From Wikipedia, the free encyclopedia
Երևանի մամուլի ակումբ, ԵՄԱ, Հայաստանում գործող եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն, որը միավորում է լրագրողներին, հրատարակիչներին, ԶԼՄ-ների ղեկավարներին և փորձագետներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից[1]։ Ակումբի նախագահն է Արթուր Պապյանը։
Ակումբի հիմնական նպատակն է՝ աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին[1]։
Ակումբի հիմնական խնդիրներն են հանդիսանում՝ լրագրողների խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության մատչելիության պաշտպանությունը, աջակցել հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների և լրագրողների միջև կապեր ընդլայնման աջակցությունը, լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդում և նպաստել ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացմանը նպաստումը, լրագրողների մասնագիտական վարպետության աճի աջակցություն՝ սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման և այլ միջոցներով, ԶԼՄ-ներում տիրող իրավիճակի դիտարկում՝ տարբեր հետազոտությունների և մոնիտորինգների միջոցով[1]։
Ակումը հիմնադրվել է 1995 թվականի հուլիսի 18-ին, ստանձնելով անկախ Հայաստանի Հանրապետության լրագրողների առաջին մասնագիտական միավորումը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.