Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդների Թագավորություն (հոլ.՝ Koninkrijk der Nederlanden), բաղկացուցիչ ինքնիշխան պետություն Արևմտյան Եվրոպայում և Կարիբյան ավազանում, բաղկացած է 4 մասից (տարածք)՝ հենց Նիդերլանդներից (հիմնադիր երկիր), Արուբայից, Կյուրասաոյից և Սինտ Մաարտենից։ Հիմնադիր երկիր Նիդերլանդների մեծ մասը գտնվում է Արևմտյան Եվրոպայում, բացառությամբ Բոնեյրեի, Սինթ Էստատիուսի և Սաբայի, որոնք ունեն հատուկ համայնքների կարգավիճակ և գտնվում են Կարիբյան ավազանում[6]։
Նիդերլանդների Թագավորություն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, թագավորություն, colonial power?, երկիր և realm? | ||||
Ներառում է | Արուբա[1], Կյուրասաո[1], Նիդերլանդներ[1] և Սինտ Մաարտեն[1] | ||||
Պետական լեզու | հոլանդերեն | ||||
Մայրաքաղաք | Ամստերդամ[2] | ||||
Պետական կարգ | սահմանափակ միապետություն | ||||
Երկրի ղեկավար | Վիլեմ Ալեքսանդր | ||||
Կառավարության ղեկավար | Մարկ Ռիուտե | ||||
Ազգաբնակչություն | 17 100 715 մարդ (2013) | ||||
Հիմն | Նիդերլանդների հիմն | ||||
Կարգախոս | Je maintiendrai և The original cool | ||||
Հիմնադրված է | մարտի 16, 1815 և դեկտեմբերի 15, 1954 թ. | ||||
Արժույթ | եվրո | ||||
Ժամային գոտի | ADT?, Կենտրոնական եվրոպական ժամանակ և Europe/Amsterdam?[3] | ||||
Հեռախոսային կոդ | +31[4] | ||||
Ինտերնետ-դոմեն | .nl | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,941[5] | ||||
rijksoverheid.nl |
Թագավորության ընդհանուր մակերեսը 42 525 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ մոտ 17 միլիոն։ Նիդեռլանդների թագավորությունը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է։
Մինչև 2010 թվականի հոկտեմբերի 10-ը Կյուրասաոն, Բոնայրեն, Սինտ Մաարտենը, Սինթ Էստատիուսը և Սաբան կազմում էին Նիդերլանդական Անտիլյան կղզիների ինքնավարությունը, որը Թագավորության 3 անդամներից մեկն էր, բացի բուն Նիդերլանդներից և Արուբայից։ Նախկինում Նիդեռլանդների Թագավորության կազմում էին նաև Սուրինամը (մինչև 1975 թվականը) և Նիդեռլանդական Նոր Գվինեան (մինչև 1963 թվականը)։
1949-1956 թվականներին գոյություն է ունեցել Նիդերլանդա-Ինդոնեզական միությունը, որտեղ Նիդեռլանդների Թագավորությունը երկու իրավահավասար անդամներից մեկն էր։ Մինչև 1986 թվականի հունվարի 1-ը Արուբան, Բոնեյրեն, Կյուրասաոն, Սաբան, Սինտ Մաարտենը և Սինթ Էվստատիուսը կազմում էին Նիդեռլանդական Անտիլյան կղզիների ինքնավարությունը։ 1986 թվականին Արուբան դուրս է եկել ինքնավարության կազմից՝ դառնալով Թագավորության 3 անդամներից մեկը։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին Նիդեռլանդական Անտիլյան կղզիները դադարել են գոյություն ունենալ, Կյուրասաոյի և Սինտ Մաարտենը դարձել են Թագավորության կազմում ինքնակառավարվող պետություններ։
Թագավորության անդամների միջև հարաբերությունները կարգավորվում են Նիդերլանդների Թագավորության Խարտիայով, որն ընդունվել է 1954 թվականին։ Գործադիր մարմինը Նախարարների Պետական խորհուրդն է (Rijksministerraad), որը բաղկացած է Նիդերլանդների Նախարարների Խորհրդի բոլոր անդամներից և տարածքների լիազորված նախարարներից։
Տարածքներն ունեն իրենց ներկայացուցչական մարմինները՝ կղզու խորհուրդներ (eilandsraad) և գործադիր - կղզու պատգամավորներ (eilandgedeputeerde)։
Դրոշ | Զինանշան | Տարածք | Մարզ | Մակերես, կմ² | Բնակչություն, մարդ (2012) | Մայրաքաղաք | Կարգավիճակ | Տարադրամ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Նիդերլանդներ, այդ թվում |
41 854 | 16 748 205 | Ամստերդամ | Ինքնիշխան պետություն | ||||
Նիդերլանդների եվրոպական մաս | Արևմտյան Եվրոպա | 41 526 | 16 725 902 | 12 գավառ | Եվրո | |||
Բոնեյրե | Կարիբյան ծով | 294 | 16 541 | Կրալենդիյկ | Հատուկ համայնք | ԱՄՆ դոլար | ||
Սինթ Էվստատիուս | Կարիբյան ծով | 21 | 3791 | Օրանյեստադ | Հատուկ համայնք | ԱՄՆ դոլար | ||
Սաբա | Կարիբյան ծով | 13 | 1971 | Բոթոմ | Հատուկ համայնք | ԱՄՆ դոլար | ||
Արուբա | Կարիբյան ծով | 193 | 103 504 | Օրանյեստադ | Ինքնակառավարվող պետություն | Արուբանյան ֆլորին | ||
Կյուրասաո | Կարիբյան ծով | 444 | 145 406 | Վիլլեմստադ | Ինքնակառավարվող
պետություն |
Նիդերլանդական անտիլյան գուլդեն | ||
Սինտ Մաարտեն | Կարիբյան ծով | 34 | 37 429 | Ֆիլիպսբուրգ | Ինքնակառավարվող պետություն | Նիդերլանդական անտիլյան գուլդեն | ||
Ընդհանուր | 42 525 | 17 034 544 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.