From Wikipedia, the free encyclopedia
Յուսուֆ Պոուլսեն (դան․՝ Yussuf Poulsen, հունիսի 15, 1994[1][2][3], Կոպենհագեն), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Պոուլսենը 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Yussuf Yurary Poulsen | ||
Քաղաքացիությունը |
Դանիա Տանզանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 15, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ՌԲ Լայպցիգ | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
Սկյոլդ | |||
2008-2011 | Լյունգբյու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2013 | Լյունգբյու | 34 | (11) |
2013-ներկա | ՌԲ Լայպցիգ | 159 | (38) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 | Դանիա Մ16 | 1 | (0) |
2010-2011 | Դանիա Մ17 | 19 | (2) |
2011-2012 | Դանիա Մ18 | 7 | (4) |
2012-2013 | Դանիա Մ19 | 12 | (8) |
2012 | Դանիա Մ20 | 3 | (0) |
2013-2015 | Դանիա Մ21 | 15 | (4) |
2013 | Դանիայի Սուպերլիգա | 1 | (0) |
2014-ներկա | Դանիա | 32 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պոուլսենը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սկյոլդում։ Սկզբից նա խաղում էր պաշտպանական դիրքում, սակայն իր ընկեր Քենեթ Զոհորեի Կոպենհագեն տեղափոխությունից հետո նա դարձավ հարձակվող։
2008 թվականին՝ 14 տարեկան հասակում Պոուլսենը միացավ Լյունգբյուի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Հորսենսի դեմ խաղում[5]։ Այս մրցաշրջանում նա չկարողացավ հաստատվել թիմի կազմում՝ անցկացնելով ընդամենը 5 հանդիպում[6], իսկ Լյունգբյուն դուրս մնաց Դանիայի Սուպերլիգայից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի օգոստոսի 5-ին՝ Ակադեմիսկի դեմ խաղում[7]։ 2012-13 մրցաշրջանում Պոուլսենը դարձավ Լյունգբյուի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 31 հանդիպում և դառնալով 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
2013 թվականի հուլիսի 3-ին Պոուլսենը պայմանագիր կնքեց այս մրցաշրջանում Գերմանիայի երրորդ դիվիզիոն տեղափոխված ՌԲ Լայպցիգի հետ[8][9]։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 19-ին՝ Հալեշերի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 24-ին՝ Ռոտ-Վայս Էրֆուրտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ և օգնելով Լայպցիգին հաղթել 2-0 հաշվով[11]։ 2013-14 մրցաշրջանում ՌԲ Լայպցիգը Պոուլսենի հետ տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա, իսկ 2015-16 մրցաշրջանում՝ Բունդեսլիգա[12]։
Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Պոուլսենը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին մրցաշրջանում Բունդեսլիգայում Լայպցիգը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում՝ որակավորվելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին[16]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Պոուլսենը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Մոնակոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[17]։
2013 թվականի հունվարի 31-ին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում Պոուլսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի առաջնության հավաքականի կազմում[18]։ Իր առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունիսի 13-ին՝ Սերբիայի դեմ խաղում[21]։ 2016 թվականին Պոուլսենը հրավիրվեց Դանիայի հավաքական՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն նա մերժեց հրավերը՝ ՌԲ Լայպցիգի կազմում իր դիրքը ամրապնդելու համար[22]։
2018 թվականի մայիսին Պոուլսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[23][24]։ 2018 թվականի հունիսի 16-ին՝ առաջնությունում Դանիայի առաջին՝ Պերուի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[25][26][27] և ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[28][29]։ Աշխարհի առաջնությունում Պոուլսենը անցկացրեց ևս 2 հանդիպում[30], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[31][32]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[33][34]։
2018 թվականի սեպտեմբերի 19ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լյունգբյու | 2011–12 | Դանիայի Սուպերլիգա | 5 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |||
2012–13 | Երկրորդ դիվիզիոն | 30 | 11 | 2 | 0 | 32 | 11 | |||||
Ընդհանուր | 35 | 11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 11 | ||
ՌԲ Լայպցիգ | 2013–14 | 3․Լիգա | 36 | 10 | 1 | 0 | — | — | 37 | 10 | ||
2014–15 | Երկրորդ Բունդեսլիգա | 29 | 11 | 3 | 1 | 32 | 12 | |||||
2015–16 | 32 | 7 | 2 | 0 | 34 | 7 | ||||||
2016–17 | Բունդեսլիգա | 29 | 5 | 1 | 0 | 30 | 5 | |||||
2017–18 | 30 | 4 | 2 | 1 | 9 | 0 | 41 | 5 | ||||
2018–19 | 3 | 1 | 1 | 1 | 4 | 1 | 8 | 3 | ||||
Ընդհանուր | 159 | 38 | 10 | 3 | 13 | 1 | 0 | 0 | 182 | 42 | ||
Կարիերայի ընդհանուր | 194 | 49 | 12 | 3 | 13 | 1 | 0 | 0 | 219 | 53 |
2018 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ[35]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
2014 | 3 | 0 |
2015 | 8 | 2 |
2016 | 7 | 1 |
2017 | 6 | 0 |
2018 | 8 | 2 |
Ընդհանուր | 33 | 5 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 13, 2015 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | Սերբիա | 1–0 | 2–0 | Եվրո 2016 Որակավորում |
2. | Նոյեմբերի 17, 2015 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | Շվեդիա | 1–2 | 2–2 | Եվրո 2016 Որակավորում |
3. | Հոկտեմբերի 8, 2016 | Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան | Լեհաստան | 2–3 | 2–3 | ԱԱ 2018 Որակավորում |
4. | Հունիսի 9, 2018 | Բրոնդբյու մարզադաշտ, Բրոնդբյու, Դանիա | Մեքսիկա | 1–0 | 2–0 | Ընկերական խաղ |
5. | Հունիսի 16, 2018 | Մորդովիա Արենա, Սարանսկ, Ռուսաստան | Պերու | 1–0 | 1–0 | ԱԱ 2018 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.