Թորա (եբրայերեն՝ תּוֹרָה - թորա, բառացի.«ուսմունք, օրենք»), աշքենազական արտասանությամբ, Թոյրո (հարավարևելյան բարբառ՝ Լեհաստան, Ուկրաինա ), Թեյրո (հյուսիսարևելյան բարբառ՝ Բելառուսիա, Լիտվա) և Թորրա (սեֆարդական բարբառ)[4], լայն իմաստով հրեական ավանդական կրոնական օրենքների ամբողջություն։
Թորա | |
---|---|
Հեղինակ | Մովսես մարգարե[1][2][3][…] |
Տեսակ | կրոնական գիրք և գրական ստեղծագործություն |
Ժանր | Literatura Bíblica? |
Կազմված է | Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր և Երկրորդ օրենք |
Մասն է | Հին Կտակարան, Հին Կտակարան, Աստվածաշունչ, Վուլգաթա և Սեպտուագինտա |
Շարք | Հին Կտակարան |
Torah Վիքիպահեստում |
Տերմինի սահմանումը
- Թորա անվանում են Մովսեսի Հնգամատյանը (հուն. πεντάτευχος) կամ Մովսեսի գիրքը, ընդ որում ինչպես հենց տեքստը, այնպես էլ և տպագրված կամ ձեռագրային նմուշները (գլանաձև ձեռագրեր)։ Հնգամատյանում «Թորա» են անվանում Աստծո առանձին կարգադրությունները, առանձին պատվիրանները կամ օրենքների ամբողջությունը, որը վերաբերվում է այս կամ այն առարկային, օրինակ՝ ողջակիզման «օրենք (Թորա) »(Ղևտ.6:2), հանցանքի համար զոհաբերության «օրենք» (Թորա) (Ղևտ.7:1)և այլն։
- «Թորա» բառը հանդիպում է նաև ուսուցման կամ ծնողական խրատի իմաստով։ (Առ.1:8 և այլն)։
- Անվան նշանակության հետագա ընդլայնումը տեղի է ունեցել Գրավոր օրենքի` (Թորա շե-բի-խվատ) և Բանավոր օրենքի` (Թորա շե-բե-ալ պե) տարբերակմամբ. Հնգամատյանում հանդիպվող հոգնակի թվով թորաները մեկնաբանվել են որպես աստվածային հայտնության այդ երկու ոլորտների մասին գրություններ, որը ավանդաբար դիտվում է որպես տրված Մովսեսին Սիոն լեռան վրա։
- Ամենալայն իմաստով Թորա են անվանում հրեական ավանդական օրենքների ամբողջությունը։
Արտահայտություններ նվիրված Թորային
Ի՞նչ սխեմայով էր կառուցված աշխարհը։ Թորան ասում է։ "Ես եղել եմ Աշեմի համար գլխավոր ծրագիրն այս աշխարհի կառուցման համար։ Ամբողջ վեց օրվա ընթացքում Աշեմն ինձ պահում էր իր առջև։ Նա նայում էր գրությանը (1:1)" «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» և համապատասխանաբար ստեղծեց երկինքն ու երկիրը։ Նա նայում էր բառերին (1:3) «Եվ աստված ասաց:«թող լույս լինի» և կատարեց այդ բառերը, ստեղծելով լույս և այլն։»...Այսպիսով ամբողջ արարչագործության ընթացքում նա քայլ առ քայլ հետևում էր Թորայի բառերին, տիեզերքին տալով այն ձևը, որը համապատասխանում է ծրագրին, որը պարունակում էր Թորայում։ - «Պատմում է Միդրաշը» գրքից։
Ծագում
Համաձայն հուդդայական ավանդական հայեցակարգի Թորայի տեքստը գրվել է Մովսեսի կողմից՝ Ամենաբարձրյալի բառերով։ Գոյություն ունի սակայն տարակարծություն այն մասին, թե արդյոք Թորան գրվել է 40 օրվա ընթացքում Սիոն լեռան վրա, թե այն գրվել է 40 տարվա ընթացքում, երբ հրեաները գտնվում էին անապատում և այն ավարտին է հասցվել Մովսեսի մահից առաջ։
Համաձայն ռաբբի Յեհուդայի Թալմուդում Երկրորդ օրինացի տողերը, որտեղ նկարագրվում է Մովսեսի մահը, գրվել է Հիսուս Նավինի կողմից(Հեսու)։ Բազմաթիվ հեղինակություններ սակայն համաձայն չեն այդ հայեցակետի հետ, որովետև գտնում են, որ Թորան իր սրբության մակարդակով համապատասխանում է միայն Մովսեսի մարգարեության ձիրքին և ոչ մի մարգարեի, ով ապրում էր նրանից հետո։
Մայմոնիդը (Ռամբամ) իր հավատի 13 դոգմանների ձևակերպման մեջ ընդգծում է[5]։ « 8. Լիովին հավատում եմ, որ ողջ Թորան, որը գտնվում է մեր ձեռքում, դա այն Թորան է, որը տրված էր մեր ուսուցիչ Մովսեսին (թող խաղաղության մեջ լինի նա)։ 9. Հավատում եմ լիիրավ հավատով, որ այս Թորան չի փոխարինվի և Արարաչի կողմից այլ Թորա չի լինի (օրհնյալ է Նրա անունը)»։
Նրա կարծիքով, որը արտացոլում է հուդդայականության դիրքը, այդ երկու կետերը համարվում են հրեայի աշխարհայացքի մեջ ամենակարևորներից։ Ժամանակակից ասվածաբան գիտնականների մեծամասնությունը կարծում են, որ գրքերը գրվել են բաբելոնյան գերության ժամանակ (մոտավորապես մ.թ.ա.600 թվական) և ավարտվել են պարսկական ժամանակաշրջանում (մ.թ.ա.400 թվական)։
Մեկնաբանություններ
Կապված այն բանի հետ, որ Թորայի տեքստը, ինչպես նաև դա իսկական իմաստը բավականին դժվար է հասկանալ (այդ թվում անգամ նրան ուսումնասիրող մարդկանց համար), դարերի ընթացքում իմաստունները փորձում էին մեկնաբանել դրա առանձին հատվածներ մյուսների համար։ Մի շարք մեկնաբաններ, օրինակ Ռաշին, գրում էր մեկնաբանություններ Գրավոր Թորայի համարյա ամեն մի նախադասության համար։ Բացի դրանից, ավանդության համաձայն Սիոն լեռան վրա Մովսեսը Գրավոր Թորայի հետ ստացել էր նաև բանավորը, որը բացահայտում է խորը, թաքնված իմաստ, լրացնում է Գրավոր Թորան և բացատրում է այն, ինչ մեզ «չէր ասվել»։
Բազում դարեր շարունակ Բանավոր Թորան փոխանցվում էր բանավոր ավանդմամբ, մինչև 2-րդ դարում չգրվեց Միշնայի ձևով, իսկ հետագայում՝ Գեմարի ձևով, որոնք միասին կազմում են Թալմուդը։
Թալմուդի ժամանակակից հրատարակությունները ներառում են Թորայի տարբեր սերունդների բազմաթիվ նշանավոր իմաստունների մեկնաբանությունները։ Գաոնիմից (վաղ միջնադար) մինչև 17-րդ դար։ Մեկնաբանությունների մյուս մասը մտցված է Միդրաշի մեջ։ Կան միդրաշներ Գիրք Ծննդոցի վերաբերյալ (Բրեշիտ Ռաբբա), Ղևտական (Վա-յիկրա Ռաբբա) (վաղ միդրաշներ), գիրք Ելից (Շեմոք Ռաբբա)։ Գոյություն ունի նաև Տոսեֆթան (Միշնայի վերաբերյալ բացատրություններ և ավելացումներ)։
Փշատ և դրաշ
- Փշատ եբրայերեն՝ פְּשָׁט - աստվածաշնչի կամ թալմուդի տեքստերի բառացի բացատրություն
- Դրաշ եբրայերեն՝ דְּרָשׁ,, ինչպես նաև դրաշ եբրայերեն՝ דְּרוּשׁ - աստվածաշնչի կամ թալմուդի տեքստերի բացատրություն տրամաբանական և իմաստասիրական կառուցվածքի համադրմամբ։
Թորայի հրեա մեկնաբանները դրա տեքստերի մեջ ընդգծում են մի քանի շերտեր։ Առաջին և արտաքինը՝ փշատ(բառ.պարզ)-այսինքն պարզ, ուղիղ իմաստը։ Երկրորդը՝ ռեմեզ(բառ.ակնարկ)-«իմաստը,որը ստանում ենք տեքստի մեջ պարունակող ակնարկների օգնությամբ, մի ֆրագմենտի համադրությունը այլ համանման մասերով»[6]։ Առավել խորը՝ դրաշ- (բառ.իմաստ)- հենց իմաստը։ Ամենագաղտնին -սոդ (բառ.գաղտնիք)- տեքստի կաբբալիստական իմաստը, որը մատչելի է միայն ընտրյալներին, որոնք հասկացել են բոլոր մնացած իմաստները։ Մենք հրեական տեքստը ճանաչումն ենք ինտուիտիվ կերպով նրանով, որ այնտեղ այսպես թե այնպես ներկա են գտնվում բոլոր թվարկված իմաստները[7]։
Թորայի ձեռագրեր
Սեֆեր-Թորա (եբրայերեն՝ סֵפֶר תּוֹרָה,Գիրք Օրինաց)-Թորայի տեքստով մագաղաթյա ձեռագիր, որը օգտագործվում է գլխավորապես սինագոգում կարդալու համար (տես՝ շաբաթական գլուխ), համարվում է հրեական կրոնական պաշտամունքի մեջ առավել սուրբ առարկա։ Պահպանման համար օգտագործվում է կտորից կամ փայտից տուփ, իսկ Սեֆեր-Թորան պահպանվում է հատում պահարանում (Արոն կոդեշ), որը գտնվում է սինագոգի կենտրոնական մասում։
Թորայի հետ կապված պատվիրաններ
- Թալմուդի համաձայն[8], Աստվածաշունչը պատվիրում է, որ յուրաքանչյուր հրեա տեր լինի Թորայի ձեռագրին[9] իր հորից, բայց նա այնուամենայնիվ պարտավոր է ունենալ իր սեփական ձեռագիրը[10]։ Հրեան կարող է պատվիրել Թորայի ձեռագիրը գրագրից կամ գնել պատրաստի ձեռագիրը, սակայն « ով, որ գրում է Թորան ինքը, կարծես թե ստանում է այն Սիոն լեռան վրա»[11]։ Թալմուդի համաձայն, ով որ ուղղի Թորայի ձեռագրի մեջ անգամ մի տառ, իբր գրել է ամբողջ ձեռագիրը[11], որից տարածվել է ավանդույթ, որը իրավունք է տալիս ամեն մի հրեայի սինվոլիկ կերպով կատարել սեփական Թորա գրելու պատվիրանը։ Գրագիրը ձեռագրում գրում է առաջին և վերջին պարագրաֆները միայն ուրվագծով և աշխատանքը ավարտվում է սիյում Թորա(«Թորայի ավարտմամբ»), որտեղ յուրաքանչյուր գտնվողի պատիվ է տրվում շրջագծել ուրվագծով միայն մեկ բառ կամ ֆորմալ կերպով պատվիրել գրագրին կատարել դա իր անունից։
- Թորայի ձեռագրի հետ պետք է վերաբերվել հատուկ հարգանքով և երկյուղածությամբ[12]։ Երբ Թորայի ձեռագիրը դուրս են բերում սինագոգից պետք է կանգնել[13], ավանդույթի մեջ է մտել երկյուղածությամբ խոնարհվել կամ համբուրել Թորայի տուփը, երբ ձեռագիրը անցեն կացնում մոտով։ Արգելված է մագաղաթին ձեռքով կպնել[14], դրա համար ընթերցման ժամանակ օգտվում են հատուկ ցուցափայտով (յադ)։
- Թորայի ձեռագիրը կարելի է վաճառել միայն այն դեպքում, եթե ամուսնության, կրթության համար չեն կարողանում գտնել այլ միջոցներ[15] կամ գերինների փրկագնի համար։ Եթե ձեռագիրը պատահաբար ընկել է հատակին, համայնքը պարտավոր է ծոմ պահել ամբողջ այդ օրվա ընթացքում։ Թորայի ձեռագրի փրկության համար անգամ սինագոգային տապանի (ձեռագրի պահպանման տեղը) թույլատրված է, անգամ պատվիրված է խախտել շաբաթը[16]։ Մինչ Թորայի ընթերցանությունը՝ սեֆարդների և ընթերցումից հետո՝ աշքենազների մոտ ձեռագիրը հանդիսավոր կերպով վեր են բարձրացնում (հագբաա), ցույց են տալիս բաց ձեռագիրը համայնքին, որը այդ միջոցին արտասանում է։ «Ահա օրենքը,որը առաջարկել է Մովսեսը Իսրայելի որդիներին (Երկրորդ Օրենք 4:44) Աստծո կարգադրությամբ Մովսեսի միջոցով»։
Թորայի ընթերցում
«Թորա գրքի» առաջին հրապարակավ ընթերցումը հիշատակվում է կապված Հովսիա (Իոշիախու)(մ.թ.ա 622 թվական)(4 թագ.22-23,2Մն 34:14-33 )։ Այն կոնտեքստով, որով հիշատակվում է «Թորա գիրքը», թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը ոչ թե ամբողջապես Հնգամատյանի մասին է, այլ նրա գրքերից մեկի մասին-Երկրորդ օրենքի։ Ճիշտ այնպես, ինչպես բաբելոնյան գերության ժամանակաշրջանի գրականության մեջ ասվում է «Թորայի գրքի» կամ «Մովսեսի գրքի», կոնտեքստը վկայում է այն մասին, ինչ ենթադրում է Երկրորդ օրենքը[17] : Հնգամատյանի մեջ «Թորա գրքի» անվանումը հանդիպում ենք միայն Երկրորդ Օրենքի մեջ և միշտ ենթադրում է հենց Երկրորդ օրենքը։
Թորայի ուսումնասիրումը
Թորայի ուսումնասիրումը համարվում է հուդդայականության հիմքերից մեկը։ Թորայի ուսումնասիրման առաջնայնությունը բազմիցս ընդգծվել է հուդդայականության ոլորտի հեղինակությունների կողմից, օրինակ՝
- «Թորայի ուսումնասիրումը հավասար է բոլոր պատվիրանների օգտագործմանը, բոլորը միասին վերցրած» (ռաբբի Շնեուր Զալման Լյադից)
- «Անգամ մահվան վախով մենք չենք կարող ընդհատել Թորայի ուսումնասիրումը» (Ռաբբի Ակիվա)։
Ուսումնասիրությունը ներառում է երկու պատվիրան-ուսումնասիրել Թորան ինքնուրույն և կարդալ այն նրա ուսումնասիրողներին և նրա իմացողներին։
Թորայի ուսումնասիրման պատվիրանը վերաբերվում է յուրաքանչյուր հրեայի, անկախ նյութական և հասարակական դիրքից։ Ամենին խորհուրդ է տրվում աղոթքից հետո ժամ հասատատել Թորայի ինքնուրույն ուսումնասիրման համար։ Ինքնուրույն ուսումնասիրման կատարյալ անհնարինության դեպքում հարկավոր է մաքսիմալ կերպով աջակցել նրանց, ովքեր սովորում են (այդ դեպքում պատվիրանը կհամարվի կատարված)։
Ավանդաբար Թորայի ուսումնասիրությունը փոխարինվել է որպես տղամարդկանց պարտավորություն, սակայն կանաց նույնպես խորհուրդ է տրվում ուսումնասիրել Թորայի առանձին մասերը, որոնք կապված են գործնականապես պատվիրանների կատարմանը։
Հուդդայականության մեջ գոյություն ունի արգելք ոչ հրեաներին ուսումնասիրելու Թորան։ Սակայան դա չի տարածվում Նոյի հետնորդների յոթ պատվիրաններին (թույլատրված է ուսումնասիրել այդ պատվիրանները և հատվածները, որոնք կապված են դրա հետ)։ Ոչ հրեայի կողմից Թորայի ուսումնասիրման արգելքը չի վերաբերվում նրան, ով պատրաստվում է ընդունել գիյուրը։ Գոյություն ունի նաև կարծիք, որ ամբողջ Հնգամատյալը թույլատրված է ուսումնասիրել։
«Մի շարք գալախական հեղինակությունների կարծիքով (ռաբբի Վայնբերգ, ռաբբի Կլյան, ռաբբի Ֆանշտեյն, ռաբբի Յոսեֆ և այլն), Թորայի ուսումնասիրության արգելքը տարածվում է միայն այն ժամանակ, երբ լսարանը ամբողջությամբ ոչ հրեական է։ Սակայն կարելի Թորան սովորեցնել հրեային ոչ հրեայի ներկայությամբ, անգամ եթե վերջինը նույնպես կարող է սովորել»։
Հնարավորության դեպքում Թորան պետք է ուսումնասիրել բնօրինակով՝ եբրայերեն, որովհետև թարգմանությունը այս կամ այն չափով աղավաղում է իմաստը։
Ուսումնասիրման ավանդական մեթոդից բացի (սինագոգում) գոյություն ունի նաև մի քանի այլ մեթոդներ։
- Հավրուտա- Թորայի և Թալմուդի ուսումնասիրությունը զույգերով (2 հոգի), երբ սովորողներից մեկը լրացնում է մյուսին և նրանք միասին մեկնաբանում են պրաշները։ Դա ամենահայտնի մեթոդներից է։ Այս ձևով սովորել են Թորայի շատ իմաստուններ, որոնց կարծիքը հետո մտել է Թալմուդի մեջ։
- Գեմատրիա- Թորայի ուսումնասիրությունը խոսքերի խմբերի կամ խոսքի մեկնաբանումը թվային նշանակության ճանապարհով, որը բաղկացած է տառերից կամ տառերի փոխարինումը այլով սահմանված համակարգով։ Գեմատրիան ծառայում է նաև թվի փոխարինումը բառով կամ բառախմբերով, որտեղ բառերի թվային գումարի նշանակությունը հավասար է այդ թվին։ Կաբբալայի մեջ համարվում է դասական մեթոդներից։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.