From Wikipedia, the free encyclopedia
Պիեռլուիջի Կոլինա (իտալ.՝ Pierluigi Collina, փետրվարի 13, 1960[1][2], Բոլոնիա[3]), ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայումս՝ ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ և Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու։
2010 թվականից ստանձնում է Ուկրաինայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մրցավարության համակարգի կուրատորի լիազորությունները։
Պիեռլուիջի Կոլինան ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին Իտալիայի Բոլոնյա քաղաքում։ Նա եղել է տարրական դպրոցի ուսուցչի ընտանիքի միակ որդին։
Իր ֆուտբոլային կարիերան Պիեռլուիջին սկսել է «Դոն Օրիոն» եկեղեցական հավաքականի կազմում, իսկ 15 տարեկան հասակում Կոլինան տեղափոխվել է Բոլոնյա քաղաքը ներկայացնող «Պալավիչինո» ֆուտբոլային ակումբ, որտեղ լիբերո դիրքում նա անցկացրել է երկու մրցաշրջան։
1977 թվականին Պիեռլուիջին սկսել է անցնել մրցավարական դասընթացներ։ Երեք տարի անց նրա սպասարկած հանդիպումները ունեին տարածաշրջանային նշանակություն։ 1988 թվականին Կոլին սկսում է դատել իտալական ստորին Սերիա C-ի հանդիպումները։ 1991 թվականին Պիեռլուիջի Կոլինին կատարեց իր նորամուտը ֆուտբոլային կալչո։
Նա սպասարկել է այնպիսի ֆուտբոլային մրցաշարեր, ինչպիսիք են 1966 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, 1988 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 2000 և 2004 թվականների Եվրոպայի առաջնությունները, իսկ 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում անցկացվող առաջնության ժամանակ դատել է եզրափակչի հանդիպումը։
1988 թվականին Վերսիլիայում Կոլինան հանդում է իր ապագա կնոջը՝ Ջանային։ Ծանոթանալուց հետո նրանք որոշ ժամանակ միասին են բնակվում, ապա տեղափոխվում Վիարեջո քաղաք։ Ամուսնությունից հետո զույգը երկու դուստր է ունենում։ 2003 թվականին Կոլինան իր ինքնակենսագրությունն է հրապարակում, որը կրում էր «Խաղի իմ կանոնները» (Le Mie Regole del Gioco) անունը։ 2005 թվականի օգոստոսին, երբ Պիեռլուիջի Կոլինան ավարտեց մրցավարի իր կարիերան, նա սկսեց իր սեփական բիզնեսը որպես ֆինանսական խորհրդատու։ 2002 թվականի հուլիսին նա հայտնվեց Ջորջ Մայքլի "Shoot the Dog" տեսահոլովակում որպես մուլտիպլիկացիոն հերոս։ Հոլովակում նա կարմիր քարտ է ցույց տալիս Թոնի Բլեերին՝ Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետին[4]։
2005 թվականին Կոլինան հայտնվեց Vauxhall Vectra մեքենայի հեռուստատեսային գովազդում։ 2006 թվականին Կոլինան հայտնվեց մեկ այլ հեռուստատեսային գովազդում, այս անգամ արդեն MB Pivo գարեջրի համար Սերբիայում։ Նա նաև հայտնվեց թուրքական Aria օպերատորի գովազդայան հոլովակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.