Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքական (ռումիներեն՝ Echipa națională de fotbal a României), ներկայացնում է Ռումինան տղամարդկանց ֆուտբոլի միջազգային հանդիպումներում և կառավարվում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Նրանց հաճախ անվանում են Tricolorii (Եռագույնները)։
Մականուն | երեքգույններ |
---|---|
Միություն | ՌՖՖ |
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Գլխավոր մարզիչ | Միրել Ռեդոյ |
Թիմի ավագ | Վլադ Կիրիկեշ |
Ամենաշատ խաղեր | Դորինել Մունտյանու (134) |
Ռմբարկու | Գեորգե Հաջի Ադրիան Մուտու (35) |
Հիմնական մարզադաշտ | Ազգային մարզադաշտ (Բուխարեստ) |
ՖԻՖԱ կոդ | ROU |
ՖԻՖԱ դասակարգում | 43 (7 ապրիլի 2021) |
Ամենաբարձր դիրք | 3 (սեպտեմբեր 1997) |
Ամենացածր դիրք | 57 (փետրվար 2011, սեպտեմբեր 2012) |
Կայք | frf.ro |
Romania national football team Վիքիպահեստում |
Ռումինիան մեկն էր Եվրոպայի չորս հավաքականներից, որը մասնակցեց 1930 թվականի առաջին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, մյուս հավաքականներն էին Բելգիան, Ֆրանսիան և Հարավսլավիան։ ԴՐանից հետո Ռումիան մասնակցեց 1934, 1938, 1970, 1990, 1994 և 1998 թվականների աշխարհի առաջնություններին։ Գեորգե Հաջիի գլխավորությամբ Ռումինիան 1994 թվականին առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Նրանք պարտություն կրեցին Շվեդիայից հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում՝ մինչ այդ հաղթելով Արգենտինային։
Եվրոպայի առաջնություններում Ռումիայի լավագույն արդյունքը եղել է 2000 թվականը, երբ հասան քառորդ եզրափակիչ՝ դուրս գալով խմբից, որտեղ հանդես էին գալիս Գերմանիան, Պորտուգալիան և Անգլիան։ Քառորդ եզրափակչում պարտվեցին ապագա արծաթե մեդալակիր Իտալիային։ Հավաքականը մասնակցել է նաև վեց Եվրոպայի առաջնություններին՝ 1960, 1972, 1984, 1996, 2008 և 2016 թվականներին։
Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան (Federația Română de Fotbal) հիմնադրվել է 1909 թվականի հոկտեմբերին Բուխարեստում։ Ռումինիան առաջին միջազգային հանդիպումն անցկացրել է 1922 թվականի հունիսի 8-ին՝ 2-1 հաշվով հաղթելով Հարավսլավիային Բելգրադում, այդ ժամանակ մարզիչն էր Տեոֆիլ Մորարուն[1]։ Մի քանի ժամանակավոր մարզիչներ աշխատեցին, մինչ Մորարուն նորից դարձավ մարզիչ 1924 թվականի օգոստոսին՝ մարզելով մոտ չորս տարի։ Ռումինիան որոշ հաջողություններ ունեցավ 1930-ական թվականներին։ Մարզիչ Կոստել Ռադուլեսկուի գլխավորությամբ մասնակցեցին առաջին երեք Ֆուտբոլի աշխարհի առաջնություններին։
1930 Wթվականի աշխարհի գավաթում Ռումինիան առաջին հանդիպումն անցկացրեց Պերուի դեմ և հաղթանակ տարավ 3–1 հաշվով․ գոլերը հեղինակեցին Ադալբերտ Դեշուն, Կոնստանտին Ստանկուն և Նիկոլաե Կովաչը, սակայն հաջորդ խաղում խոշոր 4-0 հաշվով պարտություն կրեցին դաշտի տերեր և ապագա հաղթողներ Ուրուգվայից։
Ռումինիան որակավորվեց 1934 թվականի աշխարհի գավաթին՝ հաղելով Հարավսլավիայի ընտրանուն 2–1 հաշվով։ Եզրափակիչ փուլում Ռումինիան անցկացրեց միայն մեկ հանդիպում՝ պարտվելով 2-1 հաշվով Չեխոսլովակիային Իտալիայի Տրիեստ քաղաքում։ Ռումինիայի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Շտեֆան Դոբայը։
Ռումինիան լռելյայն որակավորվեց 1938 թվականի աշխարհի գավաթին, երբ Եգիպտոսի ընտրանին հրաժարվեց մասնակցել։ Ռումինիան անսպասելի պարտություն կրեց Ֆրանսիայում կայացած եզրափակիչ փուլում Կուբայից, որը նույնպես լռելյայն որակավորվել էր մրցակցի՝ ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքով։ Առաջին հանդիպումն անցավ Թուլուզում, որն ավարտվեց 3-3 հաշվով, երկրորդ հանդիպումն անցավ չորս օր անց և Կուբան հաղթե 2-1 հաշվով։
Չնայած խոշոր պարտությանը Պորտուգալիայից Լիսաբոնում 3-0 հաշվով և ոչ ոքիների ընդդեմ Հունաստանի, Ռումինիան կարողացավ որակավորվել 1970 թվականի աշխարհի գավաթին Մեքսիկայում։ Ըստ Անգելո Նիկոլեսկուի բաժին ընկավ ամենաուժեղ խումբ 3-ը գործող չեմպիոն Անգլիայի, ֆուտբոլային հսկաներ Բրազիլիայի և Չեխոսլովակիայի ընտրանիների հետ։
Ջեֆ Հարստի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային առաջին խաղում։ Հաջորդ խաղում ռումինացիները հաղթանակ տարան չեխերի նկատմամբ 2-1 հաշվով։ Չնայած զիջում էին հաշվի մեջ Լադիսլավ Պետրաշի գոլից հետո, Ռումինիան բեկեց խաղի արդյունքը խաղակեսից հետո Ալեքսանդրու Նիգուի և Ֆլորեա Դումիտրաչեի գոլերի շնորհիվ և վաստակեց երկու միավոր։ Սակայն միայն հաղթանակը գերազանց հանդես եկող բրազիլացիների նկատմամբ նրանց դուս կբերեր քառորդ եզրափակիչ։
Կար կարծիք, որ Բրազիլիան կարող է պարտվել Ռումինիային, որպեսզի չթողնի Անգլիայի դուրս գալ հաջորդ փուլ, քանի որ անգլիացիներին համարում էին իրենց գլխավոր հակառակորդը, սակայն Բրազիլիան անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը առաջնությունում Պելեի երկու և Ժաիրզինյոյի գոլերով։ Ռումինիան մարտնչեց հերոսաբար և Դումիտրաչեն կարողացավ հաշիվը դարձնել 2-1 և Էմերիխ Դեմբրովսկիի գոլը դարձրեց հաշիվը 3-2, սակայն Ռումինիան դուրս մնաց։
1973 թվականի դեպտեմբերի 26-ին նոր մարզիչ Վալենտին Ստանեսկուի գլխավոչությամբ Ռումինան պարտություն կրեց Արևլյան Գերմանիայից Լայպցիգում։ Արևելագերմանացիները հաղթեցին 2-0 հաշվով և առաջին անգամ դուրս եկան Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, որը տեղի էր ունենում Արևմտյան Գերմանիայում։
Ռումինիան շարունակեց վատ հանդես գալ նաև Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ 1976 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման խմբում նրանց դուրս թողեց Իսպանիան, չնայած Մադրիդում 1-1 ոչ ոքիի։ Ռումինիան չկարողացավ հաղթել Շոտլանդիային և Իսպանիային երկու խաղերում և միավորներ կորցրեց Դանիայի հետ խաղում՝ խաղալով գոլազուրկ ոչ ոքի։
Ռումինային նորից դուրս թողեց Իսպանիան 1978 թվականի աշխարհի առաջնությունից։ Չնայած Բուխարեստում հաղթանակի 1-0 հաշվով Ռումինիան պարտվեց Հարավսլավիային 6-4 հաշվով, իսկ Իսպանիան հաղթեց Բելգրադում 1-0 հաշվով և ուղեգիր ստացավ դեպի Հարավային Ամերիկա։
1970-ից 1990 թվականներին Ռումինիայի միակ հաջող ընտրական մրցաշարը եղավ 1984 թվականի Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում։ Եզրափակիչ փուլում Ռումինիային բաժին ընկան Իսպանիան, գործող չեմպիոն Արևմտյան Գերմանիան և Պորտուգալիան։0Գլխավոր մարզիչ Միրկեա Լուկեսկուի գլխավորությամբ ռումինացիները ոչ ոքի խաղացին Իսպանիայի դեմ Սենտ Էտիենում։ Հաշիվը բացեց իսպանացի Ֆրանսիսկո Խոսե Կարասկոն 11 մետրանոցից, սակայն Ռումինիան հավասարեցրեց հաշիվը դեռ առաջին խաղակեսում Լացլո Բոլոնիի գոլի շնորհիվ։
Գերմանացիների դեմ ծաղում Մարսել Կորասը հավասարեցրեց հաշիվը երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Ռուդի Ֆյոլերի գոլից հետո, սակայն Ֆյոլերի երկրորդ գոլը հաղթանակ պարգևեց Գերմանիային։ Վերջին խաղում Նանտում պետրք էր անպայման հաղթել, սակայն Նենեի գոլը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային, որը Իսպանիայի հետ միասին դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով Արևմտյան Գերմանիային Փարիզում։
Տասնամյակի մնացած հատվածում Ռումինիան ոչնչով աչքի չընկավ, սակայն ուժեղ կազմով կարողացավ որակավորվել իրենց հինգերորդ 1990 թվականի Աշխարհի գավաթին։ Դանիայի նկատմամբ հաղթանակը թույլ տվեց Ռումինիային որակավորվել Աշխարհի գավաթին առաջին անգամ վերջին 20 տարում։
Ռումիայի կազմը հիմնականում տեղի առաջնությունից էր, բացառությամբ մի քանի հիմնական խաղացողների, որոնք հանդես էին գալիս Իտալիայում և Իսպանիայում։ Կազմում էին կիսապաշտպան Իլիե Դումիտրեսկուն, հարձակվող Ֆլորին Ռեդուչոուն և փլեյմեյքեր Գեորգե Հաջին։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտնիան խաղաց բացման խաղում Կամերունի դեմ, Ռումիան առաջին խաղում հաղթեց ԽՍՀՄ-ին Բարիում Մարիուս Լակատուսի երկու գոլերի շնորհիվ։ Արդյունք ավելի տպավորիչ էր, քանի որ բացակայում էր Հաջին։ Արդյունքը վիճելի էր, քանի որ Լակատուսի երկրորդ գոլը 11 մետրանոցից նշանակվել էր ձեռքով խաղի պատճառով, սակայն հեռուստատեսային կրկնությունը հստակ ցույց տվեց, որ ձեռքով խաղը եղել էր տուգանային հրապարակից դուրս։
Ռումինիայի մյուս զոհը Կամերունն էր։ Թիմի լեգենդ 38 ամյա Ռոջեր Միլլան, դուրս գալով փոխարինման, դարձավ երկու գոլի հեղինակ, չնայած հաշիվը կրճատեց Կամերունը, սակայն Ռումինիան հաղթանակ տարավ։ Ռումինիային անհրաժեշտ էր մեկ միավոր Արգենտինայի դեմ խաղում․ Պեդրո Մոնսոնն առաջ մղեց Արգենտինային, Սակայն Բալինտը հավասարեցրեց հաշիվը և Ռումինիան, ստանալով մեկ միավոր, դուս եկավ երկրորդ փուլ։
Ջեք Չառլտոնի գլխավորած Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղը տեղի ունեցավ Ջենովայում։ Ռումինիան չկարողացավ կոտրել հակառակորդի պաշտպանությունը։ Դանիել Տիմոֆտեն միակն էր, ով վրիպեց հետխաղյա 11 մետրանոցներում և Ռումինիան դուրս մնաց գավաթից։
Ռումինիան չկարողացավ որակավորվել ՈՒԵՖԱ ԵՎրո 1992-ին։ Շոտլանդիան որակավորվեց, քանի որ Ռումինան Սոֆիայում չկարողացավ հաղթել Բուլղարիային։
Այնուամենայնիվ Ռումինիան հաջողությամբ որակավորվեց ԱՄՆ-ում կայացած 1994 թվականի Աշխարհի առաջնությանը։ Չնայած Բելգիայից և Չեխոսլովակիայից կրած ծանր պարտություններին, Ռումինիան վերջին խաղում հաղթեց Ուելսին և դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Եզրափակիչ փուլում Ռումինիան ամենախոստումնալից հավաքականներից մեկն էր Գեորգե Հաջիի գլխավորությամբ։ Առաջին խաղոըն Ռումինիան հաղթեց Կոլումբիային 3-1 հաշվով։ Ռումինիայի մասնակցությամբ բոլոր խաղերը բացառությամբ մեկի տեղի ունեցան Կալիֆոռնիայում և նրանք առավելություն ունեցան՝ անցկացնելով հանդիպումների մեծ մասը Լոս Անջելեսում։ Հաշիվը բացեց Ռեդուկոլուն, կրկնապատկեց Հաջին։ Ադոլֆո Վալենսիան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Ռադուկոլուն խփեց երրորդ գնդակը խաղի վերջնամասում։
Հաջորդ խաղում Ռումինիան անսպասելի պարտություն կրեց Շվեյցարիայից 4-1 հաշովո, սակայն վերջին խաղում Ռումինիան նվազագույն հաշվով հաղթեց դաշտի տերեր ԱՄՆ-ին Դան Պետրեսկուի գոլի շնորհիվ։
1/8 եզրափակչում Ռումինիան հանդիպեց Արգենտինային, որի կազմից հեռացվել էր Դիեգո Մարադոնան խթանիչներ օգտագործելու մեղադրանքով։ Ռադուկոլուն վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը և նրա փոխարեն հարձակվողի դիրքում հանդես եկավ Դումիտրեսկուն, ով առաջին 20 րոպեի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ։ Գոլերի միջև Գաբրիել Բատիստուտան դարձավ գոլի հեղինակ 11 մետրանոցից։ Երկրորդ խաղակեսում Հաջին հակահարձակման ժամանակ նորից գրավեց արգենտինացիների դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-1, սակայն հաշիվը կարողացավ կրճատել Աբել Բալբո։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով հօգուտ Ռումինիայի և հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Ռումինիայի բախտը նորից որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով ընդդեմ Շվեդիայի։ Խաղի 13-րդ րոպեին հաշիվը բացեց շվեդ Թոմաս Բրոլին։ Ռադիկոլուն կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում Ռադուկոլուն առաջ մղեց ռումինացիներին, սակայն Շվեդիան կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Դան Պետրեսկուի և Միոդրագ Բելոդեդիչիի հարվածները որսաց շվեդ դարպասապահը և իր հավաքականին դուս բերեց հաջորդ փուլ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.