From Wikipedia, the free encyclopedia
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018, ՖԻՖԱ Աշխարհի 21-րդ առաջնություն, որն անցկացվել է Ռուսաստանում[1] 2018 թվականի հունիսի 15-ից հուլիսի 15-ը[2]։ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է[3]։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում[4]։ Առաջնության հաղթողը կմասնակցի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ին, որը կանցկացվի Կատարում։ Եզրափակիչը տեղի ունեցավ հուլիսի 15-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ Ֆրանսիան և Խորվաթիան վիճարկեցին Աշխարհի գավաթը։ Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոնը, իսկ եվրոպական հավաքականները չորրորդ անգամ անընդմեջ նվաճեցին աշխարհի գավաթը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ռուսաստան |
Քաղաքներ | 11 |
Մարզադաշտեր | 12 |
Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 14 - հուլիսի 15 2018 թ. |
Մասնակիցներ | 32 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ֆրանսիա |
Փոխչեմպիոն | Խորվաթիա |
Երրորդ տեղ | Բելգիա |
Չորրորդ տեղ | Անգլիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 64 |
Խփված գոլեր | 169 (2.64 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Հարրի Քեյն (6 գոլ) |
Լավագույն խաղացող | Լուկա Մոդրիչ |
← 2014 2022 → |
2018 և 2022 ՖԻՖԱ Աշխարհի առաջնությունների հայտերի ներկայացումը սկսվեց 2009 թվականի հունվարին և մինչև 2009 թվականի փետրվարի 2-ը հետաքրքրություն ունեցող երկրները պետք է գրանցեին իրենց հայտերը[5]։ Սկզբում ինը երկիր ներկայացրեցին հայտ 2018 թվականի Աշխարհի գավաթի համար, սակայն Մեքսիկան շուտով հրաժարվեց[6] և Ինդոնեզիայի հայտը մերժվեց ՖԻՖԱ-ի կողմից 2010 թվականի փետրվարին, երբ Ինդոնեզիայի կառավարությունը պատշաճ ձևով չներկայացրեց հայտի հաստատման նամակը[7]։ Հայտերի քննարկման ժամանակ երեք ոչ ՈՒԵՖԱ անդամներ (Ավստրալիա, Ճապոնիա և ԱՄՆ) կենտրոնացան 2022 թվականի հայտի վրա։ Այսպիսով հիմնական պայքարում մնացին չորս հայտեր, որոնցից երկուսը միասնական հայտեր` Անգլիա, Ռուսաստան, Նիդերլանդներ/Բելգիա և Պորտուգալիա/Իսպանիա։
ՖԻՖԱ հատուկ կոմիտեի քսաներկու անդամներ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի Ցյուրիխում կայացած ժողովում ընտրեցին 2018 և 2022 թվականների առաջնությունների ընդունող երկրներին[8]։ Քվեարկության երկրորդ փուլում Ռուսաստանը հաղթեց 2018 թվականի առաջնությունը ընդունելու իրավունքը։ Պորտուգալիա/Իսպանիա հայտը երկրորդն էր, Բելգիա/Նիդերլանդներ` երրորդը և Անգլիան` դուրս էր մնացել առաջին փուլից[9]։
Քվեարկության արդյունքները հետևյալն են[10]`
Հայտեր | Քվեներ | |
---|---|---|
Փուլ 1 | Փուլ 2 | |
Ռուսաստան | 9 | 13 |
Պորտուգալիա / Իսպանիա | 7 | 7 |
Բելգիա / Նիդերլանդներ | 4 | 2 |
Անգլիա | 2 | Դուրս է մնացել |
Գործընթացը չանցավ առանց քննադատման. Ռուսաստանի կողմից կաշառք տալու և ՖԻՖԱ անդամների կորումպացված լինելու մասին բարձրաձայնեց հատկապես Անգլիայի ֆուտբոլային միությունը։ Չնայած 2014 թվականի Գարսիայի հաշվետվությունը բացառեց Ռուսաստանի մեղավորությունը, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց համաձայնվել դրա հետ և Գրեգ Դայկը պահանջեց վերաքննություն իրականացնել, իսկ Դեյվիդ Բերնշայնը պահանջեց բոյկոտել Աշխարհի գավաթը։
Պատմության մեջ առաջին անգամ որակավորմանը մասնակցեցին 209 ՖԻՖԱ անդամներ, չհաշված Ռուսաստանի հավաքականը, որը որակավորվեց ավտոմատ որպես ընդունող երկիր[11]։ Զիմբաբվեն և Ինդոնեզիան ավելի ուշ որակազարկվեցին, մինչև կանցկացնեին իրենց առաջին հանդիպումները[12][13], մինչդեռ Ջիբրալթարը և Կոսովոն, որոնք միացել էին ՖԻՖԱ-ին 2016 թվականի մայիսին, միացան որակավորմանը[14]։ Առաջնության տեղերը բաժանվեցին կոնֆեդերացիաների միջև, մասնակիցների թվի փոփոխություն տեղի չունեցավ 2014 թվականի Աշխարհի գավաթից հետո[15][16]։ Որակավորման փուլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան Թիմորի Դիլի քաղաքում 2015 թվականի մարտի 12-ին ԱՖԿ որակավորման շրջանակներում[17], հիմնական որակավորման վիճակահանությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում 2015 թվականի հուլիսի 25-ին[18][19][20][21]։
Որակավորված 32 հավաքականներից քսանը մասնակցել էր նաև 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին։ Պանաման և Իսլանդիան որակավորվեցին առաջին անգամ[22]։ Մի շարք հավաքականներ վերադարձան նվազագույնը երեք մրցաշրջան բաց թողնելուց հետո։ Եգիպտոսը վերադարձավ 28 տարի հետո, նրա վերջին առաջնությունը եղել էր 1990 թվականը, Մարոկկոյինը` 1998 թվականը, Պերուինը 1982 թվականը, իսկ Սենեգալը կմասնակցի երկրորդ անգամ, նախորդ անգամ 2002 թվականին դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին անգամ առաջնությանը որակավորվեցին երեք Հյուսիսային Եվրոպայի երկրներ (Դանիա, Իսլանդիա և Շվեդիա) և չորս արաբական երկրներ (Եգիպտոս, Մարոկկո, Սաուդյան Արաբիա և Թունիս)[23]։
Որակավորման փուլը չանցած նշանավոր հավաքականներից են քառակի չեմպիոն Իտալիան (առաջին անգամ 1958 թվականից հետո) և եռակի եզրափակչի մասնակից Նիդերլանդներ։ Չորս մայրցամաքային չեմպիոններ նույնպես չորակավորվեցին, Աֆրիկայի չեմպիոն Կամերունը, Կոպա Ամերիկայի հաղթող և Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի մասնակից Չիլին, ՕՖԿ գավաթի հաղթող Նոր Զելանդիան և ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2017 հաղթող Միացյալ Նահանգները (առաջին անգամ 1986 թվականին)։ Չորակավորվեցին նաև նախկինում լավ արդյունքներ ցոցադրած Գանան և Կոտ դ'Իվուարը, որոնք մասնակցել էին նախորդ երեք առաջնություններին։
|
|
|
Վիճակահանությունը կայացավ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում[24][25]։ 32 Հավաքականներ բաժանվեցին ութ խմբի, յուրաքանչյուրում չորս հավաքական։
Վիճակահանության համար հավաքականները բաժանվեցին չորս զամբյուղի համաձայն 2017 թվականի հոկտեմբերի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի։ Առաջին զամբյուղում ավտոմատ հայտնվեց Ռուսաստանը, որպես ընդունող երկիր և լավագույն յոթ հավաքականները, երկրորդ զամբյուղում մյուս ութ հավաքականները և այդպես շարունակ[26]։ Սա նախորդ մրցաշարի հետ համեմատած միակ նորամուծությունն էր, այն ժամանակ միայն առաջին զամբյուղն էր որոշվում ըստ դասակարգման, մյուսները բաշխվում էին ըստ աշխարհագրական դիրքերի։ Այնուամենայնիվ մնաց պայմանը, որ նույն կոնֆեդերացիայից նույն խմբում չպետք է լինեին երկու հավաքականներ, բացառությամբ ՈՒԵՖԱ-ի, որտեղից առավելագույնը երկու հավաքական կարող էր հայտնվել միևնույն խմբում։
Զամբյուղ 1 | Զամբյուղ 2 | Զամբյուղ 3 | Զամբյուղ 4 |
---|---|---|---|
Ռուսաստան (65) (ընդունող) |
Իսպանիա (8) |
Դանիա (19) |
Սերբիա (38) |
2018 թվականի մարտի 16-ին ՖԻՖԱ խորհուրդը հավանություն տվեց վիդեո օգնական մրցավարի կիրառումը առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնություններում[27]։
2018 թվականի մարտի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց 36 մրցավարների և 63 մրցավարների օգնականների անունները, ովքեր կվարեն Աշխարհի առաջնության խաղերը[28]։
Ռուսաստանը նախապատրաստել է հետևյալ ընդունող քաղաքները` Կալինինգրադ, Կազան, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սարանսկ, Սոչի, Վոլգոգրադ, Յարոսլավլ և Եկատերինբուրգ[29]։ Բոլոր քաղաքները Եվրոպական Ռուսաստանում են կամ հենց կողքին, որպեսզի հավաքականների ճանապարհորդությունը հեշտ լինի հսկայական երկրում։ Ռուսաստանի մասնակցության հայտում գրված էր, որ խաղերը տեղի կունենան 13 քաղաքներում և 16 մարզադաշտերում` այսպիսով բավարարելով ՖԻՖԱ նվազագույն պահանջներին։ 16 մարզադաշտերից երեքը կվերանորոգվեին, 13-ը` պետք նոր կառուցվեին[30]։
2011 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը կրճատեց մարզադաշտերի թիվը 16-ից 14։ Մոսկվայի շրջանի Պոդոլսկի մարզադաշտի կառուցումը չեղարկվեց մարզային իշխանությունների հրամանով, բացի այդ մայրաքաղաքի Օտկրիտիե Արենան փոխարինվեց Դինամո մարզադաշտով, քանի որ վերջինս կառուցվեց ավելի շուտ[31]։
Ընդունող քաղաքների վերջնական ցանկը հայտարարվեց 2012 թվականի սեպտեմբերի 29-ին։ Վերջնական ցուցակով քաղաքները դարձան 11, իսկ մարզադաշտերը` 12, քանի որ Կրասնոդարը և Յարոսլավլը դուրս մնացին ցուցակից[32]։
Զեպպ Բլատերը 2014 թվականի հուլիսին հայտարարեց, որ հնարավոր է մարզադաշտերը կրճատվեն 12-ից 10[33]։
2014 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ ստուգող անձնակազմը առաջին անգամ պաշտոնապես այցելեց Ռուսաստան, նրանք եղան Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում և Մոսկվայում։ Նրանք գոհ էին գործընթացից[34]։
2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ն և Տեղի կազմակերպչական կոմիտեն համաձայնեցրեցին առաջնության ընթացքում մարզադաշտերի պաշտոնական անվանումները[35]։
12 մարզադաշտերից Մոսվայի Լուժնիկի մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգ մարզադաշտը (Ռուսաստանի ամենախոշոր մարզադաշտերը) ամենաշատը կօգտագործվեն, այստեղ կկայանան յոթական հանդիպում։ Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում և Սամարայում տեղի կունենան վեցական հանդիպում և Մոսկվայի Օտկռիտիե և Դոնի Ռոստովի մարզադաշտերում հինգական հանդիպում։ Մնացած քաղաքներում տեղի կունենան չորսական հանդիպում։
Մոսկվա | Սանկտ Պետերբուրգ | Կալինինգրադ | |
---|---|---|---|
Լուժնիկի մարզադաշտ | Օտկրիտիա Արենա (Սպարտակ մարզադաշտ) |
Կրեստովսկի մարզադաշտ (Սանկտ Պետերբուրգ մարզադաշտ) |
Կալինինգրդադ մարզադաշտ |
Տարողություն` 81,000 | Տարողություն` 45,360 | Տարողություն` 68,134 | Տարողություն` 35,212 |
Կազան | Նիժնի Նովգորոդ | ||
Կազան Արենա | Նիժնի Նովգորոդ մարզադաշտ | ||
Տարողություն` 45,379 | Տարողություն` 44,899 | ||
Սամարա | Վոլգոգրադ | ||
Կոսմոս Արենա (Սամարա Արենա) |
Վոլգոգրադ Արենա | ||
Տարողություն` 44,918 (նոր մարզադաշտ) |
Տարողություն` 45,568 (վերանորոգված) | ||
Սարանսկ | Դոնի Ռոստով | Սոչի | Եկատերինբուրգ |
Մորդովիա Արենա | Ռոստով Արենա | Ֆիշտ Օլիմպիական մարզադաշտ (Ֆիշտ մարզադաշտ) |
Կենտրոնական մարզադաշտ (Եկատերինբուրգ Արենա) |
Տարողություն` 44,442 (նոր մարզադաշտ) |
Տարողություն` 45,000 | Տարողություն` 47,659 | Տարողություն` 35,696 |
Խաղացանկը ՖԻՖԱ կողմից ազդարարվել է 2015 թվականի հուլիսի 24-ին (առանց հանդիպքումների ժամանակների, որը համաձայնեցվել է ավելի ուշ)[36][37]։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, վերջնական վիճակահանությունից հետո հայտարարվեց խաղային ժամերը ՖԻՖԱ կեղմից[38]։ Ռուսաստանը որպես ընդունող երկիր հայտավորված է A1 դիրքում և խղաղա բացման հանդիպումում հունիսի 14-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում Սաուդյան Արաբիայի դեմ, երկու հավաքականները ունեն առաջնության մասնակիցների մեջ ամենացածր վարկանիշները[39]։ Լուժնիկի մարզադաշտում տեղի կունենա նաև երկորդ կիսաեզրափակիչը հուլիսի 11-ին և եզրափակիչը հուլիսի 15-ին։
Յուրաքանչյուր խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն անցնում է 1/8 եզրափակիչ։ Խմբի յուրաքանչյու հավաքական հանդիպելու է խմբի մյուս հավաքականների հետ մեկական անգամ։
Բոլոր ժամանակները տեղի ժամանակով են[38]։
Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[40].
Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները։
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ուրուգվայ | 3 | 3 | 0 | 0 | 5 | 0 | +5 | 9 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Ռուսաստան | 3 | 2 | 0 | 1 | 8 | 4 | +4 | 6 | |
3 | Սաուդյան Արաբիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 7 | −5 | 3 | |
4 | Եգիպտոս | 3 | 0 | 0 | 3 | 2 | 6 | −4 | 0 |
15 Հունիսի 2018 17:00 ԵԿՏԺ (UTC+5) |
Եգիպտոս | 0-1 | Ուրուգվայ | Կենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ Հանդիսական՝ 27,015[42] Մրցավար՝ Բյորն Կյոյպերս (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Խիմենես 89' |
20 Հունիսի 2018 18:00 ՄՍԺ (UTC+3) |
Ուրուգվայ | 0-1 | Սաուդյան Արաբիա | Ռոստով Արենա, Դոնի Ռոստով Հանդիսական՝ 42,678[44] Մրցավար՝ Կլեմե Տուրպին (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Սուարես 23' | Հաշվ. |
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Իսպանիա | 3 | 1 | 2 | 0 | 6 | 5 | +1 | 5 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Պորտուգալիա | 3 | 1 | 2 | 0 | 5 | 4 | +1 | 5 | |
3 | Իրան | 3 | 1 | 1 | 1 | 2 | 2 | 0 | 4 | |
4 | Մարոկկո | 3 | 0 | 1 | 2 | 2 | 4 | −2 | 1 |
15 Հունիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Պորտուգալիա | 3-3 | Իսպանիա | Ֆիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի Հանդիսական՝ 43,866[48] Մրցավար՝ Ջանլուկա Ռոկկի (Իտաիա) |
---|---|---|---|---|
Ռոնադու 4' (11մ.), 44', 88' | Հաշվ. | Կոստա 24', 55' Նաչո 58' |
20 Հունիսի 2018 15:00 ՄՍԺ (UTC+3) |
Պորտուգալիա | 1-0 | Մարոկկո | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա Հանդիսական՝ 78,011[49] Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ) |
---|---|---|---|---|
Ռոնալդու 4' | Հաշվ. |
25 Հունիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Իրան | 1-1 | Պորտուգալիա | Մորդովիա Արենա, Սարանսկ Հանդիսական՝ 41,685[51] Մրցավար՝ Էնրիկե Կասերես (Պարագվայ) |
---|---|---|---|---|
Անսարիֆարդ 90+3' (11մ.) | Հաշվ. | Կուարեժմա 45' |
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ֆրանսիա | 3 | 2 | 1 | 0 | 3 | 1 | +2 | 7 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Դանիա | 3 | 1 | 2 | 0 | 2 | 1 | +1 | 5 | |
3 | Պերու | 3 | 1 | 0 | 2 | 2 | 2 | 0 | 3 | |
4 | Ավստրալիա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 5 | −3 | 1 |
21 Հունիսի 2018 20:00 ԵԿՏԺ (UTC+5) |
Ֆրանսիա | 1-0 | Պերու | Կենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ Հանդիսական՝ 32,789[56] Մրցավար՝ Մոհամմեդ Աբդուլլա Հասսան Մոհամեդ (Միացյալ Արաբական Էմիրություններ) |
---|---|---|---|---|
Մբապպե 34' | Հաշվ. |
26 Հունիսի 2018 17:00 ՄՍԺ (UTC+3) |
Ավստրալիա | 0-2 | Պերու | Ֆիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի Հանդիսական՝ 44,073[58] Մրցավար՝ Սերգեյ Կարասև (Ռուսաստան) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Կառիլո 18' Գեռերո 50' |
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Խորվաթիա | 3 | 3 | 0 | 0 | 7 | 1 | +6 | 9 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Արգենտինա | 3 | 1 | 1 | 1 | 3 | 5 | −2 | 4 | |
3 | Նիգերիա | 3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | −1 | 3 | |
4 | Իսլանդիա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 5 | −3 | 1 |
16 Հունիսի 2018 16:00 ՄՍԺ (UTC+3) |
Արգենտինա | 1-1 | Իսլանդիա | Օտկրիտիա Արենա, Մոսկվա Հանդիսական՝ 44,190[59] Մրցավար՝ Շիմոն Մարցինյակ (Լեհաստան) |
---|---|---|---|---|
Ագուերո 19' | Հաշվ. | Ֆինբոգասոն 23' |
26 Հունիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Իսլանդիա | 1-2 | Խորվաթիա | Ռոստով Արենա, Դոնի Ռոստով |
---|---|---|---|---|
Գ. Սիգուրդսոն 76' (11մ.) | Հաշվ. | Բադել 53' Պերիշիչ 90' |
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Բրազիլիա | 3 | 2 | 1 | 0 | 5 | 1 | +4 | 7 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Շվեյցարիա | 3 | 1 | 2 | 0 | 5 | 4 | +1 | 5 | |
3 | Սերբիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 4 | −2 | 3 | |
4 | Կոստա Ռիկա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 5 | −3 | 1 |
17 Հունիսի 2018 16:00 ՍԱՄԺ (UTC+4) |
Կոստա Ռիկա | 0-1 | Սերբիա | Կոսմոս Արենա, Սամարա Հանդիսական՝ 41,432[64] Մրցավար՝ Մալանգ Դիդյու (Սենեգալ) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Կոլարով 56' |
17 Հունիսի 2018 21:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Բրազիլիա | 1-1 | Շվեյցարիա | Ռոստով Արենա, Դոնի Ռոստով Հանդիսական՝ 43,109[65] Մրցավար՝ Սեզար Արտուրո Ռամոս (Մեքսիկա) |
---|---|---|---|---|
Կոուտինյո 20' | Հաշվ. | Ցուբեր 50' |
22 Հունիսի 2018 15:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Բրազիլիա | 2-0 | Կոստա Ռիկա | Կրեստովկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ Հանդիսական՝ 64,468[66] Մրցավար՝ Բյորն Կույպերս (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Կոուտինյո 90+1' Նեյմար 90+7' |
Հաշվ. |
27 Հունիսի 2018 21:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Սերբիա | 0-2 | Բրազիլիա | Օտկրիտիա Արենա, Մոսկվա Հանդիսական՝ 44,190[68] Մրցավար՝ Ալիրեզա Ֆաջանի (Իրան) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Պաուլինիո 36' Տիագո Սիլվա 68' |
27 Հունիսի 2018 21:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Շվեյցարիա | 2-2 | Կոստա Ռիկա | Նիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ Հանդիսական՝ 43,319[69] Մրցավար՝ Կլեմե Տուրպին (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Ջեմայլի 31' Դրմիչ 88' |
Հաշվ. | Ուաստոն 56' Զոմեր 90+3' (ի.գ.) |
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Շվեդիա | 3 | 2 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 6 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Մեքսիկա | 3 | 2 | 0 | 1 | 3 | 4 | −1 | 6 | |
3 | Հարավային Կորեա | 3 | 1 | 0 | 2 | 3 | 3 | 0 | 3 | |
4 | Գերմանիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 4 | −2 | 3 |
18 Հունիսի 2018 15:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Շվեդիա | 1-0 | Հարավային Կորեա | Նիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ Հանդիսական՝ 42,300[71] Մրցավար՝ Ժոել Ագուլար (Սալվադոր) |
---|---|---|---|---|
Գրանքվիստ 65' (11մ.) | Հաշվ. |
23 Հունիսի 2018 18:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Հարավային Կորեա | 1-2 | Մեքսիկա | Ռոստով Արենա, Դոնի Ռոստով Հանդիսական՝ 43,472[72] Մրցավար՝ Միլորադ Մազիչ (Սերբիա) |
---|---|---|---|---|
Սոն Հընգ Մին 90+3' | Հաշվ. | Վելա 26' (11մ.) Էռնանդես 66' |
27 Հունիսի 2018 17:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Հարավային Կորեա | 2-0 | Գերմանիա | Կազան Արենա, Կազան Հանդիսական՝ 41,835[74] Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ) |
---|---|---|---|---|
Կիմ Յոն Գվոն 90+3' Սոն Հընգ Մին 90+6' |
Հաշվ. |
27 Հունիսի 2018 19:00 ԵԿՏԺ (UTC+5) |
Մեքսիկա | 0-3 | Շվեդիա | Կենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ Հանդիսական՝ 33,061[75] Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Աուգոստինսոն 50' Գրանքվիստ 62' (11մ.) Ալվարես 74' (ի.գ.) |
Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոլումբիա | 3 | 2 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 6 | Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ |
2 | Ճապոնիա | 3 | 1 | 1 | 1 | 4 | 4 | 0 | 4 | |
3 | Սենեգալ | 3 | 1 | 1 | 1 | 4 | 4 | 0 | 4 | |
4 | Լեհաստան | 3 | 1 | 0 | 2 | 2 | 5 | −3 | 3 |
19 Հունիսի 2018 15:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Կոլումբիա | 1-2 | Ճապոնիա | Մորդովիա Արենա, Սարանսկ Հանդիսական՝ 40,842[76] Մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա) |
---|---|---|---|---|
Կինտերո 39' | Հաշվ. | Կագավա 6' (11մ,) Օսակո 73' |
24 Հունիսի 2018 21:00 ՄՍԿԺ (UTC+3) |
Լեհաստան | 0-3 | Կոլումբիա | Կազան Արենա, Կազան Հանդիսական՝ 42,873[79] Մրցավար՝ Սեզար Արտուրո Ռամոս (Մեքսիկա) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Մինա 40' Ֆալկաո 70' Խ. Կուադրադո 75' |
Փլեյ օֆֆ փուլը առաջնության եզրափակիչ փուլն է, որը հաջորդելու է խմբային փուլին։ Այն կսկսվի հունիսի 30-ին 1/8-րդ եզրափակչից և կավարտվի հուլիսի 15-ին եզրափակիչ հանդիպումով, որը կկայանա Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում[82]։ Լավագույն երկու հավաքականները ամեն խմբից (ընդհանուր 16 հավաքական) դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, որից հետո յուրաքանչյուր պարտված հավաքական կլքի պայքարը։ Կիսաեզրափակչի երկու պարտված հավաքականները կվիճարկեն երրորդ տեղը միմյանց միջև[40]։
1/8 եզրափակիչ | Քառորդ եզրափակչներ | Կիսաեզրափակիչներ | Եզրափակիչ | |||||||||||
30 հունիս – Սոչի | ||||||||||||||
Ուրուգվայ | 2 | |||||||||||||
6 հուլիս – Նիժնի Նովգորոդ | ||||||||||||||
Պորտուգալիա | 1 | |||||||||||||
Ուրուգվայ | 0 | |||||||||||||
30 հունիս – Կազան | ||||||||||||||
Ֆրանսիա | 2 | |||||||||||||
Ֆրանսիա | 4 | |||||||||||||
10 հուլիս – Սանկտ Պետերբուրգ | ||||||||||||||
Արգենտինա | 3 | |||||||||||||
Ֆրանսիա | 1 | |||||||||||||
2 հուլիս – Սամարա | ||||||||||||||
Բելգիա | 0 | |||||||||||||
Բրազիլիա | 2 | |||||||||||||
6 հուլիս – Կազան | ||||||||||||||
Մեքսիկա | 0 | |||||||||||||
Բրազիլիա | 1 | |||||||||||||
2 հուլիս – Դոնի Ռոստով | ||||||||||||||
Բելգիա | 2 | |||||||||||||
Բելգիա | 3 | |||||||||||||
15 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի) | ||||||||||||||
Ճապոնիա | 2 | |||||||||||||
Ֆրանսիա | 4 | |||||||||||||
1 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի) | ||||||||||||||
Խորվաթիա | 2 | |||||||||||||
Իսպանիա | 1 (3) | |||||||||||||
7 հուլիս – Սոչի | ||||||||||||||
Ռուսաստան | 1 (4) | |||||||||||||
Ռուսաստան | 2 (3) | |||||||||||||
1 հուլիս – Նիժնի Նովգորոդ | ||||||||||||||
Խորվաթիա | 2 (4) | |||||||||||||
Խորվաթիա | 1 (3) | |||||||||||||
11 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի) | ||||||||||||||
Դանիա | 1 (2) | |||||||||||||
Խորվաթիա (Ա.ժ.) | 2 | |||||||||||||
3 հուլիս – Սանկտ Պետերբուրգ | ||||||||||||||
Անգլիա | 1 | Երրորդ տեղի համար հանդիպում | ||||||||||||
Շվեդիա | 1 | |||||||||||||
7 հուլիս – Սամարա | 14 հուլիս – Սանկտ Պետերբուրգ | |||||||||||||
Շվեյցարիա | 0 | |||||||||||||
Շվեդիա | 0 | Բելգիա | 2 | |||||||||||
3 հուլիս – Մոսկվա (Օտկրիտիա) | ||||||||||||||
Անգլիա | 2 | Անգլիա | 0 | |||||||||||
Կոլումբիա | 1 (3) | |||||||||||||
Անգլիա | 1 (4) | |||||||||||||
30 Հունիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Ուրուգվայ | 2-1 | Պորտուգալիա | Ֆիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի Հանդիսական՝ 44,287[84] Մրցավար՝ Սեզար Արտուրո Ռամոս (Մեքսիկա) |
---|---|---|---|---|
Կավանի 7', 62' | Պեպե 55' |
1 Հուլիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Խորվաթիա | 1-1 | Դանիա | Նիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ Հանդիսական՝ 40,851[86] Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա) |
---|---|---|---|---|
Մանջուկիչ 4' | Մ. Յորգենսեն 1' | |||
Տասնմեկ մետրանոցներ | ||||
Բադել Կրամարիչ Մոդրիչ Պիվարիչ Ռակիտիչ |
3–2 | Էրիկսեն Կյեր Կռոն Դելի Շյոնե Ն. Յորգենսեն |
2 Հուլիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Բելգիա | 3-2 | Ճապոնիա | Ռոստով Արենա, Դոնի Ռոստով Հանդիսական՝ 41,466[88] Մրցավար՝ Մալանգ Դիդյու (Սենեգալ) |
---|---|---|---|---|
Վերտոնգեն 69' Ֆելաինի 74' Շադլի 90+4' |
Հարագուտի 48' Ինուի 52' |
3 Հուլիսի 2018 17:00 ՄՍԺ (UTC+3) |
Շվեդիա | 1-0 | Շվեյցարիա | Կրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ Հանդիսական՝ 64,042[89] Մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա) |
---|---|---|---|---|
Ֆորսբերգ 66' |
6 Հուլիսի 2018 17:00 ՄՍԺ (UTC+3) |
Ուրուգվայ | 0-2 | Ֆրանսիա | Նիժնի Նովգորոդ (մարզադաշտ), Նիժնի Նովգորոդ Հանդիսական՝ 43,319[91] Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա) |
---|---|---|---|---|
Հաշվ. | Վարան 40' Գրիզման 61' |
6 Հուլիսի 2018 21:00 ՄՍԺ (UTC+3) |
Բրազիլիա | 1-2 | Բելգիա | Կազան Արենա, Կազան Հանդիսական՝ 42,873[92] Մրցավար՝ Միլորադ Մեզիչ (Սերբիա) |
---|---|---|---|---|
Ռենատո Աուգուստո 76' | Հաշվ. | Ֆերնանդինյո 13' (ի.գ.) Դե Բրույնե 31' |
64 հանդիպման ընթացքում խփվել է 169 գոլ։
Աղբյուր` ՖԻՖԱ[99]
2018 թվականի ֆուտբոլի աշխաարհի առաջնության համար ՖԻՖԱ-ն տրամադրել է 657 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 181 միլիոն դոլարով (կամ 38 %) ավելի է քան 2014 թ․ ՖԻՖԱ 2014-ի մրցանակային ֆոնդից[100][101]։.
Դիրք | Գումար (մլն $) | Ընդամենը (մլն $) |
---|---|---|
1-ին տեղ | 38 | 38 |
2-ին տեղ | 28 | 28 |
3-ին տեղ | 23 | 23 |
4-ին տեղ | 22 | 22 |
5-ից 8-րդ տեղեր (1/4 դուրս մնացած) | 16 | 64 |
9-ից 16-րդ տեղեր (1/8 դուրս մնացած) | 12 | 96 |
17-ից 32-րդ տեղեր (փլեյ-օֆֆ չմտած) | 8 | 128 |
պատրաստվելու համար (բոլոր 32) | 1,5 | 48 |
Club Benefits Programme | 209 | |
Ընդամենը | 657 |
մրցանակային ֆոնդը նշված է դեղին գույնով
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.