Remove ads
գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Նիկլաս Զյուլե (գերմ.՝ Niklas Süle, սեպտեմբերի 3, 1995[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Զյուլեն Գերմանիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 3, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 97 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
Ռոտ-Վայս Վալդորֆ
| |||
2006-2009 | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | ||
2009-2010 | Դարմշտադտ | ||
2010-2013 | Հոֆենհայմ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 | Հոֆենհայմ II | 6 | (0) |
2013-2017 | Հոֆենհայմ | 108 | (7) |
2017-ներկա | Բավարիա Մյունխեն | 66 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 | Գերմանիա Մ16 | 10 | (2) |
2011-2012 | Գերմանիա Մ17 | 17 | (3) |
2012-2013 | Գերմանիա Մ18 | 4 | (0) |
2013 | Գերմանիա Մ19 | 3 | (0) |
2014-2017 | Գերմանիա Մ21 | 15 | (1) |
2016 | Գերմանիա Օլիմպ | 6 | (0) |
2016-ներկա | Գերմանիա | 24 | (1) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Զյուլեն հանդես է եկել Ռոտ-Վայս Վալդորֆի, Այնտրախտ Ֆրանկֆուրտի և Դարմշտադտի ակադեմիաներում[3][4]։ 2010 թվականին նա միացավ Հոֆենհայմի երիտասարդական թիմին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մայիսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Համբուրգի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 24-ին՝ Գերմանիայի գավաթի Էներգի Կոտբուսի դեմ խաղում[7]։ Բունդեսլիգայում առաջին գոլը խփեց նոյեմբերի 2-ին՝ Բավարիա Մյունխենի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 13-ին Զյուլեն երկարաձգեց իր պայմանագիրը Հոֆենհայմի հետ մինչև 2017 թվականը[9]։ 2013-14 մրցաշրջանում գերմանացին անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[10]։
2014 թվականի նոյեմբերի 29-ին Զյուլեն գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղւմ՝ օգնելով Հոֆենհայմին հաղթել 4-3 հաշվով[11]։ Դեկտեմբերի 12-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ հանդիպման 10-րդ րոպեին գերմանացին ստացավ ծնկի ծանր վնասվածք[12]՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[13]։ 2015 թվականի օգոստոսի 1-ին Զյուլեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[14]։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին նա խփեց Հերթա Բեռլինի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15][16]։ 2016-17 մրցաշրջանում Հոֆենհայմը շատ լավ հանդես եկավ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Բունդեսլիգայում[17][18], իսկ Զյուլեն ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում[19][20]։ Ակումբի կազմում գերմանացին անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հունվարի 15-ին Զյուլեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[21][22], որը ուժի մեջ մտավ 2017 թվականի հուլիսից[23][24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Խավի Մարտինեսին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[26], այս խաղում իրացնելով իր 11-մետրանոցը և օգնելով Բավարիային հաղթել հետխաղյա հարվածաշարում[27][28]։ Իր առաջին գոլը Զյուլեն խփեց օգոստոսի 18-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Անդերլեխտի դեմ խաղում[31][32]։ 2018 թվականի մայիսի 19-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[33], սակայն Բավարիան պարտվեց 3-1 հաշվով[34][35]։ Իր առաջին մրցաշրջանում Զյուլեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[36], իսկ Բավարիան հաղթեց Բունդեսլիգան[37][38] և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[39][40], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Ռեալ Մադրիդին[41][42]։
2018 թվականի օգոստոսի 12-ին Զյուլեն մասնակցեց Գերմանիայի սուպերգավաթի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղին[43]՝ օգնելով Բավարիային հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[44][45]։ Նոյեմբերի 24-ին գերմանացին գոլի հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[46][47]։ 2019 թվականի ապրիլի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Գերմանիայի գավաթի Հայդենհայմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[48]։ Ապրիլի 20-ին Զյուլեն խփեց Վերդեր Բրեմենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[49][50]։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[51], իսկ Բավարիան հաղթեց 3-0 հաշվով[52][53]։ 2018-19 մրցաշրջանում Զյուլեն անցկացրեց 42 հանդիպում[54]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին նվաճել Բունդեսլիգան[55][56]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Զյուլեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[57], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[58][59]։ Հոկտեմբերի 19-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[60] նա կրկին ստացավ ծնկի խաչաձև կապանների վնասվածք[61][62]՝ բաց թողելով 8-10 ամիս[63][64]։
Զյուլեն ներկայացրել է Գերմանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[65][66]։ 2012 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[67]։ Գերմանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Նիդերլանդներին[68][69]։ 2016 թվականին Զյուլեն մասնացկեց ամառային օլիմպիական խաղերին[70][71][72]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 6 հանդիպումներում։ Գերմանիան ստացավ արծաթե մեդալը այս մրցաշարում[73][74]՝ գավաթի եզրափակչում պարտվելով Բրազիլիային[75][76]։
Գերմանիայի ազգային հավաքական Զյուլեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 26-ին՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[77][78][79]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց օգոստոսի 31-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում[80][81]։ 2017 թվականի ամռանը Զյուլեն մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[82][83][84]՝ անցկացնելով 4 հանդիպում[85]։ Գերմանիան հաղթեց մրցաշարը[86][87]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Չիլիին[88][89]։
2018 թվականի հունիսի 4-ին Զյուլեն ընդգրկվեց Գերմանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91][92]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Հարավային Կորեայի դեմ խաղում[93][94], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[95][96][97]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[98][99]։
2019 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հոֆենհայմ II | 2012–13 | Ռեգիոնալլիգա | 4 | 0 | — | 4 | 0 | |||||
2013–14 | 2 | 0 | 2 | 0 | ||||||||
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | ||
Հոֆենհայմ | 2012–13 | Բունդեսլիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 4 | 0 | |
2013–14 | 25 | 4 | 3 | 1 | — | 28 | 5 | |||||
2014–15 | 15 | 1 | 2 | 0 | 17 | 1 | ||||||
2015–16 | 33 | 0 | 1 | 0 | 34 | 0 | ||||||
2016–17 | 33 | 2 | 1 | 0 | 34 | 2 | ||||||
Ընդհանուր | 108 | 7 | 7 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 117 | 8 | ||
Բավարիա Մյունխեն | 2017–18 | Բունդեսլիգա | 27 | 2 | 5 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 42 | 2 |
2018–19 | 31 | 2 | 4 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 42 | 2 | ||
2019–20 | 8 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 12 | 0 | ||
Ընդհանուր | 66 | 4 | 10 | 0 | 17 | 0 | 3 | 0 | 96 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 180 | 11 | 17 | 1 | 17 | 0 | 5 | 0 | 219 | 12 |
2019 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[100]
Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 8 | 1 |
2019 | 8 | 0 |
Ընդհանուր | 24 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 15, 2018 | Ռեդ Բուլ Արենա, Լայպցիգ, Գերմանիա | Ռուսաստան | 2–0 | 3–0 | Ընկերական խաղ |
Բավարիա Մյունխեն
Գերմանիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.