Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia) ներկայացնում է Իտալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում։ Աշխարհի քառակի չեմպիոն (1934, 1938, 1982, 2006), Եվրոպայի չեմպիոն (1968,2020), Օլիմպիական չեմպիոն (1936)։
Մականուն | Squadra Azzurra (Կապույտ թիմ) | |||
---|---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1898 | |||
Միություն | ԻՖՖ | |||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | |||
Գլխավոր մարզիչ | Ռոբերտո Մանչինի | |||
Թիմի ավագ | Ջանլուիջի Բուֆֆոն | |||
Ամենաշատ խաղեր | Ջանլուիջի Բուֆֆոն (142) | |||
Ռմբարկու | Լուիջի Ռիվա (35) (1965 - 1973) | |||
Հիմնական մարզադաշտ | Օլիմպիական մարզադաշտ | |||
ՖԻՖԱ կոդ | ITA | |||
Ամենաբարձր դիրք | 1 (Ապրիլ-Հունիս 2007, Սեպտեմբեր 2007) | |||
Ամենացածր դիրք | 16 (Ապրիլ 1998, Հոկտեմբեր 2010) | |||
ԷԼՕ դասակարգում | 7 | |||
Ամենաբարձր դիրք | 1 (Հունիս 1934 – Մարտ 1940, Դեկտեմբեր 1940 – Նոյեմբեր 1945, Հուլիս–Օգոստոս 2006) | |||
Ամենացածր դիրք | 21 (Նոյեմբեր 1959) | |||
| ||||
Առաջին հանդիպում | ||||
Իտալիա 6 – 2 Ֆրանսիա (Միլան, Իտալիա; 15 մայիսի, 1910 թ.) | ||||
Ամենախոշոր հաղթանակ | ||||
Իտալիա 9 – 0 ԱՄՆ (Բրենտֆորդ, Անգլիա; 2 օգոստոսի, 1948 թ.) | ||||
Ամենախոշոր պարտություն | ||||
Հունգարիա 7 – 1 Իտալիա (Բուդապեշտ, Հունգարիա; 6 ապրիլի, 1924) | ||||
Աշխարհի առաջնություն | ||||
Մասնակցություն | 18 (Առաջինը՝ 1934) | |||
Ամենալավ արդյունք | Հաղթող 1934, 1938, 1982, 2006 | |||
Եվրոպայի առաջնություն | ||||
Մասնակցություն | 8 (Առաջինը՝ 1968) | |||
Ամենալավ արդյունք | Հաղթող, 1968 | |||
Կոնֆեդերացիաների գավաթ | ||||
Մասնակցություն | 2 (Առաջինը՝ 2009) | |||
Ամենալավ արդյունք | Երրորդ տեղ, 2013 | |||
Կայք | figc.it | |||
Italy national association football team Վիքիպահեստում |
Իտալական ֆուտբոլն ունի հարուստ պատմություն, որի ակունքները սկիզբ է առնում միջնադարյան կալչո խաղից։
Միջնադարյան Իտալիայում ամենատարածված թիմային խաղերից էր ֆլորենտական կալչոն (իտալ. Calcio fiorentino - Ֆլորենտական կալչո), որի կանոնները գրել են դեռևս 1580 թվականին[1]։ Ըստ կանոնների խաղն անց էր կացվում 50x100մ չափսեր ունեցող հատուկ դաշտերում, իրար դեմ մրցում էին 2 թիմ։
Յուրաքանչյուր թիմ ուներ 27 խաղացող՝ 15 հարձակվող, 5 կիսապաշտպան, 4 պաշտպանի օգնական և 3 պաշտպան։ Խաղի կանոններին բարձունքից հետևում էին «սովորական» դատավորները, իսկ եթե նրանք սխալվում կամ չէին նկատում որոշ դրվագներ, օգնության էին գալիս “գերագույն” դատավորները։
Խաղի նպատակն էր հաղթել հակառակորդ թիմին, բոլոր հնարավոր ձևերով խփելով առավելագույն գոլեր։ Ֆլորենտական կալչոն համարվում է ժամանակակից ֆուտբոլի և ռեգբիի "նախահայրը"։
1883 թվականին Իտալական Ջենովա քաղաքի անգլիական էմիգրանտները հիմնեցին առաջին՝ Ջենովայի քրիկետի և աթլետիտկայի ակումբը» (Genoa Cricket & Athletic Club)[2]։ Տասը տարի անց ակումբը վերանվանվում է «Ջենովա Քրիկետի և Ֆուտբոլի Ակումբ» (Genoa Cricket & Football Club, կամ Genoa C.F.C.)
1988 թվականից ակումբների միջև սկսվեցին պաշտոնական հանդիպումներ անցկացվել։ Սակայն երկրի ֆուտբոլի առաջնություն դեռ չկար և հանդիպումները անցկացվում էին տեղային մակարդակով։
Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հիմնվում է միայն 1898 թվականին, նույն թվականից էլ սկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը։ Երկրի առաջին չեմպիոն է դառնում Ջենովայի թիմը։
1910 թվականի մայիսի 5-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ընտրում և Միլան մարզումների է հրավիրում իտալական ակումբների 22 լավագույն մարզիկների։ Քանի որ տվյալ ժամանակահատվածում դեռ չկար պրոֆեսիոնալ մարզիչ հասկացությունը, ֆուտբոլիստներին առաջին խաղին “պատրաստում էր” ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Ումբերտո Մեացցան։ Դա է պատճառը, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առ այսօր կոչվում է “տեխնիկական կոմիսար”։
10 օր հետո՝ մայիսի 15-ին Իտալիայի ֆուտբոլի հավաքականը անցկացնում է իր առաջին հանդիպումը՝ Ֆրանսիայի հավաքականի հետ։ Հանդիպումն անցկացվում է Միլանի Չիվիկո Արենա մարզադաշտում։ Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացում է Միլան ակումբի հարձակվող Պիետրո Լանան (իտալ.՝ Pietro Lana), գրանցելով Իտալիայի ազգային հավաքականի պատմական առաջին գոլը։ Հանդիպումն ավարտվում է 6-2 հաշվով։
1911 թվականի հունվարի 6-ին Իտալիայի հավաքականը հանդիպում է Հունգարիայի ընտրանու հետ։ Ֆուտբոլիստները մարզադաշտ են մտնում կապույտ մարզազգեստով, որի պատճառով էլ երկրպագուներից ստանում են Squadra Azzurra (Կապույտ թիմ) մականունը։
Հավաքականի առաջին պաշտոնական մասնակցությունը միջազգային մրցաշարում կայացավ 1912 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող 5-րդ Օլիմպիական խաղերին։ Իտալացիների առաջին միջազգային մրցաշարն ավարտվեց ոչ բարեհաջող[4]՝ հավաքականը նախ պարտվեց ֆիներին 2։3 հաշվով, ապա Ավստրիայի ընտրանուն 1։5 հաշվով։
Հավաքականի կազմը 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ[5].
Տվյալները թարմ են 2014-ի հունիսի 24-ի դրությամբ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.