Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հուդայականություն (եբրայերեն՝ יהודה - եհուդա բառից, որ հին հունարենում և լատիներենում դարձել է Judah հին հունարեն՝ Ἰουδαϊσμός), հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք.ա. 516-Ք.ա. 70 թվականներ) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և իսլամը։
Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն[1]։ Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում[2]։ Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը[3]։ Եբրայեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»։
Հուդայականության տեքստերը, ավանդույթներն ու արժեքները մեծ ազդեցություն են գործել Աբրահամյան հետագա կրոնների՝ ներառյալ քրիստոնեության, իսլամի, Բահայի հավատքի վրա։ Հուդայականության շատ տեսակետներ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ազդել են նաև Արևմուտքի աշխարհիկ կյանքի, բարոյականության, քաղաքացիական օրենսդրության, իրավական համակարգի վրա։ Եբրայականությունը նույնքան կարևոր գործոն է եղել արևմտյան քաղաքակրթության զարգացման գործում, որքան հելլենիզը, իսկ հուդայականությունը, որոշակիորեն հիմք հանդիսանալով քրիստոնեության համար, դեռ վաղ քրիստոնեության ժամանակներից ազդել է արևմտյան իդեալների ու բարոյականության ձևավորման վրա[4]
Հուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝
Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։
Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ ("Հրեական Աստվածաշունչ", որն իրենից ներկայացնում է կանոնական Աստվածաշնչի Հին Կտակարանը), Թալմուդ (Բանավոր Թորա, որը "գրավոր" Թորայի՝ Աստվածաշնչի առաջին 5 գրքերի, մեկնաբանություններնի գիրքն է)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։
Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.