ՅՈՒՆԵՍԿՕ
From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO[1] ֆր.՝ Organisation des Nations unies pour l'éducation, la science et la culture), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ[2]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։
ՅՈՒՆԵՍԿՕ | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, Միջազգային կազմակերպություն, միջկառավարական կազմակերպություն և կազմակերպություն |
Հապավում | UNESCO |
Հիմնադրված | 1946 |
Գլխադասային գրասենյակ | Փլեյս դե Ֆոնտենոյում (Փարիզ, Ֆրանսիա) |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, ռուսերեն, չինարեն |
Գլխավոր քարտուղար | Օդրի Ազուլայ |
Հիմնական մարմին | Գլխավոր կոնֆերանս |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կամավորներ | 193 երկիր |
Պարգևներ | |
Կայք | en.unesco.org |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր[3]։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ[4]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը[5]։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ[6]։
Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեության հիմքում։
Պատմություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային համագործակցության նրա մանդատի մասին խոսելիս կարող ենք հղում անել 1921 թվականի սեպտեմբերի 21-ի բանաձևին, որով ընտրվելու էր հանձնաժողով դրա ստեղծման գործնական հնարավորությունը ուսումնասիրելու համար[7][8]։ 1925 թվականի դեկտեմբերի 18-ին Կրթության միջազգային բյուրոն սկսեց իր աշխատանքները որպես ոչ կառավարական կազմակերպություն միջազգային կրթական զարգացման ոլորտում[9]։ Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը շատ խոչընդոտեց այս սկզբնական նախատիպ հանդիսացող կազմակերպությունների աշխատանքներին։
Ատլանտյան կանոնադրության և ՄԱԿ-ի հռչակագրի ստորագրումից հետո, Կրթության դաշնակից նախարարների կոնֆերանսը սկսեց հանդիպումներ կազմակերպել Լոնդոնում, որոնք 1942 թվականի նոյեմբերի 16-ին սկսվեցին և շարունակվեցին մինչև 1945 թվականի դեկտեմբերի 5-ը։ 1943 թվականի հոկտեմբերի 30-ին միջազգային կազմակերպության ստեղծման անհրաժեշտության մասին նշված էր Մոսկվայի հռչակագրում, որը համաձայնեցված էր Չինաստանի, Միացյալ թագավորության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից։ Դրան հաջորդեցին Դումբարտոն-Օքսի կոնֆերանսի ընթացքում արված առաջարկությունները 1944 թվականի հոկտեմբերի 9-ին։ Կրթության դաշնակից նախարարների կոնֆերանսի առաջարկների հիման վրա և Միջազգային կազմակերպությունների մասին միավորված ազգերի կոնֆերանսի խորհրդատվությունները հաշվի առնելով, որը անց է կացվել 1945 թվականի ապրիլ-հունիս ամիսներին, կրթական և մշակութային կազմակերպություն հիմնելու նպատակով հրավիրվեց Միացյալ ազգերի կոնֆերանս, որը անցկացվեց 1945 թվականի նոյեմբերի 1-16-ը Լոնդոնում․ ներկայացված էին 44 երկրների կառավարություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծման գաղափարը գերազանցապես զարգացրել է Ռեբ Բաթլերը՝ Միացյալ թագավորության կրթության նախարարը, որը մեծ ազդեցություն ունեցավ հետագայում դրա զարգացման վրա[10]։ Կրթական և մշակութային կազմակերպություն հիմնելու նպատակով Միացյալ ազգերի կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը, որը ստորագրվեց 37 պետությունների կողմից, և ստեղծվեց Նախապատրաստական հանձնաժողովը[11]։ Այս հանձնաժողովը գործել է 1945 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1946 թվականի նոյեմբերի 4-ը․ սա այն ամսաթիվն է, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությունը մտավ օրինական ուժի մեջ քսան անդամ պետությունների կողմից վավերացման պահանջը կատարելուց հետո[12]։
Առաջին գլխավոր կոնֆերանսը տեղի է ունեցել 1946 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում․ գլխավոր տնօրեն էր ընտրվել Ջուլիան Հուքսլին[13]։ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել 1954 թվականի նոյեմբերին, երբ Գլխավոր կոնֆերանսը վճռեց, որ գործադիր խորհրդի անդամները լինելու են այն երկրի կառավարության ներկայացուցիչները, որին պատկանում են, և այլևս առաջվա պես չեն գործի իրենց անձնական շարժառիթներով[14]։ Կառավարման մեջ այս փոփոխությունը առանձնացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրեն նախորդող նմանատիպ կազմակերպությունից նրանով, թե ինչպես են անդամ պետությունները աշխատելու միասին կազմակերպության իրավասությունների շրջանակներում։ Քանի որ անդամ երկրները միասին էին աշխատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատը իրականացնելու նպատակով, քաղաքական և պատմական գործոններն են ձևավորել կազմակերպության գործունեությունը, հատկապես Սառը պատերազմի ընթացքը, ապագաղութացման գործընթացը, ԽՍՀՄ փլուզումը։
Կազմակերպության մեծ ձեռքբերումների թվում են կազմակերպության կողմից տարվող աշխատանքները ռասիզմի դեմ պայքարում, օրինակ՝ ռասաների մասին ազդեցիկ հայտարարությունների միջոցով։ Այդպիսի հայտարարություններով հանդես են գալիս մարդաբանները (նրանց թվում Կլաուդ Լևի Ստրաուսը) և այլ գիտնականներ 1950 թվականին[15]։ Այս ամենի արդյունքն էր նաև 1978 թվականին Ռասայի և ռասայական նախապաշարմունքների մասին հռչակագիրը[16]։ 1956 թվականին ՀԱՀ-ը դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից պնդելով, որ կազմակերպության հրապարակումների մի մասը միջամտում է երկրների ռասայական խնդիրներին[17]։ ՀԱՀ-ը կրկին անդամակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1994 թվականին Նելսոն Մանդելայի իշխանության օրոք։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբնական գործոնեություններից մեկը կրթության ոլորտում Մարբիալ հովտում (Հայիթի) հիմնարար կրթության պիլոտային ծրագիրն էր, որը մեկնարկել էր 1947 թվականին[18]։ Այս ծրագրին հաջորդեցին փորձագետների խմբերի այցելությունները այլ երկրներ․ դրանց թվում էր նմանատիպ առաքելություններից մեկի այցը Աֆղանստան 1949 թվականին[19]։ 1948 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկեց, որ անդամ երկրները տարրական կրթությունը դարձնեն պարտադիր և ունիվերսալ[20]։ 1990 թվականին «Կրթություն բոլորի համար» համաշխարհային կոնֆերանսը Յոմտիենում (Թաիլանդ) սկիզբ դրեց գլոբալ շարժման, որով հիմնական կրթություն էր ապահովվելու բոլոր երեխաների, երիտասարդների և մեծահասակների համար[21]։ Տասը տարի անց՝ 2000 թվականին, Դակարում (Սենեգալ) անցկացված Համաշխարհային կրթական ֆորումը կոչ էր անում անդամ երկրների կառավարություններին պարտավորություն ստանձնել՝ հիմնական կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար մինչ 2015 թվականը[22]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության սկզբնական փուլում է իրականացվել նաև Նուբիայի արշավը, որը մեկնարկել է 1960 թվականին[23]։ Արշավի նպատակն էր տեղափոխել Աբու Սիմբելի Մեծ տաճարը, որպեսզի Ասվան ջրամբարի կառուցումից հետո Նեղոսը չվնասի տաճարը։ 20 տարի տևած արշավի ընթացքում 22 հուշարձան և ճարտարապետական համալիր է տեղափոխվել։ Այսպիսի արշավների թվում սա առաջինն ու ամենամեծն էր․ ընդգրկում էր Մոհենջո Դարոն (Պակիստան), Ֆեսը (Մարոկկո), Կատմանդուն (Նեպալ), Բորոբուդուրը (Ինդոնեզիա) և Ակրոպոլիսը (Հունաստան)։ Ժառանգության պահպանման հարցերու կազմակերպության գործունեության արդյունքում 1972 թվականին ընդունվեց կոնվենցիա, որը զբաղվում էր համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության հարցերով[24]։ Համաշխարհային ժառանգության կոմիտեն ստեղծվել է 1976 թվականին և առաջին օբյեկտները ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցուցակում 1978 թվականին[25]։ Այդ պահից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից մշակութային ժառանգությանը և բազմազանությանն առնչվող կարևոր իրավական միջոցներ են կիրառվել 2003 թվականին (Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիա[26]) և 2005 թվականին (Մշակութային արժեքների բազմազանության պահանության և զարգացման կոնվենցիա)[27]։
1951 թվականի դեկտեմբերին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական հանդիպման արդյունքը եղավ Միջուկային հետազոտությունների Եվրոպական խորհրդի ստեղծումը, որը պատասխանատու էր Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության[28] ստեղծման համար 1954 թվականին։
1948-1966 թվականների Արիդ զոն (Arid Zone) ծրագիրը բնական գիտությունների ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական գործունեության ոլորտում իրականացված խոշոր ծրագրերից մեկն էր[29]։ 1968 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպեց առաջին միջկառավարական կոնֆերանսը, որի նպատակն էր շրջակա միջավայրի և զարգացման միջև հաշտեցման ուղիներ գտնել։ Սա այն խնդիրն էր, որը անընդհատ քննարկվում էր կայուն զարգացման ոլորտներում։ 1968 թվականի կոնֆերանսի գլխավոր ձեռքբերումներից մեկը ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից Մարդը և կենսոլորտը ծրագրի մեկնարկն է[30]։
Հաղորդակցության ոլորտում «բառերի և պատկերների միջոցով մտքերի ազատ հոսքը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրության մեջ ամրագրված է եղել հենց սկզբից, ինչն էլ հաջորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի այն փորձին, որ տեղեկատվության նկատմամբ ունեցած վերահսկողությունը բնակչությանը ագրեսիայի սովորեցնելու գործոն էր[31]։ Երկրորդ համաշխարհային պատերազմին անմիջապես հաջորդող տարիներին միջոցներ ձեռնարկվեցին զանգվածային հաղորդակցության միջոցների վերականգնման և կարիքների բացահայտման վրա։ 1950-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց լրագրողների համար թրեյնինգներ և ուսուցում կազմակերպել[32]։ Ի պատասխան 1970-ական թվականների «Նոր աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգի»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց հաղորդակցության խնդիրների ուսումնասիրության միջազգային հանձնաժողով[33], որը ներկայացրեց 1980 թվականի Մաքբրայդի զեկույցը (անվանվել է հանձնաժողովի նախագահ, նոբելյան մրցանակի դափնեկիր Շոն Մաքբրայդի պատվին)[34]։ Հենց նույն տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց հաղորդակցության զարգացման միջազգային ծրագիրը՝ մի բազմակողմ ֆորում, որի նպատակն էր նպաստել մեդիայի զարգացմանը զարգացող երկրներում[35][36]։ 1991 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը ընդունել է մեդիայի անկախության և բազմակարծության հարցերով Վինդհոկի հռչակագիրը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այդ հռչակագրի հաստատման օրը՝ մայիսի 3-ը, հռչակի մամուլի ազատության օր[37]։ 1997 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին շնորհում է Գիլիերմո Կանոյի անվան մամուլի ազատության մրցանակ։ 2003 թվականի Ժնևի և 2005 թվականի Թունիսի տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովներին ընդառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրեց Տեղեկատվություն բոլորի համար ծրագիրը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց Պաղեստինի անդամակցությունը կազմակերպությանը 2011 թվականին[38][39]։ Ըստ 1990 և 1994 թվականներին ԱՄՆ-ում ընդունված օրենքների՝ այս երկիրը չի կարող ֆինանսական աջակցություն տրամադրել ՄԱԿ-ի այն կազմակերպություններին, որոնք Պաղեստինին որպես լիիրավ անդամ ընդունում են[40]։ Արդյունքում նա հրաժարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին ֆինանսավորելուց։ ԱՄՆ տրամադրած ֆինանսավորումը կազմում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի մոտ 22%-ը[41]։ Իսրայելը ևս արձագանքեց Պաղեստինի անդամակցությանը և սառեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին տրամադրվող վճարումները, ինչպես նաև Պաղեստինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց[42], պնդելով, որ Պաղեստինի անդամակցությունը կարող է վնասել հնարավոր խաղաղության բանակցություններին[43]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին նախատեսվող վճարումները չանելուց երկու տարի անց ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին կազմակերպությունում քվեարկություններին մասնակցելու իրենց իրավունքը՝ պահպանելով ընտրվելու իրավունքը։ Այսպիսով, ԱՄՆ 2016-2019 թվականներին ընտրվեց որպես գործադիր խորհրդի անդամ[44]։
Գործունեություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրականացնում է իր գործունեությունը 5 ծրագրային ոլորտների միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական և մարդու մասին գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն ու տեղեկատվություն։
- Կրթություն․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է համեմատական կրթության հարցում հետազոտությունների իրականացմանը, փորձագիտական ուսումնասիրություններ է անում և նպաստում է համագործակցության իրականացմանը ազգային կրթական առաջնորդությունը ամրապնդելու և պետությունների կողմից բոլորի համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով։ Դա ընդգրկում է՝
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 644 ամբիոններից բաղկացած միջազգային ցանց, որը ներառում է 126 երկրի 770 ինստիտուտներ,
- Շրջակա միջավայրի պահպանման կազմակերպությունը,
- 1960 թվականին ընդունված կրթության ոլորտում խտրականությունը դատապարտող կոնվենցիան,
- 12 տարին մեկ գումարվող Մեծահասակների կրթության միջազգային կոնֆերանսի կազմակերպությունը,
- Կրթություն բոլորի համար գլոբալ մոնիտորինգի զեկույցի հրատարակումը,
- Սովորելու չորս սյուները կառուցողական փաստաթղթի հրատարակումը,
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ASPNet-ը (Associated Schools Project Network), 8000 դպրոցներից բաղկացած միջազգային ցանց աշխարհի 170 երկրում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի հավատարմագրում բարձրագույն ուսումնական հաստատություններին[45]։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասարակությանը կրթելու նպատակով հանդես է գալիս նաև հրապարակային հայտարարություններով։
- Բռնությունների վերաբերյալ Սևիլի հայտարարությունը։ Սա հայտարարություն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է 1989 թվականին՝ հերքելու համար այն տեսակետը, որ մարդիկ կենսաբանորեն հակված են բռնության կիրառմանը։
- Առանձնացնում է Մշակութային և գիտական այնպիսի նշանակություն ունեցող նախագծեր և վայրեր, ինչպիսիք են՝
- Կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանման այգիների ցանց,
- Կենսոլորտային պաշարներ Մարդը և կենսոլորտը ծրագրի շնորհիվ (սկսած 1971 թվականից),
- Գրականության քաղաք։ 2007 թվականին առաջին քաղաքը, որ արժանացել է այդ տիտղոսին Էդինբուրգն է[46]։ 2008 թվականին Այովա Սիթին (Այովա) դարձավ գրականության քաղաք,
- Ոչնչացման եզրին գտնվող լեզուները և լեզվի բազմազանության նախագծերը,
- Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցները,
- «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանը (սկսած 1997 թվականից),
- Ջրային ռեսուրսների կառավարումը միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջոցով (սկսած 1965 թվականից),
- Համաշխարհային ժառանգություն հանդիսացող վայրերը,
- Համաշխարհային թվային գրադարանը։
- Քաջալերում է պատկերների և բառերի միջոցով մտքերի ազատ հոսքին հետևյալ միջոցներով՝
- խթանելով ազատ արտահայտվելու իրավունքը, ինչը ներառում է մամուլի ազատությունը և տեղեկատվական օրենսդրության ազատությունը՝ բաժանելով ազատ արտահայտվելու իրավունքն ու մեդիայի զարգացումը[47]։ Սա ընդգրկում է հաղորդակցության զարգացման միջազգային ծրագիրը[48]։
- Կարևորելով լրագրողների ազատությունը՝ պայքարել լրագրողների վրա հարձակվողների անպատժելիության դեմ[49] Լրագրողների անվտանգության և անպատժելիության խնդիրների ՄԱԿ-ի գործողությունների պլանի կոորդինացման միջոցով[50]։
- Խթանելով տեղեկատվության հասանելիությունը և ապահովելով այդ տեղեկատվության պահպանումը և լուծումներ գտնելով կայուն զարգացման համար «Հասարակությունների գիտելիքներ» բաժնի միջոցով[51], որը ներառում է «Աշխարհի հիշողություն» ծրագիրը[52] և «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագիրը[53]։
- Խթանելով մեդիայում բազմակարծությունը, գենդերային հավասարությունը և մշակութային բազմազանությունը։
- Խթանելով ինտերնետային համալսարանների գործունեությունը և դրանց հետևյալ սկզբունքները առաջ մղելով՝ ինտերնետը պետք է լինի հիմնված մարդու իրավունքների վրա, բաց, հասանելի բոլորին և ապահովի շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցություն[54]։
- Ստեղծելով գիտելիք այնպիսի հրատարակումների միջոցով, ինչպիսիք են Արտահայտությունների ազատության և մեդիայի զարգացման համաշխարհային միտումները[55], Ինտերնետային ազատության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարքերը[56], Մեդիայի զարգացման ցուցանիշները[57], ինչպես նաև ցուցանիշների վրա հիմնված այլ ուսումնասիրություններ։
- Խթանում է այնպիսի միջոցառումների կազմակերպումը, ինչպիսիք են՝
- Աշխարհի երեխաների համար խաղաղության մշակույթի և բռնությունների արգելման խթանման միջազգային տասնամյակ՝ 2001–2010 թվականներ։ Հռչակվել է ՄԱԿ-ի կողմից 1998 թվականին։
- Համաշխարհային մամուլի ազատության օրը՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ը, որը տոնելը նպատակ ունի խթանել արտահայտվելու և մամուլի ազատությունները որպես մարդու հիմնարար իրավունքներ և յուրաքանչյուր առողջ, ժողովրդավարական և ազատ հասարակության կարևորագույն ցուցանիշ։
- Criança Esperança Բրազիլիայում Ռեդե Գլոբոյի հետ համատեղ (Rede Globo), որի նպատակն է միջոցներ հավաքագրել հասարակության վրա հիմնված նախագծերի համար, որոնք կզարգացնեն սոցիալական ինտեգրացիան և կկանխեն բռնությունները։
- Գրագիտության միջազգային օր
- Խաղաղության մշակույթի միջազգային տարի
- Առողջապահական կրթություն բնավորության փոփոխության համար( Health Education for Behavior Change)․ սա ծրագիր է, որն իրականացվում է Քենիայի կրթության նախարարության հետ համատեղ, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ադրբեջանի կառավարությունից՝ խթանելու համար առողջապահական կրթությունը 10-19 տարեկան երիտասարդների մոտ, ովքեր ապրում են Կիբերայի (Նայրոբի) ոչ պաշտոնական ճամբարներում։ Նախագիծը իրականացվել է 2014 թվականի սեպտեմբերից 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում[58]։
- Հիմնադրում և ֆինանսավորում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝
- Միգրացիոն թանգարանների նախաձեռնությունը, որը խթանում է ներգաղթյալ բնակչության հետ մշակութային երկխոսություն իրականացնելու նպատակով թանգարանների ստեղծումը[59]։
- UNESCO-CEPES (Centre Européen pour l’Enseignement Supérieur – CEPES), բարձրագույն կրթության եվրոպական կենտրոն․ հիմնադրվել է 1972 թվականին Բուխարեստում (Ռումինիա) որպես ապակենտրոնացված գրասենյակ, որի նպատակն է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանումը Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Իսրայելում։ Բարձրագույն կրթությունը Եվրոպայում․ այսպես է կոչվում նրա պաշտոնական ամսագիրը։
- Ազատ ծրագրավորման խորհրդատու․ 1998 թնականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ազատ ծրագրավորման հիմնադրամը միասին սկսեցին այս նախագիծը՝ ցուցակագրելով ազատ ծրագրավորումը։
- Ֆրեշ (FRESH)․ ռեսուրսները կենտրոնացնում է արդյունավետ դպրոցական առողջության ապահովման վրա[60]։
- ՕԱՆԱ․Ասիա-խաղաղօվկիանոսյան նորությունների գործակալության կազմակերպություն (OANA, Organization of Asia-Pacific News Agencies)
- Գիտության միջազգային խորհուրդ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- ԱՍՕՄՊՍ (Asian Symposium on Medicinal Plants and Spices (ASOMPS))․ Բուժիչ բույսերի և համեմունքների ասիական գիտաժողով․ գիտական կոնֆերանսների շարք, որոնք անց են կացվել Ասիայում։
- Բոթանի 2000 (Botany 2000)․ ծրագիր, որը աջակցում է տաքսոնոմիային, ինչպես նաև դեղագործական և դեկորատիվ բույսերի կենսաբանական և մշակութային բազմազանությանը և դրանց պաշտպանությանը շրջակա միջավայրի աղտոտումից։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական աշխատանքների հավաքածու․ համաշխարհային գրական ստեղծագործությունների թարգմանություններ տարբեր լեզուներով (1948-ից 2005 թվականներ)։
- Գոու ՅՈՒՆԵՍԿՕ (GoUNESCO), նախաձեռնությունների կենտրոն, որի գրասենյակը գտնվում է Նոր Դելիում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի թափանցիկության պորտալը (UNESCO transparency portal) նախատեսված է հասարակության համար կազմակերպության գործունեության մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով, ինչպիսին է օրինակ երկու տարվա համար նախատեսված համախառն բյուջեն,ինչպես նաև համապատասխան ծրագրերի և ֆինանսական փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։ Տեղեկատվության այս երկու տարբերվող խմբերի մասին ինֆորմացիան հրապարակվում է Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության (International Aid Transparency Initiative) գրանցամատյանում, որը հիմնականում հիմնվում է Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության գործունեության չափանիշների և այդ կազմակերպության չափանիշների վրա։
Եղել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2 նոր ցանկեր ստեղծելու առաջարկներ։ Առաջին առաջարկվող ցանկը կենտրոնանալու է շարժական նյութական արժեքների ժառանգության վրա, ինչպիսիք են արվեստի գործերը, նկարները։ Այդ ցանկը կարող է ընդգրկել նաև մշակութային տարբեր օբյեկտներ, օրինակ՝ Jōmon Venus-ը Ճապոնիայում, Մոնա Լիզան Ֆրանսիայում, Գեբել էլ Արաքի դանակը Եգիպտոսում, Իններորդ ալիքը Ռուսաստանում, Չաթալհյոյուքի նստած կինը Թուրքիայում, Դավիթը (Միքելանջելո) Իտալիայում, Մաթուրա Հերակլեսը Հնդկաստանում, Մանունգյուրի սափորը Ֆիլիպիններում, Բայեկջեի գահը Հարավային Կորեայում, Խոտի սայլը Միացյալ Թագավորությունում և Բենինյան բրոնզը Նիգերիայում։ Առաջարկվող երկրորդ ցանկը ուշադրության կենտրոնում է պահելու աշխարհի կենդանի տեսակները, օրինակ՝ կոմոդյան վիշապներին Ինդոնեզիայում, պանդաներին Չինաստանում, սպիտակագլուխ ծովարծիվներին Հյուսիսամերիկյան երկրներում, այ-այներին Մադագասկարում, ասիական առյուծներին Հնդկաստանում, կակապոներին Նոր Զելանդիայում, լեռնային տապիրներին Կոլումբիայում, Էկվադորում և Պերույում[61][62]։
Մեդիա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և իր մասնագիտացված հաստատությունները մի շարք ամսագրեր են թողարկում։
ՅՈՒdick-ի Կուրիեր (Courier) ամսագիրը հաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարները տարածելու, մշակույթների միջև երկխոսության համար հարթակ ստեղծելու, միջազգային բանավեճերի ֆորում ապահովելու իր առաքելությունը։ 2006 թվականի մարտից սկսած այն հասանելի է օնլայն տարբերակով, ինչպես նաև սահմանափակ տպագիր տարբերակներով։ Ամսագրի հոդվածներում ներկայացված են լինում հեղինակների տեսակետները, որոնք պարտադիր չէ, որ լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսակետները։ 2012-ից 2017 թվականներն ընկած ժամանակահատվածում հրատարակումը դադարեցված է եղել[63]։
1950 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնեց Գիտության ազդեցությունը հասարակության վրա եռամսյա վերլուծությունը՝ քննարկելու համար գիտության ազդեցությունը հասարակության վրա։ 1992 թվականին ամսագիրը դադարեց լույս տեսնել[64]։ 1948 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատարակում է նաև թանգարանների միջազգային եռամսյակը մեկ լույս տեսնող ամսագիրը։
ՅՈՒՆԵՍԿՕ և ոչ կառավարական կազմակերպություններ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական հարաբերություններ ունի 322 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ[65]։ Դրանցից շատերը, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն է նշում, գործառնական են, իսկ մնացածները՝ պաշտոնական[66]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության բարձրագույն ձևը պաշտոնական ասոցացիան է, և գոյություն ունեն 22 ոչ կառավարական կազմակերպություններ[67], որոնք պաշտոնական ասոցացիոն հարաբերություններ ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև գրասենյակներ են զբաղեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Դրանց ցանկը ներկայացված է ստորև։
Հապավում | Կազմակերպության անգլերեն անվանում | Կազմակերպության հայերեն անվանում |
---|---|---|
IB | International Baccalaureate | Միջազգային բակալավր |
CCIVS | Co-ordinating Committee for International Voluntary Service | Միջազգային կամավորական ծառայության համակարգող կոմիտե |
EI | Education International | Միջազգային կրթություն |
IAU | International Association of Universities | Համալսարանների միջազգային ասոցացիա |
IFTC | International Council for Film, Television and Audiovisual Communication | Ֆիլմերի, հեռուստատեսության և աուդիովիզուալ հաղորդակցության միջազգային խորհուրդ |
ICPHS | Diogenes | Փիլիսոփայության և մարդասիրական ուսումնասիրությունների միջազգային խորհուրդ (հրատարակում է Դիոգենես ամսագիրը) |
ICSU | International Council for Science | Գիտության միջազգային խորհուրդ |
ICOM | International Council of Museums | Թանգարանների միջազգային խորհուրդ |
ICSSPE | International Council of Sport Science and Physical Education | Սպորտային գիտությունների և ֆիզիկական կրթության միջազգային խորհուրդ |
ICA | International Council on Archives | Արխիվների հարցերով միջազգային խորհուրդ |
ICOMOS | International Council on Monuments and Sites | Հուշարձանների և տեսարժան վայրերի հարցերով միջազգային խորհուրդ |
IFJ | International Federation of Journalists | Լրագրողների միջազգային ֆեդերացիա |
IFLA | International Federation of Library Associations and Institutions | Գրադարանների ասոցացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիա |
IFPA | International Federation of Poetry Associations | Բանաստեղծական ասոցացիաների միջազգային ֆեդերացիա |
IMC | International Music Council | Երաժշտության միջազգային խորհուրդ |
IPA | International Police Association | Ոստիկանության միջազգային ասոցացիա |
INSULA | International Scientific Council for Island Development | Իսլանդիայի զարգացման միջազգային գիտական խորհուրդ |
ISSC | International Social Science Council | Սոցիալական գիտության միջազգային խորհուրդ |
ITI | International Theatre Institute | Թատրոնի միջազգային ինստիտուտ |
IUCN | International Union for Conservation of Nature and Natural Resources | Բնության և բնական ռեսուրսների պահպանման միջազգային միություն |
IUTAO | International Union of Technical Associations and Organizations | Տեխնիկական ասոցացիաների և կազմակերպությունների միջազգային միություն |
UIA | Union of International Associations | Միջազգային ասոցացիաների միություն |
WAN | World Association of Newspapers | Շաբաթաթերթերի համաշխարհային ասոցացիա |
WFEO | World Federation of Engineering Organizations | Ինժեներական կազմակերպությունների համաշխարհային ֆեդերացիա |
WFUCA | World Federation of UNESCO Clubs, Centres and Associations | ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների, կենտրոնների և ասոցացիաների համաշխարհային ֆեդերացիա |
Ինստիտուտներ և կենտրոններ
Ինստիտուտները կազմակերպության մասնագիտացված բաժանմունքներն են, որոնք աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին՝ մեծ օգնություն ցուցաբերելով ազգային և մի քանի պետությունների ներկայացուցիչներից կազմված գրասենյակներին։
Հապավումներ | Անգլերեն անվանում | Հայերեն անվանում | Գտնվելու վայր |
---|---|---|---|
IBE | International Bureau of Education | Կրթության միջազգային բյուրո | Ժնև[68] |
UIL | UNESCO Institute for Lifelong Learning | Ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտ | Համբուրգ[69] |
IIEP | UNESCO International Institute for Educational Planning | Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտ | Փարիզ (գլխավոր գրասենյակ) և Բուենոս Այրես ու Դակար (տարածաշրջանային գրասենյակներ)[70] |
IITE | UNESCO Institute for Information Technologies in Education | Կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտ | Մոսկվա[71] |
IICBA | UNESCO International Institute for Capacity Building in Africa | Աֆրիկայում կարողությունների զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային ինստիտուտ | Ադիս Աբեբա[72] |
IESALC | UNESCO International Institute for Higher Education in Latin America and the Caribbean | Լատինական Ամերիկայում և Կարիբներում բարձրագույն կրթության ՅՈՒԵՍԿՕ-ի միջազգային ինստիտուտ | Կարակաս[73] |
UNESCO-UNEVOC | UNESCO-UNEVOC International Centre for Technical and Vocational Education and Training | Տեղնիկական և մասնագիտական թրեյնինգների ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՆԵՎՕԿ միջազգային կենտրոն | Բոնն[74] |
UNESCO-IHE | UNESCO-IHE Institute for Water Education | Ջրային կրթության ինստիտուտ | Դելֆտ[75] |
ICTP | International Centre for Theoretical Physics | Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն | Տրիեստ[76] |
UIS | UNESCO Institute for Statistics | ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտ | Մոնրեալ[77] |
Մրցանակներ
Կրթության, գիտության, մշակույթի և խաղաղության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է 22 մրցանակ[78]։
- Ֆելիքս ՈՒֆուե Բուանյիի խաղաղության մրցանակ
- Լորեալ -ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը գիտությամբ զբաղվող կանանց համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քինգ Սյոնգի գրագիտության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնֆուցիոսի գրագիտության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էմիր Հաբեր ալ Ահմադի ալ-հաբեր-ալ-սաբահ մրցանակ, որն ուղղված է ինտելեկտուալ հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության որակը բարելավվելուն
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համադ Բին Իսա Ալ Խալիֆա մրցանակ կրթության ոլորտում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակտում մրցանակ ուսուցիչների արդյունավետության բարելավմանն ուղղված լավագույն փորձի համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կալինգա մրցանակ գիտությունը հանրաճանաչ դարձնելու համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պաստուր ինստիտուտի շքանշան այն գիտական գիտելիքների զարգացմանը ցուցաբերած նվիրման համար, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու առողջության վրա
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սուլթան Քաբուի մրցանակ շրջակա միջավայրի պահպանության համար
- Գրեյթ մեն մեյդ ռիվեր միջազգային ջրային մրցանակ չոր տարածքներում ջրային ռեսուրսների ապահովման համար (անունը փոփոխության է ենթակա)
- Կենսոլորտի պահուստների կառավարման Միշել Բատիս մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների զարգացման Բիլբաոյի մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության կրթության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մանդանժե Սինգ մրցանակ հանդուրժողականության և բռնության դեմ պայքարի համար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խոսե Մարտի միջազգային մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտության մեջ էթիկայի համար Ավիչենա մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խուան Բոշի մրցանակ Լատինական Ամերիկայում և Կարիբներում սոցիալական գիտության հետազոտություների զարգացման համար
- Արաբական մշակույթի ոլորտում Շարժայի մրցանակ
- Մելինա Մերկուրի միջազգային մրցանակ մշակութային լանդշաֆտների պահպանության և մենեջմենթի համար (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գյուղական հաղորդակցության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլիերմո Կանոյի համաշխարհային մամուլի ազատության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ կենսաբանական գիտությունների ոլորտում իրականացված հետազոտությունների համար
- Միկրոբիոլոգիայի Կառլոս Ջ․ Ֆինլիի մրցանակ
Այլևս չշնորհվող մրցանակներ
- Սիմոն Բոլիվարի միջազգային մրցանակ (2004 թվականից սկսած չի շնորհվում)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների կրթության մրցանակ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մբասոգո միջազգային մրցանակ կենսաբանական գիտությունների ոլորտում իրականացված հետազոտությունների համար (2010 թվականից սկսած չի շնորհվում)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի զարգացման համար շնորհվող մրցանակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առանձնացված միջազգային օրեր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առանձնացված միջազգային օրերի ցանկը ներկայացված է ստորև[79]։
Ամիս/ամսաթիվ | Անվանում |
---|---|
Հունվարի 27 | Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու միջազգային օր |
Փետրվարի 13 | Համաշխարհային ռադիոյի օր |
Փետրվարի 21 | Մայրենի լեզվի միջազգային օր |
Մարտի 8 | Կանանց միջազգային օր |
Մարտի 20 | Ֆրանկոֆոնիայի միջազգային օր |
Մարտի 21 | Նովրուզի միջազգային օր |
Մարտի 21 | Համաշխարհային պոեզիայի օր |
Մարտի 21 | Ռասսայական խտրականության վերացման միջազգային օր |
Մարտի 21 | Ջրի միջազգային օր |
Ապրիլի 23 | Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր |
Ապրիլի 30 | Ջազի միջազգային օր |
Մայիսի 3 | Մամուլի ազատության միջազգային օր |
Մայիսի 21 | Երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր |
Մայիսի 22 | Բիոլոգիական բազմազանության միջազգային օր |
Մայիսի 25 | Աֆրիկայի օր/Աֆրիկայի շաբաթ |
Հունիսի 5 | Շրջակա միջավայրի համաշխարհային օր |
Հունիսի 8 | Օվկիանոսների համաշխարհային օր |
Հունիսի 17 | Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր |
Օգոստոսի 9 | Աշխարհի բնիկ մարդկանց միջազգային օր |
Օգոստոսի 12 | Երիտասարդության միջազգային օր |
Օգոստոսի 23 | Ստրկավաճառության և դրա վերացման հիշատակության միջազգային օր |
Սեպտեմբերի 8 | Գրագիտության միջազգային օր |
Սեպտեմբերի 15 | Ժողովրդավարության միջազգային օր |
Սեպտեմբերի 21 | Խաղաղության միջազգային օր |
Սեպտեմբերի 28 | Տեղեկատվության ունիվերսալ հասանելիության միջազգային օր |
Հոկտեմբերի 2 | Բռնության դեմ պայքարի միջազգային օր |
Հոկտեմբերի 5 | Ուսուցիչների համաշխարհային օր |
Հոկտեմբերի 2-րդ չորեքշաբթի | Աղետների նվազեցման միջազգային օր |
Հոկտեմբերի 17 | Աղքատության վերացման միջազգային օր |
Հոկտեմբերի 20 | Վիճակագրության համաշխարհային օր |
Հոկտեմբերի 27 | Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր |
Նոյեմբերի 2 | Լրագրողների նկատմամբ իրականացված հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր[80] |
Նոյեմբերի 10 | Խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր |
Նոյեմբերի 3-րդ հինգշաբթին | Փիլիսոփայության համաշխարհային օր |
Նոյեմբերի 16 | Հանդուրժողականության միջազգային օր |
Նոյեմբերի 19 | Տղամարդկանց միջազգային օր |
Նոյեմբերի 25 | Կանանց նկատմամբ բռնություների վերացման միջազգային օր |
Նոյեմբերի 29 | Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր |
Դեկտեմբերի 1 | ՁԻԱՀ-ի համաշխարհային օր |
Դեկտեմբերի 10 | Մարդու իրավունքների օր |
Դեկտեմբերի 18 | Ներգաղթյալների միջազգային օր |
Անդամ երկրներ
2019 թվականի հունվարի դրությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 195 անդամ պետություն և 11 ասոցացված անդամ[81]։ Նրանցից մի քանիսը անկախ պետություններ չեն, և որոշները ունեն ազգային կազմակերպչական հարցերով կոմիտեներ այն երկրներից, որոնցից կախում ունեն[82]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրները ՄԱԿ-ի անդամ պետություններն են (բացառությամբ Լիխտենշտայնի), ինչպես նաև Կուկի կղզիները, Նյուեյը և Պաղեստինը[83][84]։
ԱՄՆ-ն և Իսրայելը դադարեցրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրենց անդամակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին[85]։
Կառավարող մարմիններ
Գլխավոր տնօրեն
Ի սկզբանե չի ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Հարավարևելյան Ասիայից, Հարավային Ասիայից, Կենտրոնական և Հյուսիսային Ասիայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից, Արևելյան Աֆրիկայից, Կենտրոնական Աֆրիկայից, Հարավային Աֆրիկայից, Ավստրալիա և Օվկիանիայից և Հարավային Ամերիկայից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեններից 5-ը եղել են Արևմտյան Եվրոպայից, 1-ը՝ Կենտրոնական Ամերիկայից, 2-ը՝ Հյուսիսային Ամերիկայից, 1-ը՝ Արևմտյան Աֆրիկայից, 1-ը՝ Արևելյան Ասիայից և 1-ը՝ Արևելյան Եվրոպայից։ Այդ 11 գլխավոր տնօրեններից միայն երկուսն էին կին։ Կատարը, Ֆիլիպինները և Իրանը հայտ են ներկայացնելու այդ պաշտոնի համար 2021-2025 թվականներին պաշտոնավարելու նպատակով։ ԱՍԵԱՆ-ի երկրների խումբը և որոշ խաղաղօվկիանոսյան ու լատինոամերիկյան երկրներ աջակցելու են ֆիլիպինցի թեկնածուին, որը մշակութային առումով մոտ է ասիականին, խաղաղօվկիանոսյանին և լատինականին։ Մյուս կողմից էլ Քաթարն և Իրանն են, ովքեր ունեն Միջին Արևելքի աջակցությունը։ Եգիպտոսը, Մադագասկարը ևս այդ պաշտոնի համար մրցակցում են, բայց դեռ պետք է ուղղակի կամ միջնորդավորված առաջարկ ներկայացնեն։
1946 թվականից՝ հիմնադրման ժամանակներից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենների ցանկը ներկայացված է ստորև[86]․
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենները՝ ըստ պաշտոնավարման տարիների
Լուսանկար | Անուն | Երկիր | Պաշտոնավարման տարիներ |
---|---|---|---|
Օդրի Ազուլե | Ֆրանսիա | 2017–մինչ օրս | |
Իրինա Բոկովա | Բուլղարիա | 2009–2017 | |
Կոիչիրո Մաթսուրա | Ճապոնիա | 1999–2009 | |
Ֆեդերիկո Մայոր Սարագոսա | Իսպանիա | 1987–1999 | |
Ամադու Մահթար Մըբոու | Սենեգալ | 1974–1987 | |
Ռենե Մայո | Ֆրանսիա | 1961–1974 | |
Վիտորինո Վերոնեսե | Իտալիա | 1958–1961 | |
Լյութեր Էվանս | ԱՄՆ | 1953–1958 | |
Ջոն Վիլքինսոն Թեյլոր | ԱՄՆ | 1952–1953 | |
Խայմե Տոռես Բոդետ | Մեքսիկա | 1948–1952 | |
Խուլիան Հաքսլի | Միացյալ Թագավորություն | 1946–1948 |
Գլխավոր կոնֆերանս
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի նիստերը՝ սկսած 1946 թվականից[87]։
Նիստեր | Անցկացման վայր | Տարի | Նիստը վարող | Նիստը վարողի երկիր |
---|---|---|---|---|
39-րդ | Փարիզ | 2017 | Զոհուր Ալաուի[88] | Մարոկկո |
38-րդ | Փարիզ | 2015 | Սթենլի Մութումբա Սիմատա[89] | Նամիբիա |
37-րդ[90] | Փարիզ | 2013 | Հաո Փինգ | Չինաստան |
36-րդ | Փարիզ | 2011 | Կատալին Բոգյայ | Հունգարիա |
35-րդ | Փարիզ | 2009 | Դևիսոն Հեփբըր | Բահամներ |
34-րդ | Փարիզ | 2007 | Ջորջ Անաստասսոպուլոս | Հունաստան |
33-րդ | Փարիզ | 2005 | Մուսա Բին Ջաֆար Բին Հասան | Օման |
32-րդ | Փարիզ | 2003 | Մայքլ Օմոլևա | Նիգերիա |
31-րդ | Փարիզ | 2001 | Ահմադ Ջալալի | Իրան |
30-րդ | Փարիզ | 1999 | Յարոսլավա Մոսերովա | Չեխիա |
29-րդ | Փարիզ | 1997 | Էդուարդո Պորտեյա | Բրազիլիա |
28-րդ | Փարիզ | 1995 | Տորբեն Կրոգ | Դանիա |
27-րդ | Փարիզ | 1993 | Ահմեդ Սալեհ Սայադ | Եմեն |
26-րդ | Փարիզ | 1991 | Բեթվել Ալլան Օգոթ | Քենիա |
25-րդ | Փարիզ | 1989 | Անվար Իբրահիմ | Մալայզիա |
24-րդ | Փարիզ | 1987 | Գիլյերմո Պուտզեյս Ալվարես | Գվատեմալա |
23-րդ | Սոֆիա | 1985 | Նիկոլայ Տոդորով | Բուլղարիա |
22-րդ | Փարիզ | 1983 | Սաիդ Տելլ | Հորդանան |
4-րդ արտահերթ | Փարիզ | 1982 | ||
21-րդ | Բելգրադ | 1980 | Իվո Մարգան | Հարավսլավիա |
20-րդ | Փարիզ | 1978 | Նապոլեոն Լըբլանկ | Կանադա |
19-րդ | Նայրոբի | 1976 | Տաիտա Տովեթ | Քենիա |
18-րդ | Փարիզ | 1974 | Մագդա Ջոբորու | Հունգարիա |
3-րդ արտահերթ | Փարիզ | 1973 | ||
17-րդ | Փարիզ | 1972 | Տորու Հագիվարա | Ճապոնիա |
16-րդ | Փարիզ | 1970 | Ատիլիոն Դել Օրո Մաինի | Արգենտինա |
15-րդ | Փարիզ | 1968 | ՈՒիլիամ Էթեկի Մբումուա | Կամերուն |
14-րդ | Փարիզ | 1966 | Բեդրետտին Տունչել | Թուրքիա |
13-րդ | Փարիզ | 1964 | Նորայր Սիսակյան | ԽՍՀՄ |
12-րդ | Փարիզ | 1962 | Պաուլո Բեռեդո Ցառնեիրո | Բրազիլիա |
11-րդ | Փարիզ | 1960 | Ակալե ՈՒորկ Ապտե Ուոլդ | Եթովպիա |
10-րդ | Փարիզ | 1958 | Ջին Բերտուան | Ֆրանսիա |
9-րդ | Նյու Դելի | 1956 | Աբուլ Քալամ Ազադ | Հնդկաստան |
8-րդ | Մոնտեվիդեո | 1954 | Խուստինո Զավալա Մունյիզ | Ուրուգվայ |
2-րդ արտահերթ | Փարիզ | 1953 | ||
7-րդ | Փարիզ | 1952 | Սարվեպալի Ռադհակրիշնան | Հնդկաստան |
6-րդ | Փարիզ | 1951 | Հոուլանդ Սարգինտ | ԱՄՆ |
5-րդ | Ֆլորենցիա | 1950 | Ստեֆանո Յաչինի | Իտալիա |
4-րդ | Փարիզ | 1949 | Էդվարդ Ռոուլանդ Ուոլքեր | Ավստրալիա |
1-ին արտահերթ | Փարիզ | 1948 | ||
3-րդ | Բեյրութ | 1948 | Համիդ Բեյ Ֆրանկի | Լիբանան |
2-րդ | Մեխիկո | 1947 | Մանուել Վիդալ | Մեքսիկա |
1-ին | Փարիզ | 1946 | Լեոն Բլամ | Ֆրանսիա |
Գործադիր խորհուրդ
Գործունեության ժամկետ | Առաջին խումբ (9 աթոռ) |
Երկրորդ խումբ (7 աթոռ) |
Երրորդ խումբ (10 աթոռ) |
Չորրորդ խումբ (12 աթոռ) |
Հինգերորդ (ա) խումբ (13 աթոռ) |
Հինգերորդ (բ) խումբ (7 աթոռ) |
---|---|---|---|---|---|---|
2017–19[91] |
Հնդկաստան |
Կամերուն |
||||
2014–17[92] |
Արգենտինա |
|||||
2012–15 |
Ավստրալիա |
Աֆղանստան |
Գլխավոր գրասենյակ և Գրասենյակներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Փլեյս դե Ֆոնտենոյում (Փարիզ, Ֆրանսիա)։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոլորտային գրասենյակներն ամբողջ աշխարհում տարբերակվում են ըստ իրենց գործունեության և աշխարհագրական տարբերակումների 4 հիմնական տեսակների՝ խմբակային գրասենյակներ, ազգային գրասենյակներ, տարածաշրջանային բյուրոներ և հաղորդակցության գրասենյակներ։
Ոլորտային գրասենյակները ըստ տարածաշրջանների
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ոլորտային գրասենյակների հետևյալ ցուցակը կազմվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանի կողմից աշխարհագրորեն և ցույց է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն անդամ երկրներին և ասոցացված անդամներին, որոնք սպասարկվում են այս գրասենյակների կողմից[93]։
Աֆրիկա
- Աբիջան – Կոտ դ’Իվուարի ազգային գրասենյակ
- Աբուջա – Նիգերիայի ազգային գրասենյակ
- Աքրա – Բենինի, Կոտ դ’Իվուարի, Գանայի, Լիբերիայի, Նիգերիայի, Սիերա Լեոնեյի և Տոգոյի խմբակային գրասենյակ
- Ադիս Աբեբա – Աֆրիկյան միության և Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի հաղորդակցության գրասենյակ
- Բամակո – Բուրկինա Ֆասոյի, Գվինեայի, Մալիի և Նիգերի խմբակային գրասենյակներ
- Բրազավիլ – Կոնգոյի Հանրապետության ազգային գրասենյակ
- Բուջումբուրա – Բուրունդիի ազգային գրասենյակ
- Դակար – Աֆրիկայում կրթության տարածաշրջանային բյուրո և Կաբո Վերդեյի, Գամբիայի, Գվինեա Բիսաուի և Սենեգալի խմբակային գրասենյակ
- Դար Էս Սալաամ – Կոմորյան Կղզիների, Մադագասկարի, Մավրիտանիայի, Սեյշելների և Տանզանիայի խմբակային գրասենյակ
- Հարարե– Բոտսվանայի, Մալավիի, Մոզամբիկի, Զամբիայի և Զիմբաբվեի խմբակային գրասենյակ
- Ջուբա – Հարավային Սուդանի ազգային գրասենյակ
- Կինշասա – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային գրասենյակ
- Լիբրևիլ – Կոնգոյի Հանրապետության, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Գաբոնի և Սան Տոմե և Փրինսիպիի խմբակային գրասենյակ
- Մապուտու – Մոզամբիկի ազգային գրասենյակ
- Նայրոբի – Աֆրիկայում գիտությունների տարածաշրջանային բյուրո և Բուրունդիի, Ջիբութիի, Էրիթրեայի, Քենիաի, Ռուանդայի, Սոմալիի, Հարավային Սուդանի և Ուգանդայի խմբակային գրասենյակ
- Վինդհուկ – Նամիբիայի ազգային գրասենյակ
- Յաունդե – Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության և Չադի խմբակային գրասենյակ
Արաբական երկրներ
- Ամման – Հորդանանի ազգային գրասենյակ
- Բեյրութ – Արաբական երկրներում կրթության տարածաշրջանային բյուրո և Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Պաղեստինի խմբակային գրասենյակ
- Կահիրե – Արաբական երկրներում գիտությունների տարածաշրջանային բյուրո և Եգիպտոսի, Լիբիայի ու Սուդանի խմբակային գրասենյակ
- Դոհա – Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդիան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եմենի խմբակային գրասենյակ
- Իրաք – Իրաքի ազգային գրասենյակ (ներկայումս գտնվում է Ամմանում (Հորդանան)
- Խարթում – Սուդանի ազգային գրասենյակ
- Մանամա - Համաշխարհային ժառանգության Արաբական տարածաշրջանային կենտրոն
- Ռաբաթ – Ալժիրի, Մավրիտանիայի, Մարոկկոյի և Թունիսի խմբակային գրասենյակ
- Ռամալլահ – Պաղեստինի ազգային գրասենյակ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածք
- Ափիա – Ավստրալիայի, Կուկի կղզիների, Ֆիջիի, Կիրիբատի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Նաուրուի, Նոր Զելանդիայի, Նյուեյի, Պալաուի, Պապուա Նոր Գվինեայի, Սամոայի, Սողոմոնի Կղզիների, Տոնգայի, Տուվալուի, Վանուատուի և Տոկելաուի (ասոցացված անդամ) խմբակային գրասենյակ
- Բանգկոկ– Ասիայում և Խաղաղ Օվկիանոսում կրթության տարածաշրջանային բյուրո և Թաիլանդի, Մյանմայի, Լաոսի, Սինգապուրի և Վիետնամի խմբակային գրասենյակ
- Պեկին– Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Մոնղոլիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հյուսիսային Կորեայի խմբակային գրասենյակ
- Դաքքա – Բանգլադեշի ազգային գրասենյակ
- Հանոյ – Վիետնամի ազգային գրասենյակ
- Իսլամաբադ – Պակիստանի ազգային գրասենյակ
- Ջակարտա – Ասիայի գիտությունների տարածաշրջանային բյուրո և Ֆիլիպինների, Բրունեյի, Ինդոնեզիայի, Մալայզիայի և Արևելյան Թիմորի խմբակային գրասենյակ
- Մանիլա - Ֆիլիպինների ազգային գրասենյակ
- Քաբուլ– Աֆղանստանի ազգային գրասենյակ
- Կատմանդու – Նեպալի ազգային գրասենյակ
- Նյու Դելի– Բանգլադեշի, Բութանի, Հնդկաստանի, Մալդիվների և Շրի Լանկայի խմբակային գրասենյակ
- Պնոմպեն – Կամբոջայի ազգային գրասենյակ
- Տաշքենդ – Ուզբեկստանի ազգային գրասենյակ
- Թեհրան – Աֆղանստանի, Իրանի, Պակիստանի ու Թուրքմենստանի խմբակային գրասենյակ
Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
- Ալմաթի – Ղազախստան, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խմբակային գրասենյակ
- Բրյուսել – Եվրոպական Միության և Բրյուսելում նրա դուստր մարմինների հաղորդակցության գրասենյակ
- Ժնև – Ժնևում Միացյալ Ազգերի հաղորդակցության գրասենյակ
- Նյու Յորք Սիթի – Նյու Յորքում Միացյալ Ազգերի հաղորդակցության գրասենյակ
- Մոսկվա – Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ռուսաստանի խմբակային գրասենյակ
- Վենետիկ – Եվրոպայում գիտությունների և մշակույթի տարածաշրջանային բյուրո
Լատինական Ամերիկա և Կարիբներ
- Բրազիլիա – Բրազիլիայի ազգային գրասենյակ[95]
- Գվատեմալա Սիթի – Գվատեմալայի ազգային գրասենյակ
- Հավանա – Լատինական Ամերիկայում և Կարիբներում մշակույթի տարածաշրջանային բյուրո և Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Հայիթիի և Արուբայի խմբակային գրասենյակ
- Քինգսթոն– Անտիգուա և Բարբուդայի, Բահամների, Բարբադոսի, Բելիզի, Դոմինիկայի, Գրենադայի, Գայանայի, Ճամայկայի, Սենտ Քիթս և Նևիսի, Սանտա Լուսիայի, Սենթ Վինսենթի և Գրենադինների, Սուրինամի, Տրինիդադ և Տոբագոյի, ինչպես նաև ասոցացված անդամներ Բրիտանական Վիրջինյան Կղզիների, Կայմանյան կղզիների, Կյուրասաոյի, Սինթ Մաարտենի խմբակային գրասենյակ
- Լիմա– Պերույի ազգային գրասենյակ
- Մեխիկո – Մեքսիկայի ազգային գրասենյակ
- Մոնտեվիդեո – Լատինական Ամերիկայում և Կարիբներում գիտությունների տարածաշրջանային բյուրո և Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Պարագվայում և Ուրուգվայում
- Պորտ-օ-Պրենս – Հայիթիում ազգային գրասենյակ
- Կիտո – Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի և Վենեսուելայի խմբակային գրասենյակ[96]
- Սան Խոսե– Կոստա Ռիկայի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Մեքսիկայի, Նիկարագուայի և Պանամայի խմբակային գրասենյակ
- Սանտյագո – Լատինական Ամերիկայում և Կարիբներում կրթության տարածաշրջանային բյուրո և Չիլիի ազգային գրասենյակ
Հակասություններ
Նոր Աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգ
Անցյալում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակասությունների կենտրոնում էր գտնվում, մասնավորապես ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և նախկինում գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում։ 1970-ական և 1980-ական թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը «Նոր Աշխարհի տեղեկատվության և հաղորդակցության կարգին» և Մակբրայդի զեկույցը, որը կոչ էր անում ժողովրդավարացնել մեդիան և տեղեկատվության առավել հավասարակշռված հասանելիություն ապահովել, այս երկրներում դատապարտվում էր որպես մամուլի ազատության սահմանափակման փորձ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոմունիստենրի և երրորդ աշխարհի բռնապետերի կողմից ընկալվում էր որպես հարթակ Արևմուտքի վրա հարձակվելու համար, ի հակադրություն ԽՍՀՄ կողմից արված մեղադրանքների 1940-ական թվականների վերջին և 1950-ականների սկզբին[97]։ 1984 թվականին ԱՄՆ-ն դադարեցրեց իր կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը և դուրս եկավ կազմակերպությունից՝ ի նշան բողոքի․ դրան հաջորդեց Միացյալ Թագավորության դուրս գալը 1985 թվականին[98]։ 1985 թվականի վերջին կազմակերպությունը լքեց Սինգապուրը՝ պատճառաբանելով անդամավճարների բարձրացումը[99]։ 1997 թվականին՝ կառավարության փոփոխությունից հետո, Միացյալ Թագավորությունը վերականգնեց իր անդամակցությունը կազմակերպությանը։ Միացյալ Նահանգները կրկին անդամակցեց 2003 թվականին, իսկ Սինգապուրը՝ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին[100]։
Իսրայել
Իսրայելը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1949 թվականին՝ պետության ստեղծումից մեկ տարի անց։ 1949 թվականից սկսած Իսրայելը պահպանել է իր անդամակցությունը։ 2010 թվականին Իսրայելը Պատրիարքների քարանձավը Հեբրոնում և Ռեյչելի գերեզմանը Բեթղեհեմում մտցրեց Ազգային ժառանգության ցուցակում և հայտարարեց դրանց վերանորոգման մասին, ինչով էլ արժանացավ քննադատության Օբամայի վարչակարգի կողմից, ինչպես նաև դրանով հրահրվեցին բողոքի ակցիաներ պաղեստինցիների շրջանում[101]։ 2010 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի քվեարկության ընթացքում որոշվեց, որ Ալ հարամ Ալ իբրահիմին (Պատրիարքների գերեզմանը) և Բիլալ բին Ռաբահ Մոսկը (Ռեյչելի գերեզմանը) Պաղեստինի օկուպացված տարածքների անբաժանելի մասն են, և Իսրայելի կողմից ցանկացած միակողմանի գործողությունը համարվում է միջազգային իրավունքի խախտում[102]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տեսարժան վայրերը բնութագրում էր որպես «մեծ կարևորություն ունեցող վայրեր իսլամական, քրիստոնեական, հրեական մշակույթների համար» և մեղադրում էր Իսրայելին դրանց միայն հրեական բնույթը ընդգծելու համար[103]։ Իսրայելն իր հերթին մեղադրում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Իսրայելի ժողովրդին իր ժառանգությունից զրկելու փորձի, ինչպես նաև քաղաքականապես ոչ անկողմնակալ լինելու մեջ[104]։ Արևմտյան պատի ռաբբին ասում էր, որ Ռեյչելի գերեզմանը նախկինում երբեք հայտարարված չի եղել որպես իսլամի սուրբ տեսարժան վայր[105]։ Իսրայելը մասամբ խզեց կապերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դենի Այալոնը հայտարարեց, որ այդ բանաձևը Պաղեստինի էսկալացիայի մի մասն էր։ Կնեստի կրթության և մշակույթի կոմիտեի տնօրեն Զևուլուն Օրլևը բանաձևը համարում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ամբողջ աշխարհում համագործակցություն քարոզող գիտական և կրթական կազմակերպության առաքելության ձախողում[106][107]։
2011 թվականի հունիսի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն, Հորդանանի պնդումներով, քննադատեց անվտանգության նկատառումներից ելնելով Երուսաղեմում Մուղրաբի կամուրջը քանդելու և նորից կառուցելու Իսրայելի որոշումը։ Իսրայելը պնդում էր, որ Հորդանանը Իսրայելի հետ համաձայնագիր է ստորագրել, որով նախատեսվում էր անվտանգության նկատառումներով այս կամրջի ապամոնտաժումը։ Հորդանանն էլ իր հերթին վիճարկում էր համաձայնագիրը, պնդելով, որ դա ստորագրվել է միմիայն ԱՄՆ ճնշումների ներքո։ Իսրայելը չկարողացավ դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեին նաև Եգիպտոսի առարկությունների հարցով[108]։
2014 թվականի հունվարին՝ բացման նախատեսված օրվանից մի քանի օր առաջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան անորոշ ժամանակով հետաձգեց, փաստացի չեղարկեց Սիմոն Ուիեսենտալի կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որը անվանված էր «Մարդը, գիրքը, աշխարհը․ հրեա ժողովրդի և Իսրայելի տարածքի 3500 ամյա պատմությունը»։ Ցուցահանդեսը ընթանալու էր Փարիզում հունվարի 21-ից հունվարի 30-նն ընկած ժամանակահատվածում։ Բոկովան հետաձգեց ցուցահանդեսը այն բանից հետո, երբ արաբական պետությունների ներկայացուցիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ում զգուշացրեցին, որ դա կարող է վնասել խաղաղության հաստատման գործընթացին[109]։ Ցուցահանդեսի հեղինակ Ռոբերտ Ուիստրիչը՝ Հեբրյուի համալսարանի Հակասեմիտիզմի ուսումնասիրության Վիդալ Սասուն միջազգային կենտրոնի պրոֆեսորը, ցուցահանդեսի չեղարկումը համարում էր սարսափելի գործողություն և Բոկովայի որոշումը բնութագրում որպես տոտալ ցինիզմի կամայական գործողություն, հրեա ժողովրդի և նրա պատմության նկատմամբ իրական արհամարհանք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոփոխեց ցուցահանդեսը փակելու մասին որոշումը մեկ տարվա ընթացքում և դա ընկալվեց որպես մեծ հաղթանակ[110]։
2019 թվականի հունվարի մեկին Իսրայելը պաշտոնապես դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով՝ հիմնավորելով դա շարունակական հակաիսրայելական կողմնակալությամբ։
Բռնազավթված Պաղեստինի բանաձև
2016 թվականի հոկտեմբերի 13-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արևելյան Երուսաղեմի հարցով բանաձև ընդունեց, որը դատապարտում էր Իսրայելին իսրայելցի ոստիկանների և զինծառայողների իրականացրած բռնությունների, ինչպես նաև մուսուլմանների՝ իրենց սրբավայրերին հասնելու համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով ոչ օրինական միջոցների կիրառման համար։ Եվս մեկ անգամ Իսրայելը հիշատակվում էր որպես իշխանություն գրավող ուժ։ Պաղեստինի առաջնորդները ողջունում էին այս որոշման ընդունումը[111]։ Մինչ տեքստում ճանաչվում էր Երուսաղեմի հին քաղաքի և դրա պատերի կարևորությունը 3 մոնոտեիստական կրոնների համար, նրանում Երուսաղեմի հին քաղաքի սրբազան բլուրն հիշատակվում էր միայն արաբական անվամբ՝ Ալ Հարամ Ալ Շարիֆ, արաբերենից թարգմանաբար՝ Վեհ սրբավայր։ Դրան ի պատասխան Իսրայելը դատապարտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ բանաձևը, քանի որ դրանում բացակայում էին Թեմփլ մաունթ կամ ՀարՀաԲյիթ բառերը։ Իսրայելը պնդում էր, որ սրանով ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերքում է Իսրայելի առնչությունները կարևորագույն սրբավայրերի հետ[111][112]։ Բազմաթիվ իսրայելցի քաղաքական գործիչների և դիվանագետների կողմից, որոնց թվում էին Բենյամին Նեթանյահուն և Այելեթ Շաքեդը, քննադատությունների ենթարկվելուց հետո Իսրայելը սառեցրեց բոլոր կապերը կազմակերպության հետ[113][114]։ Այս բանաձևը քննադատվեց Պան Քի Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կողմից, ով ասաց, որ հուդայականությունը, իսլամը և քրիստոնեությունը Երուսաղեմի հետ ակնհայտ պատմական կապեր ունեն և դրանք հերքելը, գաղտնի պահելը կամ ջնջելը խախտում է այդ վայրերի ամբողջականությունը[115][116]։ Ալ Աքսա մզկիթը նույնպես Թեմփլ մաունթ է,որի Արևմտյան պատը հուդայականության ամենասուրբ վայրն է[117]։ Այն չընդունվեց նաև Չեխիայի խորհրդարանի կողմից, որն ասաց, որ բանաձևը հակաիսրայելական ատելության քարոզ է անում[118]։ Իտալիայում բնակվող հարյուրավոր հրեաներ Հռոմում ցույցեր էին իրականացնում Իտալիայի ձեռնպահ մնալու կապակցությամբ[118]։ Հոկտեմբերի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց բանաձևի նորացված տարբերակը, որը կրկին քննադատում էր Իսրայելին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցներին Երուսաղեմի սրբավայրերում նրանց պահպանման կարգավիճակը որոշելու նպատակով հետազոտությունների անցկացումը շարունակաբար մերժելու համար[119]։ Չնայած որ բողոքների արդյունքում Իսրայելի վերաբերյալ նոր տարբերակում մեղմացուցիչ լեզու էր կիրառվել, Իսրայելը շարունակում էր քննադատել տեքստը[120]։ Բանաձևում հրեական և քրիստոնեական սրբավայրերին կոչում էին միայն իրենց արաբական անուններով։ Սա իմաստային կարևոր որոշում էր, որն ընդունվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կողմից, ինչն էլ արժանացավ քննադատության Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից։ ԱՄՆ դեսպան Կրիսալ Նիքս Հինեսը պնդում էր․ «Այդ կետը պետք է հանվի։ Այս քաղաքականացված և միակողմանի բանաձևը վնասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելիությանը»[121]։
2017 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները և Իսրայելը հայտարարեցին, որ դուրս են գալու կազմակերպությունից՝ հղում անելով հակաիսրայելական կողմնակալությանը[122][123]։
Պաղեստին
Պաղեստինի երիտասարդական ամսագրի հակասություններ
2011 թվականի փետրվարին պաղեստինյան երիտասարդական ամսագրում հրապարակվեց մի հոդված, որում պատանի մի աղջիկ իր չորս դերային մոդելներից մեկին կոչել էր Ադոլֆ Հիտլեր։ 2011 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը մասամբ ֆինանսավորում էր այդ ամսագիրը, դատապարտեց հոդվածի բովանդակությունը և դադարեցրեց ֆինանսավորումը[124]։
Գազայի իսլամական համալսարանի հակասություն
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց բացել Գազայի իսլամական համալսարանում աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ամբիոն[125], ինչով էլ հանգեցրեց հակասությունների և քննադատության բուռն ալիքի բռնկմանը։ 2008 թվականին Իսրայելը պայթեցրեց դպրոցը՝ պնդելով, որ այնտեղ զենք են պահում և արտադրում, ինչով էլ առիթը բաց չթողեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլը ևս մի անգամ քննադատելու համար[126][127]։
Ղեկավարը՝ Կամալային Շատը, պաշտպանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, պնդելով, որ Իսլամական համալսարանը լոկ ակադեմիական համալսարան է, որը զբաղվում է կրթությամբ և դրա զարգացմամբ[128][129][130]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Նիմրոդ Բարկանը նախատեսում էր բողոքի նոտա ուղարկել, որը պարունակելու էր տեղեկատվություն համալսարանի և Համասի կապի մասին, բարկանալով, որ հենց սա էր այն առաջին պաղեստինյան համալսարանը, որի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախընտրել էր համագործակցել[131]։ Հրեական Բնեյ Բրիտ կազմակերպությունը նույնպես քննադատեց այս քայլը[132]։
Վիկիլիքս
2012 թվականի փետրվարի 16-ին և 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցկացրեց «Մեդիաաշխարհը ՎիքիԼիքսից հետո և աշխարհի նորությունները» վերնագրով կոնֆերանս[133]։ Չնայած նրան, որ բոլոր վեց հարթակները կենտրոնացված էին ՎիքիԼիքսի վրա, նրանց աշխատակիցներից ոչ ոք հրավիրված չէր ելույթի համար։ ՎիքիԼիքսի խոսնակ Քրիստին Հրաֆոնսոնի կողմից բողոքներ ստանալուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան այցելելու հրավեր ուղարկեց, բայց հարթակներից ոչ մեկում տեղ չտվեց[134]։ Առաջարկը արվեց կոնֆերանսից մեկ շաբաթ առաջ։ Այն անց էր կացվելու Փարիզում։ Ելույթ ունեցողներից շատերը, որոնց թվում էին Դեյվիդ Լեյը և Հեթեր Բրուկը, բացահայտորեն քննադատում էին ՎիքիԼիքսը և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժին[135]։ 2012 թվականի փոտրվարի 15-ին ՎիքիԼիքսը մամլո հրապարակում է արել, որտեղ քննադատում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքն իրեն դարձրել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային զվարճանքի առարկա։ ՎիքիԼիքսի մասին կոնֆերանսի ընթացքում խոսքի ազատությունը ՎիքիԼիքսին գրաքննելու համար օգտագործելը Օրուելյան անհեթեթություն է, որը խոսքերի կարիք չունի[136]։
Չե Գևարա
2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց, որ «Էռնեստո Չե Գևարայի կյանքը և աշխատանքները» ժողովածուն դարձել է Աշխարհի հիշողության մի մասը։ ԱՄՆ կոնգրեսական Իլենա Ռոս Լեյտինենը դատապարտել է այս որոշումը, նշելով, որ կազմակերպությունը սեփական արժեքներին հակառակ է գործում[137]․
ՅՈՒ ԷՆ Ուոտչը (UN Watch) նույնպես դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ որոշումը[138]։
Նանկինի կոտորածների փաստաթղթերի ցանկ
2015 թվականին Ճապոնիան սպառնաց դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ֆինանսավորումը, քանի որ կազմակերպությունը որոշում էր կայացրել Աշխարհի հիշողություն ծրագրում ներառել փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1937 թվականի Նանկինի կոտորածներին[139]։ 2016 թվականի հոկտեմբերին Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիշիդան հաստատեց, որ Ճապոնիայի կողմից 4,4 միլիարդ յեն ֆինանսավորումը չեղյալ է հայտարարել, չնայած որ հերքում է Նանկինի փաստաթղթերի հետ ցանկացած առնչությունը[140]։
ԱՄՆ-ի կազմակերպությունից դուրս գալու դեպքեր
1984 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն կրկին անդամակցեց կազմակերպությանը 2003 թվականի հունվարի 10-ին[141]։ Նախկին ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լիչը կոնգրեսական ենթակոմիտեյի առաջ ասել է[142]․
Նա եկել է այն եզրակացության, որ Իսրայելին ճնշելը, նոր աշխարհի տեղեկատվական կարգը, գումարի կառավարումը և զինատեսակների վերահսկման քաղաքականությունն են կանգնած կազմակերպությունից դուրս գալու ակունքներում։ Նա պնդում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալուց առաջ պարտադրվել էր նաև դուրս գալ ՄԱԳԱՏԵ-ից[143]։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ վերականգնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունը։
2017 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ն տեղեկացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ կրկին լքելու է կազմակերպության շարքերը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին և փորձելու է 2019 թվականի սկզբներից ստեղծել մշտական դիտորդական առաքելություն։ Պետդեպարտամենտը դա պատճառաբանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում արմատական փոփոխությունների անհրաժեշտությամբ և Իսրայելի նկատմամբ կողմնակալ մոտեցմամբ[144]։
ԱՄՆ-ն չի մուծել 600 միլիոն դոլլար տուրքերը[145] սկսած այն պահից, երբ դադարեց վճարել 80 միլիոն դոլլար տարեկան վճարները այն բանից հետո, երբ 2011 թվականին Պաղեստինը դարձավ լիիրավ անդամ։ 194 անդամ երկրներից ընդամենը 14-ն էին դեմ քվեարկել, որոնց թվում էին ԱՄՆ-ն և Իսրայելը[146]։
Թուրք-քրդական հակամարտություն
2016 թվականի մայիսի 25-ին հայտնի թուրք գրող և մարդու իրավունքների ակտիվիստ Զյուլֆյու Լիվանելին հրաժարական է տվել Թուրքիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ում միակ բարի կամքի դեսպանի պաշտոնից։ Նա ընդգծում էր մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում և Դիարբեքիրի ( Դիարբեքիրը Թուրքիայի հարավ-արևելքում ամենամեծ քաղաքն է, որը մեծ քրդական բնակչություն ունի) պատմական Սուր շրջանի ոչնչացումը թուրքական բանակի և քրդական զինվորների կողմից, որն էլ եղավ նրա պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառը։ Լիվանելին ասել է․ «Խաղաղության մասին տեսակետ հայտնելը այն դեպքում, երբ նմանատիպ բռնությունների իրականացման ժամանակ լուռ ես մնում, հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար գաղափարներին»[147]։
Աթաթուրք
1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը նշում են Աթաթուրքի 100 ամյակը՝ անտեսելով այն փաստը, որ նա քաղաքացիական բնակչության մասսայական սպանությունների հետ ուղղակի առնչություններ ուներ․ առնչություններ ուներ նաև տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների և ռասայական խտրականության հետ։
Ապրանքներ կամ ծառայություններ
- ՅոՒՆԵՍԴՈԿ (UNESDOC)[148] – պարունակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտ 146000 փաստաթղթեր ամբողջական տեսքով, որոնք հրատարակվել են 1945 թվականից սկսած, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրադարանի և փաստաթղթային կենտրոնների հավաքածուներից մետատվյալներ։
Տեղեկատվության մշակման գործիքներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն անվճար զարգացնում, պահպանում և տարածում է բազային տվյալների կառավարման երկու փոխկապակցված ծրագրային ապահովման փաթեթներ (CDS/ISIS) և տվյալների վիճակագրական վերլուծություն (IDAMS)[149]։
- CDS/ISIS – գեներացված տեղեկատվական պահեստ և որոնման համակարգ։ Վինդոուզ համակարգը կարող է աշխատել մեկ համակարգչի կամ տեղային ցանցի վրա։ JavaISIS սերվերի բաղադրիչը հնարավորություն է տալիս ինտերնետում իրականացնել տվյալների բազայի հեռահար կառավարում և հասանելի է Վինդոուզի, Լինուքսի, Մակինթոշի համար։ Ավելին, GenISIS թույլ է տալիս օգտատիրոջը արտադրել HTML վեբ ձևեր CDS/ISIS տվյալների բազայի որոնման համար։ The ISIS_DLL-ը API է ապահովում զարգացող CDS/ISIS-ի վրա հիմնված կիրառությունների համար։
- OpenIDAMS- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից զարգացած, պահպանված և տարածված ծրագրային փաթեթի մշակում և վերլուծություն։ Սկզբնական փաթեթը մասնավոր օգտագործման համար էր, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախագիծ առաջարկեց, որը նրան դարձնում էր հասանելի աղբյուր[150]։
- IDIS-CDS/ISIS-ի և IDAMS-ի միջև տվյալների ուղղակի փոխանակման գործիք
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.