Ռոմա ՖԱ

From Wikipedia, the free encyclopedia

Ռոմա ՖԱ

«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից[1]։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։ Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմա ՖԱ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Ռոմա
Thumb
Ամբողջական անուն Associazione Sportiva Roma SpA
Ռոմայի Սպորտային Միություն
Մականուն(ներ) Giallorossi (Դեղնա-կարմիրներ)
La Maggica (Հեքիաթային)
Lupi (Գայլեր)
Գույներ դեղին-կարմիր
Հիմնադրում Հունիսի 7, 1927 թ.
Երկիր  Իտալիա
Քաղաք Հռոմ
Մարզադաշտ Հռոմի Օլիմպիական մարզադաշտ
Տարողունակություն 72,698
Նախագահ Դեն Ֆրիդկին
Մարզիչ Կլաուդիո Ռանիերի
Ավագ Լորենցո Պելեգրինի
Կայք
Լիգա Սերիա A
2023-24 6-րդ
Thumb
Thumb
Thumb
Տան դաշտ
Thumb
Thumb
Thumb
Thumb
Մրցակցի դաշտ
Thumb
Thumb
Thumb
Երրորդ համազգեստ
Փակել

Ռոման 3 անգամ նվաճել է իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը՝ առաջին անգամ 1941/42, հետո 1982/83 և վերջին անգամ 2000/01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան։ Եվրոպական մրցասպարեզում 1960/61 թվականներին Ռոման հաղթել է Կոպպա Ֆիերեն՝ ներկայիս Եվրոպայի լիգան, ինչպես նաև Անգլո-իտալական գավաթը 1971/72 թվականներին։ 1983/84 թվականներին մոտ էր առաջին անգամ նվաճելու Չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների Լիգան). եզրափակիչում Ռոման հանդիպեց Լիվերպուլի հետ, հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին անգլիացիները։

Ռոման տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև Լացիոյի տնային մարզադաշտը։ Մարզադաշտը տեղավորում է 72,698 հանդիսական. այս ցուցանիշով նա Իտալիայում երկրորդն է, զիջում է միայն Միլանի Սան Սիրո (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտին։ 2009 թվականի սեպտեմբերին ակումբը պլանավորեց Հռոմի արևմուտքում կառուցել 55,000 հանդիսական տեղավորող մարզադաշտ, որը կհամապատասխանի անգլիական ոճին[2], ինչը հնարավորություն կտա երկրպագուներին ավելի մոտ լինելու խաղադաշտին։ Արդեն 2011 թվականի սեպտեմբերին Ռոմայի նորանշանակ նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն համաձայնության եկավ Հռոմի քաղաքապետ Ջիաննի Ալեմանոյի հետ մարզադաշտի կառուցման վերաբերյալ։ Վերջինիս կառուցումը կավարտվի 2014 թվականին[3]։

La Roma non si discute, si ama. (Ռոմային չեն քննարկում, Ռոմային սիրում են)[4]։

Պատմություն

Հիմնադրում

«Ռոմա» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Իտալո Ֆոսկի
Ակումբի կազմավորումը

Ռոմա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականի հուլիսի 22-ին՝ հռոմեական «Ռոման», «Ալբա-Աուդաչե», «Ֆորտիտուդո-Պրո Ռոմա» ակումբների միացման արդյունքում (սկզբնական շրջանում դրանք 5-ն էին՝ «Ռոման», «Ալբա», «Աուդաչե», «Ֆորտիտուդո», «Պրո Ռոմա»)։ Ակումբի միացումը իրականացրեց Ֆաշիստական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Իտալո Ֆոսկին։ Միացման նպատակն էր ստեղծել մրցունակ թիմ, որը կկարողանար արժանի հակամարտություն ցույց տալ հյուսիսային ակումբներին, այդ թվում՝ «Ջենոային», «Տորինոյին», «Յուվենտուսին», «Ինտերին» և «Բոլոնիային»։ Միայն «Լացիոյին» հաջողվեց խուսափել միացումից։ Հռոմեական ակումբների ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ Հռոմում։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև Իտալո Ֆոշին։ Երկար տևած այդ հանդիպմանը որոշվեց ակումբի անունը, մարզահագուստի գույները, կազմը և մարզադաշտը։ Պատմական դարձած այդ օրը Իտալո Ֆոշին հանկարծ ասաց՝ «...մենք այն կանվանենք Ռոմա» և ակումբին տրվեց «Ռոմա» անվանումը, հին հռոմեական լեգեոնների գույները պետք է զարդարեին թիմի մարզահագուստը։ Երկար քննարկումներից հետո պարզվեց նաև մարզադաշտի հարցը. Հռոմի Տեստաչչո թաղամասում պետք է կառուցվեր Ռոմայի նոր մարզադաշտը՝ Մոնտե դել Կոչչին։

Առաջին չեմպիոնություն և հետպատերազմյան անհաջողություններ

1935/36 մրցաշրջանում հռոմեական ակումբը Լուիջի Բարբեսինոյի գլխավորությամբ մոտ էր առաջին անգամ չեմպիոնությունը նվաճելուն, սակայն գրավեց երկրորդ տեղը՝ մեկ միավորով հետ մնալով Բոլոնիայից[5]։ 1941/42 մրցաշրջանում Ռոմային այնուամենայնիվ հաջողվեց դառնալ իր պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի չեմպիոն.[6] այդ ժամանակ թիմը գլխավորում էր հունգարացի Ալֆրեդ Շաֆֆերը։ Այդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու ճանաչվեց Ամեդեո Ամադեյը։

Հետպատերազմյան տարիներին Ռոման հայտնվեց մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում և վերջիվերջո 1950/51 մրցաշրջանում լքեց Սերիա A-ն։ Հաջորդ մրցաշրջանում հռոմեացիները Ջուզեպպե Վիանիի գլխավորությամբ Սերիա B-ում զբաղեցնում են առաջին տեղը և վերադառնում են Սերիա A[7]։ 1951/52 մրցաշրջանը Ռոմայի պատմության մեջ միակն է, որ թիմն անցկացրել է Սերիա B-ում։

Սերիա A վերադառնալուց հետո Ռոման հաստատվեց մրցաշարային աղյուսակի վերին հատվածում՝ ունենալով այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին են՝ Էջիստո Պանդոլֆինին, Դինո Դա Կոստան և դանիացի Հելգե Բրոնեն։ Ամենահաջողված մրցաշրջանը դարձավ 1954/55-ը, որում հռոմեական թիմը անգլիացի Ջեսս Քարվերի գլխավորությամբ նվաճեց առաջնության բրոնզե մեդալները՝ ետ մնալով Միլանից և Ուդինեզեից։ 1960/61 մրցաշրջանում Ռոման հաղթեց իր առաջին եվրագավաթը՝ Տոնավաճառների գավաթը (ներկայիս Եվրոպայի լիգան)՝ եզրափակիչում հաղթելով Բիրմինգեմ Սիթիին 4։2 հաշվով[8]։ 1963/64 մրցաշրջանում Ռոման առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Տորինոյին 1։0 հաշվով։

1964/65 մրցաշրջանի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Խուան Կառլոս Լորենսոն հայտարարեց, որ ակումբն ի վիճակի չէ վճարել իր ֆուտբոլիստներին, և դժվար թե նրանք կարողանան թույլ տալ իրենց մեկնել Վիչենցա՝ մասնակցելու հաջորդ հանդիպմանը։ Դժվարին պահին երկրպագուները օգնության ձեռք մեկնեցին ակումբին՝ հավաքելով գումար նվիրատվության տեսքով։ Նոր նախագահ Ֆրանկո Էվանջելիստիի ընտրվելով հաջողվեց խուսափել ակումբի լուծարումից։

1968/69 մրցաշրջանում Ռոման երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը[9], իսկ հաջորդ տարի՝ երրորդը։ 1969 թվականին Ջակոմո Լոզին ակումբում բոլոր մրցաշարերին անցկացրած խաղերի քանակով նոր ռեկորդ սահմանեց՝ 450 խաղ։ Այս ռեկորդը չգերազանցվեց 38 տարի, մինչև 2007 թվականը դա չարեց Ֆրանչեսկո Տոտտին։

Երկրորդ չեմպիոնություն և 90-ականներ

«Ռոմայի» պատմության հաջողված էջը սկսվեց 1979/80 մրցաշրջանում Իտալիայի Գավաթի հաղթանակով, որտեղ մայրաքաղաքայինները եզրափակիչում 11 մ հարվածաշարով հաղթեցին Տորինոյին։ 1980/81 մրցաշրջանում Ռոման զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Յուվենտուսին, հաջորդ տարի 3-րդ հորիզոնականը, հետ մնալով Ֆիորենտինայից և Յուվենտուսից։ Այդ ժամանակահատվածում Ռոմայի գլխավոր մարզիչն էր Միլանի նախկին ֆուտբոլիստ Նիլս Լինդհոլմը։ Նրա ղեկավարությամբ թիմում փայլում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Բրունո Կոնտին, Ագոստինո Դի Բարտոլոմեյը, Ռոբերտո Պրուցցոն և Ֆալկաոն։

1982/83 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց թիմի պատմության մեջ. «Ռոման» երկրորդ անգամ նվաճեց սկուդետտոն[10]։ Հաջորդ մրցաշրջանում «Ռոման» առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և դարձավ Իտալիայի գավաթակիր։ Բացի այդ «Ռոման» հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Լիվերպուլի հետ եզրափակչի հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, հռոմեացիների գոլը հեղինակեց Պրուցցոն, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին անգլիացիները[11]։ Ռոմայի 80-ականների հաջողություններն ավարտվեցին 1985/86 մրցաշրջանում, որտեղ ջալլոռոսսները գրավեցին 2-րդ տեղը և ևս մեկ անգամ նվաճեցին Իտալիայի Գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Սամպդորիային 3։2 հաշվով։

Հետագայում սկսվեց Ռոմայի անկումը. քիչ թե շատ հաջողություն կարելի է համարել 1987/88 թվականի առաջնության բրոնզե մեդալը։ 1991 թվականին Ռոման ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ «իտալական» եզրափակիչում 2։1 հաշվով զիջեց Ինտերին։ Նույն թվականին ակումբը նվաճեց իր 7-րդ գավաթը և զիջեց Սամպդորիային Իտալիայի սուպերգավաթում։ 1993 թվականին ակումբի սեփականատեր և նախագահ է դառնում Ֆրանկո Սենսին։ Տասնամյակի ընթացքում Ռոման այլևս չունեցավ հիշարժան մրցաշրջաններ. լավագույն արդյունքը թերևս 1997/98 թվականին զբաղեցրած 4-րդ հորիզոնականն էր։ 90-ականների սկզբին ակումբում հայտնվեց մի ֆուտբոլիստ, ով պետք է դառնար թիմի անփոխարինելի ավագը և խորհրդանիշը. նա Ֆրանչեսկո Տոտտին էր։

Նոր հազարամյակ

2000/01 մրցաշրջանի վերջին տուրում Պարմայի դեմ պատմական հանդիպման մեկնարկային կազմը
Չեմպիոնական կազմի հայտարարումը մարզադաշտում

Ռոման իր կորցրած դիրքերը վերականգնեց 2000-ական թվականներին՝ սկսելով հազարամյակը 3-րդ չեմպիոնական տիտղոսով 2000/01 մրցաշրջանում։ Մրցաշրջանի ճակատագիրը որոշվեց միայն վերջին տուրում. 2001 թվականի հունիսի 17-ին հաղթելով Պարմային 3։1 հաշվով՝ Ռոման 2 միավորով առաջ ընկավ Թուրինի Յուվենտուսից։ Թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին դարձավ ակումբի հերոսներից մեկը՝ նվաճելով բազմաթիվ ռեկորդներ։ Այդ ժամանակաշրջանի հայտնի ֆուտբոլիստներից էին նաև՝ Ալդաիրը, Կաֆուն, Գաբրիել Բատիստուտան և Վինչենցո Մոնտելլան[12]։ «Ջալլոռոսները» հաջորդ մրցաշրջանում փորձեցին պաշտպանել սկուդետտոն, սակայն վերջնական արդյունքում զբաղեցրեցին 2-րդ տեղը՝ 1 միավորով հետ մնալով Յուվենտուսից։ Մյուս մրցաշրջաններում Ռոման մեկ անգամ չէ, որ շատ մոտ էր նոր գավաթներ նվաճելու, սակայն վերջին պահին սայթաքում էր. նա պարտվեց Միլանին 4։2 հաշվով Իտալիայի գավաթի 2002/03 մրցաշրջանի երզափակչում և 2003/04 մրցաշրջանում զիջեց նույն Միլանին նաև առաջնությունում՝ նորից գրավելով 2-րդ հորիզոնականը։

2006 թվականի Իտալիայի կոռուպցիոն սկանդալը թույլ տվեց Ռոմային բարձրանալ 2-րդ հորիզոնական. դա տեղի ունեցավ 2005/06 մրցաշրջանում, նույն մրցաշրջանում Ռոման գավաթի եզրափակիչում պարտվեց Ինտերին։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նույնպես Ռոման գրավեց 2-րդ հորիզոնականը։ Չնայած տիտղոսների բացակայությանը, այս տասնամյակը համարվեց լավագույնը թիմի պատմության մեջ։ 2008 թվականին մահացավ Ռոմայի նախագահ Ֆրանկո Սենսին և նրան իր պաշտոնում փոխարինեց դուստրը՝ Ռոզելլա Սենսին։

2010 թվականի հուլիսի 8-ին ֆինանսական խնդիրների պատճառով Ռոզելլան ստիպված էր վաճառել ակումբը 325 միլիոն եվրո գումարի դիմաց։ Գլխավոր թեկնածուները երեքն էին՝ 1) Ամերիկացի գործարարներ, 2) Արաբ շեյխեր, 3) Երրորդ գնորդի անունը չէր հայտարարվում վերջինիս ցանկությամբ (որոշ տվյալներով նա իտալացի գործարար էր)։ 2011 թվականին Ռոզելլա Սենսին հրաժարական է տալիս, իսկ ակումբը գնում են ամերիկացի գործարարները Թոմաս ԴիԲենեդետտոյի գլխավորությամբ, հենց վերջինս էլ դառնում ակումբի նոր նախագահը։ Նոր սեփականատերը վճարում է թիմի բոլոր պարտքերը և գումար է տրամադրում թիմի ենթակառուցվածքի ձևավորման և տրանսֆերների համար, մինչ 2010/11 մրցաշրջանի ավարտն ակումբը գլխավորում է Վինչենցո Մոնտելլան։

2011/12 մրցաշրջանում Ռոման ակտիվություն է ցուցաբերում տրանսֆերային շուկայում, թիմի շարքերը լրացնում են երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստները, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում Լուիս Էնրիկեն. նրա օրոք Ռոման վերջին 10 տարվա ընթացքում ցույց տվեց վատագույն արդյունքը։ Եվրոպայի Լիգայի առաջին իսկ փուլում պարտվելով Սլովակիայի Սլովանին՝ դուրս է մնում առաջնությունից, իսկ մրցաշրջանը ավարտում 7-րդ տեղում՝ ձախողելով առաջնությունը։ Լուիս Էնրիկեի ձախողումից հետո նրան հեռացնում են գլխավոր մարզչի պաշտոնից, իսպանացի մասնագետին փոխարինում է չեխ Զդենեկ Զեմանը։ Որոշվում է Հռոմում կառուցել նոր մարզադաշտ։ Ակումբի նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն զբաղվածության պատճառով իր տեղը զիջում է մյուս սեփականատիրոջը՝ Ջեյմս Պալլոտտային։

2012/13 մրցաշրջանում Զդենեկ Զեմանը շեշտը դնում է հարձակման գծի վրա՝ մոռանալով պաշտպանության մասին, ինչի մասին խոսում էր վիճակագրությունը, առաջնության ամենաարդյունավետ ակումբը՝ հենց Ռոման, սակայն վերջին ահռելի քանակությամբ գոլեր էր նաև բաց թողնում։ 22-րդ տուրից հետո Ռոման իջնում է 8-րդ հորիզոնական, սկսվում են քննարկվել մարզչի հրաժարականը, սակայն չեխ մասնագետին տրվում է ևս մեկ հնարավորություն, որը վերջինս չի օգտագործում։ Զեմանի հեռացումից հետո գլխավոր մարզչի ղեկը մինչ մրցաշրջանի ավարտը ստանձնում է նրա օգնական Աուրելիո Անդրեացցոլին, ով 2005 թվականից աշխատում էր Ռոմայում։

2013 թվականի հունիսի 12-ին ակումբի նախագահ Ջեյմս Պալլոտտան ներկայացրեց թիմի նորանշանակ մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային[13]։

Ակումբի հիմն

Օրիգինալ տեքստ
Roma Roma Roma
core de 'sta Citta
unico grande amore
de tanta e tanta gente
che fai sospira.
Roma Roma Roma
lassace canta,
da 'sta voce nasce n’coro
so' centomila voci
ciai fatto 'nnamora.
Roma Roma Roma,
t’ho dipinta io
gialla come er sole
rossa come er core mio.
Roma Roma Roma
nun te fa 'ncanta
tu sei nata grande
e grande hai da resta
Roma Roma Roma
core de 'sta Citta
unico grande amore
de tanta e tanta gente
che fai sospira.
Հայերեն թարգմանություն
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Սիրտը այդ քաղաքի,
Միակ ու անկրկնելի սերը
բոլոր բոլորի, ովքեր
շնչում են քեզանով։
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Թող մենք երգենք,
և մեր ձայները
կխառնվեն միասին,
հարյուր-հազարավոր ձայներ
սիրահարված քեզ։
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Ես պատկերեցի քեզ՝
Դեղին, ինչպես արև
Կարմիր, ինչպես իմ սիրտը
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Թույլ մի տուր, որ քեզ կախարդեն,
Դու ծնվել ես փառահեղ
Փառահեղ էլ կմնաս։
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Սիրտը այդ քաղաքի,
Միակ ու անկրկնելի սերը
Բոլոր բոլորի, ովքեր
շնչում են քեզանով։

Հիմնի տարբերակը YouTube-ում։

Ակումբի նախագահներ

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Տարիներ ...
 
Անուն Տարիներ
Իտալիա Իտալո Ֆոսկի 1927–28
Իտալիա Ռենատո Սաչերդոտի 1928–34
Իտալիա Անտոնիո Շիալոյա 1935
Իտալիա Իջինո Բետտի 1935–41
Իտալիա Էդգարդո Բացցինի 1941–44
Իտալիա Պիետրո Բալդասարրե 1944–49
Իտալիա Պիեռ Կառլո Ռեստանյո 1949–52
Իտալիա Ռոմոլո Վասելլի 1952
Իտալիա Ռենատո Սաչերդոտի 1952–58
Իտալիա Անակլետո Ջիանի 1958–62
Իտալիա Ֆրանչեսկո Մարինի Դետտինա 1962–65
Իտալիա Ֆրանկո Էվանջելիստի 1965–68
Իտալիա Ֆրանչեսկո Ռանուչչի 1968
 
Անուն Տարիներ
Իտալիա Ալվարո Մարչինի 1968–71
Իտալիա Գաետանո Անձալոնե 1971–79
Իտալիա Դինո Վիոլա 1979–91
Իտալիա Ֆլորա Վիոլա 1991
Իտալիա Ջուզեպպե Չիարրապիկո 1991–93
Իտալիա Չիրո դի Մարտինո 1993
Իտալիա Ֆրանկո Սենսի 1993–08
Իտալիա Ռոզելլա Սենսի 2008–11
Իտալիա Ռոբերտո Կապելլի 2011
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմաս ԴիԲենեդետտո 2011-12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Պալլոտտա 2012-2020
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեն Ֆրիդկին 2020-
Փակել

Մարզիչներ

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Ազգություն ...
 
Անուն Ազգություն Տարիներ
Վիլիամ Գարբատ Անգլիա 1927–29
Գուիդո Բացցանի Իտալիա 1929–30
Հերբերտ Բարգես Անգլիա 1930–32
Յանոշ Բար Հունգարիա 1932–33
Լայոշ Կովաչ Հունգարիա 1933–34
Լուիջի Բարբեսինո Իտալիա 1934–38
Գուիդո Արա Իտալիա 1938–39
Ալֆրեդ Շաֆֆեր Հունգարիա 1939–42
Գեզա Կերտես Հունգարիա 1942–43
Գուիդո Մազետտի Իտալիա 1943–45
Ջովաննի Դեյնի Իտալիա 1945–47
Իմրե Սենկեյ Հունգարիա 1947–48
Լուիջի Բրունելլա Իտալիա 1948–49
Ֆուլվիո Բեռնարդինի Իտալիա 1949–50
Լուիջի Բրունելլա Իտալիա 1950
Ադոլֆո Բալոնչերի Իտալիա 1950
Պիետրո Սերանտոնի Իտալիա 1950
Գուիդո Մազետտի Իտալիա 1950–51
Ջուզեպպե Վիանի Իտալիա 1951–53
Մարիո Վարլիեն Իտալիա 1953–54
Ջեսս Քարվեր Անգլիա 1954–55
Դյորդ Շարոշի Հունգարիա 1955-56
Գուիդո Մազետտի Իտալիա 1956–57
Ալեք Ստոկ Անգլիա 1957–58
 
Անուն Ազգություն Տարիներ
Գուննար Նորդալ Շվեդիա 1958–59
Դյորդ Շարոշի Իտալիա 1959–60
Ալֆրեդո Ֆոնի Իտալիա 1960–61
Լուիս Կառնիլիա Արգենտինա 1961–63
Նաիմ Կրիեզիու Ալբանիա 1963
Ալֆրեդո Ֆոնի Իտալիա 1963–64
Լուիս Միրո Իսպանիա 1964–65
Խուան Կառլոս Լորենցո Արգենտինա 1965–66
Օրոնցո Պուլյեզե Իտալիա 1966–68
Էլենիո Էռերա Արգենտինա 1968–70
Լուչանո Տեսսարի Իտալիա 1970
Էլենիո Էռերա Արգենտինա 1971–73
Անտոնիո Տրեբիչիանի Իտալիա 1973
Մանիլո Սկոպինյո Իտալիա 1973
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1973–77
Գուստավո Ջանիոնի Իտալիա 1978–79
Ֆերուչչո Վալկարեջի Իտալիա 1979–80
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1980–84
Սվեն-Գյորան Էրիկսոն Շվեդիա 1984–86
Անջելո Սորմանի Իտալիա 1986–87
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1987–89
Լուչանո Սպինոզի Իտալիա 1989
Լուիջի Ռադիչե Իտալիա 1989–90
Օտտավիո Բիանկի Իտալիա 1990–92
 
Անուն Ազգություն Տարիներ
Վույադին Բոշկով Հարավսլավիա 1992–93
Կառլո Մացցոնե Իտալիա 1993–96
Կառլոս Բիանկի Արգենտինա 1996-97
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1997
Էցիո Սելլա Իտալիա 1997
Զդենեկ Զեման Չեխիա 1997–99
Ֆաբիո Կապելլո Իտալիա 1999–04
Չեզարե Պրանդելլի Իտալիա 2004
Ռուդի Ֆյոլեր Գերմանիա 2004
Լուիջի Դելների Իտալիա 2004–05
Բրունո Կոնտի Իտալիա 2005
Լուչանո Սպալետտի Իտալիա 2005–09
Կլաուդիո Ռանիերի Իտալիա 2009–11
Վինչենցո Մոնտելլա Իտալիա 2011
Լուիս Էնրիկե Իսպանիա 2011–12
Զդենեկ Զեման Չեխիա 2012–13
Աուրելիո Անդրեացցոլի Իտալիա 2013
Ռուդի Գարսիա Ֆրանսիա 2013–16
Լուչանո Սպալետտի Իտալիա 2016-17
Էուսեբիո Դի Ֆրանչեսկո Իտալիա 2017-2019
Կլաուդիո Ռանիերի Իտալիա 2019
Պաուլու Ֆոնսեկա Պորտուգալիա 2019-2021
Ժոզե Մոուրինյո Պորտուգալիա 2021-2024
Դանիելե Դե Ռոսսի Իտալիա 2024
Իվան Յուրիչ Խորվաթիա 2024
Կլաուդիո Ռանիերի Իտալիա 2024-
Փակել

Ներկա կազմ

2025 թվականի Փետրվարի 4-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Մանրամասն տեղեկատվություն №, Դիրք ...
Դիրք Խաղացող
2 Նիդերլանդներ ՊՇ Դևայն Ռենչ
3 Իսպանիա ՊՇ Անխելինիո
4 Իտալիա ԿՊ Բրիան Կրիստանտե
5 Կոտ դ'Իվուար ՊՇ Էվան Ն'Դիկա
7 Իտալիա ԿՊ Լորենցո Պելեգրինի Ավագ
11 Ուկրաինա ՀՐ Արտեմ Դովբիկ
12 Սաուդյան Արաբիա ՊՇ Սաուդ Աբդուլհամիդ
14 Ուզբեկստան ՀՐ Էլդոր Շոմուրոդով
15 Գերմանիա ՊՇ Մաթս Հումմելս
16 Արգենտինա ԿՊ Լեանդրո Պարեդես
17 Ֆրանսիա ԿՊ Մանու Կոնե (վարձավճար)
18 Արգենտինա ՀՐ Մաթիաս Սուլե
19 Թուրքիա ՊՇ Զեկի Չելիկ
Դիրք Խաղացող
21 Արգենտինա ՀՐ Պաուլո Դիբալա
23 Իտալիա ՊՇ Ջանլուկա Մանչինի
25 Դանիա ՊՇ Վիկտոր Նելսոն (վարձավճար)
27 Ֆրանսիա ԿՊ Լյուկա Գուրնա-Դուաթ (վարձավճար)
34 Նիդերլանդներ ՊՇ Անաս Սալահ-Էդինե
35 Իտալիա ՀՐ Տոմազո Բալդանցի
56 Բելգիա ԿՊ Ալեքսիս Սալեմակերս (վարձավճար)
61 Իտալիա ԿՊ Նիկոլո Պիզիլի
66 Իսպանիա ՊՇ Բուբա Սանգարե
89 Իտալիա ԴՊ Ռենատո Մարին
92 Իտալիա ՀՐ Ստեֆան Էլ-Շաարավի
95 Իտալիա ԴՊ Պիեռլուիջի Գոլինի
99 Սերբիա ԴՊ Միլե Սվիլար
Փակել

Ընթացիկ պայմանագիր

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Մանրամասն տեղեկատվություն №, Դիրք ...
Փակել

Վարձավճարով տրված

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Մանրամասն տեղեկատվություն №, Դիրք ...
Դիրք Խաղացող
Իտալիա ԴՊ Դ. Մաստրանտոնիո (→ Միլան Ֆուտուրո)
Իսպանիա ՊՇ Յան Օլիվեյրաս (→ Դինամո Զագրեբ)
Ալբանիա ՊՇ Մարաշ Կումբուլա (→ Էսպանյոլ)
Իսպանիա ՊՇ Մարիո Էրմոսո (→ Բայեր Լևերկուզեն)
Իտալիա ՊՇ Մատեո Պլայա (→ Պերուջա)
Շվեդիա ՊՇ Սամուել Դալ (→ Բենֆիկա)
Իտալիա ՊՇ Վիլիամ Ֆեոլա (→ Կոմո)
Գամբիա ՊՇ Էբրիմա Դարբո (→ Ֆրոզինոնե)
Դիրք Խաղացող
Իտալիա ԿՊ Էդոարդո Բովե (→ Ֆիորենտինա)
Ֆրանսիա ԿՊ Էնցո Լե Ֆե (→ Սանդերլենդ)
Լեհաստան ԿՊ Նիկոլա Զալևսկի (→ Ինտեր)
Իտալիա ԿՊ Ռիկարդո Պագանո (→ Կատանձարո)
Իտալիա ՀՐ Լուիջի Չերուբինի (→ Կարարեզե)
Իտալիա ՀՐ Մանուել Նարդոցի (→ Պարմա)
Անգլիա ՀՐ Թեմմի Աբրահամ (→ Միլան)
Նորվեգիա ՀՐ Օլա Սոլբակեն (→ Էմպոլի)
Փակել

Մարզչական կազմ

Մանրամասն տեղեկատվություն Պաշտոն, Անուն ...
ՊաշտոնԱնուն
Գլխավոր մարզիչԻտալիա Կլաուդիո Ռանիերի
Մարզչի օգնականԻտալիա Պաոլո Բենետի
Տեխնիկական մարզիչԻտալիա Ջիովաննի Չերրա
Ֆիզ. պատր. մարզիչԻտալիա Մանրիկո Ֆերրարի
Ֆիզ. պատր. մարզիչԻտալիա Մաուրիցիո Ֆանկինի
Ֆիզ. պատր. մարզիչԻտալիա Վիտո Սկալա
Դարպասապահների մարզիչԻտալիա Մարկո Սավորանի
Կազդուրող մարզիչԻտալիա Լուկա Ֆրանչեսկի
Թիմի մենեջերԻտալիա Սիմոնե Ռիկիո
Վիդեո անալիտիկԻտալիա Միկելե Սալձարուլո
Բուժանձնակազմի համակարգողԻտալիա Անդրեա Կաուզարանո
Առողջության պատասխանատուԻտալիա Ֆեդերիկո Մանարա
Սոցիալական բժիշկԻտալիա Ալեսսանդրո Ֆիորետտի
Բժիշկ-օստեոպատԻտալիա Վալտեր Մարտինելլի
ՖիզիոթերապևտԻտալիա Ստեֆանո Ռապետտի
ՖիզիոթերապևտԻտալիա Ալեսանդրո Կարդինի
ՖիզիոթերապևտԻտալիա Մարկո Էսպոզիտո
ՖիզիոթերապևտԻտալիա Դամիանո Ստեֆանինի
Փակել

Գույներ, լոգոտիպ և մականուն

Ռոմայի գույները՝ թագավորական մանուշակագույնը ոսկեգույն-դեղին նախշերով, ներկայացնում են Հավերժական քաղաքի՝ Հռոմի ավանդական գույները։ Comune di Roma-ի (Հռոմի քաղաքապետարանի) պաշտոնական կնիքը նույնպես այդ գույներով է[14]։ Ոսկեգույնն ու մանուշակագույն-կարմիրը ներկայացնում են Հռոմեական կայսրության արժանապատվությունը[15]։ Սպիտակ շորտերը և սև գուլպաները սովորաբար հագնում են կարմիր մարզաշապիկի հետ, սակայն հատկապես կարևոր խաղերի ժամանակ շորտերն ու գուլպաները լինում են տնային մարզաշապիկի գույնի[16]։

Մարզահագուստն ի սկզբանե հռոմեական ֆուտբոլային ակումբինն էր՝ մեկը այն երեք ակումբներից, որոնք 1927 թվականին միացան և ձևավորեցին ներկայիս Ռոման[14] Մարզաշապիկի գույներից ելնելով՝ Ռոմային երբեմն անվանում են i giallorossi՝ դեղնակարմիրներ[17]։ Ռոմայի արտագնա խաղերի մարզահագուստը սպիտակ է։ Կա նաև երրորդ մարզահագուստ։ Միգուցե ժամանակակից սպորտային մարկեթինգի պատճառով է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոսկեգույն նախշերը փոխարինվել են նարնջագույնով։ Ժամանակակից այլընտրանքային մարզահագուստն արդեն ներառում է բոլոր նարնջագույն և նարնջակարմիր տարբերակները։

Ակումբի հայտնի մականունն է i lupi՝ գայլեր. կենդանին ակումբի պատմության ընթացքում միշտ պատկերված է եղել վերջինիս նշանի վրա տարբեր տեսքով։ Այժմ ակումբի զինանշանը հիմնադրման ժամանակ գործածվող զինանշանն է։ Այն ունի հետևյալ տեսքը՝ մուգ կարմիր և դեղնաոսկեգույն վահանի վրա պատկերված է էգ գայլ երկու երեխաների՝ Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների հետ, որոնք պատկերում են Հռոմի հիմնադրման առասպելը[18]։ Վերջինս պատմում է, որ Մարսի և Ռեա Սիլվիայի զույգ երեխաներին Ամուլիոսը՝ նրանց հորեղբայրը, գցում է Տիբեր գետը, սակայն գայլը նրանց փրկում է և խնամում։ Որոշ ժամանակ անց զույգ եղբայրները պատժում են Ամուլիոսին։ Հետո Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին և դառնում նոր քաղաքի թագավորը, որն իր անունով կոչում են Հռոմ[19]։ Սկսած ակումբի հիմնադրումից, Ռոման ունեցել է հինգ լոգո։

Փառքի սրահ

2012 թվականի հոկտեմբերի 7-ին Ռոման ներկայացրեց իր «Փառքի Սրահը»[20]։«Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստները ընտրվել են թիմի պաշտոնական կայքում՝ հատուկ քվեարկության միջոցով։ Հետագա տարիներին ցանկը համալրվեց թիմում հանդես եկած այլ ֆուտբոլիստներով։

2012
2013
2014
2015
2016
  • Իտալիա Ջորջիո Կարպի (1927-1934, 1935-1936)
  • Իտալիա Արկադիո Վենտուրի (1948-1957)
  • Իտալիա Ջանկարլո Դե Սիստի (1960-1965, 1974-1979)
  • Բրազիլիա Տոնինյո Սերեզո (1983-1986)
2017

Վիճակագրություն և ռեկորդներ

Thumb
Ռոմայի դիրքերը Սերիա A-ի պատմության մեջ

Ռոմայում խաղերի քանակով ռեկորդը պատկանում է Ֆրանչեսկո Տոտտիին. նա մասնակցել է 610 խաղի (2011 թվականի մայիսի տվյալների համաձայն) 19 մրցաշարերի ընթացքում՝ սկսած 1992 թվականից։ Նրան է պատկանում նաև Սերիա A-ի ռեկորդը 528 խաղով՝ 2008 թվականի մարտի 1-ին Պարմայի հետ տնային հանդիպման ժամանակ «Կապիտանոն» շրջանցեց Ջակոմո Լոզիին։

Ֆրանչեսկո Տոտտին Ռոմայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 262 գոլով (ակումբին միանալու պահից սկսած), որոնցից 226-ը նա խփել է Սերիա A-ում, 2012/13 մրցաշրջանում Տոտտին խփեց իր 226-րդ գոլը Սերիա A-ում, որը նրան դուրս բերեց բոլոր Սերիա A-ի բոլոր ժամանակների ռմբարկուների 2-րդ հորզիոնական՝ շրջանցելով Գուննար Նորդալին (225 գոլ)։ Ռոբերտո Պրուցցոն, որը բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր սկսած 1988 թվականից, երկրորդն է 136 գոլով։ 1930/31 մրցաշրջանի ժամանակ Ռոդոլֆո Վոլկը խփեց 29 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում և դրանով դարձավ ոչ միայն այդ տարվա լավագույն ռմբարկուն, այլ նաև Ռոմային պարգևեց մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի ռեկորդը, որը մինչև հիմա էլ դեռ Ռոմայինն է։

1926/27-ի վերջում Ֆորտիտուդոյի և Ալբայի հեռացումից հետո նորաստեղծ Ռոման պետք է մասնակցեր Հարավի առաջին դիվիզիոնի առաջնությանը (Սերիա B), և դա լինելու էր նրա առաջին մրցաշրջանը։ Այնուամենայնիվ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) որոշեց առաջին մակարդակի բաժանումը ընդլայնել՝ կրկին ընդունելով Ռոմային, ինչպես նաև Նապոլիին։ Առաջին պաշտոնական խաղը, որ Ռոման ունեցել է 1927/28-ին Լիվորնոյի դեմ, Ազգային Դիվիզիոնում էր, որը Սերիա A-ի նախատիպն է։ Ռոման հաղթեց այդ խաղը 2-0 հաշվով[21]։ Ռոմայի գրանցած ամենամեծ հաշվով հաղթանակը եղել է Կրեմոնեզեի դեմ խաղը 9-0 հաշվով Սերիա A1929/30 մրցաշարում։ Ամենամեծ հաշվով պարտությունը եղել 7-1 հաշիվը հետևյալ երեք խաղերում՝ առաջինը Յուվենտուսի հետ 1931/32-ին, մյուսը՝ Տորինոյի հետ խաղը 1947/48-ին և երրորդը՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ 2006/07-ին[22]։

Ավագներ

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Դիրք ...
ԱնունԴիրքԿարիերան ՌոմայումՄրցաշրջաններ որպես ավագԽաղերԳոլեր
Իտալիա Ատտիլիո Ֆերրարիս IVԿՊ1927–1934 / 1938-19397 (1927–1934)2172
Իտալիա Ֆուլվիո ԲեռնարդինիԿՊ1928–19395 (1934–1939)28645
Իտալիա Գուիդո ՄազետտիԴՊ1930–19434 (1939–1943)3390
Իտալիա Ամեդեո ԱմադեյՀՐ1936-1938 / 1939-19485 (1943–1948)216101
Իտալիա Սերջիո ԱնդրեոլիՊՇ1941–19502 (1948–1950)20513
Իտալիա Արմանդո Տրե ՌեՊՇ1949–19543 (1950–1953)1696
Իտալիա Արկադիո ՎենտուրիԿՊ1948–19574 (1953–1957)28817
Ուրուգվայ Իտալիա Ալսիդես ԳիջջաԿՊ1953–19611 (1957–1958)20119
Իտալիա Էգիդիո ԳուարնակկիԿՊ1953–19631 (1958–1959)1224
Իտալիա Ջակոմո ԼոզիՊՇ1959–19699 (1959–1968)4502
Իսպանիա Խոակին ՊեյրոԿՊ1968–19702 (1968–1970)12828
Իսպանիա Լուիս դել ՍոլԿՊ1970–19722 (1970–1972)594
Իտալիա Ֆրանկո ԿորդովաԿՊ1967–19764 (1972–1976)2129
Իտալիա Սերջիո ՍանտարինիՊՇ1968–19814 (1976–1980)3447
Իտալիա Ագոստինո Դի ԲարտոլոմեյԿՊ1972–19844 (1980–1984)29364
Իտալիա Կառլո ԱնչելոտտիԿՊ1979–19873 (1984–1987)22718
Իտալիա Ջուզեպպե ՋանինիԿՊ1981–19969 (1987–1996)43775
Իտալիա Ամեդեո ԿարբոնիՊՇ1990–19971 (1996–1997)2295
Արգենտինա Աբել ԲալբոՀՐ1993-1998 / 2000-20021 (1997–1998)17578
Իտալիա Ֆրանչեսկո ՏոտտիՀՐ1992-201719 (1998–2017)786307
Իտալիա Դանիելե Դե ՌոսսիԿՊ2001-20192 (2017-2019)61664
Իտալիա Ալեսանդրո ՖլորենցիՊՇ2011-20201 (2019-2020)26128
Բոսնիա և Հերցեգովինա Էդին ՋեկոՀՐ2015-20211 (2020-2021)17987
Իտալիա Լորենցո ՊելեգրինիԿՊ2017-2 (2021-)17827
Փակել

Աշխարհի առաջնության հաղթողներ

Thumb
Դե Ռոսսի
Thumb
Կանդելա

Երկրպագուներ և մրցակիցներ

Thumb
Ռոմայի երկրպագուները Ստադիո Օլիմպիկոյում

Ռոման համարվում է Իտալիայի 5-րդ ամենաերկրպագվող թիմը՝ զիջելով Յուվենտուսին, Ինտերին, Միլանին և Նապոլիին, ըստ 2006 թվականի տվյալների՝ իտալացի ֆուտբոլասերների ընդամենը 7%-ը[23]։ Պատմականորեն Ռոմայի երկրպագուների մեծ քանակը բնակվել է Հռոմի կենտրոնում գտնվող Տեստաչչո թաղամասում[24]։

Commando Ultrà Curva Sud–ը ակումբի երկրպագուների ավանդական խումբն էր, որի հապավումը CUCS է։ Այս խումբը հիմնադրվել է այլ փոքր խմբերի միացումից և համարվել է Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնին։ Ինչևէ, 1990-ականների կեսերին CUCS–ը հափշտակվեց մրցակիցների խմբերի կողմից և ի վերջո պառակտվեց։ Այդ ժամանակից ի վեր Օլիմպիական մարզադաշտի Curva Sud-ը ղեկավարվում էր հիմնականում աջակողմյան խմբերի՝ A.S. Roma Ultras-ի, Boys-ի, Giovinezza-ի և այլոց կողմից։ Fedayn-ը՝ ամենահին խումբը, ապաքաղաքական էր, և քաղաքականությունը Ռոմայի ոչ թե գոյատևման պատճառն էր, այլ ուղղակի նրանց ընդհանուր ինքնության մի մասը։ 2009 թվականին ակումբը ներկայացրեց իր նախագիծը՝ կառուցելու 55,000-անոց նոր մարզադաշտ Հռոմի արևմտյան արվարձանում։ Ակումբի ամենահայտնի հիմնը և կարգախոսը Roma, Roma, Roma-ն է երգիչ Անտոնելլո Վենդիտտիի կատարմամբ։ Բառացի թարգմանությամբ վերնագիրը հետևյալն է՝ Ռոման չեն քննարկում, Ռոմային սիրում են։ Հիմնը հնչում է յուրաքանչյուր խաղից առաջ։ Միևնույն երգչի կատարմամբ Grazie Roma (Շնորհակալություն, Ռոմա) երգը հնչում է տնային հանդիպումների վերջում հաղթանակի դեպքում։ Վերջերս The White Stripes-ի հիմնական երգը՝ Seven Nation Army-ը, նույնպես տարածում է գտել խաղերի ժամանակ[25]։

Մրցակիցներ

Thumb
Օլիմպիական մարզադաշտը Ռոմայի խաղի ժամանակ

Իտալական ֆուտբոլում Ռոման շատ մրցակիցներ ունի։ Առաջին և հիմնական մրցակիցը Լացիոն է, որի հետ նրանք կիսում են Օլիմպիական մարզադաշտը։ Այս ակումբների միջև հակամարտությունը կոչվում է Derby della Capitale (մայրաքաղաքային դերբի)՝ աշխարհի երկու ամենատաքարյուն և էմոցիոնալ մրցակիցների միջև։ Մարզադաշտն անցյալում ականատես է եղել որոշ պատահական դժբախտ դեպքերի, ինչպիսիք են՝ Curva Sud-ի երկրպագուներից մեկի նետած ճայթրուկի արդյունքում Լացիոյի երկրպագու Վինչենսո Պապարելլիի մահը 1979/80-ի մրցաշրջանի ժամանակ[26], ինչպես նաև 2004 թվականի մարտին սպանության մասին կեղծ շշուկների պատճառով մարզադաշտը լքելը, որին հաջորդեց մարզադաշտից դուրս խառնաշփոթը[27]։ Նապոլիի և Ռոմայի հակամարտությունը անվանում են Derby del Sole, որը նշանակում է «Արևի դերբի»[28]։ Այժմ երկրպագուներն իրենց մրցակից են համարում նաև Սերիա A-ի հզոր թիմերին, ինչպիսիք են Յուվենտուսը (հատկապես 1980-ականներից), «Միլանը» և «Ինտերը» (որը վերջին տարիներին ուժեղացել է), քանի որ այս չորս թիմերն են, որոնք մրցում են լիգայի աղյուսակում առաջին չորս տեղերի համար՝ Չեմպիոնների Լիգայում իրենց տեղն ապահովելու համար։ Վերջին տարիներին անգլիական ակումբների և Ռոմայի աջակիցների միջև եղել են մի շարք ընդհարումներ, որոնց հաջորդել են մի շարք բռնություններ մարզադաշտից դուրս, որոնց արդյունքում դանակահարվել են Լիվերպուլի երկրպագուներ։ Դրանից հետո եղել են այլ դեպքեր, երբ Հռոմում հարձակվել են անգլիական ակումբների երկրագուների վրա և դանակահարել նրանց, ներառյալ 2001 թվականի պատահարները, երբ Լիվերպուլը երկու անգամ այցելեց Ռոմային, ինչպես նաև 2006 թվականին Միդլսբրոյի, իսկ 2007-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուների հետ ընդհարումները։ 2009 թվականի մարտին Օլիմպիական մարզադաշտի մոտ Ռոմայի երկրպագուների մի խումբ հարձակվեց Արսենալի երկրպագուների ավտոբուսի վրա։ Պատուհանները ջարդված էին, իսկ երկրպագուներից մեկն էլ, մտնելով ավտոբուս, կրակ արձակեց և դանակով հարված հասցրեց երկրպագուներից մեկի ծնկին[29]։

Մարզաշապիկի հովանավորներ և արտադրողներ

Մանրամասն տեղեկատվություն Ժամանակահատված, Արտադրող ...
Ժամանակահատված Արտադրող Հովանավոր
1970–71 Lacoste չի եղել
1972–76 չի եղել
1977–79 Adidas
1979–80 Pouchain
1980–81 Playground
1981–82 Barilla (Մակարոնեղեն)
1982–83 Patrick
1983–86 Kappa
1986–91 NR
1991–94 Adidas
1994–95 Asics Nuova Tirrena (Ապահովագրություն)
1995–97 INA Assitalia (Ապահովագրություն)
1997–00 Diadora
2000–02 Kappa
2002–03 Mazda (Ավտոմեքենաներ)
2003–05 Diadora
2005–06 Banca Italease (Բանկային խումբ)
2006–07 չի եղել
2007–13 Kappa WIND (Հեռահաղորդակցություն)
2013–14 չի եղել Roma Cares (Բարեգործական կազմակերպություն)
2014–24 Nike Qatar Airways
Փակել

Մրցաշրջանների քանակը ըստ սերիաների

Մանրամասն տեղեկատվություն Սերիա, Մրցաշրջանների քանակը ...
Սերիա Մրցաշրջանների քանակը Մեկնարկը Վերջին մրցաշրջանը
A861927-19282014-2015
B11951-19521951-1952
Փակել

Հայտնի ֆուտբոլիստներ

Իտալիա

Արգենտինա

Ավստրիա

  • Ավստրիա Հերբերտ Պրոհազկա

Բելառուս

Բրազիլիա

Գանա

  • Գանա Սամուել Կուֆֆուր

Գերմանիա

Դանիա

Իսպանիա

Լեհաստան

Կամերուն

  • Կամերուն Պիեռ Վոմե

Հունաստան

  • Հունաստան Լամպրոս Խուտոս
  • Հունաստան Տրայանոս Դելլաս

Ճապոնիա

Նիդերլանդներ

Նորվեգիա

  • Նորվեգիա Ջոն Կարյու
  • Նորվեգիա Յոն Արնե Ռիսե

Շվեդիա

Չեռնոգորիա

Չիլի

  • Չիլի Դավիդ Պիզարրո

Պորտուգալիա

  • Պորտուգալիա Աբել Խավիեր

Ռումինիա

Ռուսաստան

  • Ռուսաստան Դմիտրի Ալենիչև
  • Ռուսաստան Օմարի Տետրաձե

Սերբիա

  • Սերբիա Սինիշա Միխայլովիչ

Ուելս

Ուրուգվայ

Ֆրանսիա

Նվաճումներ

Ազգային

Եվրոպական

Մարզադաշտեր

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.