From Wikipedia, the free encyclopedia
Շիմոն Մարցինյակ (լեհ.՝ Szymon Marciniak; հունվարի 7, 1981, Պլոցկ, Լեհաստան), լեհ ֆուտբոլային մրցավար։ 2009 թվականից աշխատում է Լեհաստանի առաջնության հանդիպումներում։ 2011 թվականից նա հանդիսանում է ՖԻՖԱ-ի մրցավար և ընդգրկված է ՈՒԵՖԱ-ի էլիտար մրցավարների կատեգորիայում։ Առաջին լեհ մրցավարը, ով սպասարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը (2022 թվական)։
2009 թվականին առաջին անգամ մրցավարել է Լեհաստանի առաջնության բարձրագույն լիգայի խաղում։ 2011 թվականին նա ստացել է ՖԻՖԱ-ի մրցավարի կարգավիճակ և միջազգային հանդիպումներ մրցավարելու հնարավորություն։ Միջազգային ասպարեզում իր նորամուտը նշել է 2011 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության էլիտար ռաունդում Ֆրանսիայի եւ Բելառուսիայի հավաքականների միջեւ հանդիպման մրցավարությամբ[1]։ Ակումբային մակարդակով իր առաջին միջազգային հանդիպումը գլխավորել է 2011 թվականին՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Օլեսուն» - «Ֆերենցվարոս» հանդիպումը[2]։ Խատավարել է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի խաղերը։
2015 թվականին ընդգրկվել է Չեխիայում երիտասարդական թիմերի միջեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցավարների ցուցակում[3]։ Հունիսի 30-ին վարել է Շվեդիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև մրցաշարի եզրափակիչ խաղը։
2016 թվականի ապրիլին խիստ քննադատության է ենթարկվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղում մյունխենյան «Բավարիայի» դարպասին 11-մետրոնոց հարված չնշանակելու սխալ որոշման պատճառով[4][5]։
2016 թվականի մարտի 1-ին նշանակվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության խաղերը սպասարկող մրցավարներից մեկը[6]։ Նա մրցաշարում երեք խաղ է սպասարկել, այդ թվում՝ 1/8 եզրափակչի Գերմանիա - Սլովակիա (3:0) հանդիպումը։
Ռուսաստանում 2018 թվականի Աշխարհի առաջնությունում նա վարել է խմբային փուլի երկու հանդիպում. Արգենտինա - Իսլանդիա (1:1) և Գերմանիա - Շվեդիա (2:1, այս խաղում երկու դեղին քարտի համար խաղադաշտից հեռացրել է Ժերոմ Բոատենգին)։
2018 թվականի օգոստոսի 15-ին եղել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավարը[7]։
2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։ Սպասարկում է խմբային փուլի Ֆրանսիա - Դանիա (2:1), 1/8 եզրափակիչ Արգենտինա - Ավստրալիա (2:1), ինչպես նաև Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը։ Մարցինյակը դարձավ սլավոնական ծագումով երկրորդ մրցավարը, ով մրցավարել է աշխարհի առաջնության եզրափակիչը Նիկոլայ Լատիշևից հետո (1962)։ Մարցինյակի աշխատանքը Աշխարհի առաջնության եզրափակիչներում բարձր են գնահատել ինչպես մեկնաբաններն ու փորձագետները, այնպես էլ տարբեր սերունդների ֆուտբոլային մրցավարները, այդ թվում՝ Պիեռլուիջի Կոլինան, Հովարդ Վեբը, ովքեր նախկինում մրցավարել են աշխարհի առաջնության եզրափակիչները։
Փուլ | Ամսաթիվ | Տեղ | Թիմ 1 | Թիմ 2 | Արդյունք | Պենալտի | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խմբային | 2022, նոյեմբերի 26 | «Մարզադաշտ 974», Դոհա | Ֆրանսիա | Դանիա | 2:1 | 1:2 | 0:0 | 0:0 |
1/8 եզրափակիչ | 2022, դեկտեմբերի 3 | «Ահմադ իբն Ալի», Էր-Ռայյան | Արգենտինա | Ավստրալիա | 2:1 | 0:2 | 0:0 | 0:0 |
Եզրափակիչ | 2022, դեկտեմբերի 18 | «Ազգային Մարզադաշտ», Լուսաիլ | Արգենտինա | Ֆրանսիա | 3:3 (պեն․ 4:2) | 5:3 | 0:0 | 1:2 |
2023 թվականի հունիսի 10-ին եղել է Ստամբուլում «Մանչեսթեր Սիթի» և «Ինտեր»[8] թիմերի միջև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.