From Wikipedia, the free encyclopedia
Հարի Էդվարդ Քեյն (անգլ.՝ Harry Edward Kane, հուլիսի 28, 1993[2], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, գերմանական Բավարիայի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող։
Հարի Քեյն բրիտանական անգլերեն՝ Harry Kane[1] | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Հարի Էդվարդ Քեյն | ||||||||||||||||||||
Ազգությունը | Անգլիա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1993[2] (31 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Չինգֆորդ, Անգլիա | ||||||||||||||||||||
Հասակ | 188 | ||||||||||||||||||||
Քաշ | 65 | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բավարիա | ||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հարի Քեյնը «Տոտտենհեմ Հոտսպուրի» մանկապատանեկան ակադեմիայի սան է։ Քեյնը իր կարիերան սկսել է 2009-2010 խաղաշրջանում։ Մինչև 18 տարեկանների թիմում Հարին անցկացրել 22 խաղ և խփել 18 գնդակ։ Նույն խաղաշրջանում Հարի Քեյնը հայտնվել է հիմնական թիմի մեկնարկային կազմում «Էվերթոնի» և Բոլթոնի հետ։
2011 թվականի օգոստոսի 25-ին Քեյն իր առաջին խաղը անկացրեց Եվրոպայի լիգայում՝ խաղալով «Հարթ օֆ Միդլոտիան» թիմի դեմ։ Այդ խաղում նա 29 րոպեին 11-մետրանոց հարված վաստակեց։ Երկրորդ խաղը արդեն եղել է խմբային փուլում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին ՊԱՕԿ-ի դեմ, որում ստացավ դեղին քարտ սիմուլյացիայի համար։ Իր առաջին գնդակը հարձակվողը խփել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ։ 2013-2014 խաղաշրջանում նա 2 անգամ խաղաց «Թբիլիսիի Դինամոյի» հետ։
Անգլիական Պրեմիեր Լիգայում իր առաջին խաղը Քեյնը խաղաց 2012 թվականի օգոստոսի 18-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ։ 85-րդ րոպեին Քեյնը մտավ Սանդրոյի փոխարեն, սակայն օգնել «Տոտտենհեմ Հոտսպուրին» ինքը չկարողացավ, թիմը պարտվեց 1-2։ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին Քեյնը մտավ 82 րոպեին Անդրոս Թաունսենդի փոխարեն և օգնեց իր թիմին հաղթել նվազագույն հաշվով։ 2015 թվականի հունվարի 1-ին «Չելսիի» հետ խաղում խփեց 2 գոլ և կատարեց գոլային փոխանցում, ինչի օգնությամբ «Տոտտնհեմը» հաղթեց 5-3։
2015 թվականի փետերվարի 2-ին Քեյնը երկարաձգեց իր պայմանագիրը «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ մինչև 2020 թվականը։
2011 թվականի հունվարի 7-ին Քեյնը վարձավճարով տեղափոխվեց «Լեյթոն Օրիենտ»։ Իր առաջին խաղը Քեյնը անցկացրեց հունվարի 15-ին «Ռոչդեյլի» դեմ։ Այդ խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Հունվարի 22-ին Քեյնը խփեց իր առաջին գոլը «Շեֆֆիլդի» հետ խաղում, իսկ մեկ ամից անց «Բրիստոլի» հետ խաղում ձևակերպեց դուբլ, չնայած նրան, որ խաղաց ընդամենը 20 րոպե։
2012 թվականի հունվարի 1-ից և մինչև 2011-2012 խաղաշրջանի վերջ Քեյնը և «Տոտտենհեմ Հոտսպուրի» իր խաղընկեր Ռայան Մեյսոնը գտնվում էին Միլլոուլ ֆուտբոլային ակումբում վարձավճարով։ Հունվարի 3-ին Քեյնը անցկացրեց իր առաջին հանդիպումը «Բրիսթոլի» հետ, իսկ հունվարի 25-ին խփեց իր առաջին գոլը «Բերնլիի» հետ խաղում։ Ընդհանուր առմամբ Քեյնը «Միլլոուլում» անցկացրեց 22 խաղ, խփեց 7 գոլ, ինչպես նաև 5 խաղ և 2 գոլ Անգլիայի Գավաթի խաղարկությունում։
2012 թվականի օգոստոսի 31-ին Քեյնը վարձավճարով տեղափոխվեց «Նորվիչ Սիթի» և անցկացրեց այդտեղ 3 խաղ։ 2 անգամ «Վեստ Համ»-ի հետ և 1 անգամ «Մանչեստր Սիթի»-ի հետ։ Այս ժամանակահատվածում Քեյնը շատ վնասվածքներ ուներ և այդ պատճառով նա քիչ հանդիպում անցկացրեց և 2013 թվականի փետերվարի 1-ին գնաց «Տոտտենհեմ Հոտսպուր»։
2013 թվականի փետրվարի 21-ին Քեյնը գնաց իր հերթական վարձավճարով ակումբը՝ «Լեսթեր Սիթի»։ Փետրվարի 23-ին Քեյնը իր առաջին հանդիպումը անցկացրեց «Բլեքփուլի» հետ, իսկ փետրվարի 26-ին խփեց իր առաջին գոլը «Բլեքբեռն Ռովերսի» հետ խաղում։ «Լեսթեր Սիթիում» Քեյնը անցկացրեց 13 խաղ և խփեց 2 գոլ, ինչպես նաև անցկացրեց 2 կիսաեզրափակչային խաղ «Ուոթֆորդի» հետ, որը Լեսթերը ընդհանուր 2-3 հաշվով պարտվեց։
2010 թվականի հունվարին Քեյնը հրավիրվել է Անգլիայի մինչը 17 տարեկանների հավաքական, սակայն այնտեղից Քեյնը անմիջապես միացավ մինչև 19 տարեկանների հավաքականին։ Ալբանիայի դեմ խաղում Քեյնը իր հաշվին դուբլ գրանցեց։ 2012 թվականի հուլիսին կայացած Եվրոպայի առաջնությունում Քեյնը օգնեց Անգլիայի հավաքականին հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Իր կարևորագույն գնդակներից էր Ֆրանսիային խփած գնդակը, որը և դուրս բերեց Անգլիային փլեյ-օֆֆ։
2013 թվականի մայիսի 28-ին Քեյնին հրավիրեցին մինչև 20 տարեկանների հավաքական, մասնակցելու Աշխարհի առաջնությանը իր տարիքայինների խմբում։ Առաջին հանդիպումը անցկացրեց հունիսի 16-ին Ուրուգվայի հետ, գոլային փոխանցում Իրաքի հետ և գոլ Չիլիին։
2013 թվականի օգոստոսի 13-ին մինչև 21 տարեկանների խմբում 58 րոպեին մտնելով դաշտ խաղաց Շոտլանդիայի հետ, ինչպես նաև մասնակցեց որակավորման փուլին։
Ակումբ | Շրջան | Առաջնություն | Անգլիայի գավաթ | ֆուտբոլային լիգայի գավաթ | Եվրոգավաթ[5] | Այլ[6] | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տոտենհեմ | Պրեմիեի Լիգա 2011-12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 6 | 1 |
Պրեմիեր Լիգա 2012-13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Պրեմիեր Լիգա 2013-14 | 10 | 3 | 0 | 0 | 2 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 19 | 4 | |
Պրեմիեր Լիգա 2014-15 | 34 | 21 | 2 | 0 | 6 | 3 | 9 | 7 | 0 | 0 | 51 | 31 | |
Պրեմիեր Լիգա 2015-16 | 38 | 25 | 4 | 1 | 1 | 0 | 7 | 2 | 0 | 0 | 50 | 28 | |
Արդյունք | 83 | 49 | 6 | 1 | 9 | 4 | 29 | 10 | 0 | 0 | 127 | 64 | |
Լեյտոն Օրիենտ (Վարձավճար) |
Պրեմիեր Լիգա 2010-11 | 18 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 5 |
Արդյունք | 18 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 5 | |
Միլուոլ (Վարձավճար) |
Պրեմիեր Լիգա 2011-12 | 22 | 7 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 9 |
Արդյունք | 22 | 7 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 9 | |
Նորվիչ Սիթի (Վարձավճար) |
Պրեմիեր Լիգա 2012-2013 | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
Արդյունք | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Լեսթեր Սիթի (Վարձավճար) |
Պրեմիեր լիգա 2012-2013 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 15 | 2 |
Արդյունք | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 15 | 2 | |
Կարիերայի ընթացքում | 139 | 63 | 12 | 3 | 10 | 4 | 29 | 10 | 2 | 0 | 192 | 80 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.