Հելմե (Էստոնիայի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հելմե շրջան (էստ․՝ Helme vald), շրջան Էստոնիայի Վալգամաա նահանգում։ Անվանումը ծագել է շրջանի Հելմե ավանի անունից, շրջանի կենտրոնն է Տիռվա քաղաքը։
Զինանշանն ու դրոշն ընդունվել են 1994 թ․, որոնք մշակել և ներկայացրել է Իվո Մանֆրեդ Ռեբանեն։ Պտտվող սև և արծաթագույն թևերով ջրաղացի (երկանքի) քարը խորհրդանշում է հավերժական առաջընթաց, սերնդափոխության անընդհատություն, կյանքի շարունակականություն[2]։ Տեսքով հիշեցնում է ջրաղացի կամ երկանքի քար, որը բնորոշ է տեղաբնիկների հիմնական գործունեության բնույթին՝ գյուղատնտեսություն, բերք և հաց։
2010 թվականի տվյալներով շրջանում բնակվում էին 2269[1] մարդ։ Բնակչության խտությունը շրջանում կազմում էր 7,25[3] մարդ/կմ²։
Շրջանի տարածքում են գտնվում Լասա լիճը, Հելմեյի քարանձավները, Տաագեպեռա ամրոցը, Հոլդրեյի կալվածքը և ռուսական ականավոր զորավար Բարկլայ դե Տոլլիի դամբարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.