From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Կրամարիչ (խորվ.՝ Andrej Kramarić, հունիսի 19, 1991[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հոֆենհայմի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Կրամարիչը 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1991[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հոֆենհայմ | ||
Համար | 27 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2009 | Դինամո Զագրեբ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 | Դինամո Զագրեբ | 42 | (10) |
2012-2013 | → Լոկոմոտիվա | 44 | (20) |
2013-2015 | Ռիեկա | 42 | (37) |
2015-2016 | Լեսթեր Սիթի | 15 | (2) |
2015-2016 | → Հոֆենհայմ | 15 | (5) |
2016-ներկա | Հոֆենհայմ | 68 | (28) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 | Խորվաթիա Մ14 | 2 | (0) |
2007 | Խորվաթիա Մ16 | 7 | (4) |
2007-2008 | Խորվաթիա Մ17 | 12 | (6) |
2008-2009 | Խորվաթիա Մ18 | 9 | (3) |
2008-2010 | Խորվաթիա Մ19 | 12 | (3) |
2011 | Խորվաթիա Մ20 | 2 | (1) |
2009-2013 | Խորվաթիա Մ21 | 9 | (5) |
2014-ներկա | Խորվաթիա | 37 | (10) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Կրամարիչը սկսել է Դինամո Զագրեբում և համարվում է ակումբի երիտասարդական թիմերի լավագույն ռմբարկուն[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 17 տարեկան հասակում, և 2013 թվականին Դինամոյի տնօրենների խորհրդի հետ վիճելուց հետո տեղափոխվեց Ռիեկա[6], որտեղ նա դարձավ 37 գոլի հեղինակ առաջնությունում անցկացրած 42 խաղերում։ 2015 թվականին Կրամարիչը միացավ Լեսթեր Սիթիին[7], որի կազմում 1.5 տարի անցկացնելուց հետո սկզբից վարձավճարով[8], ապա ամբողջությամբ տեղափոխվեց Հոֆենհայմ[9]։
Խորվաթիայի երիտասարդական հավաքականների կազմում Կրամարիչը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։ 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի հետ հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականին։ Հավաքականի հետ մասնակցեց Եվրո 2016-ին[10] և ԱԱ 2018-ին[11]՝ հասնելով վերջինիս եզրափակիչ[12]։
Կրամարիչը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է[13]։ Նա համարվում է Դինամոյի երիտասարդական թիմերի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած շուրջ 450 գոլերով[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մայիսի 24-ին՝ Զագրեբի դեմ խաղում[14]։ 2009-10 մրցաշրջանում նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2009 թվականի հուլիսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Փյունիկի դեմ խաղում[15][16]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը Կրամարիչը խփեց օգոստոսի 1-ին՝ Մեջիմուրյեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[17]։ Խորվաթը դուբլ ձևակերպեց նաև դեկտեմբերի 6-ին՝ Մեջիմուրյեի դեմ երկրորդ խաղում[18]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ և օգնելով Դինամոյին հաղթել Խորվաթիայի առաջնությունը[19]։
2010-11 մրցաշրջանում Կրամարիչը դուրս մնաց Դինամոյի հիմնական կազմից և խաղադաշտ էր դուրս գալիս հիմնականում որպես փոխարինող, սակայն միևնույն է թիմի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը[20]։ 2011-12 մրցաշրջանում Կրամարիչի կարգավիճակը չփոխվեց և մինչև ձմեռային դադարը նա անցկացրեց ընդամենը 3 հանդիպում։
2012 թվականի փետրվարին Կրամարիչը վարձավճարով միացավ Լոկոմոտիվային[21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 24-ին՝ Զադարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[22]։ 2012-13 մրցաշրջանում Կրամարիչը դարձավ տարածաշրջանի ամենահմուտ հարձակվողներից մեկը՝ դառնալով 15 գոլի հեղինակ առաջնությունում և ճանաչվելով Խորվաթիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ Բացի այդ, նա օգնեց Լոկոմոտիվային հասնել Խորվաթիայի գավաթի եզրափակիչ՝ 6 խաղում խփած 4 գոլերով, սակայն այստեղ Լոկոմոտիվան 2 խաղերի արդյունքում պարտվեց Հայդուկ Սպլիտին[23][24][25]։
2013-14 մրցաշրջանի սկզբում Կրամարիչը վերադարձավ Դինամո Զագրեբ։ Վերադարձից հետո նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հուլիսի 6-ին՝ փոխարինելով Մարսելո Բրոզովիչին Խորվաթիայի սուպերգավաթի Հայդուկ Սպլիտի դեմ խաղի 90-րդ րոպեին[26]։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով և Դինամոն հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[27]։ Հուլիսի 19-ին՝ Զադարի դեմ խաղում Կրամարիչը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[28]։ Այնուամենայնիվ, օգոստոսին խորվաթը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ, ինչից հուսահատվեց և բողոքեց հարցազրույցներում[6][29]։ Սա դուր չեկավ Դինամոյի տնօրեն Զորան Մամիչին, ով որոշեց վաճառել Կրամարիչի տրանսֆերը[30][31]։
2013 թվականի օգոստոսի 31-ին Կրամարիչը տեղափոխվեց Ռիեկա։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Սլավեն Բելուպոյի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[32]։ Հոկտեմբերի 9-ին՝ Խորվաթիայի գավաթի Զմայ Բլատոյի դեմ խաղում Կրամարիչը դարձավ 8 գոլի հեղինակ, իսկ Ռիեկան հաղթեց 11-0 հաշվով[33]։ Նոյեմբերի 7-ին՝ Լիոնի դեմ խաղում խորվաթը խփեց իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում[34][35]։ Դեկտեմբերի 8-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում Կրամարիչը ձևակերպեց իր առաջին հետ-տրիկը պրոֆեսիոնալ կարիերայում՝ այս խաղում չիրացնելով նաև 11-մետրանոց հարվածը[36][37]։ 2014 թվականի մարտի 1-ին նա դուբլ ձևակերպեց Սպլիտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[38]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիեկայի կազմում Կրամարիչը անցկացրեց 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, նա ակումբի հետ հաղթեց Խորվաթիայի գավաթը[39]՝ եզրափակչում պարտության մատնելով Դինամո Զագրեբին[40][41]։ 2014 թվականի հուլիսի 11-ին Ռիեկան հաղթեց նաև Խորվաթիայի սուպերգավաթը՝ նորից պարտության մատնելով Կրամարիչի նախկին ակումբ Դինամո Զագրեբին[42][43]։
2014-15 մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում Կրամարիչը դարձավ 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ հուլիսի 20-ին նա երկու գոլ խփեց Զագրեբի դեմ խաղում[44] և հուլիսի 27-ին հետ-տրիկ ձևակերպեց Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[45]։ Օգոստոսի 10-ին և 16-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց համապատասխանաբար Սպլիտի[46] և Սլավեն Բելուպոյի[47] դեմ խաղերում։ Հոկտեմբերի 23-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում[48]։ Նոյեմբերի 9-ին խորվաթը դարձավ 5 գոլի հեղինակ Լոկոմոտիվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[49]։ Ավելի քան 14 տարի ոչ մի ֆուտբոլիստ չէր կարողացել 4-ից ավելի գնդակ խփել Խորվաթիայի առաջնության մեկ խաղում[50]։ Բացի այդ, նա դարձավ Խորվաթիայի պատմության երկու ֆուտբոլիստներից մեկը, ով 5 գոլ է խփել մեկ խաղում[51]։ Մինչև ձմեռային դադարը Կրամարիչը անցկացրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի հունվարի 8-ին Կրամարիչը 3.5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[7][52]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն ֆունտ ստերլինգ[53][54]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[55][56]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 10-ին՝ Արսենալի դեմ խաղում[57][58]։ 2015-16 մրցաշրջանում Կրամարիչը չկարողացավ ամրապնդվել Լեսթերի հիմնական կազմում, իսկ Լեսթերը հաղթեց Պրեմիեր Լիգան[59][60]։ Այնուամենայնիվ, խորվաթը չստացավ չեմպիոնի մեդալ, քանի որ անցկացրել էր ընդամենը 2 հանդիպում առաջնությունում, իսկ մեդալի համար անհրաժեշտ էր առնվազն 5 խաղ[61]։
2016 թվականի հունվարի 20-ին Կրամարիչը վարձավճարով միացավ Հոֆենհայմին[8][62]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 23-ին՝ փոխարինելով Էդուարդո Վարգասին Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[63]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 13-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[64]։ Այս խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 77-րդ րոպեին։ Մայիսի 25-ին Հոֆենհայմը գնեց Կրամարիչի ամբողջ տրանսֆերը[9][65]՝ նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[66][67]։
2016 թվականի օգոստոսի 21-ին Կրամարիչը հետ-տրիկ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Էգեստորֆ/Լանգրեդերի դեմ խաղում[68]։ Սեպտեմբերի 11-ին՝ Մայնցի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվեց 4-4 հաշվով[69]։ 2017 թվականի փետրվարի 18-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց Դարմշտադտի դեմ խաղում[70]։ Մայիսի 13-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[71]։ 2016-17 մրցաշրջանում Հոֆենհայմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում, իսկ Կրամարիչը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն խփած 15 գոլերով և ճանաչվեց Հոֆենհայմի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Այս մրցաշրջանում նա համարվում էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկլաս Զյուլեի, Սանդրո Վագների, Սեբաստիան Ռուդիի և Ադամ Սալայի հետ միասին[72]։
2018 թվականի փետրվարի 10-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց Մայնցի դեմ խաղում[73]։ Ապրիլի 27-ին նա դարձավ 3 գոլի հեղինակ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Հոֆենհայմին հաղթել 3-1 հաշվով[74][75]։
Կրամարիչը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում՝ դրանց կազմում անցկացնելով 53 հանդիպում և դառնալով 22 գոլի հեղինակ։ 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով իր թիմին հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ Խորվաթիան 2-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային[76]։
Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Կրամարիչը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Կիպրոսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[77]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի խփեց սեպտեմբերի 9-ին՝ Մալթայի դեմ խաղում[78][79]։ 2016 թվականին Կրամարիչը Խորվաթիայի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությունը[10]՝ 3 անգամ փոխարինման դուրս գալով խաղերի վերջնամասում[80]։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ[81]՝ օգնելով Խորվաթիային հաղթել 2-0 հաշվով և ապահովել մասնակցությունը 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլին[82]։
2018 թվականի հունիսի 4-ին Կրամարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[11][83]։ Նա մասնակցեց խմբային փուլի բոլոր 3 խաղերին[84]՝ օգնելով Խորվաթիային գրավել առաջին հորիզոնականը 9 միավորով[85][86]։ Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Ռուսաստանի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[87][88], իսկ Խորվաթիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների միջոցով[89][90]։ Հուլիսի 11-ին Կրամարիչը փոխարինման մտավ Անգլիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում[91][92], իսկ Խորվաթիան հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ առաջնության եզրափակիչ[12][93]։
2018 թվականի հուլիսի 13-ի դրությամբ[94]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Զագրեբ | 2008–09 | Պրվա Լիգա | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
2009–10 | 24 | 7 | 5 | 4 | 5 | 0 | 34 | 11 | ||||
2010–11 | 12 | 1 | 3 | 4 | 2 | 0 | 17 | 5 | ||||
2011–12 | 1 | 0 | 2 | 1 | — | 3 | 1 | |||||
2013–14 | 4 | 2 | — | 3 | 1 | 1 | 0 | 8 | 3 | |||
Ընդհանուր | 42 | 10 | 10 | 9 | 10 | 1 | 1 | 0 | 63 | 20 | ||
Լոկոմոտիվա (վարձավճար) | 2011–12 | Պրվա Լիգա | 13 | 5 | — | — | 13 | 5 | ||||
2012–13 | 31 | 15 | 6 | 4 | 37 | 19 | ||||||
Ընդհանուր | 44 | 20 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 24 | ||
Ռիեկա | 2013–14 | Պրվա Լիգա | 24 | 16 | 6 | 10 | 4 | 1 | — | 34 | 27 | |
2014–15 | 18 | 21 | — | 12 | 7 | 1 | 0 | 31 | 28 | |||
Ընդհանուր | 42 | 37 | 6 | 10 | 16 | 8 | 1 | 0 | 65 | 55 | ||
Լեսթեր Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 13 | 2 | 2 | 1 | — | — | 15 | 3 | ||
2015–16 | 2 | 0 | — | 3 | 1 | 5 | 1 | |||||
Ընդհանուր | 15 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 20 | 4 | ||
Հոֆենհայմ | 2015–16 | Բունդեսլիգա | 15 | 5 | — | — | — | 15 | 5 | |||
2016–17 | 34 | 15 | 2 | 3 | 36 | 18 | ||||||
2017–18 | 34 | 13 | 2 | 0 | 6 | 0 | 42 | 13 | ||||
Ընդհանուր | 83 | 33 | 4 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 93 | 36 | ||
Կարիերայի ընդհանուր | 226 | 102 | 28 | 27 | 32 | 9 | 5 | 1 | 291 | 139 |
2018 թվականի հուլիսի 13-ի դրությամբ[94]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 2 |
2015 | 5 | 1 |
2016 | 10 | 2 |
2017 | 8 | 3 |
2018 | 10 | 2 |
Ընդհանուր | 37 | 10 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 9, 2014 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | Մալթա | Եվրո 2016 Որակավորում | ||
2 | Հոկտեմբերի 13, 2014 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | Ադրբեջան | |||
3 | Հունիսի 7, 2015 | Անջելկո Հերժավեց մարզադաշտ, Վարաժդին, Խորվաթիա | Ջիբրալթար | Ընկերական խաղ | ||
4 | Մայիսի 27, 2016 | Կոպրիվնիցա մարզադաշտ, Կոպրիվնիցա, Խորվաթիա | Մալթա | |||
5 | Նոյեմբերի 15, 2016 | Ուինդզոր Պարկ, Բելֆաստ, Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | |||
6 | Հոկտեմբերի 9, 2017 | Օլիմպիական մարզադաշտ, Կիև, Ուկրաինա | Ուկրաինա | ԱԱ 2018 Որակավորում | ||
7 | ||||||
8 | Նոյեմբերի 9, 2017 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | Հունաստան | |||
9 | Հունիսի 8, 2018 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | Սենեգալ | Ընկերական խաղ | ||
10 | Հուլիսի 7, 2018 | Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան | Ռուսաստան | ԱԱ 2018 |
Դինամո Զագրեբ
Ռիեկա
Լեսթեր Սիթի
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.