Չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ), երկնքում հանդիպող անսովոր մարմին է, որը դիտորդի կողմից ճանաչելի չէ որպես մարդկությանը հայտնի որևէ առարկա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Չնայած ՉԹՕ հապավումը վերաբերվում է ցանկացած անհայտ թռչող օբյեկտի, այն հաճախ որպես հոմանիշ է օգտագործվում օտար տիեզերանավի բնութագրելիս։
ՉԹՕ-ների կողմնակիցները առաջ են քաշում այն վարկածը, որ քանզի այս առարկաները տեխնիկական, այլ ոչ թե բնական երևույթ են, և տեսքով ու թռիչքի բնույթով անհայտ են գիտությանը, դրանք չեն կարող Երկիր մոլորակից լինել։ ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ականներին։ 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին։ Նույն 1947 թվականին էր, երբ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը[փա՞ստ], և հենց այդ ժամանակից ի վեր կառավարությունները սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին զեկույցներ, հաճախ զինվորական տեսանկյունից, և ՉԹՕ-ների հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, գրել, և նույնիսկ կազմակերպություններ ստեղծել, նվիրված ՉԹՕ-ներին։ Նման մի ուսումնասիրություն գրում է, որ Ռուսաստանի, նախկին Սովետական Միության երկրների և Չինաստանի իշխանությունները միասնական ջանքեր են գործադրել ՉԹՕ-ները հասկանալու համար։ Այս նույն հետազոտությունթ նաև նշում է, որ «մի քանի ինքնաթիռներ ոչնչացվել, և առնվազն չորս օդաչու մահացել են ՉԹՕ-ների հետևելիս»։ Լուրջ ուսումնասիրություններ նաև կատարվել են ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ հզոր երկրներում։
1973 թվականի հոկտեմբերի 18-ի կեսգիշերին օդաչու Լերի Քոյնը իր ուղղաթիռով անձնակամի մի քանի այլ անդամների հետ հերթական հերթապահությունն էր անում Օհայո նահանգի Մենսգիլդ քաղաքի մոտ և հանկարծ մեքենան պարուրվել է կարմիր լույսով։ Հետո ուղղաթիռի կողքին ևս կարմիր լույս է ճառագայթող մի առարկա է հայտնվում։ Քոյնը փորձում է փախցնել մեքենան, բայց ապարդյուն. առարկան շարունակում է սավառնել նրանց կողքին։ Հանկարծ խցիկը լցվում է կանաչ լույսով, և խորհրդավոր առարկան անձայն անհետանում է հեռվում։ Այդ պահին խափանվում է ընդունիչ սարքը, և ինչ-որ անհայտ ուժեր մեքենան ուղղակի վերև են շպրտում. օդաչուն դժվարությամբ է կարողանում վերականգնել մեքենայի կառավարումը։ Սա ՉԹՕ-ների հետ բազմաթիվ անբացատրելի հանդիպումներից մեկի նկարագրությունն է միայն։ Ենթադրում են, որ ՉԹՕ-ները տիեզերական ապարներ են, որոնցով տեխնիկապես մեզ գերազանցող անհայտ մոլորակի բնակիչներն այցելում են Երկիր։ Սա բացատրելի է դարձնում թռիչքների զարմանալի վարպետությունը, ինչպես նաև դրանց խորհրդավոր հայտնվելն ու չքանալը. այլմոլորակայիններն ընդամենը ուզում են ուսումնասիրել մեզ, սակայն շփվել դեռ չեն ցանկանում։
Հավաստիություն
Ամբողջ մարդկության 1/5 մասը սրբորեն հավատում է այլմոլորակային տրեզերանավերի գոյությանը. Երկրի բնակիչներից շատերը ըստ հարցումների անձամբ են դրանք տեսել։ ՉԹՕ-ների թռիչքի ականատեսներից մեկն էլ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարերն է։ Աստղադիտարանների և պլանետարիումների ղեկավարներին ամեն օր բազմաթիվ մարդիկ են զանգումէ հայտնելով ՉԹՕ-ների հայտնվելու մասին։
Աստղագետները, բնականաբար հոռետեսորեն են վերաբերվում նման կարգի լուրերին և դրա համար ունեն բոլոր հիմքերը։ Նրանք ամեն գիշեր դիտում ու լուսանկարում են երկինքը, սակայն ոչ մի անգամ նրանց աստղադիտակի կամ ֆոտոխցիկի օբյեկտիվի առջև ՉԹՕ չի երևացել։
Նույն եզրակացությանն են հանգել նաև Ամերիկայի ռազմա-օդային ուժերը։ Օդային տարածքի հսկողությունը ՌՕՈՒ-ի գլխավոր և կարևորագույն խնդիրն է։ Այն ժամանակ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի քաղաքական հարաբերոթյունները խիստ լարված էին, և չբացահայտված թռչող օբյեկտների մասին խոսելով՝ գիտնականերից ոմանք պարզապես խորհրդային թռչող սարքերի նոր տեսակները նկատի ունեին։
Սակայն ՉԹՕ-ների հայտնվելու դեպքերի մեծ մասի բացատրությունն ավելի պարզ է։ Սա վերաբերում է նախագահ Քարտերին՝ 1969 թվականին դիտարկած դեպքին։ Նա գրանցել է իր դիտարկման ստույգ վայրը, օրը և ժամանակը։ Իսկ աստղագետները արդեն հեշտությամբ հաշվեցին, որ երկնքի այդ հատվածում է եղել Արուսյակ(Վեներա) մոլորակը։ Ըստ երևույթի նախագահը պայծառ մոլորակին ՉԹՕ-ի տեղ է դրել։
Երբեմն մարդիկ ՉԹՕ-ների մասին պատմելով, պարզապես փորձում են հայտնի դառնալ։ Օրինակ՝ Ադամսկու պատմածները ՉԹՕ-ների մասին ուսումնասիրողները պարզեցին, որ նա աշխատում էր Մաունթ Փալոմարի աստղադիտարանում և պարզապես հորինում էր այդ պատմությունները։
Տարիներ անց ՉԹՕ-ների ամերիկացի հետազոտողներն այդ առարկաների մասին անհերքելի և հավաստի տվյալներ ներկայացնելու համար նույնիսկ մրցանակ սահմանեցին, սակայն մինչ օրս այդ մրցանակին ոչ մի հավակնորդ իր մասնին չի հայտնվել։ Ոչ մի նման փաստ չի արձանագրվել։
Այնուամենայնիվ, չնայած խաբեբաների մերկացումներին, միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ այլմոլորակայինների գոյությանը և նրանց այցելություններին Երկիր։ Ըստ երևույթին, շատերի համար յուրատեսակ մխրթարություն է հավատալ, որ մենք տիեզերքում միայնակ չենք։
Ռոզուելյան միջադեպ
Ռոզուելյան միջադեպ (անգլ.՝ Roswell incident, ինչպես նաև ՉԹՕ-ի Ռոզուելյան միջադեպ անգլ.՝ Roswell UFO incident)՝ 1947 թվականի հուլիսին չբացահայտված թռչող օբյեկտի ենթադրյալ կործանում ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտ։
Հայտնաբերված օբյեկտի անհայտ բնույթի պատճառով սկսած 1970-ականների վերջից այդ միջադեպը կատաղի վեճերի և դավադրության տեսությունների պատճառ է դարձել։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական դիրքորոշման՝ հայտնաբերված օբյեկտը եղանակի գունդ է, որն օգտագործվել է «Մաղոլ» գաղտնի ծրագրի շրջանակներում[1]։
Տարբեր լրագրողական աղբյուրներում տարածված է այն վարկածը, ըստ որի օբյեկտն արտերկրյա տիեզերանավ է, իսկ նրա օդաչուն այլմոլորակային է, որին ԱՄՆ-ի ղեկավարությունը բռնել է և թաքցրել։ Այս իրադրաձությունը դարձել է ամերիկյան փոփ-մշակույթի ամենահայտնի տարրը, և դրա շնորհիվ Ռոզուել քաղաքի անունը հաճախ ասոցացվում է ՉԹՕ-ի հետ[2]։
Սկզբում միջադեպն արագ մոռացվել է նույնիսկ ուֆոլոգների կողմից և անհայտ է մնացել շուրջ 30 տարի։ Հետո՝ 1978 թվականին, ֆիզիկոս և ուֆոլոգ Սթենթոն Թ. Ֆրիդմենը (անգլ.՝ Stanton T. Friedman) հարցազրույց է վերցրել մայոր Ջեսսի Մարսելից, որը մասնակցել էր 1947 թվականի միջադեպի ուսումնասիրությանը։ Մարսելը վստահ էր, որ զինվորականները թաքցրել են հայտնաբերված այլմոլորակային տիեզերանավը։ Նրա պատմությունը մեծ տարածում ունեցավ ՉԹՕ-ի երկրպագուների ու հետազոտողների մեջ և հայտնվել է այդ թեմային վերաբերող մի քանի վավերագրական ֆիլմերի մեջ[3]։ 1980 թվականի փետրվարին «The National Enquirer» թերթը վերցրեց սեփական հարցազրույց Մարսելից, որն ավելի հանրաճանաչ դարձրեց Ռոզուելայն միջադեպը[2]։
Դեպքի այ վկաների խոսքով միջադեպը խոշոր ռազմական գործողություն էր, որի նպատակն էր այլմոլորակային տիեզերանավի վերարտադրումը[2]։ Որոշ վկաներ հայտարարել են ԱՄՆ պետական կառույցների կողմից ահաբեկման փորձերի մասին[4]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.