Հունիսի 24
թվական From Wikipedia, the free encyclopedia
Հունիսի 24, տարվա 175-րդ (նահանջ տարիներին՝ 176-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 190 օր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դեպքեր
- 444 - Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը։
- 1916 - Դերասանուհի Մերի Փիքֆորդը պայմանագիր ստորագրեց «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարով։
- 1934 - Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։
- 1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
- 1947 - Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ, նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։
- 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։
- 2016 - Հռոմի Պապը ուխտագնացության գնաց Հայաստան։
Ծնունդներ
- 1908 - Արտեմ Ալիխանյան, գիտնական (մահ. 1978)
- 1935 - Ռոբերտ Դաունի Ավագ, ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր
- 1940 - Վիտորիո Ստորարո, իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր
- 1963 - Յուրի Կասպարյան, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար
- 1968 - Բորիս Գելֆանդ, իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր (1989)
- 1985 - Դիեգու Ալվեշ, բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ
- 1987 - Լիոնել Մեսսի, արգենտինացի ֆուտբոլիստ
Մահեր
- 1967 - Ստեփան Քեչեկյան, հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
- 1978 - Մստիսլավ Կելդիշ, խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1961-1975 թվականին՝ նախագահ
- 2001 - Սպարտակ Սաֆյան, հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ
Տոներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.