From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Յորգենսեն (դան․՝ Nicolai Jørgensen, հունվարի 15, 1991[1][2][3], Ballerup, Կոպենհագեն շրջան, Դանիա[4][5][6]), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆեյենորդի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[7]։
Յորգենսենը Ֆեյենորդի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Nicolai Mick Jørgensen | ||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 15, 1991[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Ballerup, Կոպենհագեն շրջան, Դանիա[4][5][6] | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆեյենորդ | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001 | Սկովլունդե | ||
2001-2006 | Ակադեմիսկ | ||
2006 | Բրոնդբյու | ||
2007-2009 | Ակադեմիսկ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 | Ակադեմիսկ | 31 | (7) |
2010-2012 | Բայեր Լևերկուզեն | 10 | (0) |
2012 | → Կայզերսլաուտերն | 5 | (0) |
2012 | → Կոպենհագեն | 8 | (3) |
2012-2016 | Կոպենհագեն | 91 | (40) |
2016-ներկա | Ֆեյենորդ | 58 | (31) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 | Դանիա Մ18 | 4 | (1) |
2009-2010 | Դանիա Մ19 | 12 | (6) |
2011 | Դանիա Մ20 | 1 | (0) |
2010-2012 | Դանիա Մ21 | 10 | (1) |
2011-ներկա | Դանիա | 36 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յորգենսենը Ակադեմիսկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի ապրիլի 2-ին՝ Սկիվեի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ֆրեմի դեմ խաղում[9]։ 2010 թվականի մայիսի 8-ին Յորգենսենը 2 գոլային փոխանցում տվեց Նեստվեդի դեմ խաղում[10]։ Հունիսի 6-ին՝ Ռոսկիլդեի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[11]։ Ակադեմիսկի կազմում Յորգենսենը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
2010 թվականի հուլիսի 12-ին Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Տավրիայի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[15]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով Սիդնեյ Սամին Վալենսիայի դեմ խաղում[16]։ 2012 թվականի հունվարին Յորգենսենը վարձավճարով միացավ Կայզերսլաուտերնին[17][18]՝ ակումբի կազմում անցկացնելով 5 հանդիպում[19]։
2012 թվականի հուլիսի 6-ին Յորգենսենը 1 տարվա վարձավճարով միացավ Կոպենհագենին։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ փոխարինման մտնելով Միդտյուլանի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[21]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կոպենհագենը գնեց Յորգենսենի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[22]։ Սեպտեմբերի 23-ին դանիացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սիլկեբորգի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[24]։ Իր առաջին մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[25]։
2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Սյոներյուսկի դեմ խաղում Յորգենսենը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով[26]։ Նոյեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում[27]։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ դանիացին դուբլի հեղինակ դարձավ ՀԻԿ-ի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[28]։ 2015 թվականի ապրիլի 19-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Նորշելանի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[29]։ Մայիսի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[30]։ Մայիսի 14-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Վեստշելանի դեմ խաղում՝ օգնելով Կոպենհագենին նվաճել գավաթը[31]։
2015 թվականի հուլիսի 26-ին Յորգենսենը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսբյերգի դեմ խաղում[32]։ 2016 թվականի մարտի 3-ին նա խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կոպենհագենին[33]։ Մարտի 13-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլբորգի դեմ խաղում[34]։ Ապրիլի 17-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Բրոնդբյուի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[35]։ Մայիսի 5-ին նա գոլ խփեց Դանիայի գավաթի Օրհուսի դեմ խաղում[36]՝ օգնելով Կոպենհագենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Մայիսի 26-ին՝ Էսբյերգի դեմ խաղում դանիացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[37]։ Կոպենհագենի կազմում Յորգենսենը անցկացրեց 137 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի ամռանը Յորգենսենը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ[38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո[40][41]։ Իր դեբյուտը Ֆեյենորդի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[42]։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում անցկացրեց օգոստոսի 7-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[43]։ Սեպտեմբերի 25-ին՝ Ռոդայի դեմ խաղում Յորգենսենը դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[44]։ 2017 թվականի մարտի 12-ին դանիացին հետ-տրիկ ձևակերպեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[45]։ 2016-17 մրցաշրջանում Յորգենսենը դարձավ 21 գոլի հեղինակ Էրեդիվիզիում[46]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[47][48] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[49], իսկ Ֆեյենորդը 1999 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[50][51]։
2017 թվականի օգոստոսի 5-ին Յորգենսենը խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի Վիտեսի դեմ խաղում՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[52][53]։ Դեկտեմբերի 24-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոդայի դեմ խաղում[54]։ 2018 թվականի հունվարի 21-ին Յորգենսենը հեռացվեց խաղադաշտից Այաքսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[55]։ Ապրիլի 22-ին դանիացին գոլի հեղինակ դարձավ Դանիայի գավաթի եզրափակչի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[56]՝ օգնելով Ֆեյենորդին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[57]։ 2017-18 մրցաշրջանում Յորգենսենը անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[58]։
Յորգենսենը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով Նիկլաս Բենդտներին Շվեդիայի դեմ ընկերական խաղում[59]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Չեխիայի դեմ խաղում[60]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[61]։ 2016 թվականի մարտի 24-ին Յորգենսենը դուբլ ձևակերպեց Իսլանդիայի դեմ ընկերական խաղում[62]։ Օգոստոսի 31-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[63]։
2018 թվականի մայիսին Յորգենսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[64][65]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[66]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Ավստրալիայի դեմ խաղում[67][68]։ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[69][70]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[71][72]։
2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[73]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ակադեմիսկ | 2008–09 | 1. Դիվիզիոն | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |||
2009–10 | 23 | 7 | 1 | 1 | 24 | 8 | ||||||
Ընդհանուր | 31 | 7 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 8 | ||
Բայեր Լևերկուզեն | 2010–11 | Բունդեսլիգա | 9 | 0 | 1 | 0 | 8 | 0 | — | 18 | 0 | |
2011–12 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 3 | 0 | ||||
Ընդհանուր | 10 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 21 | 0 | ||
Կայզերսլաուտերն | 2011–12 | Բունդեսլիգա | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
Կոպենհագեն | 2012–13 | Սուպեր Լիգա | 27 | 11 | 1 | 0 | 8 | 1 | 36 | 12 | ||
2013–14 | 16 | 7 | 2 | 0 | 6 | 1 | 24 | 8 | ||||
2014–15 | 25 | 10 | 4 | 0 | 8 | 2 | 37 | 12 | ||||
2015–16 | 31 | 15 | 5 | 2 | 4 | 2 | 40 | 19 | ||||
Ընդհանուր | 99 | 43 | 12 | 2 | 26 | 6 | 0 | 0 | 137 | 51 | ||
Ֆեյենորդ | 2016–17 | Էրեդիվիզի | 32 | 21 | 3 | 2 | 6 | 2 | 1 | 0 | 42 | 25 |
2017–18 | 26 | 10 | 3 | 1 | 4 | 2 | 1 | 0 | 34 | 13 | ||
Ընդհանուր | 58 | 31 | 6 | 3 | 10 | 4 | 2 | 0 | 76 | 38 | ||
Կարիերայի ընդհանուր | 203 | 81 | 20 | 6 | 46 | 10 | 2 | 0 | 271 | 97 |
2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[73]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 2 | 0 |
2012 | 1 | 0 |
2013 | 6 | 0 |
2015 | 7 | 1 |
2016 | 8 | 5 |
2017 | 6 | 2 |
2018 | 6 | 0 |
Ընդհանուր | 36 | 8 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Նոյեմբերի 14, 2015 | Ֆրենդս արենա, Ստոկհոլմ, Շվեդիա | Շվեդիա | 1–2 | 1–2 | Եվրո 2016 Որակավորում |
2 | Մարտի 24, 2016 | ՄՍՀ Արենա, Հերնինգ, Դանիա | Իսլանդիա | 1–0 | 2–1 | Ընկերական խաղ |
3 | 2–0 | |||||
4 | Օգոստոսի 31, 2016 | ԿԱՍԱ Արենա, Հորսենս, Դանիա | Լիխտենշտայն | 1–0 | 5–0 | |
5 | 2–0 | |||||
6 | Նոյեմբերի 15, 2016 | Էդեն Արենա, Պրահա, Չեխիա | Չեխիա | 1–1 | 1–1 | |
7 | Հունիսի 10, 2017 | Կենտրոնական մարզադաշտ, Ալմաթի, Ղազախստան | Ղազախստան | 1–0 | 3–1 | ԱԱ 2018 Որակավորում |
8 | Սեպտեմբերի 1, 2017 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | Լեհաստան | 3–0 | 4–0 |
Կոպենհագեն
Ֆեյենորդ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.