Մոնրովիա

From Wikipedia, the free encyclopedia

Մոնրովիաmap

Մոնրովիա (անգլ.՝ Monrovia), Լիբերիայի մայրաքաղաք։ Գտնվում է Մոնտսերադո երկրամասի տարածքում, նավահանգիստ է Ատլանտյան օվկիանոսի ափին, գտնվում է Սենթ Պաուլ գետաբերանի արհեստական ծովախորշում։ Բնակչությունը՝ 1 021 762 մարդ (2008):

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Մոնրովիա
Monrovia
Դրոշ
Thumb

Thumb
Երկիր Լիբերիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքGreater Monrovia District?
ՔաղաքապետՄերի Բրո
Հիմնադրված է1822 թ.
Մակերես194,25 կմ²
Բնակչություն1 021 762 մարդ (2008)
Ժամային գոտիUTC±0
Thumb
Մոնրովիա (Լիբերիա)
Փակել

Պատմություն

Մոնրովիայի մասին առաջին հիշատակումները թվագրվում են XVI դարի 60-ական թվականներին։ Այդ տարիներին պորտուգալացի նավաստիները տվյալ տարածքում արդեն գոյություն ունեցող բնակավայրն անվանել են Մեզուրադու նավահանգիստ։ 1821 թվականին անկախ գաղութ ստեղծելու նպատակով, ԱՄՆ-ից Աֆրիկա են գալիս ստրկությունից ազատված սևամորթները, որոնք էլ դառնում են այդ տարածքի առաջին ամերիկյան վերաբնակները։ Նրանք իջել են Շերբրո կղզու ափին, որն այսօր պատկանում է Սիերա Լեոնե պետությանը։ Տեղաբնիկները հյուրասիրությամբ աչքի չէին ընկնում և բազմաթիվ վերաբնակներ զոհվել են աբորիգենների հետ կատաղի մարտերի ժամանակ։ 1822 թվականին կենդանի մնացած ամերիկացիները փրկվել են իրենց հայրենակիցների կողմից, ովքեր նույնպես եկել էին Աֆրիկա, և տեղափոխվել Մեզուրադու նավահանգիստ, որտեղ էլ նրանց կողմից հիմնադրվել է Քրիստոպոլիս բնակավայրը։ 1824 թվականին անվանափոխվել է Մոնրովիա ամերիկյան նախագահ Ջեյմս Մոնրոյի պատվին։

Կառավարություն

XIX դարի երկրորդ կեսից քաղաքը ղեկավարել են.

  • Վ.Ֆ. Նելսոն, 1870-ական թվականներ[1]
  • Ս.Տ.Օ. Քինգ, 1880-ական թվականներ[2]
  • Հ.Ա. Ուիլյամս, 1890-ական թվականներ[3]
  • Գաբրիել Մ. Ջոնսոն, 1920-ական թվականներ[4]
  • Նեյթոն Ս. Ռոս, 1956-1969 թվականներ[5]
  • Էլլեն Ա. Սենդիմենի, 1970-ական թվականներ (առաջին կին-քաղաքապետ)[6]
  • Օֆելիա Հոֆ Սեյթումե, 2001-2009 թվականներ
  • Սթեյսի Ռանդալ, 2010-2011 թվականներ։

Կլիմա

Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մոնրովիան գտնվում է արևադարձային մուսոնային կլիմայական գոտում։ Տարվա ընթացքում տվյալ տարածքում թափվում են բավականին մեծ թվով տեղումներ (տարեկան մոտ 5 140 մմ)։ Կլիման բնորոշվում է և՛ խոնավ, և՛ չոր սեզոնների առկայությամբ։ Սակայն նույնիսկ չոր սեզոնին դիտվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը կայուն է մնում ամբողջ տարվա ընթացքում և տատանվում է 26 °C-ի սահմաններում։

Մանրամասն տեղեկատվություն Մոնրովիաի կլիմայական տվյալները, Ամիս ...
Մոնրովիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32
(90)
33
(91)
32
(90)
33
(91)
34
(93)
31
(88)
29
(84)
30
(86)
29
(84)
30
(86)
32
(90)
32
(90)
34
(93)
Միջին բարձր °C (°F) 30.9
(87.6)
31
(88)
31.9
(89.4)
31.8
(89.2)
30.7
(87.3)
30
(86)
28.9
(84)
29
(84)
29
(84)
30
(86)
30.9
(87.6)
30.9
(87.6)
30.42
(86.73)
Միջին օրական °C (°F) 25.9
(78.6)
26.4
(79.5)
26.9
(80.4)
26.4
(79.5)
25.4
(77.7)
25.5
(77.9)
24.4
(75.9)
25
(77)
25
(77)
25.5
(77.9)
26
(79)
26
(79)
25.7
(78.28)
Միջին ցածր °C (°F) 21
(70)
21.9
(71.4)
22
(72)
22.1
(71.8)
21.1
(70)
20.2
(68.4)
21
(70)
20
(68)
21
(70)
21
(70)
21.1
(70)
21.1
(70)
21.12
(70.13)
Ռեկորդային ցածր °C (°F) 13
(55)
20
(68)
19
(66)
16
(61)
16
(61)
18
(64)
16
(61)
18
(64)
18
(64)
19
(66)
16
(61)
14
(57)
13
(55)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
56
(2.2)
97
(3.82)
216
(8.5)
516
(20.31)
973
(38.31)
996
(39.21)
373
(14.69)
744
(29.29)
772
(30.39)
236
(9.29)
130
(5.12)
5140
(202,35)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1mm) 5 5 10 17 21 26 24 20 26 22 19 12 207
 % խոնավություն 86.5 85 84.5 85.5 84 85.5 85.5 85.5 89 88 87.5 86 86.04
Միջին օրական արևային ժամ 6 6 7 6 5 4 3 3 4 4 6 5 4.9
Աղբյուր #1: Climate-Data.org for average temperatures (altitude: 5m)[7]
Աղբյուր #2: BBC Weather for record temperatures, precipitation, rainy days and sunshine[8]
Փակել

Տնտեսություն

Քաղաքում գործում են երկու միջազգային օդանավակայաններ։ Մոնրովիան միակ անմաքս նավահանգիստն է Արևմտյան Աֆրիկայում։ Քաղաքը զգալի եկամուտ ստանում է հարևան երկրներ ապրանքներ տեղափոխելուց։ Բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 12 միլիոն տոննա։ Զարգացած է սննդային, նավթաքիմիական, դեղագործական, ցեմենտային ոլորտները, ձկնորսությունը։

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.