From Wikipedia, the free encyclopedia
Արիեն Ռոբեն (հունվարի 23, 1984[1][2][3], Բեդում, Խրոնինգեն, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Շահել է չորս պետությունների չեմպիոնատները՝ Նիդերլանդներ, Անգլիա, Իսպանիա և Գերմանիա։
Արիեն Ռոբեն հոլ.՝ Arjen Robben | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Արիեն Ռոբեն | ||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1984 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Բեդյում, Նիդերլանդներ | ||
Հասակ | 1.81 մ. | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||
Համար | 10 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2000-2002 2002-2004 2004-2007 2007-2009 2009-ներկա |
Գրոնինգեն ՊՍՎ Էյնդհովեն Չելսի Ռեալ Մադրիդ Բավարիա Մյունխեն |
46(8) 56(17) 67(15) 50(11) 170 (90) | |
Ազգային հավաքական | |||
2002 - ներկա | Նիդերլանդներ | 82 (26) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2010 և 2012 թվականներին եղել է Լիգայի չեմպիոնատի ֆինալիստ, իսկ 2012/13 թվականների չեմպիոնների Լիգայում հաղթող։2012/13 թվականների ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայում եղել է մրցախաղի լավագույն ֆինալիստ խաղացող[4]։ 2010 թվականի աշխարհի չեմպիոնատում եղել է արծաթե մեդալակիր, իսկ 2014 թվականի չեմպիոնատում՝ բրոնզե։ 2014 թվականի աշխարհի չեմպիոնատի ժամանակ Ռոբենը սահմանել է արագության ռեկորդ՝ արագությունը հասցնելով մինչև 37 կմ/ժ։
Ռոբենը ծնվել է Բեդյում քաղաքում։ Նա սկսել է իր խաղային կարիերան տեղի «Բեդյում» թիմում։ «Բեդյում»-ում Ռոբենը մարզվում էր հոլանդացի մարզիչ Վիլոմ Կուրվերոմի ստեղծած մեթոդով, որը հետագայում անվանվեց նրա պատվին[5]։ Ռոբենի խաղը և նրա ունակությունները գրավեցին տեղի «Գրովիգեն» ակումբի ուշադրությունը, որի հետ Արիենը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։
Սկսած 1999-2000 թվականներից Ռոբենը սկսեց հարմարվել մարզումներին՝ երիտասարդական ակումբի կազմին։ 2000 թվականի նոյեմբերին Ռոբենը առաջին անգամ հրավիրվեց հիմնական կազմ Նիդեռլանդների առաջնությունում «Թվենտե»ի դեմ խաղում, բայց խաղադաշտ դուրս չի գալիս։ 2000 դեկտեմբերի 3-ին «Վալվեյկո»ի դեմ առաջնությունում Ռոբենը Գրոնիգենի կազում փոխարինեց 79-րդ րոպեում վնասվածք ստացած Լեոնարդին։ Հաջորդ մրցաշրջանների ընթացքում Ռոբենը նվաճեց հիմնական տեղ Գրոնիգենի կազմում, և անցակցրեց 18 հանդիպում՝ խփելով 2 գնդակ[5]։ Իր մրցաշրջանի ավարտին Ռոբենն առաջին անգամ համարվեց Գրոնիգենի լավագույն խաղացող։ Հաջորդ մրցաշրջանում Ռոբենը անցկացրեց 28 հանդիպում, խփելով 6 գնդակ[6]։ 2002 թվականի ամռանը ՊՍՎ (Էյնդհովեն) ակումբը գնեց Ռոբենին, նրա տրանֆերի համար վճարելով Վինգերին 3.9 միլիոն ֆունտ[7]։
Առաջին մրցաշրջանում Ռոբենն անցկացրել է 33 խաղ, և խփել է 12 գնդակ[6]։ Մրցաշրջանի ավարտին նրան և հարձակվող Մատեյա Կեժմանոմին անվանեցին տարվա լավագույն ֆուտբոլիստ, որի հետ Ռոբենը ստեղծեց հարձակման մեթոդ, և ՊՍՎ-ի երկրպագուների կողմից անվանվեց «Բեթմենը և Ռոբենը»։ Այս երկու հարձակվողները օգնեցին ՊՍՎ-ին հաղթել Հոլանդիայի առաջնությունը, որի ավարտին Ռոբենը ստացավ «Նիդեռլանդների տարվա ֆուտբոլային տաղանդ» կոչումը և «Իոհան Կրյոֆի» մրցանակը[8]։ Հաջորդ տարի ՊՍՎ-ի կազմում Ռոբենը դարձավ արծաթե մեդալակիր Հոլանդիայի առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում Ռոբենը մեկնեց Անգլիա, որտեղ հանդիպեց Մանչեստր Յունայթեդի գլխավոր մարզից Ալեքս Ֆերգյուսի հետ։ Մանչեսթրը շարունակում էր պայքարել Ռոբենի տրանֆերի համար, առաջարկելով 7 միլիոն եվրո, բայց այս գումարը չէր համոզում ՊՍՎ-ի նախագահին՝ Հարի վան Ռայ-ին, որն ասաց. «Այդ գումարով դուք կարող եք միայն գնել Ռոբենի ստորագրությամբ որևէ մարզաշապիկ»։ Մի քանի օր անց, անգլիական մեկ այլ ակումբ՝«Չելսի»ն առաջարկեց Ռոբենի համար 18 միլիոն եվրո, որը գոհացրեց ՊՍՎ ակումբի[9]։ Մրցաշրջանի ավարտը Ռոբենի համար անհաջող էր՝նա վնասում է ծունկը, որի պատճառով բաց է թողնում մի քանի խաղ[10][11]։ Ամբողջ առաջնությունում նա անցկացրեց 23 խաղ խփելով 5 գնդակ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.