Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կոմորյան կղզիներ (արաբ.՝جزر القمر), կղզի-պետություն, գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։
Union des Comores Udzima wa Komori (Կոմորերեն) الاتحاد القمري Union of the Comoros |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Unité – Solidarité – Développement" (French) Միություն, համերաշխություն, զարգացում |
||||
Ազգային օրհներգ՝ Udzima wa ya Masiwa (կոմորերեն) "Մեծ կղզիների միություն" |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մորոնի | |||
Պետական լեզուներ | Կոմորերեն Արաբերեն Ֆրանսերեն |
|||
Կառավարում | Ֆեդերատիվ հանրապետություն | |||
- | նախագահ | Իկիլիդիու Դհոինինե | ||
- | Վարչապետ | Ֆուհադ Մոհադջի Մուհամեդ Ալի Սոհիդ Նուրդինե Բուրհանե |
||
Անկախություն | ||||
- | Ֆրանսիայից | Հուլիսի 6, 1975 թ. | ||
Բնակչություն | ||||
- | 2010 նախահաշիվը | 798.000 (163-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $800 միլիոն[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,202[1] | ||
ՀՆԱ (անվանական) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $534 միլիոն[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $802[1] | ||
ՄՆԶԻ (2007) | 0,576 (միջին) (139-րդ) | |||
Արժույթ | Կոմորյան Ֆրանկ (KMF) | |||
Ժամային գոտի | Արլ Աֆրիկայի ժամային գոտի (ՀԿԺ+3) | |||
- | Ամռանը (DST) | Չհետազոտված (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .km | |||
Հեռախոսային կոդ | ++269 |
Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսը Աֆրիկայի արևելյան ափի մոտ հիշատակում է Ore Selenaie ― «Լուսնային լեռներ»․ լատիներեն թարգմանությամբ՝ montes Lunae, արաբերեն՝ Ջեբել Էլ-Կամո։ Այդ անվանումները, որոնք կապված են Լուսնի (արաբ․՝ կամր ― «լուսին») պաշտամունքի հետ, արտացոլվել են կղզիների ժամանակակից անվանման մեջ («Լուսանային կղզիներ»)[2]։
Կղզիները հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Կոռնելիս Հաուտմանը 1598 թվականին։
1841 թվականին ֆրանսիացիները զավթել են Մայոտա (այժմ՝ Մահորի) կղզին, իսկ 1888-1906 թվականներին՝ մյուս կղզիները, և դարձրել գաղութ։ 1975 թվականի հուլիսի 6-ին հռչակվել է անկախ պետություն։ Սակայն Ֆրանսիան ճանաչեց կղզիներից միայն երեքի՝ Գրանդ Կոմորի (այժմ՝ Նժաջիզա), Անժուանի (այժմ՝ Նզվանի) և Մոհելի (այժմ՝ Մվալի) անկախությունը, և իր ձեռքում պահեց Մայոտա կղզին։
Գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի ու Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Տարածքը 2236 կմ² է։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Երկրի ամենաբարձր կետն ու գործող հրաբուխը Կատալա (2361մ) լեռն է։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։
Կլիման արևադարձային է՝ շոգ ու խոնավ։ Բարձրադիր գոտիները ծածկված են մշտադալար անտառներով, ցածրադիր գոտիները՝ սավաննաներով և թփուտներով։
Բնակչության թիվը 752 հազ․ մարդ (2010 թ․)։ Բնակչության միջին խտություն՝ 336,3 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 65,2 տարի։ Ազգային կազմը՝ մալգաշներ, աֆրիկյան բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 33%։ Պետական լեզուն՝ ֆրանսերեն, արաբերեն, կոմորերեն։
Կոմորյան կղզիներն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն։ Պետության ղեկավարն նախագահն է։ Բաժանվում է 3 ինքնավար շրջանի։ Մայրաքաղաքը՝ Մորոնի (44 հազ․ մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են՝ Առաջադիմություն կոմորյան միություն, Բարեփոխումների և դեմոկրատիայի շարժում։
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են եթերայուղատու (արտադրությամբ աշխարհում առաջինն է) և համեմունքային մշակաբույսեր, բրինձ, շաքարեղեգ։ Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը։ Արտահանում են վանիլ, մեխակ, սուրճ։ Ներմուծում է նավթամթերք, պողպատ, կոշիկ, հագուստ, կաթնամթերք, բրինձ և այլն։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Բրազիլիա, Բահրեյն, Քենիա, Բոտսվանա, ՀԱՀ։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 1660 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ կոմորյան ֆրանկ (KMF)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.