Քրիստիան Էրիկսեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Էրիկսեն (դան․՝ Christian Eriksen, փետրվարի 14, 1992[1][2][3], Middelfart, Ֆյուն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, խաղում է իտալական «Ինտերնացիոնալեի» և Դանիայի ազգային հավաքականի կազմում` որպես կիսապաշտպան։
Քրիստիան Էրիկսեն դան․՝ Christian Eriksen | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | դանիացի | ||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Միդելֆարտ, Դանիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտերնացիոնալե | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2009 2009-2010 |
Օդենսե Այաքս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2010-2013 2013- |
Այաքս Տոտտենհեմ |
113(25) 144(34) | |
Ազգային հավաքական | |||
2011- | Դանիա ՖԱՀ | 51(5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Օդենսե
Էրիկսենն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Միդելֆարտում, իսկ հետո տեղափոխվել է «Օդենսեի» երիտասարդական թիմ։ Քրիստիանը «Օդենսեին» միանալուց հետո փորձաշրջան է անցել «Չելսիում» և «Բարսելոնայում»։ Սակայն արդյունքում երկու ակումբներն էլ չեն ցանկացել պայմանագիր ստորագրել դանիացու հետ։
2009 թվականին 17-ամյա Քրիստիանը ճանաչվեց Դանիայի լավագույն ֆուտբոլիստը։
Այաքս
2009 թվականի հունվարի 1-ին Այաքսը 1 մլն ֆունտով գնեց Էրկսենի տրանֆերային իրավունքները։ 2010 թվականի հունվարի սկզբին Մարտին Յոլը Էրիկսենին ակումբի պատանեկան թիմից բերեց առաջին թիմի հիմնական կազմ։
Տոտտենհեմ Հոտսպուր
2013 թվականի օգոստոսին Տոտտենհեմ Հոտսպուրը գնեց դանիացի կիսապաշտպանին։ Գործարքի արժեքը գնահատվեց 13,5 մլն եվրո։
Ազգային հավաքական
2010 թվականին ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությանը 18-ամյա Էրիկսենը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.