Գվինեա

From Wikipedia, the free encyclopedia

Գվինեաmap

Գվինեա, պաշտոնապես՝ Գվինեայի Հանրապետություն (ֆր.՝ République de Guinée), երկիր Արևմտյան Աֆրիկայում։

Արագ փաստեր Գվինեա République de Guinée, Կարգավիճակ ...
Գվինեա
République de Guinée
Գվինեայի դրոշ Զինանշան
Thumb
Thumb
Thumb
Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էԲոկե, Կոնակրի, Ֆարանա, Կանկան, Կինդիա, Լաբե, Մամու և Նզերեկորե
Պետական լեզուֆրանսերեն[1]
ՄայրաքաղաքԿոնակրի
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարMamady Doumbouya?
Կառավարության ղեկավարBah Oury?
Մակերես245 857 կմ²
Ազգաբնակչություն12 717 176 մարդ (2017)[2]
Խտություն39,4 մարդ/կմ²
ՀիմնLiberté?
Կարգախոս«Travail, Justice, Solidarité»
Հիմնադրված էհոկտեմբերի 2, 1958 թ.
ԱրժույթԳվինեական ֆրանկ
Կենտրոնական բանկԳվինեայի Հանրապետության կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+0 և Africa/Conakry?[3]
Հեռախոսային կոդ+224
Ինտերնետ-դոմեն.gn
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,465[4]
presidence.gov.gn
Փակել

Քաղաքական բաժանումներ

Գվինեայի մարզերը

Գվինեան բաժանված է 7 մարզերի, 33 պրեֆեկտուրաների, մայրաքաղաք Կոնակրիան, նույնանուն մարզում է։

Մանրամասն տեղեկատվություն №, Շրջան ...
Շրջան Շրջան (ֆր.) Վարչական կենտրոն Տարածք,
կմ²
բնակչություն,
մարդ. (2009)
խտություն,
մարդ/կմ²
1 Բոքե Boké Բոքե 31 186 1 036 700 33,24
2 Կոնակրի Conakry Կոնակրի 450 1 548 500 3441,11
3 Ֆարանա Faranah Ֆարանա 35 581 777 700 21,86
4 Կանկան Kankan Կանկան 72 156 1 467 000 20,33
5 Կանդիա Kindia Կանդիա 28 873 1 432 900 49,63
6 Լաբե Labé Լաբե 22 869 919 700 40,22
7 Մամու Mamou Մամու 17 074 797 800 46,73
8 Իզերեկորե Nzérékoré Իզերեկորե 37 668 2 237 500 59,41
Ընդհանուր245 85710 217 80041,56
Փակել

Արվեստ

Արվեստի բնորոշ նմուշներից և այլն քարե արձանիկները, փայտե և ոսկրե ծիսական դիմակները։ Տարածված են հարդե հյուսածոները (պայուսակներ, հովհարներ, խսիրներ), գործվածքների դաջումը կապույտ, նարնջագույն և կարմիր երկրաչափական նախշերով։ Պրոֆեսիոնալ արվեստը զարգացած չէ։ Գվինեայի Տյան յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երգերը, պարերը, երաժշտական գործիքները։ Երգերի մեղեդիները հիմնականում դիատոնիկ են։ Գործիքներից են՝ տարբեր ձևերի ու չափերի թմբուկները, բալաֆոնը (քսիլոֆոնի տիպի նվագարան), կորան (բազմալար կսմիթային նվագարան), բոլյոնը (եռալար), կերոնան (իննալար կիթառ), երկայնական ֆլեյտան։ Գյուղերում հնուց տոնական պարերը հաճախ վերածվել են թատերական ներկայացումների (ներկված դեմքեր և մարմիններ, դիմակներ, և անպատրաստից երկխոսություններ, մնջախաղ)։ Պրոֆեսիոնալ կատարողները թափառել են գյուղերում և ներկայացրել կենցաղային տեսարաններ։ 1948 թվականին Փարիզում կազմակերպվել է «Աֆրիկյան բալետներ» անսամբլը, որի հիման վրա 1958 թվականին ստեղծվել է «Գվինեայի Տյան աֆրիկյան բալետներ» կոլեկտիվը։ Նրա խաղացանկը կազմված էր պարերից, մնջախաղերից, երաժշտադրամատիկական տեսարաններից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.