From Wikipedia, the free encyclopedia
Հովարդ Վելտոն Վեբ(անգլ.՝ Howard Melton Webb, արտասանությունը ['haʊəd web]; հուլիսի 14, 1971, Ռոտերեմ, Հարավային Յորկշիր), անգլիացի ֆուտբոլային մրցավար։ 2003-2014 թվականների ընթացքում վարել է Անգլիական Պրեմիեր Լիգայի խաղերը։ 2005 թվականին համալրել է ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակը։ Բրիտանական կայսրության ասպետի շքանշանակիր[2]։ Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ցույց տված դեղին քարտերի քանակով ռեկորդակիր է[3]։ 2013 թվականին ճանաչվել է լավագույն մրցավար[4]։ 2014 թվականին ավարտել է մրցավարական կարիերան[5]։
Հովարդ Վեբ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | անգլիացի |
Ազգություն | Անգլիա |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | Rotherham College? և Brinsworth Academy? |
Մասնագիտություն | ոստիկանության սպա, ֆուտբոլային մրցավար |
Գործունեություն | ՖԻՖԱ-ի մրցավար (2005-2014) |
Ամուսին | Քեյ Վեբ |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի մրցավար |
Պարգևներ և մրցանակներ | Բրիտանական կայսրության ասպետի շքանշան |
Երեխաներ | Հոլլի, Ջեկա, Լյուսի |
Howard Webb Վիքիպահեստում |
Մայիս 22, 2010 |
Բավարիա Մյունխեն | 0:2 | Ինտեր | Սանտիագու Բերնաբեու, Մադրիդ Հանդիսական՝ 80 355 |
---|---|---|---|---|
Մարտին ԴեմիկելիսԴեղին քարտ վան Բոմմել Դեղին քարտ |
Միլիտո Կիվու Դեղին քարտ |
2010 թվականի մայիսի 20-ին Վեբը նշանակվեց Չեմպիոնների Լիգա 2010-ի եզրափակչի գլխավոր[6]։ Խաղում, որը կայացավ մայիսի 22-ին, նա ցույց տվեց 3 դեղին քարտ։
2008 թվականի հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ԱԱ 2010-ի մրցավարների ցանկը, որտեղ կար նաև Վեբը[7]։ 2010 թվականի փետրվարի 5-ին ՖԻՖԱ-ն ընդունեց Վեբի մասնակցությունը մրցությանը։ 2010 թվականի հունիսի 16-ին նա վարեց H խմբի Իսպանիա-Շվեյցարիա խաղը[8], հունիսի 24-ին՝ F խմբի Իտալիա-Սլովակիա խաղը[9], իսկ հունիսի 28-ին 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի խաղը[10]։
հունիսի 11, 2010 20:30 |
Նիդերլանդներ | 0:1 (ա.ժ.) | Իսպանիա | Սոքեր Սիթի, Յոհանեսբուրգ Հանդիսական՝ 84 490 |
---|---|---|---|---|
Ռոբին վան Պերսի ԴՔ(15) Մարկ վան Բոմմել ԴՔ(22) Նայջել դե Յոնգ ԴՔ(28) Ջովանի վան Բրոնկհորստ ԴՔ(54) Ջոն Հեյտինգա ԴՔ(57), Երկրորդ ԴՔ(110) և ԿՔ Արիեն Ռոբեն ԴՔ(84) Գրեգորի վան դեր Վիլ ԴՔ(112) Յորիս Մատեյսեն ԴՔ(117) |
հաշվետվություն | Անդրես Ինիեստա 116' Կարլես Պույոլ ԴՔ(17) Սերխիո Ռամոս ԴՔ(23) Խոան Կապդեվիլա ԴՔ(67) Անդրես Ինիեստա ԴՔ(118) Չավի ԴՔ(120) |
2010 թվականի հուլիսի 8-ին Վեբը նշանակվեց ԱԱ 2010-ի եզրափակիչ խաղի գլխավոր մրցվար, որտեղ հանդիպելու էին Նիդերլանդները և Իսպանիան[11]։ Նա դարձավ առաջին անգլիացի մրցավարը, ով նշանակվեց ԱԱ եզրափակչի գլխավոր մրցավար, 1974 թվականից հետո, երբ Ջեք Թեյլորը վարեց Նիդերլանդների և ԳԴՀ-ի խաղը[12]։
Եզրափակիչ խաղում Վեբը ցույց տվեց 14 դեղին և 1 կարմիր քարտ, անցնելով ԱԱ 1986-ի եզրափակչի ռեկորդը, որում ցույց էին տվել 6 դեղին քարտ[13]։
Վարել Կոլումբիա-Կոտ դ’Իվուար հանդիպումը խմբային փուլում։ 2014 թվականի հունիսի 28-ին վարել է 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի խաղը[14]։
Մրցաշրջան | Խաղեր | Ամբողջ ԴՔ-եր | ԴՔ խաղում | Ամբողջ ԿՔ-եր | ԿՔ խաղում |
---|---|---|---|---|---|
2000/01 | 26 | 58 | 2,23 | 1 | 0,04 |
2001/02 | 32 | 69 | 2,16 | 5 | 0,16 |
2002/03 | 39 | 145 | 3,72 | 4 | 0,10 |
2003/04 | 34 | 92 | 2,94 | 9 | 0,26 |
2004/05 | 34 | 100 | 2,94 | 2 | 0,06 |
2005/06 | 47 | 117 | 2,49 | 7 | 0,15 |
2006/07 | 43 | 151 | 3,51 | 9 | 0,21 |
2007/08 | 38 | 128 | 3,37 | 2 | 0,05 |
2008/09 | 40 | 132 | 3,30 | 6 | 0,15 |
2009/10 | 35 | 124 | 3,54 | 4 | 0,11 |
Արդյունքում | 368 | 1116 | 3,03 | 49 | 0,13 |
Ամուսնացած է Կեյ Վեբի հետ, ունի երեք երեխա՝ Հոլլի, Ջեկա, Լյուսի։ Բացի մրցավարական աշխատանքից, Վեբը համարվում է Հարավային Յորկշիրի ոստիկանության բաժնի սերժանտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.