Սամարա Արենա (նաև «Կոսմոս Արենա»), ֆուտբոլի աշխարհի Առաջնություն 2018 թ.-ին ընդառաջ կառուցված  ֆուտբոլային մարզադաշտ՝ Սամարայում։ Մունդիալի անցկացումից հետո մարզադաշտը կհանձնվի «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբին։ Մարզադաշտը երկհարկանի է,  բնական մարգագետնով, ֆուտբոլի դաշտը հագեցած է տաքացման արհեստական և ավտոմատ ոռոգման համակարգերով։ Մարզադաշտը գտնվում է Սամարայի ամենաբարձր կետում՝ Ռադիոցենտր բնակավայրի շրջանում։ 

Արագ փաստեր Սամարա Արենա, Տեսակ ...
Սամարա Արենա
Thumb
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՍամարա
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածապրիլի 28, 2018
Բացվածապրիլի 28, 2018
ՍեփականատերՍամարայի մարզ
ԳործաղեկավարՌուսաստանի ֆուտբոլային միություն
Տարողություն44 918
Տնային թիմԿռիլյա Սովետով և FC Akron Tolyatti?
Կայքarena63.ru
Thumb
Thumb
 Samara Arena Վիքիպահեստում
Փակել

«Սամարա Արենա»-ն կընդունի ԱԱ-2018 թ.-ի 6 խաղ. խմբային փուլի 4 խաղ (այդ թվում, Ռուսաստանի հավաքականի խաղը), ինչպես 1/8 և 1/4 եզրափակիչ փուլերի մեկական խաղեր։ Տարողությունը մարզադաշտի կազմում է 45 հազար տեղ։ Մարզադաշտի ճարտարապետական առանձնահատկությունը հանդիսանում է նրա տիեզերական մոտիվները։

Շինարարություն

Կառուցման վայր

Ի սկզբանե մարզադաշտ նախատեսվում էր կառուցել Վոլգա և Սամարա գետերի ափին[1]։ Հողամասի մակերեսը կազմել է 27-40 հա։ Հենց այս նախագիծը ներկայացվեց և հավանության արժանացավ ՖԻՖԱ-ի փորձագետների կողմից։ Բայց Սամարայի որոշ ճարատարապետներ, քաղաքաշինարարներ, թերահավատորեն էին վերաբերվում մարզադաշտի կառուցման  հնարավորություններին նշված տեղանքում, համարելով դա անհիմն մեծ ծախսեր, փաստելով տեղանքի հեռավորությունը օդանավակայանից, տրանսպորտային ենթակառուցվածքի սահմանափակումները , ինչպես նաև փաստեցին մի շարք պատմական շենքերի քանդման սպառնալիքը և այլ կարևոր պատճառաբանություններ։ Հաշվի առնելով, այդ ամենը ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, սկսեցին դիտարկել մարզադաշտի կառուցման այլ տարածքներ, ինչպիսիք են՝ Մասլեննիկովի անվան գործարանը, Կորովիյ կղզին, «Կարմիր մաճկալ» միկրոշրջանը, Սամարայի ձիարշավարանը։

Շինարարության մեկնարկը

2014 թվականի հուլիսի 21-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, մասնակցել է նաև մարզադաշտի հիմնարկեքի արարողությանը, որը տվել է  նոր մարզադաշտի շինարարության մեկնարկը ԱԱ 2018 թ.-ին ընդառաջ։ Արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի սպորտի Նախարար Վիտալի Մուտկոն, նախկին նահանգապետ Սամարայի մարզի նախկին նահանգապետ Նիկոլայ Մերկուշկինը[2][3]:

Thumb
Thumb
Thumb
Thumb
Շինարարության մեկնարկը ազդարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Շինարարության հաշվետվություն

Ապրիլ 2016

Ապրիլի 5-ին տեղադրվել է երկրորդ պատվանդանը, եթե առաջին պատվանդանի հավաքումը տևել է 2 ամիս, ապա սրա համար պահանջվել է մոտ երկու շաբաթ։ Մոնտաժման գործընթացը տևել է 4 ժամ։ Այդ օրվանից պատվանդանները նախատեսում էին տեղադրել ամեն շաբաթ։

Հոկտեմբեր 2016

Շինարարների հիմնական խնդիրը հանդիսանում էր 32-x մետաղական կոնսուլների տեղադրումը, կազմավորող  մարզադաշտի գմբեթը։

Սամարայում մարզադաշտի շինարարության տեմպերը  հարցեր են առաջացնում ՖԻՖԱ-ի մոտ, հայտարարել է սպորտի նախարար Վիտալի Մուտկոն։ «Դեռ մեկ մարզադաշտ առաջացնում է ՖԻՖԱ-ի անհանգստությունը. դա Սամարան է», — ասել է նախարարը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ իրեն  «Սամարա Արենա»-ի ճակատագիրը կասկած չի հարուցում։ «Ինձ համար նա կասկած չի հարուցում։ Ես գիտեմ, թե ինչ է «Կազան» արտադրա-շինարարական միավորումը (մարզադաշտի շինարարություն կապալառուն)», — ասել է Մուտկոն։ Մոտավոր ժամկետները արենայի հանձնման նախատեսվել է 2017 թվականը։ Շինարարության արժեքը՝ 18,2 մլրդ ռուբլի։ Այս պահին Սամարայի մարզադաշտը միակն է, որը գտնվում է «կարմիր գոտում»[4]։

Շինարարության ընթացքում այցելել են ֆուտբոլիստները և մարզչական շտաբը «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի։

Ապրիլ 2017

2017 թվականի ապրիլին շինարարները արդեն տեղադրել էին 56 կոնսուլներ 96-ից։ Մետաղական կառուցվածքների տեղադրման համար օգտագործվել է 18 վերամբարձ կռունկներ, այդ թվում՝ մեկ ծանրակշիռ։ Բոլոր աշխատանքները օբյեկտի  նախատեսում են ավարտել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։

Շուրջօրյա աշխատում էր 2300 մարդ և 137 միավոր տեխնիկա։ 100%-ով տեղադրված էր մարզադաշտի արտաքին ջերմային ցանցը։ Միաձույլ աշխատանքներն ավարտված էին 99 % - ով։ 50 % — կենցաղային կոյուղու և այլ աշխատանքեր։ Ավարտին են մոտեցել մոնտաժման աշխատանքները։ Զուգահեռաբար տարվել ենհարդարման աշխատանքներ. սվաղ, հղկում, . այլն։ Հունիսին մասնագետները ձեռնամուխ են լինում ֆուտբոլային դաշտում աշխատանքների իրականցմանը։

Շինարարությունը ընթացել է ըստ պլանային ժամանակացույցի, պահպանվում է միայն մի փոքր ուշացումտանիքի մոնտաժման աշխատանքների, բայց այն լուծվել է մինչև մայիս, իսկ հունիսին նախատեսվել է սկսել ֆուտբոլային դաշտի աշխատանքները[5]։

Առաջիկայում նախատեսվել է տեղադրել երրորդ կռունը (բեռի կարողությունները 350 տոննա)[6], ինչը զգալիորեն կարագացնի տեղադրումը գմբեթի։

Նոյեմբեր 2017

Մարզադաշտում սկսեցին մաքրել ժամանակավոր մետաղե կառուցվածքները, որոնք պահում էին գմբեթը[7]։

Շինարարության ավարտ

2018 թվականի ապրիլի 21-ին ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Վիտալի Մուտկոն հայտարարել է մարզադաշտի շինարարության ավարտի մասին։

2018 թվականի ապրիլի 28-ին տեղի է ունեցել փորձնական խաղը, որում խաղահրապարակ են դուրս եկել՝ Սամարայի ակումբ «Կռիլյա Սովետով»-ը և վորոնեժյան «Ֆակել»-ը[8]։

Մարզադաշտի նկարագրություն

Սամարայի մարզադաշտում հիմնական ճարտարապետական դիմագիծը՝ նրա գմբեթն է իր արտաքին տեսքով և տիեզերական թեմաներով։ Մետաղագործության համար անհրաժեշտ պողպատյա հումքը մատակարարել է «Մետալլոինվեստ» ընկերությունը[9]։

Մարզադաշտի տրամագիծը գերազանցում է Մոսկովյան «Լուժնիկի» մարզադաշտին և կազմում է շուրջ 330 մետր։

Մարզադաշտի գմբեթը հավաքական կառուցվածք է, որը բաղկացած է 32 կոնսուլներից, կազմված 21,4 մետր բարձրությամբ հենարանից։ Ընդհանուր քաշը արենայի տանիքի կազմում է 13 հազար տոննա։ Ընդհանուր մակերեսը տանիքի կազմում է 76 հազար մ2։ Մարզադաշտի բարձրությունը՝ 60մ։

Մարզադաշտը բաղկացած է 4 հարկից։ Բաց տրիբունայում՝ վերին և ստորին թատերահարկ, և երկու թատերահարկ փակ թատերահարկ։ 

Մարզադաշտի տարածքը՝ 27 հա է, ընդհանուր տարողությունը՝ 44 918 հանդիսատեսի[10]։

Գտնվելու վայրը

Ասպարեզ գտնվում է Սամարայի հյուսիս-արևմտյան մասում «Դալնիյ», «Արենա 2018» փողոցների և Մոսկվայի խճուղու միջև։ Մարզադաշտը գտնվում է ամենաբարձր կետում քաղաքի։ Երկաթուղային կայարանից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, «Կուրումոչ» օդանավակայանից՝ 32 կմ։

Անվտանգություն

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թ.-ին ընդառաջ մարզադաշտում թարմացվել են ահազանգային համակարգերը, վտանգավոր հեղուկների և պայթուցիկ նյութերի ինդիկատորները, կազմակերպում են շուրջ 30 պահակակետերից վերահսկողություն[11]։

Մարզադաշտում տեղադրված են նստարաններ՝ ոչ ստանդարտ չափերի այցելուների՝ մեծ քաշով։ Սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար տրիբունաներում հագեցած է հատուկ ճանաչողական գոտիներ, որը նախատեսված է տարածք սայլակով հաշմանդամների և հատուկ կարիքներով անձանց համար։

Հանդիպումներ

Փորձնական խաղեր

Մանրամասն տեղեկատվություն Փորձնական խաղեր, Ամսաթիվ ...
Փորձնական խաղեր
Ամսաթիվ Տերերը Հաշիվ Հյուրերը Հ Տ Մրցաշար Նշումներ
Ապրիլի 28 2018 Կռիլյա Սովետով 2:1 Ֆակել 14 017 31,20% Ռուսաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպում
մայիսի 6 2018 Կռիլյա Սովետով 1:0 Կուբան 40 619 90,43% Ռուսաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպում Մարզադաշտի հանդիսավոր բացման արարողություն։

Մարզադաշտի տարողությունը նշվածից նվազագույնն է։

մայիսի 16 2018 Լադա-Տոլյատի 2:1 Նոստա 8127 18,05% Ռուսաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպում
Փակել

2018 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության հանդիպումներ

Մանրամասն տեղեկատվություն Նշանակալի խաղեր, Ամսաթիվ ...
Նշանակալի խաղեր
Ամսաթիվ Ժամ Ակումբ №1 Հաշիվ Ակումբ

№2

Փուլ Հաճախելիություն (Տարողություն)
Հունիսի 17 2018 16:00

SAMT (UTC+4)

Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 0:1 Սերբիա Սերբիա Խումբ E 41 432

(98,72 %)

Հունիսի 21 2018 16:00

SAMT (UTC+4)

Դանիա Դանիա 1:1 Ավստրալիա Ավստրալիա Խումբ C 40 727

(97,04 %)

Հունիսի 25 2018 18:00

SAMT (UTC+4)

Ուրուգվայ Ուրուգվայ 3:0 Ռուսաստան Ռուսաստան Խումբ A 41 970

(100,00 %)

Հունիսի 28 2018 18:00

SAMT (UTC+4)

Սենեգալ Սենեգալ 0:1 Կոլումբիա Կոլումբիա Խումբ H 41 970

(100,00 %)

Հուլիսի 2 2018 18:00

SAMT (UTC+4)

Բրազիլիա Բրազիլիա 2:0 Մեքսիկա Մեքսիկա 1/8 եզրափակիչ 41 970

(100,00 %)

Հուլիսի 7 2018 18:00

SAMT (UTC+4)

Շվեդիա Շվեդիա 0:2 Անգլիա Անգլիա 1/4 եզրափակիչ 39 991

(95,28 %)

Փակել

Ենթակառուցվածք

Մարզադաշտին կից արդեն կառուցվել է երկու փողոց։ Հեռավոր ու Արենա 2018։ Այս փողոցում նախատեսված է ստորգետնյա հետիոտնային անցում[12]։

Մարզադաշտի մոտակայքում նախատեսվում է կառուցել ավտոկայան[13]։

Ռադիոկենտրոնի տարածքում կառուցվել է ուղղաթիռով կենտրոն[14], և անցկացվել է տրամավայի մասնաճյուղ[5]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.