From Wikipedia, the free encyclopedia
Լիբերիա (անգլերեն՝ Liberia), երկիր Արևմտյան Աֆրիկայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Սահմանակից է Գվինեային, Կոտ դ'Իվուարին և Սյեռա Լեոնեյին։ Արևմուտքից և հարավից ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածքը 111,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ ▲5 214 030 մարդ (2021)[3]։ Մայրաքաղաքը՝ Մոնրովիա։ Վարչականորեն բաժանվում է 9 կոմսության և 5 տարածքի։
Լիբերիայի հանրապետություն Republic of Liberia |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մոնրովիա | |||
Պետական լեզուներ | անգլերեն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 111,369 կմ² | ||
- | Ջրային (%) | 15 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 4,195,666[1] | ||
- | 2010 մարդահամարը | 3,685,076[2] | ||
- | Խտություն | 38 /կմ² 69 /մղոն² |
||
Արժույթ | Լիբերիական Դոլար (LRD) | |||
Ժամային գոտի | GMT | |||
Ազգային դոմեն | .lr | |||
Հեռախոսային կոդ | +231 |
Լիբերայի ժողովուրդների վաղ շրջանի պատմությունը վատ է ուսումնասիրված։ XIX դ. 2-րդ կեսին, երբ Լիբերիայի տարածքի առափնյա մասերում երևացին եվրոպացիները, բնիկները դեռևս վարում էին բնատնտեսություն։ 1821 թ.-ին ԱՄՆ-ի նեգրերի մի խումբ տեղական առաջնորդներից գնեց Փրովիդենս կղզին և նրա դիմաց գտնվող մայր ցամաքի հատվածը։ Այդ տարածքում հիմնվեց ԱՄՆ-ում ազատագրված նեգրերի բնակավայր Մոնրովիա անունով (ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Զ. Մոնրոյի), իսկ ամբողջ գաղութը կոչվեց Լիբերիա (լատիներեն liber-ազատ բառից)։ 1834-1936 թթ.-ին առաջացան նոր բնակավայրեր, որոնք միմյանցից անկախ էին։ 1839-ին Լիբերիայի բնակավայրերը միավորվեցին ֆեդերալ սկզբունքներով։ 1847 թ.-ի հուլիսի 26-ին հռչակվեց Լիբերիայի Հանրապետությունը։ Ներգաղթողները, որոնք իրենց անվանում էին ամերիկանա-լիբերիացիներ, տիրապետող դիրք գրավեցին պետական, վարչական մարմիններում և տնտեսության մեջ։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան XIX դ. 2-րդ կեսից փորձեցին անեքսիայի ենթարկել Լիբերիան։ 1911 թ.-ին Լիբերիան հասավ նրան, որ այդ երկրները ճանաչեցին իր սահմանները։ Ներգաղթածների և բնիկների միջև պայքարը և եվրոպական երկրների ագրեսիան ծանրացրին երկրի ֆինանսական դրությունը։ Լիբերիան ստիպված դիմեց արտաքին փոխառությունների։ 1918 թ.-ին Լիբերիան Անտանտի կազմում ձևականորեն մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945) Լիբերիան պաշտոնապես միացավ (1944) հակաֆաշիստական դաշնակցությանը։ ԱՄՆ-ը Լիբերիայում կառուցեց ռազմական բազաներ։ 1944 թ.-ին Լիբերիայի նախագահ (մինչև 1971 թ.-ը) Ու. Շ. Տաբմենը հռչակեց «միավորման քաղաքականություն», որի նպատակն էր բնիկների և ներգաղթածների սերունդների միջև անհավասարության վերացումը։ 1945 թ.-ին բնիկները (տղամարդիկ) ընտրելու իրավունք ստացան, որը սահմանափակված էր գույքային ցենզով։ Սակայն միջէթնիկական հակասությունները լրիվ չհաղթահարվեցին։ Հետպատերազմյան տարիներին ուժեղացավ ազգային բուրժուազիայի և բանվոր դասակարգի ձևավորման ընթացքը։ 1959 թ.-ին Լիբերիան ԱՄՆ-ի հետ կնքեց ռազմական պայմանագիր՝ կոնսուլտացիաների վերաբերյալ։ Լիբերիան Աֆրիկայի միասնության կազմակերպության գործուն անդամներից է։ 1971 թ.-ի հուլիսին նախագահ դարձավ Ու. Տոլբերտը։ 1973-1974 թթ.-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին մի շարք երկրների հետ։
Լիբերիան հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1847 թ.-ին, փոփոխությունների ենթարկվել՝ 1955 թ.-ին։ Օրենսդրական իշխանության մարմինը երկպալատ պառլամենտն է՝ օրենսդրական ժողովը (ներկայացուցիչների պալատ և սենատ), կառավարությունը՝ նախագահին կից խորհրդակցական ֆունկցիաներով գործող մինիստրների կաբինետը։ Ընտրություններին մասնակցում են 18 տարեկան դարձած քաղաքացիները։ Կոմսությունները գլխավորում են ոստիկանապետները (պրեֆեկտ), մյուս վայրերում՝ կոմիսարներն ու ցեղերի առաջնորդները։ Լիբերիայի դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, տարածքային, մունիցիպալ և հատուկ դատարանները։
Լիբերիայի տարածքը ձգվում է Ատլանտյան օվկիանոսի ափով՝ մոտ 500 կմ երկարությամբ։ Ափամերձ շրջանները հարթ են, թույլ կտրտված, տեղ-տեղ ճահճապատ, շատ են ծովալճակները։ Երկրի խորքում հարթավայրը վերածվում է բլրավոր մակերևույթի (400-600 մ), ապա փոխակերպվում Լեոնա-Լիբերական բարձրության, կղզիանման առանձին լեռնագագաթներով (ամենաբարձրը Նիմբա լեռն է, 1752 մ)։ Կան երկաթի, ոսկու, ալմաստի հանքավայրեր։
Կլիման հասարակածային է, շոգ և խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը չի իջնում 28 °C-ից։ Տարեկան տեղումները երկրի խորքում 1500-2000 մմ են, ծովափին՝ մինչև 5000 մմ։
Գետային ցանցը խիտ է, գետերը (Մանո, Լոֆա, Սենտ Պոլ, Սենտ Ջոն ևն) կարճ են, ջրառատ։ Նավարկելի է միայն Սենտ Պոլը ստորին հոսանքում։
Հողերը լատերիտային են։ Տարածության մոտ 1/3-ը ծածկված է թանկարժեք ծառատեսակների (կարմիր ծառ, պալիսանդր, հեվեյա և այլն) հասարակածային մշտականաչ անտառներով։ Հյուսիսում բարձրախոտային սավաննաներ են՝ հովանոցաձև ակացիաներով ու բաոբաբներով։ Ծովափին մանգրովային բուսածածկույթ է։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Սավաննաներում հանդիպում են գոմեշ, այծքաղ, ընձառյուծ, վայրի խոզ, անտառներում՝ կապիկներ։ Շատ են թռչուններն ու միջատները։ Նիմբայի շրջանում կա արգելոց։
Մեծ մասը պատկանում է մանդե, գվինեական և արևմտյան բանտոիդ լեզվախմբերին։ Կան նաև ամերիկյան ազատագրված նեգրերի հետնորդներ, որոնք առաջատար դիրք ունեն երկրի քաղաքական և տնտեսական կյանքում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 39 մարդ է։ Նշանավոր քաղաքներն են Մոնրովիան, Մարշալը, Բյուքենենը, Հարպերը, Գանտան։
Բնակչության 1960-2021 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Թույլ զարգացած երկիր է։ Տնտեսության մեջ գերիշխում է օտարերկրյա կապիտալը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են բնական կաուչուկի արտադրությունը և երկաթի հանքաքարի հանույթը։
Գյուղատնտեսությանը բնորոշ են համայնական հողօգտագործումն ու խոշոր հողատիրությունը։ Լավագույն հողերը պատկանում են օտարերկրացիներին։ Մշակում են հեվեյա, մանիոկ, բատատ, բրինձ, յուղատու արմավ, կակաո, սուրճ։ Անասնապահությամբ զբաղվում են հյուսիսարևելյան սավաննաներում։
Արդյունաբերության գլխավոր ճյուղը լեռնահանքային արդյունահանությունն է, հատկապես երկաթի հանքա-Մոնրովիա քարի արդյունահանությունը։ Արդյունահանում են նաև ալմաստ (գլխավորապես Լոֆա գետի ավազանում), ոսկի (Լոֆա, Աինո գետերի և Զորզորի շրջաններում)։ Կան նավթավերամշակման, ցեմենտի, անտառասղոցման, ոչ ալկոհոլային խմիչքների, արմավի յուղի, հագուստի, կոշիկի ոչ խոշոր ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները։
Արտահանում է երկաթի հանքաքար, կաուչուկ, ալմաստ, սուրճ, կակաո, փայտանյութ և այլն։ Ներմուծում է մենքենաներ, սարքավորումներ, արդյունաբերական և պարենային ապրանքներ։ Արտաքին առևտրում հիմնական գործընկերներն են ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդերլանդները, Իտալիան, ճապոնիան, Մեծ Բրիտանիան։ Դրամական միավորը լիբերիական դոլարն է։
Երկաթուղիների երկարությունը 500 կմ է, ավտոճանապարհներինը՝ մոտ 8 հզ.: Երկաթուղային տրանսպորտն օգտագործվում է միայն երկաթի հանքաքարի տեղափոխման համար։ Երկրում սահմանված ցածր հարկերի շնորհիվ Լիբերիան համաշխարհային նավագնացության մեջ գրավում է առանձնահատուկ տեղ, թեպետ չունի սեփական նավեր։ Լիբերիայի դրոշով նավարկում են բազմաթիվ օտարերկրյա նավեր։ Խոշոր նավահանգիստներն են Մոնրովիան, Բյուքենենը, Մարշալը, ճարպերը։ Միջազգային օդանավակայաններ կան Ռոբերտսֆիլդում և Ապրիգս Պինում (Մոնրովիա)։
Կրթական համակարգը կառուցվում է ամերիկյան օրինակով։ Ուսուցումը տարվում է անգլերենով։ Կան մանկապարտեզներ (4-6 տարեկանի համար), տարրական 6-ամյա և միջնակարգ 6-ամյա դպրոցներ։ Վերջինս ունի երկու ցիկլ (յուրաքանչյուրը՝ 3 տարի)։ Միջնակարգն մասնագիտական կրթությունը վճարովի է։ Տարրական և միջնակարգ դպրոցների մի մասը պատկանում է ամերիկյան միսիոներական կազմակերպություններին։ Պրոֆտեխնիկական և մանկավարժական կրթություն ստանում են հիմնականում միջնակարգ դպրոցի առաջին ցիկլի հիմքի վրա։ Բարձրագույն կրթության համակարգում են համալսարանը Մոնրովիայում (հիմնադրվել է 1951 թ.-ին), Կատինգտոնի կոլեջը Մուակոկոյում և Մերիլենդի մանկավարժական քոլեջը։ Մոնրովիայում են գտնվում Պետական հանրային և համալսարանի գրադարանները։
Գիտական հետազոտությունները կողմնորոշվում են գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության պահանջմունքներով։ Սուակոկոյի Կենտրոնական փորձարարական կայանում (հիմնադրվել է 1946 թ.-ին) ուսումնասիրվում են կաուչուկատու բույսերի, սուրճի, կակաոյի, շաքարեղեգի մշակման հարցերը։ Անասնաբուծության, անասնաբուժության և գետային ձկնորսության վերաբերյալ հետազոտություններ են կատարվում այլ փորձարարական կայաններում։ Գործում է Արևադարձային բժշկագիտության ինստիտուտը (հիմնադրվել է 1952 թ.-ին)։ Օգտակար հանածոների հետազոտություն է կատարում Լիբերիայի Աշխարհագրական և սև մետալուրգիայի ընկերությունը (հիմնադրվել է 1964 թ.-ին)։
Լիբերիայի ժողովուրդները, ինչպես նաև անգլախոս ամերիկյան նեգրերի սերունդները, ունեն հարուստ բանահյուսություն։ 1957 թ.-ին լույս է տեսել «Դրեբո ցեղի պատմական լեգենդներն ու բանահյուսությունը» գիրքը։ XIX դ. 30-ական թթ. Մասոլու Դուվալուն վաի լեզվով գրել է այդ ժողովրդի առաջին պատմությունը։ ժամանակակից գրականությունը զարգանում է հիմնականում անգլերեն։ Առավել հայտնի են բանաստեղծ Բայթի Մուրը («Աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածու, 1962), Լիբերիայի համալսարանի պրոֆեսոր Ռ. Տ. Տեմստերը (կազմել է Լիբերիայի գրականության անթոլոգիան), կին գրող Դորիս Բենկս Հենրիսը և էդին Բրայտը՝ երկրում ժողովրդականություն վայելող «Օրագիր» պիեսի հեղինակը։ Մուրի («Նոր Աֆրիկա») և Ջին "տոլմսի («Ոսկե գահի առասպելը») լավագույն բանաստեղծություններն ուղղված են գաղութատիրության դեմ։
Լիբերիայի կենտրոնական շրջաններում տարածված են հատակագծում բոլորաձև, երբեմն ուղղանկյուն, կավածեփ հիմնակմախքային խրճիթներ՝ ծածկված մեծ քիվով ծղոտե կտուրով։ Առափնյա քաղաքները (Մոնրովիա ևն) հիմնականում կառուցապատված են բետոնե ցոկոլավոր, հիմնակմախքային փայտե և ներդրված պատշգամբներով քարե 2-3-հարկանի տներով։ 1940-ական թթ. կեսերից կառուցվել են արդի եվրոպական ճարտարապետական ձևերով խոշոր հասարակական շենքեր։ Գեղագիտական արհեստներից առավել տարածված է փայտե արձանիկների և ծիսային դիմակների պատրաստումը։ Զարգացած են փայտի քանդակազարդումը, խեցեգործությունը, գործվածքների և մետաղյա մանր շինվածքների պատրաստումը։
Լիբերիայի ժողովուրդների երաժշտարվեստը սահմանափակվում է ֆոլկլորով։ Հարսանեկան, աշխատանքային, օրորոցային, թաղման և այլ երգերի տեքստերը հանպատրաստից են։ Երգերի պենտատոնիկ լադը համապատասխանում է նվագարանների լադերին։ Դործիքային երաժշտությանը բնորոշ է բազմառիթմայնությունը, որ պայմանավորված է թմբուկների կիրառմամբ։ Տարածված են կիթառը, տավիղը ևն լարային գործիքներ։ Նվագախմբերում հաճախ օգտագործվում են նաև սրինգներ, փողեր, սուլիչներ։ Երաժշտական գործիքներից է նաև սանսան (աֆրիկյան դաշնամուրը)։ 1963 թ.-ին ստեղծվել է Լիբերիական դրամատիկական և մշակութային ընկերությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել Լիբերիայի ժողովուրդների մշակութային ժառանգությունը։ Նրան կից կազմակերպվել է երգիչների և երաժիշտների խումբ։ Կենեմա գյուղում ընկերությունն ունի դպրոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.