Հարավսլավիա

From Wikipedia, the free encyclopedia

Հարավսլավիաmap

Հարավսլավիա[1], երբեմնի պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում՝ 1918 թվականից մինչև 2003 թվականը (ընդմիջումներով)։ Անցել է երեք պատմական փուլ՝

Արագ փաստեր Հարավսլավիա, Կարգավիճակ ...
Հարավսլավիա
Հարավսլավիայի դրոշ Զինանշան
Thumb
Thumb
Thumb
Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուսերբախորվաթերեն
ՄայրաքաղաքԲելգրադ
Պետական կարգմիապետություն և հանրապետություն
Ազգաբնակչություն23 271 000 մարդ (1991)
ՀիմնHey, Slavs?
Հիմնադրված էդեկտեմբերի 1, 1918 թ.
ԱրժույթYugoslav dinar?
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+38
Ինտերնետ-դոմեն.yu
Փակել
Thumb
Հարավսլավիայի դիրքը Եվրոպայում (սահմանները փոխվել են)

Հարաբերությունները Խորհրդային Միության հետ

Հարավսլավիայի և Խորհրդային Միության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1940 թվականի հունիսին։ Նացիստական Գերմանիայի և Իտալիայի ազդեցության դեմ, 1941 թվականի ապրիլին կնքվել է բարեկամության և չհարձակման պայմանագիր։ Հարավսլավիայի 1941-1945 թվականների պատերազմի ընթացքում ստեղծվեց Հարավսլավիայի ազատագրության ազգային կոմիտեն, որին աջակցություն ցույց տվեց Խորհրդական Միությունը։ Ժամանակավոր կառավարություն ստեղծվելուց հետո կնքվեց «բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության» պայմանագիր (1945 թվականի ապրիլ)։ Ստորագրվեցին տնտեսական համագործակցության, փոխադարձ ապրանքամատակարարման (1946) են համաձայնագրեր։ Խորհրդա-հարավսլավական հարաբերությունների խափանման (1949 թվականի սեպտեմբեր) հետևանքով 1945 թվականի պայմանագիրը կորցրեց իր ուժը։ 1950-ական թվականներին կեսին կնքվեցին առևտրային և վճարային, օդային հաղորդակցության, գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր (1955-19561960-ական թվականներին ստորագրվեցին արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների շինարարության, փոխադարձ ապրանքամատակարարման և տնտեսական մի շարք համաձայնագրեր։ 1970-ական թվականներին կնքվեցին մշակութային, գիտական և կրթական համագործակցության (1974), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, 1976-1980 թվականներին փոխադարձաբար նավային սարքավորումներ մատակարարելու, մարդատար ավտոմեքենաների արտադրության և մատակարարման երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր (1975)։ Ստորագրվել են 1981-1990 թվականներինի տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ծրագիր (1980), 1981-1985 թվականների փոխադարձ ապրանքամատակարարումների, նույն ժամանակաշրջանի տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր (1981)։

Տես նաև

  • Հայերը Հարավսլավիայում

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.