Էմանուել Ադեբայոր

From Wikipedia, the free encyclopedia

Էմանուել Ադեբայոր

Էմանուել Ադեբայոր (ֆր.՝ Emmanuel Shay Adebayor, փետրվարի 26, 1984(1984-02-26)[1][2][3], Լոմե, Տոգո), տոգոյեցի ֆուտբոլիստ, Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ադեբայորը նախկինում խաղացել է «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ Մադրիդ» թիմերում։

Արագ փաստեր Էմանուել Ադեբայորֆր.՝ Emmanuel Adebayor, Քաղաքացիությունը ...
Էմանուել Ադեբայոր
ֆր.՝ Emmanuel Adebayor
Thumb
Քաղաքացիությունը  Տոգո և  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1984(1984-02-26)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Լոմե, Տոգո
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1998—1999 Ագազա
1999—2001 Մեց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2003 Մեց 44 (15)
2003—2006 Մոնակո 79 (18)
2006—2009 Արսենալ (Լոնդոն) 104 (46)
2009—2012 Մանչեսթեր Սիթի 34 (15)
2011   Ռեալ Մադրիդ 14 (5)
2011—2012   Տոտտենհեմ Հոտսպուր 33 (17)
2012—2015 Տոտտենհեմ Հոտսպուր 59 (18)
2016 Քրիսթալ Փելաս 12 (1)
2017—2019 Իստանբուլ Բաշակշեհիր 58 (24)
2019—մ.հ. Կայսերիսպոր
Ազգային հավաքական
2000—մ.հ. Տոգո 84 (31)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.08.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 9.02.2019
Փակել

Ակումբային կարիերա

«Մեց» և «Մոնակո»

«Մեցի» կազմում նորամուտը կատարել է 2001/2002 մրցաշրջանում, բայց էլ ավելի մեծ տպավորություն է թողել բոլորի վրա հաջորդ մրցաշրջանում՝ խփելով 13 գոլ։ Նման խաղով արժանացել է «Մոնակոյի» ուշադրությանը։ Այդ թիմի հետ միասին հասել է մինչև 2003-2004 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ինչպես նաև ճանաչվել է տոգոյեցի տարվա լավագույն խաղացող։

«Արսենալ»

«Արսենալի» կազմում նորամուտը կատարել է «Բիրմինգեմի» դեմ խաղում, որտեղ նրա թիմը հաղթել է 2:0, իսկ տոգոյեցին խփել է մեկ գոլ։ 2006/07 մրցաշրջանում Էմանուելը «Արսենալի» կազմում խփել է 8 գնդակ և Անրիի հեռանալուց հետո դարձել իր թիմի հարվածող ուժը։ 2007 թվականի մայիսին Ադեբայորը «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

2007/08 մրցաշրջանում Ադեբայորը խփել է 30 գոլ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն, և մրցաշարի արդյունքներով ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ Գոլը, որը խփել էր 2007/08 առաջնության 13-րդ տուրի «Ռեդինգի» դեմ խաղի 52-րդ րոպեին (3:1), «զինագործների» համար դարձել է հազարերրորդը անգլիական Պրեմիեր լիգայում։ Չնայած Ադեբայորի «Միլան» տեղափոխվելու մասին լուրերին, հարձակվողը մնացել է ակումբում։

Զինագործների կազմում անցկացնելով մեկ մրցաշրջան (2008/09, որտեղ Ադեբայորը խփել է 16 գնդակ), Էմանուելը որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Ընդհանուր «Արսենալի» կազմում անցկացրել է 142 խաղ և խփել 62 գոլ։

«Մանչեսթեր Սիթի»

2009 թվականի հուլիսի 18-ին 25 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[4]։ Նորամուտային մրցաշրջանում «Սիթիի» կազմում Ադեբայորը Պրեմիեր լիգայում անցկացրած 26 խաղերում խփել է 14 գոլ։ Սակայն 2010/11 մրցաշրջանում Ադեբայորը այլևս չի հայտնվել թիմի հիմնական կազմում և 2011 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Մադրիդ քաղաքի «Ռեալ» ակումբ մինչև մրցաշրջնի ավարտը ժամկետով և 15 միլիոն ֆունտով գնելու իրավունքով։

«Ռեալ Մադրիդ»

2011 թվականի հունվարի 30-ին կատարել է նորամուտը «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնության 2010/11 մրցաշրջնի «Օսասունայի» դեմ խաղում։ Խաղի 65-րդ րոպեին փոխարինելով Անխել դի Մարիային[5]։ 2011 թվականի փետրվարի 3-ին «blancos»-ի կազմում բացել է գոլերի հաշիվը՝ 2010/11 Իսպանիայի գավաթի խաղարկության «Սևիլյայի» դեմ տնային խաղում։ Գնդակը, որը խաղի 95-րդ րոպեին խփել էր Ադեբայորը (ավելացված ժամանակում), դարձել է «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեույում» խփած 5000-րդ գոլը[6]։

Առաջնության խաղերում հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, սակայն եվրագավաթներում հայտագրվել է Մամադու Դիարայի փոխարեն։ Այդ պատճառով Չեմպիոնների լիգայում խաղացել է 28 համարի ներքո։

«Տոտտենհեմ Հոտսպուր»

2011 թվականի օգոստոսի 25-ին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ»։ 2011/12 մրցաշրջնում 33 խաղերում խփել է 17 գոլ։ Այդպիսի հաջող մրցաշրջանից հետո 2012 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է «Տոտտենհեմ» մշտական հիմունքներով։ Տրանսֆերի արժեքը կազմել է £5 միլիոն[7][8]։

«Քրիսթալ Փելաս»

2016 թվականի հունվարի վերջին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս» ազատ գործակալի կարգավիճակով։

«Իստամբուլ»

2017 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել Ադեբայորի Տուլայի «Իստաբուլ» ակումբ տեղափոխվելու մասին։ Ադեբայորի հետ կնքած պայմանագիրը եղել է մինչև 2018 թվականը։ Ապրիլի 10-ին երակար ժամանակահատվածում առաջին անգամ խփել է հեթ-տրիկ «Գալաթասարայի» դեմ խաղում։

Կարիերան հավաքականում

Դարձել է Տոգոյի իսկական հերոս՝ խփելով 11 գոլ 2006 թվականի աշխարհի առաջնության Աֆրիկայի որակավորման փուլում և դռնալով լավագույն ռմբարկու, ինչի շնորհիվ Տոգոյի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ անցավ Մունդիալ։ Չնայած հավաքականի ղեկավարության հետ 2006 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում ունեցած ոչ մեծ կոմֆլիկտին, Էմանուել Ադեբայորը դարձավ Տոգոյի հավաքականի ավագ։ Ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացել է հավաքականից (այլ տվյալներով դա պայմանավորված էր նրանով, որ այդ թվականի հոնվարի 8-ին Ադեբայորը Տոգոյի հավաքականում իր խաղընկերերի հետ ընկել է հրաձգության տակ, երբ ավտոբուսով գնում էր Անգոլա

2016 թվականի փետրվարին հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան, բայց մի քանի ամիս հետո վերադարձել է հավաքական։

Ելույթների վիճակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
ԽաղերԳոլերՓոխանցումներԽաղերԳոլերՓոխանցումներԽաղերԳոլերՓոխանցումներԽաղերԳոլերՓոխանցումներ
Ֆրանսիա Մոնակո 2003/2004 318----90-408-
2004/2005 349----102-4511-
2005/2006 131----20-151-
Ընդհանուր «Մոնակոյում» 7918212 10020-
Անգլիա Արսենալ 2005/2006 13440000001344
2006/2007 298474080044124
2007/2008 3624433093148305
2008/2009 2710720096138168
Ընդհանուր «Արսենալում» 105461912702692 1436221
Անգլիա Մանչեսթեր Սիթի 2009/2010 26143500---26143
2010/2011 7100006401250
Ընդհանուր «Մանչեսթեր Սիթիում» 34153500640 45183
Իսպանիա Ռեալ Մադրիդ 2010/11 14501104201980
Ընդհանուր «Ռեալ Մադրիդում» 14501104201980
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 2011/2012 3317441000037184
2012/2013 25511008303481
2013/2014 2111421022025144
2014/2015 11222002001522
Ընդհանուր «Տոտտենհեմ Հոտսպուրում» 90351192012501114211
Փակել

(2015 թվականի փետրվարի 23-ի տվյալներով)

Ձեռքբերումներ

Թիմային

Ռեալ Մադրիդ
  • Իսպանիայի գավաթի դափնեկիր - 2010/11

Անձնական

  • Տոգոյի լավագույն ֆուտբոլիստ (4) - 2005, 2006, 2007, 2008
  • Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ ԲԲՍ-ի վարկածով (1) - 2007
  • Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ (1) - 2008[9]

Անձնական կյանք

Ադեբայորը զբաղվում է բարեգործությամբ. նա օգնել է որպեսզի Տոգոյում բացվեն դպրոց և կլինիկա։ 2011 թվականին Գանայի Խամիլե և Կորո քաղաքնրի համար նա իշխանություններին է փոխանցել ջրի դուրսքաշմա երկու սարթքավորում իրենց զտիչներով[10]։ 2015 թվականի հուլիսի սկզբին ընդունել է իսլամ[11][12][13]։

2017 թվականի դեկտեմբերին Ադեբայորը որդեգրել է Ջունիոր Էմանուելին՝ իր ավագ եղբայր Փիթերի որդուն, որը մահացել էր[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.