Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պնոմպեն Կամբոջայի մայրաքաղաքը։ Գտնվում է Սապ և Մեկոնգ գետերի միախառնման վայրում։ Ավելի քան 320 հազար բնակչություն (1981 թվական)։ Գետային նավահանգիստ է։ Երկաթուղիներով կապված է Կամպոնգսաոմ նավահանգստի և Բանգկոկի հետ։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի միջազգային օդանավակայան։ Պնոմպենում են գտնվում երկրի բանկերը, առևտրական ու արդյունաբերական ընկերությունները, ապահովագրական բորսաները։ Կան սննդի, փայտամշակման, տեքստիլ, ծխախոտի արդյունաբերության, նավանորոգման, ավտոնորոգման, ավտոհավաքման, օճառի արտադրության ձեռնարկություններ։ Ունի համալսարաններ (Պ-ի, Թագավորական տեխ․, գյուղատնտ․, գեղեցիկ արվեստների, Բուդդայական), Բարձրագույն տեխ․ և Բուդդայական ինստիտուտներ։ Գործում են Ազգային գրադարան, Ազգային և Թագավորական պալատի թանգարաններ, Ազգային թատրոն։ Հիմնադրվել է 1371 թվականին։ Պնոմպենի կենտրոնի ճառագայթաձև կառուցվածքը (կազմավորվել է XIX դարի 2-րդ կեսին) համադրվում է հարող շրջանների ուղղանկյուն ցանցին։ Քաղաքի կենտրոնը կառուցապատված է առանձնատներով, 2֊4-հարկանի եվրոպական տիպի տներով, ծայրամասերը՝ փայտե տներով։ Պնոմպենի հնագույն կառույցը Պնոմվատն է՝ XV դարի ստուպայով։ XIX—XX դարերի կառույցներից են՝ Թագավորական պալատի համալիրը (XIX դարի 2-րդ կես XX դարի սկիզբ), «Արծաթե պագոդան», Ազգային թանգարանը (1917— 1920 թվականներ), ծածկած շուկան (1936 թվական), Ազգային մարզական համալիրը (1962-1964 թվականներ, ճարտարապետական Վանմոլիվան), կոնֆերանսների «Չակդոմուկ» դահլիճը (1961 թվական,, հիվանդանոցը (1956-1960 թվականներ), Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պնոմպեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Պնոմպեն | |||
ភ្នំពេញ | |||
| |||
Երկիր | Կամբոջա | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Կամբոջա | ||
Ներքին բաժանում | Պորսենչեյ շրջան, Չամկաման շրջան, Դամկգաո շրջան, Դաուն Պեն շրջան, Մեանչեյ շրջան, Պրամպի Մակարա շրջան, Ռուսեյ Կեո շրջան, Սեն Սոկ շրջան, Տուոի Կորկ և Chroy Changvar Section? | ||
Հիմնադրված է | 1372 թ. | ||
Մակերես | 290 կմ² | ||
ԲԾՄ | 11,89 մ | ||
Բնակչություն | 1 325 681 մարդ (2008) | ||
Խտություն | 4571,31 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+7 | ||
Հեռախոսային կոդ | 855 (023) | ||
Պաշտոնական կայք | phnompenh.gov.kh | ||
| |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.