Ֆելիքս Բրիխ (գերմ.՝ Felix Brych, օգոստոսի 3, 1975(1975-08-03), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2007 թվականից։ Դատել է Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները Բրազիլիայում[1] և 2018 թվականին Ռուսաստանում։

Արագ փաստեր Ֆելիքս Բրիխգերմ.՝ Felix Brych, Քաղաքացիությունը ...
Փակել

Կարիերա

2004 թվականին սկսել է սպասարկել Բունդեսլիգայի հանդիպումները։ 2007 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է։ Նույն թվականի հոկտեմբերին նա դատել է իր առաջին հանդիպումը միջազգային մակարդակում՝ 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական հանդիպումը՝ Ռումինիա-Լյուքսեմբուրգ (2-0)։ 2008 թվականի փետրվարին աշխատել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32-րդ խաղում՝ «Պանատինաիկոս»-«Ռեյնջերս»[2], հաջորդ մրցաշրջանում՝ «Լիվերպուլ»-«ՊՍՎ Էյնդհովեն» արդեն Չեմպիոնների լիգայում[3]։ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին սպասարկել է Չեմպիոնների լիգայի «Օցելուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։

2017 թվականին նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավար։

Ֆելիքս Բրիխն ստացել է իրավաբանության դոկտորի կոչում[4]՝ պաշտպանելով սպորտի վերաբերյալ դոկտորական թեզը։ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.