոց մարզպանի իրավունքները | Բագրատունիներ |
|
Վարազտիրոց Բագրատունի | 628-634 | Վարազտիրոց Բագրատունին Սմբատ Բազմահաղթի որդին էր։ Հայոց տանուտեր և մարզպան է դարձել (628-634) Կավադ II-ի օրոք | Բագրատունիներ |
|
Մժեժ Գնունի Կյուրապաղատ | 629-635 | Հայազգի Բյուզանդական զորավար։ Հերակլ կայսրը 629-ին Մժեժ Գնունուն նշանակել է Բյուզանդիայի արևելյան շրջանների (հայկական տարածքների) կառավարիչ՝ կյուրապաղատ | | |
Դավիթ Սահառունի | 635-638 | Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ 635-638-ին, Դավիթ Սահառունին հանդիսացել է Հայոց մարզպանական շրջանի վերջին իշխանավորը | | |
Փակել
Թվականները ներկայացված են ըստ ցանկում նշված համապատասխան անձանց վերաբերվող ՀՍՀ հոդվածների:
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Թեոդորոս Ռշտունի | 639 - 654 | Հայաստանում Պարսկաստանի ու Բյուզանդիայի գերիշխանության անկումից հետո միավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը և դարձավ նրա փաստացի կառավարիչը, 652 թ.-ից հետո արաբների կողմից ճանաչվեց Հայոց, Վրաց և Աղվանից գերագույն իշխան։ 643 թ.-ին ձերբակալվում է Բյուզանդիայի կայսեր կողմից, իսկ հայոց իշխան է դառնում Վարազ-Տիրոց Բ Բագրատունին, որը կարճ ժամանակ հետո մահանում է և կրկին վերադարձնում են Ռշտունուն[3] | Ռշտունի | |
Համազասպ Դ Մամիկոնյան | 654 - 661 | | Մամիկոնյան | |
Գրիգոր Ա Մամիկոնյան | 661 - 685 | | Մամիկոնյան | |
Աշոտ Բ Բագրատունի | 685 - 689 | | Բագրատունի | |
Ներսեհ Կամսարական | 689 - 693 | | Կամսարական | |
Սմբատ Բյուրատյան Բագրատունի | 693 - 726 | 701 թ.-ին արաբները վերջնականորեն գրավեցի Անդրկովկասը և կազմեցին Արմինիա վարչամիավորը | Բագրատունի | |
Արտավազդ Կամսարական | 726 - 732 | | Կամսարական | |
Աշոտ Բագրատունի Կուրացյալ | 732 - 749 | փաստացի 726 թ.-ից, կուրացվել է Գրիգոր Բ Մամիկոնյանի կողմից, որոշակի ժամանակահատված իշխանությունը եղել է Գրիգոր Բ Մամիկոնյանի ձեռքում (748-750), որը գլխավորել է ապստամբությունը արաբների դեմ, իսկ Աշոտը հրաժարվել էր մինչև վերջ աջակցեր[4] | Բագրատունի | |
Մուշեղ Մամիկոնյան | 749 - 753 | | Մամիկոնյան | |
Սահակ Գ Բագրատունի | 753 - 770 | 775 թ.-ի ապրիլի 24-ին (25-ին) Արձն գյուղի ճակատամարտում զոհվեցին Մուշեղ Մամիկոնյանը, Սահակ և Սմբատ Բագրատունիները և այլք, այդ դեպքերից հետո Մամիկոնյանները, Ռշտունիները, Կամսարականները և այլ տոհմեր գաղթեցին Բյուզանդիա | Բագրատունի | |
Սմբատ Է Բագրատունի | 770 - 775 | Աշոտ Բագրատունի Կուրացյալի որդին | Բագրատունի | |
Տաճատ Անձևացի | 781 -785 | | Անձևացի | |
Աշոտ Բագրատունի Մսակեր | 790 - 826 | | Բագրատունի | |
Բագրատ Բագրատունի | 826 - 851 | | Բագրատունի | |
Սմբատ Բագրատունի Աբլբաս | 852 - 855 | | Բագրատունի | |
Աշոտ Բագրատունի | 855 - 885 | 862 թ.-ից իշխանաց իշխան, իսկ 885 թ.-ից պաշտոնապես ճանաչվեց Հայոց և Վրաց թագավոր | Բագրատունի | |
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Տվյալները վերցված են Հայկական Սովետական Հանրագիտարանից.[5]
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Վասպուրականի թագավորություն
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Տայքի իշխանություն
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Փակել
Իշխանության շրջան
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Ռուբեն Ա | 1080-1095 | Ըստ ավանդության Հայոց Բագրատունի վերջին թագավոր Գագիկի մերձավորներից էր։ Անիի անկումից հետո հաստատվում է Կորոմոզոլ գյուղում։ | Ռուբինյան | |
Կոստանդին Ա | 1095-1100 | Ընդարձաելով իր տիրույթները՝ տիրում է Վահկային ու շրջակա որոշ բերդերի։ Աճյունն ամփոփվում է Կաստաղոնի վանքում։ | Ռուբինյան | |
Թորոս Ա Սեբաստոս | 1100-1129 | Կրել է «Մեծ իշխան Հայոց» տիտղոսը, ինչպես նաև հունական «Սեբաստոս» և «Պռոտոսեբաստոս» տիտղոսը։ Երկիրը կառավարել է իր եղբայր Լևոնի հետ միաժամանակ, սակայն իրարից անջատ իշխանություններում։ Ունեցել է մի որդի Կոստանդին անունով, որին թունավորել են։ Կառուցում է Մաշկևորի և Դրազարկի վանքերը։ Աճյունն ամփոփված էր Դրազարկում։ | Ռուբենյան | |
Լևոն Ա | 1129-1137 | Կրել է «Իշխան Հայոց», ինչպես նաև հունական «Սեբաստոս» տիտղոսը։ Սկզբում կառավարել է Ամանոսյան լեռներից մինչև Մարաշ ընկած տիրույթները, ապա, եղբոր մահից հետո՝ ամբողջ երկիրը։ 1137 թ-ին Հովհաննես Կոմնենոս կայսրը գրավում է Կիլիկիան ու գերում Լևոնին, նրա կնոջն ու որդիներ Թորոսին ու Ռուբենին։ Մյուս որդիներ Ստեփանեն և Մլեհը ապաստան են գտնում Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ի արքունիքում | Ռուբինյան | |
Թորոս Բ | 1144/45-1168 | Հովհաննես Կոմնենոս կայսեր մահից հետո փախչում է Կոստանդնուպոլսից ու վերադառնալով Կիլիկիա, ազատագրում Հայոց իշխանությունը։ Կոչվել է «Մսիսի, Անավարզայի և Վահկայի սեբաստոս»:Դառնալով կրոնավոր՝ կյանքի վերջին տարիներն անցկացնում է վանքում։ Մահից հետո իշխանությունն անցնում է մանկահասակ որդի Ռուբենին (Ռուբեն Բ՝ 1169-70 թթ.), որը մահանում է 1170-ին Հռոմկլայում | Ռուբինյան | |
Մլեհ | 1170-1175 | Մլեհը իշխանության է գալիս իր եղբորորդի Ռուբենի մահից հետո։ Հալեպի ամիրա Նուր էդ-Դինի հետ դաշնակցելով, ազատագրում է Դաշտային Կիլիկիայի Անավարզա, Մսիս և Տարսոն քաղաքները։ 1175-ին սպանվում է։ Ուներ դուստր Գրիգոր Դ կաթողիկոսի քրոջ հետ ամուսնությունից և ապօրինածին որդի Գեորգ անունով։ | Ռուբինյան | |
Ռուբեն Գ | 1175-1187 | Ռուբենը Մլեհ և Թորոս Բ իշխանների եղբայր Ստեփանեի որդին էր։ Գահ բարձրանալուց հետո պատժում է Մլեհին սպանողներին։ Տորոնի տեր Հումֆրիդի թոռ իզաբելլայի հետ ամուսնությունից ունենում է 2 դուստր՝ Ալիս և Ֆիլիպա։ Անհեռատեսության հետևանքով գերի է ընկնում Անտիոքի պրինցի մոտ, ապա խոշոր փրկագնի դիմաց ազատվելով, քաշվում է վանք, որտեղ էլ մահանում է։ | Ռուբինյան | |
Լևոն Բ | 1187-1198 | Ռուբեն Գ իշխանի եղբայրն էր։ Գահին բազմել է որպես վերջինիս դուստրերի խնամակալ։ Կառավարման հենց սկզբնական շրջանից սկսած ընդարձակում է երկրի տարածքը՝ գրավելով նաև ռազմավարական Պաղրաս ամրոցը Անտիոքի հետ սահմանին։ Անտիոքի պրինց Բոհեմունդ III-ի կնոջ զարմուհու հետ ամուսնությունից ուներ դուստր Ռիթա անունով։ | Ռուբինյան | |
Փակել
Թագավորության շրջան
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Գահակալման ժամանակաշրջան ...
Անուն | Գահակալման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Լևոն Բ | 1198-1219 | 1198 թ. հունվարի 6-ին Սրբազան Հռոմեական կայսեր ուղարկած թագով Տարսոնի Մայր տաճարում թագադրվում ու օծվում է որպես Հայոց թագավոր։ Նրան թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը, ինչպես նաև կրոնական որոշ ձևական զիջումների արդյունքում նրան ճանաչել էր նաև Հռոմի Պապը։ Նրա օրոք Կիլիկիո Հայոց թագավորությունը դառնում է Մերձավոր Արևելքի տվյալ ժամանակի ամենահզոր քրիստոնյա պետությունը։ Երկրորդ անգամ ամուսնանում է Կիպրոսի արքայադուստր Սիպիլի հետ, որից ունենում է Զաբել դստերը։ Մահանում է 1219 թ. մայիսի 2-ին։ Սիրտը ամփոփվում է Ակներում, իսկ մարմինը՝ Սսում։ | Ռուբինյան | |
Զաբել թագուհի և Փիլիպոս թագավոր | 1222-1225(Զաբել և Փիլիպոս),1219-1222/1225-26(Զաբել) | 1216 թ. Լևոն թագավորը գահաժառանգ է հռչակում իր դուստր Զաբելին, որի խնամակալն էր Սիր Ատանը, ապա՝ Կոստանդին Գունդստապլը։ 1222 թվականին Արքունի տյանի որոշմամբ ամուսնանում է Անտիոքի գահաժառանգ Փիլիպոսի հետ, որը ձերբակալվում և մահանում է բանտարկության մեջ 1225 թ-ին։ | Ռուբինյան | |
Զաբել թագուհի և Հեթում Ա թագավոր | 1226-1252(Զաբել), 1269(Հեթում) | Երկրորդ անգամ ամուսնանում է Կոստանդին պայլի որդի Հեթումի հետ 1226 թ-ին։ Ունենում են 3 որդի՝ Ռուբեն, Թորոս և Լևոն, և 5 դուստր։ Իրավական տեսակետից Հեթում թագավորը Զաբել թագուհու հետ կառավարել է որպես թագակիր-գործակից, այսինքն՝ նա թագավոր էր միայն այն պատճառով, որ Զաբել թագուհու ամուսինն էր։ Զաբել թագուհին մահանում է 1252 թվականին։ Հեթում թագավորի և Կոստանդին թագավորահոր ջանքերով կնքվում է հայ-մոնղոլական պայմանագիր, որով կանխվում է մոնղոլ զորքերի կողմից երկրի ասպատակումը։ 1266 թվականին Մառի ճակատարամտում հայոց զորքերը պարտություն են կրում մամլյուքյան զորքերից։ Մարտում սպանվում է արքայորդի թորոսը, իսկ արքայորդի Լևոնը գերի է ընկնում ու ազատվում մոտ 1.5 տարի անց։ Կյանքի վերջին տարիներին Հեթում թագավորը գահը հանձնում է իր որդի Լևոնին ու, քաշվելով վանք, ընդունում է Մակար անունը։ Մահանում է 1270 թ. ու թաղվում Դրազարկի վանքում։ | Ռուբինյան | |
Լևոն Գ | 1269-1289 | Փաստացի իշխանության է անցնում 1268 թ.-ին, սակայն չի օծվում թագավոր այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի էր իր հայր Հեթումը։ Այդ շրջանում հիշատակվում է «Պարոն Հայոց» տիտղոսով։ Թագավոր է օծվում 1271 թ. հունվարի 6-ին Տարսոնի Մայր տաճարում։ Ամուսնացած էր իշխանուհի Կեռանի հետ։ Թագավորը ունեցել է 15-ից 17 երեխա, որոնցից 2-ը՝ ապօրինածին։ | Ռուբինյան | |
Հեթում Բ և եղբայրներ | 1289-1306 | Հեթում Բ-ն Լևոն Գ թագավորի՝ ողջ մնացած որդիներից ավագն էր։ Գահը անցել է նրան ավագության իրավունքով, սակայն չի թագադրվել։ Ամուսնացած չի եղել։ Նրա օրոք՝ 1282 թ-ին մամլյուքները գրավում են կաթողիկոսանիստ Հռոմկլան։ 1293 թ-ին հրաժարվում է գահից՝ հօգուտ իր եղբայր Թորոսի, իսկ ինքը կրոնավոր է դառնում՝ ընդունելով Հովհաննես անունը։ Սակայն 1294 թ-ին նորից վերադառնում է գահին։ Ապա նորից հրաժարվում գահից 1296 թ-ին։ Թորոսը երկիրը կառավարել է տեղապահի կարգավիճակով և կրել է «Պարոն Հայոց» տիտղոսը։ 1296-98 թթ. գահը զավթում է նրանց մյուս եղբայր Սմբատը, որը կարգված է թագապահ, քանի դեռ Հեթումը և Թոոսը բացակայում էին երկրից։ Նա 1296 թ-ին իրեն թագավոր է հռչակում ու օծվում Սսում։ Երբ Հեթումն ու Թորոսը վերադառնում են Հայոց թագավորություն, Կեսարիայի մոտ Սմբատը ձերբակալում է նրանց՝ Հեթումին փակելով Մոլևոնում, իսկ Թորոսին՝ Բարձրաբերդում, ապա սպանել է տալիս վերջինիս ու կուրացնում Հեթումին։ 1298 թ-ին նրանց մյուս եղբայր Կոստանդինը ապսամբում է Սմբատի դեմ ու գահընկեց անելով նրան, բանտից ազատում է իր ավագ եղբայր Հեթումին ու վերադարձնում նրան գահը, իսկ ինքը կառավարում է երկիրը, կրելով «Պարոն Հայոց» տիտղոսը։ Սակայն հետո Կոստանդինը բռնազավթում է գահը, չնայած երբեք չի թագադրվում ու օծվում։ 1299 թ-ին Հեթումը ապաքինվում է ու վերցնում իշխանությունն իր ձեռքը, ապա աքսորում է Սմբատին ու Կոստանդինին դեպի Կոստանդնուպոլիս։ Դրանից հետո Հեթումը գահաժառանգ է հայտարարում իր սպանված եղբայր Թորոսի մանկահասակ որդի Լևոնին, որը թագադրվում է 1306 թ-ին, խնամակալ ունենալով Հեթում Բ-ին։ Լևոնը և Հեթումը սպանվում են 1307 թ-ին մոնղոլ զորավար Բիլարղուի ձեռքով։ | Ռուբինյան | |
Օշին | 1308-1320 | Օշինը Հեթում Բ-ի եղբայրն էր։ Երկրից վտարում է իր եղբորն ու եղբորորդուն, ինչպես նաև բազում իշխաններին սպանած Բիլարղուին, ապա մոնղոլաց խանի մոտ բողոք ներկայացնելով իր եղբայր Ալինախի միջոցով, հասնում է Բիլարղուի մահապատժին։ Նրա կառավարման տարիները համեմատաբար խաղաղ անցան։ Առաջին ամուսնությամբ ամուսնացած էր Հեթում Կոռկիոսացու դուստր Զաբելի հետ (մահ. 1310 թ.), որից ծնվել էր ապագա թագավոր Լևոն Ե-ն, իսկ երկրորդով՝ Սիցիլիայի թագավոր Ռոբերտի զարմուհի Յովհաննայի հետ 1316 թ-ին։ Մահանում է 1320 թ.-ին և թաղվում Դրազարկի վանքում։ | Ռուբինյան | |
Լևոն Ե | 1320-1342 | Գահը ժառանգում է 10 տարեկանում։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 1321 թ-ին։ Դեռևս հոր կենդանության օրոք հռչակվել էր գահակից-թագավոր։ Նրա խնամակալներն էին Կոռիկոսի տեր Օշինը, նրա եղբայր Կոստանդինը և Նղրի տեր Հեթումը ու նրա եղբայր Պաղտին մարաջախտը, ընդ որում՝ առաջին երկուսը նրա մորեղբայրներն էին։ Ամուսնացած էր Օշին Պայլի դուստր Զաբելի հետ (1321 թ.)։ Պետության փաստացի կառավարիչ է դառնում Օշին պայլը, որը, ի թիվս իր շատ հակառաորդների, հաշվեհարդար է տեսնում նաև Լևոնի հորաքույր, Ամորի Լուսինյանի կին Զաբելի և նրա որդիներից որոշների հետ։ Չափահաս դառնալով Լևոնը սպանել է տալիս իր մորեղբայրներ Օշինին և Կոստանդինին, նաև իր կնոջը։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1331 թ-ին Կիպրոսի Հենրի II թագավորի այրի և Սիցիլիայի Ֆրեդերիկ թագավորի դուստր Կոնստանսի հետ։ Մահանում է 1341-ի վերջին կամ 1342-ի սկզբին։ | Ռուբինյան | |
Կոստանդին Բ (Գի Լուսինյան) | 1342-1344 | Լևոն Ե թագավորի հորաքեռորդին էր՝ Կիպրոսի գահի բռնակալ Ամորի Լուսինյանի և Լևոն Գ թագավորի դուստր Զաբելի որդին։ Քանի որ Լևոն թագավորը անզավակ էր, ապա նա կտակով գահը հանձնում է Բյուզանդիայում գտնվող Գիին։ Նա ժամանում է Հայոց թագավորություն ու թագադրվում 1342 թ-ի հոկտեմբերին։ Սպանվում է 1344 թ-ին։ | Ռուբինյան | |
Կոստանդին Գ | 1344-1362 | Պաղտին մարաջախտի որդին էր ու ընտրվել էր որպես թագավոր Արքունի ատյանի կողմից։ Նա Կոստանդին Գունդստապլի ծոռն էր (կամ թոռան թոռը), իսկ մայրը Սմբատ Սպարապետի թոռն էր։ Նրա օրոք երկիրը ունենում է մեծ տարածքային կորուստներ ու պարփակվում լեռնային մասում։ Ամուսնացած էր Օշին Պայլի և Յովհաննա թագուհու դուստր մարիունի հետ։ Ունեցել են 2 որդի՝ Օշին և Լևոն անուններով, որոնք մահացել են մանուկ հասակում։ Կոստանդինը մահանում է 1362 թ-ի դեկտեմբերի 21-ին։ | Ռուբինյան | |
Կոստանդին Դ | 1365-1373 | Մինչև Կոստանդինի գահակալումը երկիրը 2 տարի կառավարվում է նախորդ թագավորի այրի Մարիոն թագուհու կողմից։ Նա Կոստանդին Գ ի եղբայր և Նղիրի տեր Հեթում ջամբռլայի որդին էր։ Ըստ հովհան դարդելի՝ սպանվում է հայ իշխաների ձեռքով, քանի որ որոշել էր հաշտություն կնքել մամլյուքների հետ ու երկիրը հանձնել նրանց։ | Ռուբինյան | |
Լևոն Զ | 1374-1375 | Լևոն Գ թագավորի դուստր Զաբելի և Ամորի Լուսինյանի որդի Հովհաննես-Ջեհան իշխանի որդին էր։ Մինչ նա կժամաներ Հայոց թագավորություն, Արքունի ատյանի որոշմամբ 1373 թ-ին երկրի կառավարիչ է նշանակվում Կոստանդին Գ-ի այրի Մարիոն թագուհուն։ Լևոնը թագադրվում է 1374 թ.-ի սեպտեմբերի 14-ին։ 1375 թ-ի ապրիլին Հալեպի մելիք Աշըգ-Թեմուրը գրավում է Սիսը ու գերում թագավորական ընտանիքը։ 1382-ին Արագոնի և Կաստիլիայի թագավորների տված փրկագնով ազատվում է գերությունից ու մեկնում Եվրոպա։ Մահանում է 1393 թ-ին Փարիզում։ | Ռուբինյան | |
Փակել
Ցուցակում ներկայացված չեն համակառավարիչները։ 1220 թ.-ից սկսվեցին մոնղոլական և Ջալալլեդդինի արշավանքները, իսկ 1236 թ.-ից սկսվեց նվաճողական արշավանքները, 1259 թ.-ից Հայաստանը հիմնականում մոնղոլական տիրապետության տակ էր։
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կառավարման ժամանակաշրջան ...
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Դինաստիա | Պատկեր |
Զաքարե Բ Զաքարյան | 1191 - 1212 | Սարգիս Զաքարյան Երկայնաբազուկի և Սահակադուխտ Արծրունու ավագ որդին, Հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատար՝ ամիրսպասալար, Հայոց իշխանապետ | Զաքարյան | |
Իվանե Ա Զաքարյան | 1212 - 1227[8] | Զաքարե Բ-ի կրտսեր եղբայրը, Զաքարե Բ-ի մահից հետո Հայոց իշխանապետ, ստանալով ամիրսպասալարի, իսկ 1213-ին նաև՝ աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները | Զաքարյան | |
Ավագ Զաքարյան | 1227 - 1250 | Իվանեի տղան, աթաբեկ (թագավորահայր), հոր մահից հետո՝ Հայոց իշխանապետ | Զաքարյան | |
Զաքարե Գ Զաքարյան | 1250 - 1259 | Զաքարե Բ-ի թոռը՝ Շահնշահ Ա Զաքարյանի որդին, Հայոց իշխանապետ և հայ-վրացական զորքերի ամիրսպասալար 1251-ից, 1259 թ.-ին մահապատժի է ենթարկվել | Զաքարյան | |
Սմբատ Օրբելյան | 1263-1271 | Սյունիքի Օրբելյանների տոհմից, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հորեղբայրը։ Գոնցա թագուհու մահից հետո, Սմբատի միջնորդությամբ վրաց Դավիթ թագավորը իրեն երկրորդ կին է ուզում Խավանդ Եսուգան Նախիջևանցուն և Սմբատին դարձնում իր մանկահասակ որդի Դեմետրեի խնամակալը՝ աթաբեկ (թագավորահայր), նրա տնօրինությանը թողնելով Հայոց իշխանապետի գործակալությունը | Օրբելյան | |
Սադուն Բ Արծրունի | 1271-1282 | Մահկանաբերդի Արծրունիների տոհմից, Սադուն Ա Արծրունու թոռը։ Օգտագործելով մոնղոլ իլխանության հետ կապերը և Ավագ Զաքարյանի դուստր՝ Խոշաք Զաքարյան իշհանուհու հովանավորությունը (եղել է Խոշաքի կալվածքների կառավարիչը)՝ Սադուն Արծրունին բարձր դիրքի է հասել վրաց Դեմետր թագավորի արքունիքում, ամուսնացել է Դեմետրի քույր Թամարի հետ և ստացել Դմանիս քաղաքը՝ շրջակայքով, գրավելով աթաբեկի ու ամիրսպասալարի պաշտոնները և Սմբատ Օրբելյանից հետո ճանաչվել Հայոց իշխանապետ | Արծրունի | |
Տարսայիճ Օրբելյան | 1284-1290 | 1282-1283 թ.թ. իլխանության գահի համար բռնկված պայքարի ժամանակ ՏարսայիՃ Օրբելյանը զինակցել է Արղունին և նրա հաղթանակից հետո՝ ճանաչվել Հայոց իշխանապետ, և Ի հատուցումն իր ծառայությունների՝ վրաց Դեմետրե թագավորի կողմից նշանակվել աթաբեկ ու ամիրսպասալար | Օրբելյան | |
Խութլու Բուղա Արծրունի | 1290-1293 | Սադուն Բ Արծրունու ավագ որդին։ 1289 թ. Արղուն իլխանի դեմ ամիր Բուղայի ապստամբության ճնշումից և վրաց թագավոր Դեմետրեի սպանվելուց հետո, Խութլու Բուղայի գործուն միջամտությամբ գահը հանձնվել է Նարին-Դավթի որդի Վաղթանգին։ Վերջինս որպես հատուցում, Խութլու Բուղային է հանձնել վրաց արքունիքի աթաբեկությունը և ամիրսպասալարի պաշտոնը, Արղուն իլխանի համաձայնությամբ 1290 թ. ստանձնել է Հայոց իշխանապետի գործակալությունը | Արծրունի | |
Շահնշահ Բ Զաքարյան | 1293-1320 | Զաքարե Գ Զաքարյանի որդին։ Շահնշահ Բ-ն 1293 թ. (Խութլու Բուղայի մահապատժից հետո) դարձավ հայ-վրաց զորքերի ամիրսպասալար, իսկ իր եղբայր Իվանեն մսախուրթուխուցես։ Ղազան իլխանի կողմից ճանաչվել է Հայոց իշխանապետ | Զաքարյան | |
Զաքարե Դ Զաքարյան | 1320-1333 | Ավագ Զաքարյանի թոռը (Խոջա Սահիբ-Ջուվեյնու և Խոշաք Զաքարյան իշխանուհու ավագ որդին)։ Ուլջեյթու իլխանի համաձայնությամբ վերադարձել է Հայաստան (Արղուն իլխանի կողմից իր հոր սպանությունից հետո, խուսափելով հալածանքներից փախել էր Աբխազիա)։ Շահնշահ Բ-ի մահից հետո, ստանձնել է հայ-վրացական զորքերի ամիրսպասալարի պաշտոնը և վարել Հայոց իշխանապետի գործակալությունը | Զաքարյան | |
Բուրթել Երկարակյաց Օրբելյան | 1333-1349 | Էլիկում Օրբելյանի որդին։ 1338-ին Չոբանյան Հասան-Քուչակը իր ձեռքը վերցրեց Հուլավյան իլխանության մեծագույն մասը (և գրեթե ամբողջ Հայաստանը)։ Մոնղոլ-թաթարական գահակալական կռիվների ասպարեզում հայտնված Հայոց իշխանապետությունում Բուրթել Երկարակյացին հաջողվեց իր գահերեցության ներքո վերամիավորել Զաքարյան Հայաստանի մյուս հայ իշխանությունները և ավատատերերի տրոհված զինվորական ուժերը։ Հայ ավատատերերին հնազանդության բերելու նպատակով Հասան-Քուչակը վարել է նրանց սիրաշահելու քաղաքականություն և հայ իշխանների ավագությունը իր ձեռքը վերցրած Բուրթել Մեծ Օրբելյանին՝ 1340-ին նշանակել Իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա, ճանաչելով նրա Հայոց իշխանապետի իրավունքները | Օրբելյան | |
Շահնշահ Գ Զաքարյան | 1349-1358 | Շահնշահ Բ-ի թոռը (վաղամեռիկ Զաքարիայի որդին)։ Չափահաս դառնալով, իր հորեղբայր Վահրամից ստացել է Զաքարյանների իշխանական տան ավագությունը և դարձել վրաց արքունիքի աթաբեկն ու ամիրսպասալարը | Զաքարյան | |
Զազան Զաքարյան | 1358-1386 | Շահնշահ Գ Զաքարյանի որդին։ Հոր մահից հետո ստանձնել է հայ-վրաց զորքերի ամիրսպասալարի պաշտոնը | Զաքարյան | |
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կառավարման ժամանակաշրջան ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կառավարման ժամանակաշրջան ...
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելություն | Պատկեր |
Գարեգին Նժդեհ | 25.12.1920 - 01.07.1921 | սպարապետ, ապա վարչապետ, իսկ վերջում Ռազմական նախարար և սպարապետ | ՀՅԴ | |
Սիմոն Վրացյան | 01.06.1921 - 09.07.1921[9] | | ՀՅԴ | |
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կառավարման ժամանակաշրջան ...
Փակել
2015 թվականի սահմանադրության փոփոխությունից հետո երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է։
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կառավարման ժամանակաշրջան ...
Անուն | Կառավարման ժամանակաշրջան | Ծանոթագրություններ | Կուսակցական պատկանելությունը նախագահության ժամանակ | Պատկեր |
Նիկոլ Փաշինյան | մայիսի 8, 2018 - հոկտեմբերի 16, 2018 հունվարի 14, 2019 - ներկա | ՀՀ 16-րդ վարչապետ (Առաջին վարչապետը ՀՀ խորհրդարանական համակարգում) | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | |
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Կառավարման ժամանակաշրջան ...
Փակել
«Հայոց Պատմություն» 10-րդ դասարանի դասագիրք, 2009 թ.
«Հայոց պատմություն, հիմնահարցեր», Երևան 2000, Հ. Սիմոնյան