Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նիուե (անգլ.՝ Niue, նիուերեն՝ Niuē), ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցիացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում։ Մայրաքաղաքը Ալոֆի բնակավայրն է, որը նաև կղզիների ամենամեծ գյուղն է։ Պաշտոնական լեզուն անգլերենն է և նիուերենը։ Տարածքը կազմում է 260 քառ. կմ, իսկ բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է ընդամենը 1,190 մարդ։ Ջրային տարածքներով սահմանակցում է Ամերիկյան Սամոային, Կուկի կղզիներին և Տոնգային։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նյուեյ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | associated state?, կղզային պետություն և երկիր | ||||
Պետական լեզու | Niuean? և անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Ալոֆի | ||||
Օրենսդիր մարմին | Niue Assembly? | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ III | ||||
Կառավարության ղեկավար | Dalton Tagelagi?[1] | ||||
Ազգաբնակչություն | 1933 մարդ (2022)[2] | ||||
Հիմն | Ko e Iki he Lagi? | ||||
Հիմնադրված է | 1974 թ. | ||||
Արժույթ | նորզելանդական դոլար և Niue dollar? | ||||
Ժամային գոտի | UTC-11 և Pacific/Niue?[3] | ||||
Հեռախոսային կոդ | +683 | ||||
Ինտերնետ-դոմեն | .nu | ||||
niueisland.com(անգլ.) և gov.nu/wb/(անգլ.) |
Աշխարհագրություն
Ամենաբարձր կետը Մուտալաուն, ունի 68 մետր բարձրություն։ Կլիման շոգ է և միաժամանակ խոնավ։ Լավ արտահայտված է երկու սեզոն շոգ և խոնավ։ Ամենաբարձր օրական օդի ջերմաստիճանը փետրվարին +30 աստիճան է, իսկ հուլիս-օգոստոս ամսիսներին +26 աստիճան։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը մոտ 2180 մմ է, իսկ անձրևային սեզոնին հասնում է մինչև 3300 մմ։ Շոգ սեզոնին կարող է հասնել 80-140 մմ։ Կլիմայի վրա ազդեցության ունեն արևադարձային պասսատային քամիները։ 2011 թվականի օգոստոսի 3_ին 20 կմ բարձրության վրա պայթել է երկնաքար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.