Մարկո Պարոլո
իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Պարոլո (իտալ.՝ Marco Parolo, հունվարի 25, 1985[1][2], Գալարատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Լացիո» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Մարկո Պարոլո իտալ.՝ Marco Parolo | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1985 (40 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գալարատե, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լացիո | |||||||||||||||||||||||
Համար | 16 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարեիրա
Մարկոն իր կարիերան սկսել է «Կոմո» ակումբի կազմում։ Իր դեբյուտից մեկ մրցաշրջան անց սնանկության պատճառով լքեց ակումբը։ Հաջորդ մրցաշրջաններում Պարոլոն խաղաց իտալական ցածր դիվիզիոնների այնպիսի թիմերում, ինչպիսիք էին՝ «Պիստոյեզեն», «Ֆոլինոն» և «Վերոնան»։ 2009 թվականին Մարկոն տեղափոխվեց Սերիա Բ-ի նորեկ «Չեզենա» ակումբի կազմ։ Նա դարձավ ակումբի անբաժանելի մաս, որը առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց Սերիա Ա-ի ուղեգիր։ 2010 թվականի օգոստոսի 28-ին, «Ռոմայի» դեմ խաղում նա դեբյուտեց Սերիա Ա-ում[3]։ «Չեզենայի» առաջատարը այնտեղ խաղաց մինչև 2012 թվականը, երբ ակումբը լքեց Սերիա Ա-ն։ Մարկոյի նոր ակումբը դարձավ «Պարման», որտեղ նույնպես լավ խաղաց։ 2012-2013 մրցաշրջանում նա առաջնությունում անցակցրեց 36 խաղ, իսկ երկուսը բաց թողեց վնասվածքի պատճառով։ 2013-2014 մրցաշրջանում նա նույն արդյունավետությամբ խաղաց ակումբում։
Միջազգային կարիերա
Մարկոյի դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում կայացավ 2011 թվականի մարտի 29-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում[4]։ Նա հավաքականում հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ[5]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.