Հոռոմայր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հոռոմայրի վանք, միջնադարյան ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից[2] 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ։ Օձուն - Այգեհատ ճանապարհից ձախ։
Հոռոմայր | |
---|---|
Հոռոմայրի վանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ, Օձուն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Օծման թվական | Դեկտոմբերի 11, 2017 թ. |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն, կիսավեր |
Կազմված է | Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի-մատուռ, Եկեղեցի-զանգակատուն Սբ. Նշան, Ժամատուն Սբ. Աստվածածին, Կացարաններ, Մատուռ, Մատուռ և Քարայր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 14-րդ դար |
Առաջին հիշատակում | 7-րդ դար |
Շինանյութ | Բազալտե սրբատաշ քար |
Horomayr Վիքիպահեստում |
Հոռոմայրի վանք է կոչվում հույն իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարանձավներից մեկում (քաղկեդոնական դավանանքի հետևորդ)[3]։
Վիմական արձանագրությունների համաձայն վերին և ստորին շինությունները կառուցվել են 12-րդ և 13-րդ դարերում։ Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187 թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ՝ հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290 թ-ին։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ), որից քիչ հեռու, պահպանվել են Սբ. Առաքյալ մատուռի (1216 թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է՝ 13-րդ դարի խաչքարերով ու տապանաքարերով։ Սարահարթի կառույցների խմբում են՝ երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը։
Բաղկացած է հուշարձանների երկու խմբից, որոնցից մեկը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ կախված քարափի տակ (ստորին հուշարձանախումբ), իսկ մյուսը՝ ավելի բարձր, ձորաեզրի հարթության վրա (վերին հուշարձանախումբ)։
Վերին հուշարձանախումբը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անվամբ, իսկ ստորին հուշարձանախումբը՝ Սուրբ Նշան կամ Ձորամիջի վանք անվամբ[4][5]
Ձորամիջի վանքը բաղկացած է իրար կից մի շարքում տեղակայված ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, առանձին գտնվող ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։
Ձորաեզրի վանքը կազմված է երկու եկեղեցիներից, գավթից և արևմտյան կողմում գտնվող միջնադարյան գերեզմանոցից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.