Remove ads

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»[1]։paganus տերմինով հիմնականում կոչում էին նրանց, ովքեր բազմաստվածության կրողներ էին և այն չունի էթնիկական տարբերակիչ։ Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ և ընկալվում է որպես Ethnikos՝ հեթանոս։ Ethnikos (հեթանոս ) տերմինն արևմտյան մշակույթի մեջ ընկալվում է որպես աշխարհիկ, իսկ paganus որպես կրոնական տերմիններ[2]։ Ըստ էության այն՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսի աստվածային բնույթը։ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որն ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականության մեջ։

Այս հոդվածը կրոնական ուղղություն մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք հեթանոս (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Հեթանոսություն, Հիմնական տվյալներ ...
Հեթանոսություն
Thumb
Հիմնական տվյալներ
Տեսակաշխարհայացք, religion type?, Սոցիալական շարժում և մարդկանց խումբ
Կազմված էpagan?
 Paganism Վիքիպահեստում
Փակել
Thumb
Միհր աստծուն նվիրված հեթանոսական տաճար․ Գառնի
Remove ads

Բնորոշիչներ

  • Համաձայն Հին կտակարանի հրեաները Եգիպտոսում պատժվեցին նրա համար, որ հեթանոս էին․ «նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը»[3]։
  • Paganus՝ հեթանոս տերմինը իր կրոնական որակները ստացել է միայն 4-րդ դարի վերջին և արդեն 5 -րդ դարի կեսերին paganos տերմինով դիմում էին նրանց, ովքեր դուրս էին քրիստոնեական համայնքից[4]։
  • Այդ դիտարկվում է նաև որպես բացասական երևույթ հուդաիզմում Gentile ( גוי / נכרי ) կաֆիր՝ անհավատ և մուշրիկ՝ կռապաշտ արաբների մոտ[5]։
  • Լինելով ամենանախնական կրոնական ուղղությունը այն ընդունում է, որ իրեն հաջորդող կրոնները՝ Քրիստոնեությունը և այլն, կեղծ կրոններ են։
  • Հեթանոսների մոտ նշվում է իրենց ուսմունքի սխալ մեկնաբանման տարածվածությունը, շատ հաճախ դա վերաբերում է Քրիստոսի աստվածային բնույթին և այլն[6]։
  • Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները։
  • Ըստ Ագաթանգեղոսի իր «Պատմություն Հայոցի» երրորդ՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան» մասում գրում է այն մասին, որ Արածանիի (Եփրատի) գետի ափին է գտնվում Տարոնի Աշտիշատ սրբատեղին։ «Աշտիշատ» նշանակում է «բազմաստված», «աստ» բառարմատի պարսկականացված ձևը «աշտ»-ն է։
  • Քրիստոնեության վաղ շրջանը, Մ. Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական»՝ «տխմար ու ինքնահավան, փողով ընտրված, ոսկեսեր, նախանձոտ վարդապետներին, որոնք գայլ դարձած գիշատում էին իրենց հոտերը»։ Մ. Խորենացու կողմից նշված ժամանակաշրջանում արդեն մեր աստվածները և դիցերը եղծված էին։
  • Մ․Խորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արևապաշտական հավատամքից և դարձէլ էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս» ընդունելով լուսնապաշտների և հունադավանների հավատամքը։
  • Հ․ Աճառյանը հենվելով Մ. Խորենացու այդ մտքի վրա իր արմատական աշխատության մեջ «հեթանոս» բառը ներկայացնում է որպես 1. կռապաշտ։ 2. դիցապաշտ։ 3. անօրեն, 4. բարբարոս։ Արդի հայերենի բացատրական բառարանի հեղինակները օգտվելով Աճառյանից՝ «հեթանոս» բառը ներկայացնում են նույնպես, որպես «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս»։
  • Հեթանոսական համակարգը կառավարում են՝ ներս բերված աստվածները իրենց դոգմաներով, դավադրաբար իշխանության գլուխ անցած ուզուրպատորները, վերջիններս իրենց հետագայում հայտարարում են կամ աստված կամ կիսաստաված կամ ընտրյալ[7]։
Remove ads

Անվան ծագումնաբանություն

Հայոց լեզվում հեթանոս անվան ծագումնաբանությունն ուղղակի կապ ունի հունարենի հետ, որի արմատն է հանդիսանում հունարեն εθνοί (էթնոս) բառը. հայերեն կթարգմանվի, որպես ազգային։ Այն, ըստ էության, արտահայտում է հենց այդ կրոնափիլիսոփայության տարածման բնույթը։ Նույն իմաստաբանական բնույթը ունի նախ ռուսերեն Язычество (Յազիչեստվո) ինքնանվանումը, որը ծագում է հին սլավորնական языкъ (յազիկ) բառից. բառացիորեն թարգմանաբար նշանակում է՝ ազգ, ցեղ։

Մի փոքր այլ է եվրոպական մի շարք երկրներում տարածում ունեցող ինքնանվանումը այս կրոնափիլիսոփայական ուղղության համար։ Գրեթե բոլոր լատինատառ լեզուներում այն անվանվում է paganism (պագանիզմ)՝ ծագում է լատիներեն paganismus բառից. թարգմանվում է, որպես գյուղական կամ շրջանային, որը իր հերթին արմատով հենվում է մի այլ լատիներեն բառի՝ pagus (պագուս), ի վրա, որը արդեն նշանակում է գյուղ, շրջան։

Remove ads

Տես նաև

Աղբյուրների հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads