Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ

From Wikipedia, the free encyclopedia

Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ

Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո մարզադաշտը (իտալ.՝ Stadio Giuseppe Meazza կամ իտալ.՝ Stadio San Siro), ֆուտբոլային մարզադաշտ Իտալիայի Միլան քաղաքում։ «Ինտեր Միլան» և «Միլան» ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտն է, կոչվել է իտալացի նշանավոր ֆուտբոլիստ Ջուզեպպե Մեացցայի պատվին։ «Սան Սիրո» կոչում են «Միլանի» երկրպագուները, իսկ «Ինտերի» երկրպագուները մարզադաշտը կոչում են «Ջուզեպպե Մեացցա» քանի որ Ջուզեպպե Մեացցան եղել է Միլանի Ինտերի նախկին խաղացող։

Արագ փաստեր Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ, Տեսակ ...
Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ
Thumb
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ և ռեգբի 15
Ամբողջական անվանումՋուզեպպե Մեացցայի անվան
Սան Սիրո մարզադաշտ
ՏեղագրությունՄիլան[1][2]
Երկիր Իտալիա[1][2]
Հիմնադրված1925
Անվանված էՋուզեպպե Մեացցա
Կառուցված1925
Բացված1926 սեպտեմբերի 19
Կառուցման գին₤5,000,000 (1926),
₤5,100,000 (1939),
$60,000,000 (1989)
ՃարտարապետՈւլիսե Ստաչին
ՍեփականատերMunicipality of Milan?
ԳործաղեկավարM-I Stadio Srl?
Տարողություն75 817[3]
Տնային թիմՄիլան ՖԱ[2] և Ինտեր Միլան[2]
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?
Կայքsansirostadium.com/stadium/stadio-san-siro(իտալ.)(անգլ.)
Thumb
Thumb
 Stadio Giuseppe Meazza Վիքիպահեստում
Փակել

Տեղավորում է մոտ 80 000 հանդիսատես, կառուցվել է 1925 թվականին։

Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[4]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.