Հավերժության հայկական նշան, հնագույն ազգային խորհրդանիշ և հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանշան։
Հոդվածը պարունակում է նշումներով նկարներ
Նշումները տեսնելու համար նկարները պետք է դիտել անմիջականորեն Wikimedia Commons-ի նկարագրման էջում։
Հավերժության նշանը հնագույն ազգային խորհդանիշ է և հանդիպում է հայ իրականությունում բազմապիսի դրսևորումներով։ Այն ծագում է սվաստիկայից և ունի հստակ հայկական մեկնաբանություն։ Այն ներկայացվում է որպես մի կետից ծագող աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր թևերով պատկեր (ոլորք)։ Ամենահին ներկայացումները հայտնաբերվել են հայկական բարձրավանդակիժայռապատկերներում որպես Արեգակի պատկեր՝ անիվի կամ սվաստիկայի (միա կամ բազմաթև ոլորքի) տեսքով։
Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում։ Աջ և ձախ պտույտներին վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ ու կարող են օգտագործվել այդ իմաստները նշելու համար։ Օրինակ, աջ պտույտի հավերժության նշանով զարդարված մանկական օրորոցը նախատեսվում է տղաների, իսկ ձախ պտույտի դեպքում՝ աղջիկների համար։ Հնարավոր են ինչպես երկչափ, այնպես էլ տարածական իրականացումներ։
Հավերժության նշանը որպես գրանշան ներառված է ArmSCII հիմնօրինակում և գրանշանների ցանկը սկսվում է հենց նրանով։ Հայկական տառատեսակների համակարգչային հավաքածուներում հավերժության հայկական գրանշանն օգտագործվում է 1987 թվականից՝ ArmSCII-ի գործարկման պահից ի վեր։
Հայաստանում և նրա պատմական տարածքներում հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների և տարրերի վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։
Այսօր հայ ժողովուրդն աշխարհում միակն է, ում արվեստի և հոգևոր խորհրդանշանային մշակույթում հավերժության նշանն անբաժան մաս է կազմում և համընդհանուր տարածում ունի որպես հայկական ինքնության խորհրդանշան[1]։
Նշանը ծագում և դասակարգվում է որպես սվաստիկա և ներկայացվում է մի կետից ծագող, կենտրոնի շուրջ աջ կամ ձախ ոլորվող կոր (կեռ) թևերով պատկեր[2]։
Հայկական լեռնաշխարհում նշանը հանդիպում է դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզե դարի հիմնական զարդանախշերից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա, հաճախ պատրաստվել կախազարդի ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Լոռի)։
Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների այն ստացել է բարդ ձևեր։ Որոշ նշանների ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաթև ու բազմաթև նշաններ։ Առանձին նշանների խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա)[7]։
Լճաշենում պեղված մ․թ․ա․ 15-14-րդ դարի հայ զինվորի քանդակ, Սարդարապատի թանգարան, վերկանգնել է պրոֆեսոր Ա․ Դ․ Ճաղարյանը (տես եռաչափ - 3D Anagliph)
Նշանը խորհրդանշել է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն։ Աջ և ձախ պտույտներին, ինչպես ՀինդուիզմումՍվաստի (Su asti) (࿕ ࿖) և ԲուդդիզմումՍվաստիկա - 卍 卐 նշանների դեպքում, վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ ու կարող են օգտագործվել այդ իմաստները նշելու համար։ Օրինակ, աջ պտույտի հավերժության նշանով զարդարված մանկական օրորոցը նախատեսվում է տղաների, իսկ ձախ պտույտի դեպքում՝ աղջիկների համար։ Հնարավոր են ինչպես երկչափ, այնպես էլ տարածական իրականացումներ։
Սովորաբար նշանն ունի 8 թև և խորհրդանշում է վերածնունդ ու առաջընթաց, սակայն դրա (կրկնակի սվաստիկայի) տարածված լինելը և քառաթև հավերժության նշանի (սվաստիկայի) իսպառ բացակայությունը 1922 թ.-ից ԽՍՀՄ-ում սվաստիկայի նշանն օգտագործելու արգելքի հետևանք է[9]։ Սվաստիկա-ն հայերենում օտար, ներմուծված բառ է և, սովորաբար, ընկալվում է որպես 4 ուղղանկյուն թևերով, հաճախ էլ ֆաշիստական, նշանի անուն։
Հայաստանում նշանը կոչում են Արևախաչ կամ Վահագնախաչ (Արեգակային Աստված Վահագնի խաչ), Խաչ պատերազմի[10] և Կեռխաչ[7]։ Հնագույն հայկական Էության նշանը (Էության, այն է Աստծո հավերժական լույսի, Նրա ճառագայթները) ներկայացվում է երկու աջ և ձախ ոլորված հավերժության նշանների վերադրությամբ՝
+
=
Աջ ոլորված հավերժության նշան
Ձախ ոլորված հավերժության նշան
Էության նշան
ամենայն էության, որպես հակասությունների միասնություն, դրսևորում։
Միջնադարյան հայ մշակույթում նշանը խորհրդանշում էր հավերժության գաղափարը, հավերժականը երկնային կյանքում[11]։ Իսկ 5-րդ դարից նա հայտնաբերվում է հայկական հուշաքարերին, ապա դառնում խաչքարային տարածված խորհրդանիշ[12]։ Մոտավորապես 8-րդ դարում հավերժության խորհրդանիշը գործածվել է ազգային պատկերագրությունում[13], և պահպանել է իր կիրառական նշանակությունն առ այօր[14]։
Քրիստոսի հետ կապված երեք լուսատուների՝ Արեգակի, Լուսնի, Աստղի (Սուրբ ծննդյան, Բեթղեհեմյան աստղի) խորհրդանիշերը պատկերելու համար օգտագործվել է Հավերժության նշանն իր ամբողջ բազմաձևությամբ՝ աջ և ձախ ոլորված տարբեր քանակի թևերով։ Սովորաբար աջ ոլորված Հավերժության նշանը ներկայացվում է որպես Արեգակի, իսկ ձախ ոլորվածը՝ Լուսնի խորհրդանշան։ Հաճախ էլ Լուսինը ներկայացվում է ավելի պասսիվ նշանի՝ Վարդյակի տեսքով։
Մողնու Ավետարանի մանրանկար՝ Սուրբ Մաթեոս, 11-րդ դար
Հայկական մանրանկար, 1497 թ․
Սկևրայի մանրանկար, Գրիգոր ծաղկող, 1198 թ․
Մալնազարի մանրանկար, 1637-1638 թթ․
Սուրբ Մաշտոց Ավետարանի կազմ
Հայկական մշակույթում քառաթև Հավերժության նշանը (Սվաստիկան) լայն կիրառում է ունեցել, մանավանդ անիական շրջանում։ Հաճախ է հանդիպում զարդանախշերում և առանձին զարդերում։ Հանրահայտ վիշապագորգերի պարտադիր զարդն ու նախշը քառաթև հավերժության նշանն է՝ առանձին նշանի և աջ ու ձախ ոլորվող վիշապների տեսքով։
Ինչպես նաև Հայաստանի և հայկական սփյուռքի ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնարկների կողմից[32]։ Հավերժության նշանն օգտագործում են նաև հայկական հեթանոսական կազմակերպություններն ու նրանց հետևորդները։ Նրանք նշանն անվանում են Արևախաչ[33]։
Հավերժության հայկական նշանը ներառված է համակարգչային գրանշանների հավաքածուներում սկսած 1987 թ․-ից[34], ArmSCII հիմնօրինակի֍ գործարկման պահից ի վեր։ Գրանշանն ունի նաև կետադրությանը հատուկ գործառույթ՝ օգտագործվում է տեքստը հատվածների (գլուխների) բաժանելու համար։ Այն օգտագործվում է * (աստեղիկ) գրանշանի (asterisk sign) նման՝ տեքստը կամ բանաստեղծությունը տրոհելու և ձևավորելու, հղումները նշելու համար։ Օրինակ, ինչպես որ այն օգտագործվել է սույն բաժինը կամ ստորև բերված բանաստեղծությունը մասերի բաժանելու և հղումները նշելու համար.
My Heart's In The Highlands֍֍
֍
My heart's in the Highlands, my heart is not here,
My heart's in the Highlands a-chasing the deer -
A-chasing the wild deer, and following the roe;
My heart's in the Highlands, wherever I go.
֍
Farewell to the Highlands, farewell to the North
The birth place of Valour, the country of Worth;
Wherever I wander, wherever I rove,
The hills of the Highlands for ever I love.
֍
Farewell to the mountains high cover'd with snow;
Farewell to the Straths and green valleys below;
Farewell to the forests and wild-hanging woods;
Farwell to the torrents and loud-pouring floods.
֍
My heart's in the Highlands, my heart is not here,
֍֍ Robert Burns, 1790 (in old English), Իմ սիրտը լեռներում է, Ռոբերտ Բըրնս, 1790 (հին անգլերենով)
ArmSCII-8 կոդավորման հայկական տառատեսակներում աջ և ձախ պտույտի հավերժության գրանշաններն իրականացվում են ուղիղ և շեղ տառաձևերում՝
Տառաձևեր
սովորական
շեղ
թավ
թավ շեղ
2010 թ․ ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտը դիմեց Յունիկոդ կոնսորցիումին առջարկելով գրանցել Հավերժության հայկական նշանը և ներկայացրեց գրանշանի համապատասխան նկարագրությունն ու հիմնավորումը[35]։ Հիմնավորումն առանց առարկությունների ընդունվեց, իսկ այդ ոլորտում հայտնի մասնագետ, հայերեն համակարգերի գիտակ և Յունիկոդ կոնսորցիումի փորձագետ Մայքլ Էվերսոնը կազմեց առաջարկի շրջանառու փաստաթղթերը, որում առաջարկվում էր գրանցել երկու՝ աջ և ձախ պտույտի Հավերժության հայկական նշաններ[36]։ 2012 թ․ Յունիկոդ կոնսորցիումը գրանցեց և գրանշանները պաշտոնապես դարձան միջազգային ISO/IEC 1046 ստանդարտի մաս[37]
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Բասկերի մշակույթում, հաշվի առնելով նրանց հնարավոր հայկական ծագումը, հավերժության նշանի լայն տարածվածությունը, մասնավորապես, գերեզմանաքարերի պատկերազարդերում՝
Այլոց հավերժության նշաններ
Բորջղալի, Արևի Վրացական խորհրդանիշ (միայն 7 թևանի ձևը)
Հայկական դրամի և հավերժության հայկական նշանների միջազգային ճանաչման խնդիրն առաջին անգամ 2010 թվականի սկզբներին բարձրաձայնվեց Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի Լեզվի և մշակույթի աշխատանքային խմբի կողմից։ Հայկական դրամի նշանը ստեղծվել է 1995 թվականին հայկական դրամի հիմնումից երկու տարի հետո։ Այն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը։ Այն կազմված է որպես հայերեն «Դրամ» բառի առաջին գլխատառ «Դ» տառ, որի հորիզոնական աջ ելուստը իրագործված է աջ ուղղաձիգ տարրը հատող երկու հորիզոնական գծերի տեսքով։ Ազգային մակարդակով ստանդարտացվել է 2007 թվականին և ընդգրկվել ՀՍՏ 34.001 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր. Գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն» ազգային ստանդարտում։ Իսկ ահա հայկական հավերժության նշանը հնագույն ազգային խորհրդանիշ է և հայկական իրականության մեջ կարող է հանդիպել հայկական եկեղեցիների և խաչքարերի վրա, ինչպես նաև հայկական մանրանկարչությունում։ Այն իրենից ներկայացնում է կորագծային թևեր ունեցող ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ ոլորվող աստղանիշ։ Որպես կանոն այն ունի ութ կոր, ինչը խորհրդանշում է վերածնունդը։ Սակայն կարող է ունենալ չորս կամ ավելի կոր։ Աշխատանքները կազմակերպելու համար Ստանդարտների ազգային ինստիտուտի ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին ոլորտի ճանաչված մասնագետներ, փորձագետներ, պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի անդամների կարծիքների և առաջարկությունների երկարատև քննարկումների հիման վրա համաձայնություն ձեռք բերվեց մշակված հայկական նշանների վերաբերյալ։ Այնուհետև, սահմանված միջազգային ընթացակարգերով Ստանդարտների ազգային ինստիտուտը Ստանդարտացման միջազգային կազմակերպության ՄՏՀ 1 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» միավորված տեխնիկական հանձնաժողովի ԵՀ 2 «Կոդավորված նշանների հավաքածուներ» ենթահանձնաժողովին ուղարկվեց վերը նշված նշանները և դրանց նկարագրությունները` ԻՍՕ/ԻԷԿ 10646 ստանդարտում լրացում կատարելու նպատակով։ Սակայն կան այդպիսի բազմաթիվ հայկական նշաններ և խորհրդանշաններ, որոնց համար հետագայում ևս կարիք կլինի ձեռք բերել միջազգային ճանաչում։ Ուստի Ստանդարտների ազգային ինստիտուտը շարունակում է տեղային և միջազգային մակարդակով համագործակցությունը հայկական նշանների միջազգային ճանաչման համար։
Armenian Eternity Sign is the ancient national symbol and in Armenian reality it can be met in many variations.
The appearance of the Sign resembles both clockwise and anti-clockwise rotating ornament, which is composed with curves running from center of the symbol.
As a rule the Sign should have eight curves, as this number stands for revival, rebirth and recurrence.
However, the symbol may be represented with four and more curves as well.
Right and left rotations have accordingly active and passive meanings, as in case of Swastika, and are used in order to accentuate these meanings.
For example, a cradle for а boy is decorated with the right whirling eternity sign and a cradle for а girl with the left whirling eternity sign.
It can be performed both two-dimensionally and three-dimensionally.
Eternity Sign opens the list of symbols included in ArmSCII.
Armenian Symbol of Eternity is the direct descendent of the pre-historic Swastika and has clear Armenian interpretation.
It symbolizes the identity of Armenian nation suchlike a David’s star for Hebrews.
The earliest roots of round whirling sun-like symbols in the Armenian Highland are rock inscriptions from the Stone Age.
In Armenia the eternity sign can be found everywhere, in architecture; on doors, walls and etc.
The sign of Eternal Life, or turning wheel, was carved on numerous Khatchqar (Cross-Stones) and church walls in ancient Armenia.
Besides the meaning that “Everything Armenian starts from the eternity sign”, this sign has a punctuation function also: it is applied to divide a text into parts (chapters), as well as to design a text or a poem or to make references like an asterisk sign (*).
Armenia today, is arguably the only nation on earth where the Symbol of Eternity is a prominent and integral part of artistic expression and spiritual symbolism.
ԿԵՌԽԱՉ, սվաստիկա (սանսկրիտ. su asti — լավ լինել), թևերի ծայրերն ուղիղ անկյան տակ, երբեմն՝ կորությամբ աջ կամ ձախ ծռված խաչ։ Հանդիպում է Եվրոպայի, Ասիայի, հազվադեպ՝ Աֆրիկայի հնագույն մշակույթների արվեստի ստեղծագործություններում։ Անտիկ ժամանակներում պատկերվել է հին հուն․ սկահակների, հուն․ և սիցիլիական դրամների, հետագայում՝ եվրոպական միջնադարյան հուշարձանների վրա։ Հայկական լեռնաշխարհում Կ. հանդիպում է դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդամոտիվներից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ ևն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Կիրովական)։ Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ Կ. ստացել է բարդ ձևեր։ Որոշ Կ-երի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ Կ-եր։ Առանձին Կ-երի խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա)։ Ենթադրվում է, որ Կ. խորհրդանշել է արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն (օրինակ, հնդ. Մայա դիցուհին պատկերացվում է իգանդամի վրա նկարված սվաստիկայով)։ Հետագայում Կ. գործածվեց որպես ֆաշիստական Գերմանիայի դրոշի հորինվածքի կենտրոնական տարր, դարձավ բարբարոսության ու բռնության խորհրդանիշ։ Գրկ. Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941:
В первые годы революции свастика пользовалась определенной популярностью у художников, искавших новые символы для новой эпохи, но конец её тиражированию положила статья «Предупреждение», опубликованная наркомом просвещения А. В. Луначарским в газете «Известия» в ноябре 1922 года: «На многих украшениях и плакатах по недоразумению беспрестанно употребляется орнамент, который называется свастикой. Так как свастика представляет собой кокарду глубоко контрреволюционной немецкой организации „Оргеш“, а в последнее время приобретает характер символического знака всего фашистского реакционного движения, то предупреждаю, что художники ни в коем случае не должны пользоваться этим орнаментом, производящим, особенно на иностранцев, глубоко отрицательное впечатление».
Սա Սասնա ծռեր ազգային էպոսի հերոսներին պատկանող երրորդ հատկանշական իրն է։ Այս հերոսներն ունեն․ առաջինը՝ Հրեղեն ձի Քուռկիկ Ջալալի, երկրորդը՝ Թուր Կեծակի, և երրորդը՝ Խաչ պատերազմին իր աջ բազկին։ Սակայն այդ Խաչ պատերազմին հերոսների աջ բազկին մինչ այժմ էլ որևէ գրքում կամ այլ կերպ պատկերված գոյություն չունի վերը նշված արգելանքի պատճառով։
Elisabeth Bauer-Manndorff, Armenia։ Past and Present, 1981, Reich Verlag, p.89
The circle, as a line returning upon itself, represented perfection. Having neither beginning, nor end, it was the symbol of eternity. The architects expressed the concept of everlasting, celestial life in the knowledge of the presence and effect of the divine power by sphere.
Jacob G. Ghazarian The Mediterranean legacy in early Celtic Christianity: a journey from Armenia to Ireland, Bennett & Bloom, 2006. pp. 263, p. 186.
The eighth, or ninth, century date of this two examples of Irish stone crosses places them chronologically well after the carving of stone crosses in Armenia and the use of the Armenian symbol of eternity had become a long established national iconographical practice.
Hayden Herrera, Arshile Gorky: His Life and Work․ Macmillan, 2005, pp.784
".. one tip of the boot/butter churn, may be derived from the Armenian symbol of eternity carved into the facades of many eleventh-century Armenian churches, ..."
Երկու զարդեր են քանդակված կամարների ներսի կողմի վերնամասում։ Մեկը պատկերում Է հավերժության նշան, կազմված գնդաձև ուռուցիկ մակերեսին սփռված ելունդավոր գծերով։
Պսակ-գոտու անմիջապես վերևով անցնում է եզան և կտցահարող թռչունների, նռնենու տեսքով կենաց ծառի, զամբյուղների, վարդյակի և հավերժության նշանի պատկերներով քանդակաշարք, որն ունի գաղափարական որոշակի իմաստ։
Նորագյուտ խաչքար է, հանրությանը երբևէ չի ներկայացվել և մասնագիտական շրջանակներին ծանոթ չէ։ Ըստ Համլետ Պետրոսյանի, անիական դպրոցի 11-րդ դարի կեսերին ստեղծված խաչքար է։ Սովետական տարիներին Սվաստիկան պատկերող մասերը վերացվել են՝ ջարդուփշուր է արվել գլխամասը, տաշվել են նշանը պարունակող մասերը։
Հեղինակ` Հարություն Սամուելյան։ Ֆիզիկոս, նկարիչ ձևավորող, ծաղրանկարիչ, հրատարակիչ։ Բազմաթիվ գրքերի ձևավորումների, նամականիշերի, փոստային ծրարների և խորհրդանշանների հեղինակ։ ՀՀ զինանշանի ձևավորման համահեղինակ (հիմնական ձևավորումը՝ Ռուբեն Գևոնդյանի)։
Հայկ Դեմոյան, Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան, «Փյունիք», 2013 — 476էջ։
Աբրահամ Շահինյան, Հայկական խաչքարերը և դրանց փորագրությունները (9-13-րդ դդ) (Армянские хачкары (крестные камни) и их надписи (IX—XIII вв.)), Երևան, 1970։
Արտակ Մովսիսյան, Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, «Յասոն», 2005, էջ176։
Ռուբեն Եղիազարյան, Կելտական խորհրդանիշը և հայկական ավանդույթը (Кельтский символ и армянская традиция), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2005, էջ256։
Համլետ Պետրոսյան, Հայ ինքնության խորհրդանիշեր։ Խաչքարային մշակույթ։ Հնագիտական ուսումնասիրություններ և մեկնություններ։
«Նամականիշի վրա պատկերված է Հայաստան համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները։»
«Հին հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը սվաստիկայի առանձնահատուկ տեսակ հանդիսացող արևախաչն է, որը կոչվում է նաև կեռախաչ (կեռ խաչ), ճանկախաչ, խաչաթև, վահագնախաչ, պարույրախաչ, տիեզերախաչ, պատերազմախաչ (պատերազմի խաչ), հայկական սվաստիկա, հավերժության հայկական նշան։»
"The Armenian Engineers and Scientists of America (AESA) logo is an ancient symbol used in Armenian architecture and carvings. The symbol signifies Eternal Life - in Armenian Haverjoutian Nshan or Sign of Eternity."
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 385)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.