From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վասիլևիչ Կարասև (ռուս.՝ Серге́й Васильевич Карасёв, Karasyov, հոկտեմբերի 26, 1993, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը «Խիմկի» թիմի կազմում և Եվրալիգայում[2][3] խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 2010 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և հանրահայտ բասկետբոլիստ և մարզիչ Վասիլի Կարասևի որդին։ 2013 թ. NBA դրաֆթում «Կլիվլենդ Կավալիերս» թիմի կողմից առաջադրվել է 19-րդ համարով։
Սերգեյ Կարասև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 26, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Ակումբ՝ | Զենիթ ԲԱ և Բրուքլին Նեթս |
Հասակ՝ | 203 սանտիմետր |
Քաշ՝ | 95 կիլոգրամ[1] |
2009-10 թվականներին 23 տարեկաններից ցածր տարիքային խմբում «Տրիումֆ Լյուբերտսի» (Սանկտ Պետերբուրգի «Զենիթ») թիմում հանդես գալուց հետո միացել է ռուսական պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգայի ավագ թիմին 2010–2011 մրցաշրջանում։ Եվրագավաթի 2012–2013 մրցաշրջանում միջին հաշվով վաստակել է 16,1 միավոր[4]։ 2013 թվականի ապրիլի 3-ին Կարասևը որոշել է հայտ ներկայացնել NBA դրաֆթ[5]։
2013 թվականի NBA դրֆաթում ընտրվել է «Կլիվլենդ Կավալիերս» թիմի կողմից ու նույն թվականի թվականի օգոստոսի 20-ին պայմանագիր ստորագրել այդ թիմի հետ[6]։ Իր նորամուտի մրցաշրջանում NBA Ջի լիգայի Կանտոն Չարջ ակումբում զբաղեցրել է տարբեր դիրքեր[7]։
2014 թվականի հուլիսի 10-ին Կարասևը միացել է «Բրուքլին Նեթս» թիմին, միաժամանակ հանդես գալով եռաթիմ պայքարով նաև «Կավալիերս» և «Բոստոն Սելտիքս» թիմերի կազմում[8]։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին «Նեթսը» երկարաձգել է պայմանագիրը մինչև 2015–16 մրցաշրջանը[9]։ 2015 թվականի մարտի 11-ին նրան հեռացրել են 2014-15 մրցաշրջանի մնացած մասից, երբ նրա մոտ աջ ծնկան ծնկագլխիկի տեղաշարժ և ծնկամկանի պատռվածք է ախտորոշվել[10]։
2016 թվականի մարտի 26-ին Կարասևը վաստակել է իր կարիերայի բարձրագույն՝ 17 միավորը «Ինդիանա Փեյսերս» թիմի հետ 120-110 հաշվով տարած խաղում[11]։
2016 թվականի հուլիսի 1-ին Կարասևը վերադարձել է Ռուսաստան և 2 + 1 պայմանագիր կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[12]։
2019 թվականի հուլիսի 1-ին Կարասևը երկամյա պայմանագիր է կնքել ռուսաստանյան «Խիմկի» բասկետբոլային ակումբի հետ[13]։
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013-14 | Կլիվլենդ Կավալիերս | 22 | 1 | 7.1 | .343 | .211 | .900 | .7 | .3 | .1 | .0 | 1.7 |
2014-15 | Բրուքլին Նեթս | 33 | 16 | 16.8 | .403 | .296 | .763 | 2.0 | 1.4 | .7 | .0 | 4.6 |
2015-16 | Բրուքլին Նեթս | 40 | 5 | 10.0 | .405 | .297 | .929 | 1.5 | .9 | .2 | .1 | 2.4 |
Career | 95 | 22 | 11.7 | .395 | .282 | .842 | 1.5 | .9 | .3 | .0 | 3.0 |
Կարասևը Ռուսաստանի պատանիների ազգային հավաքականի կանոնավոր ներկայացուցիչն էր և հանդես է եկել 2009 թվականի FIBA Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում, նվաճել արծաթե մեդալ 2010 թվականի FIBA Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում, և բրոնզե մեդալ՝ 2011 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 19 տարեկանների գավաթի խաղարկությունում։
2012 թվականի Լոնդոնում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Կարասևն առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն հավաքականի կազմում[14]։
Կարասևը հայտնի ռուս բասկետբոլիստ և Սանկտ Պետերբուրգի ներկայիս գլխավոր մարզիչ Վասիլի Կարասևի որդին է[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.