Բանգկոկ

From Wikipedia, the free encyclopedia

Բանգկոկmap

Բանգկոկ[2],Կրունգթհեպ[3] (թաի.՝ กรุงเทพฯ, Կրունգ Թհեպ[4], կամ՝ Կրունգ Թհեպ Մահա Նաքհոն[5]), Թայլանդի մայրաքաղաքն է և գլխավոր նավահանգիստը։ Բնակչությունը կազմում է 8,160,522 մարդ (2007 թվականի հուլիս ամսվա տվյալներով)։ Գտնվում է Մենամ Չաո Պրայա գետի գետաբերանի մերձակայքում՝ Հարավչինական ծովի Սիամի ծոցից 30 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 5 676 648 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Բանգկոկ
กรุงเทพมหานคร
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
Երկիր Թաիլանդ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքԹաիլանդ
Հիմնադրված էապրիլի 21, 1782 թ.
Մակերես1,568.737 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն5 676 648 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Խտություն5,258.60 մարդ/կմ²
Ագլոմերացիա14,565,520
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ10###
Պաշտոնական կայքbma.go.th
Thumb
Բանգկոկ (Թաիլանդ)
Փակել
Thumb
Բանգկոկ. տեսարժան վայրեր

Բանգկոկը Թայլանդի խոշորագույն քաղաքն է։ Հիմնադրման ժամանակ քաղաքին տրված անվանումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես որևէ քաղաքի երբևէ տրված ամենաերկար անվանում։

Հարավարևելյան Ասիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Զբաղեցնում է ավելի քան 1,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բանգկոկցիների կարծիքով՝ իրենց քաղաքը տարածաշրջանային այն նոր ու հզոր կենտրոններից է, որ կարող է մրցակցել Սինգապուրի, Հոնկոնգի հետ։ Թայլանդի մայրաքաղաքը համարվում է նաև զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքներից մեկը աշխարհում[6]։

Մայրաքաղաքային օկրուգը հարևան հինգ մարզերի՝ Նոնթհաբուրիի, Սամութպրականի, Պաթհումթհանիի, Սամութսաքհոնի և Նաքհոնփաթհոմի հետ կազմում է Մեծ Բանգկոկ ագլոմերացիան։

Պատմություն

Հայտնի է 16-րդ դարից։ 1782-ից Թայլանդի մայրաքաղաքն է։ Անվանումը կազմված է թաի լեզվի բանգ «բնակավայր» և կոկ (սալորենու մի տեսակ) բառերի միացումից[7][8]։ Գրականության մեջ տարածված է նաև անվան Բանկոկ ձևը։ Քաղաքի հիմնադրման ժամանակ նրան տրված պաշտոնական անվանումը բաղկացած է 21 բառից, որոնցից առաջին երկուսը՝ Կրունգ Թհեպ, նշանակում է «հրեշտակների քաղաք». բանգկոկցիները հաճախ այդպես էլ անվանում են իրենց քաղաքը։

Բնակչություն

Մանրամասն տեղեկատվություն Բնակչության 1919-2018 թվականների վիճակագրություն, Տարի ...
Փակել

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.